Գլուխ Զ
Սենան էլի պատերի արանքում է: Այս առանձնատունն այնքան մեծ է, որ իմաստ չկա չորս պատ ասելու: Կա Սենա, կա սենյակ, կան մտածմունքներ: Ինչ. Է. Կատարվում: Որերորդ անգամ է կադրերը պտտում մտքերում ու կանգնում նույն տեսարանի վրա: Ո՞վ էր ասել պատասխանիր, ո՞վ: Ամեն անգամ մտածում է, աչքերը թարթում... Նույն պատկերը: Էլի խելագարվում է: Նախկի կյանքում այսպիսի բան չկար: Ասես՝ գիտեր իր ճակատագիրն ու հանգիստ էր, խելագարվելու հնարավորությունը շատ քիչ էր: Բայց, կապվելով մի մարդու հետ, ում ոչ ճանաչում էր, ոչ էլ ուզում էր տեսնել, կյանքի անիվն սկսեց հակառակ ուղղությամբ պտտվել: Ընդհանրապես անհասկանալի ուղղությամբ: Մի խոսքով՝ խելագարություն:
Որերորդ անգամ է պտտվում սենյակում, երբ դուռը բացվում է: Չէ, ոչ թակում են, ոչ թույլատվություն վերցնում: Կարելի է եզրակացնել մի բան. Միայն մեկը կարող էր այդպես անել: Մեկը, ում անունն է Յունգի: Սենան կտրուկ շրջվում է դեպի դուռն ու տեսնում երիտասարդին: Ավանդական տեսքն անպակաս: Ձեռքերն են գրպաններում: Տեսավ ու էլի նույն տեսարանը աչքերի առաջ: Վարդագույնը միանգամից է գրավում այտերը, իսկ նա մեկ անգամ աննկատ թափ է տալիս գլուխը՝ ուշքի գալու համար: Յունգին պարզապես նայում է, ու դա շատ է ճնշում Սենային.
- Ի... Ինչու՞ ես եկել, - ցածրաձայն:
Պատասխան չկա: Դեմքին ոչ մի միմիկա: Ու նա մոտենում է: Մոտենում շատ դանդաղ, ոչինչ չարտահայտող դեմքի արտահայտությումբ, ձեռքերը դեռ գրպաններում: Սենան ոչինչ չի կարողանում անել: Ոչ հետ գնալ, ոչ խոսել... Ընդհանրապես պարալիզացված է ասես: Սիրտը չի հանգստանում ոչ մի վայրկյան: Ընդհակառակը՝ ավելի արագ է սկսում բաբախել, երբ տղան քիփ կանգնում է... Կանգնում է, գլուխը թեքում մի կողմ ու, ասես, ուսումնասիրում.
- Ի... Ի՞նչ ես անում, - էլի ցածրաձայն: Էլի ձայնը դողաց:
Ինչ է անում՝ ինքն էլ չգիտի: Անկեղծ: Միայն նայում է ու դա նրան էլ է զայրացնում: Հիմա ինչու՞ է հայացքը գամվել գրավիչ պարանոցին: Չի հասկանում: Մեկ դեմքին է նայում, մեկ պարանոցին, մեկ ընդհանրապես իջնում ներքև: Սենան ուշքի է գալիս, մեկ քայլ ետ գնում, բայց Յունգին թույլ չի տալիս: Հա, թույլ չի տալիս: Բռնում է իրանից ու ձգում դեպի իրեն: Մարմինները դիպչում են իրար, ու դա շիկացնում է միջավայրը.
- Ուզում եմ հասկանալ...
Ի՞նչ է ուզում հասկանալ: Ի՞նչը. Գլխավոր հարցն էր, որի պատասխանն անգամ ինքը՝ Յունգին չգիտի: Ինչ անհասկանալի է չէ՞ ամեն ինչ:
Լռությունը կարող էր տևել պարզապես ժամեր, եթե չլիներ սենյակի դռան թակոցը: Յունգին անգամ չշարժվեց, ձեռքը հեռու չտարավ: Մնաց հենց այդպես, մինչ Սենան, խուճապի մատնվելով, ձեռքերը դրեց նրա կրծքավանդակին, որ հրի.
- Պարոն Մին, զգեստն է բերվել:
- Մտեք...
Ու նրան ընդհանրապես չի հուզում այն փաստը, որ նրանց կարող են տեսնել: Ինչը չես ասի Սենայի մասին, ով այդ թակոցից հետո վայրկյանական ուշքի եկավ:
Մտնողները մտան ինչ-որ փոքր, սև արկղ ձեռքներին: Չէ, Սենան դա չնկատեց.
- Բաց թող, - շշուկով: Հրում է ձեռքերով, ասում:
Ուշադրություն դարձնող չկա: Վերջապես հոգնում է ու, առանց հասկանալու, պարզապես ճակատը հենում Յունգիի կրծքավանդակին... Հա, ամոթից: Այն մեծ ամոթից, որ պարուրել էր նրա այտերը:
Մտնողները մտնում են, դնում իրերն անկողնուն ու դուրս գալիս՝ խոնարհվելով: Իսկ նրանք դեռ նույն դիրքում են: Մինչ Սենան փակել է աչքերն ու, իմանալով, որ Յունգին բաց չի թողնի, փորձում է հանգստանալ, Յունգիի շնչառությունն այրում է այտը.
- Վաղը երեկոյան կհագնես... Միջոցառման ենք հրավիրված: Չհագնես՝ կզգաս Յունգիի ամբողջ խստությունը:
Սենյակում լինելու ընթացքում առաջին անգամ քմծիծաղում է, նայելով այտին, ու ձեռքը ետ քաշում: Հեռանում է: Այդքանից հետո հանգիստ հեռանում է՝ թողնելով Սենային ծանր բաբախող սրտով ու խառը մտքերով:
***
Մթում կորած աշխատասենյակը լցված էր ծխախոտի մշուշով: Այն չէր խանգարում նստել աշխատասեղանի մոտ ու ձեռքում պտտել վիսկիի հերթական բաժակը: Ամեն անգամ նույն տարողությունը: Ասես գեղեցկության համար լիներ, բայց դա այդպես չէ: Վիշապի սիրելի ըմպելիքը վիսկին է: Աստղերն ինչքան շատ, այնքան վիսկին ավելի լավը: Վառվում է միայն մեկ լուսամփոփ: Դա նրան չի հուզում: Դաջվացքներով պատված Վիշապին հուզում է միայն մեկ հարց.
- Հասկացա՞վ:
- Հա, նա հասկացավ:
Քմծիծաղ.
- Դե, անակնկալը չստացվեց... Չնայած: Ավելի լավ: Բայց... Ամբողջ գործողությունը ջուրն ընկավ, - վեր կացավ, կանգնեց պատուհանի մոտ: Ինչքա՜ն շատ են գիշերային արկածներ փնտրողները ակումբի մոտ: Իսկ... Իսկ սենյակում գլուխը կախ կանգնածները վախից կուլ տվեցին կոկորդի պարունակությունը, - Հաջորդ անգամ այսպիսի բան պատահեց... Հանգիստ նստելու հնարավորություն չեք ունենա:
Ու լռություն: Այդ լռությունը ճնշող չէր միայն Վիշապի համար.
- Պ... պարոն, - դողացող ձայնով, - Իսկ աղջի՞կը:
Կտրուկ ետ դարձ ու նույն դեմքի արտահայտությամբ նայում է խոսողին.
- Մի հարց... Ձեզ ընդհանրապես ո՞վ էր ասել՝ դիպեք նրան:
- Ե՛ս, - թե ում ձայնն էր, նա լավ հասկացավ:
Ներկաները մի կողմ են քաշվում՝ ճանապարհ տալով բարձրահասակ մի անձնավորություն: Վիշապը ոչինչ չի ասում: Այս մարդը շատ իրավունքներ է իրեն վերապահում, բայց Վիշապը լուռ է: Գալիս է, նստում բազմոցին, իսկ Վիշապը գլխի շարժումով դուրս է հրավիրում մնացածին.
- Ես դե՛ռ պլան չունեի նրան ձեռք տալու, ԹՈՓ-շի:
- Քո մարդուն սպանել են, մենք դիպել ենք Շուգայի սեփականությանը: Ասա ինձ՝ չունե՞ս այլևս ոչ մի գաղափար՝ ինչպես կարելի է այդ բոլոր փաստերն օգտագործել:
- Իմ մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է, մի անհանգստացիր: Վաղ պլաններ չունեի աղջնակին ձեռք տալու, իսկ դու ամեն ինչ փչացրիր:
- Օհ, - քմծիծաղ, - այդպիսի մեղադրանքների արժանացնելուց առաջ մտածիր: Հիմա ասա՝ արդյո՞ք կրկնակի ես ուզում հարված հասցնել:
- Չնայած քեզ տանել չեմ կարողանում, - նույնպիսի քմծիծաղ, - բայց լավ ես հասկանում...
***
Մի ամբողջ օր Սենան փախչում է Յունգիից: Չնայած... Փախչելու կարիք չկար, նա ամբողջ օրը տանը չէր: Ինչը նշանակում էր, որ կարելի է հանգիստ շունչ քաշել: Հանգի՞ս: Էլի կատակ էր: Չնայած առանձնատունը պետք է լիներ, Սենայի պատկերացմամբ, <<կեղտոտ էլիտային>> համապատասխան... ոսկեգույն, բայց նրան միայն մատնում էր եռահարկ լինելը: Ու, ինչը Սենան երբեք չէր պատկերացնի, հրաշալի, կանաչապատ տան ետևը: Այնտեղ էլ անց է կացրել օրվա մեծ մասը: Մտածմունքների մեջ: Այդ ժամանակ հանգիստ էր: Հանգիստ... Դե, գրո՛ղը տանի, որովհետև փախչելու հնարավորություն չկա, վախենում է, էլ ի՞նչ էր մնում: Ընդամենը սպասել: Սպասել նստած այգու նստարանին.
- Օհ, սա քեզանից չի, - հաստագլխի ձայնը: Ոլորում է աչքերը, - չե՞ս փախչում:
- Դա Ձեր գործքը չէ, - լռեցին, - հանգիստ նստած էի, ինչու՞ եկաք:
- Քեզ եմ հետևում:
- Ինչպիսի պատասխանատու անձնավորություն, - ծաղրանքով: Պատասխան էլի ծաղրանք:
- Դրա համար էլ պարոն Մինը վստահում է ինձ:
Ու էլի լռություն: Սենան իր մտքերում է, իսկ հաստագլուխը պարզապես կանգնած էր նստարանի կողքին՝ ձեռքերը ետևում պահած: Սենայի մտքերը մի ուղղությամբ էին, իսկ հաստագլուխը, որի անունը Լիդոն էր, ամեն ինչ կռահեց.
- Հարցրու:
Իսկ Սենան որոշեց հարցնել: Չվախեցավ.
- Լիդոն... Ինչպիսի՞ն է... Յունգին:
Իսկ Լիդոնը քմծիծաղում է.
- Այնպիսին, ինչպիսին տեսնում ես, - հասկանում է՝ ինքն իր խոսքերին չի հավատում:
- Ստում ես: Նա... Դա...
- Մի խորացիր, - Լիդոնի ձայնը, ու Սենան հայացքն ուղղում է դեպի նա, - Պետք չի: Տես այն, ինչ երևում է:
Ինչ-որ ժպիտ սահեց շուրթերին, հանդիսավոր խոնարհվեց ու հեռացավ: Այս մարդիկ սիրում են մտածելու առիթ տալ Սենային:
***
Սև Հյունդայը հանգիստ սլանում է Սեուլի երեկոյան փողոցներով: Այն ունի նպատակ. Այն սրահը, որտեղ հավաքվելու է Քիմ Նամջունի հրավիրած էլիտան: Առջևում Լիդոնն է՝ վարորդի կողքին, ետևում Սենան ու Յունգին: Սենան շատ է լարված: Հայացքն ուղղված է պատուհանից դուրս, իսկ հիշողությունը հետ դարձ է կատարում դեպի կես ժամ առաջ, երբ Յունգին տեսավ նրան զգեստով: Երբ էլի առանց թակելու ներս էր մտել, իսկ Սենան մեջքով էր նրան կանգնած: Մի շքեղ զգեստ, որ բացում էր գրավիչ մեջքը: Մազերը ալիքներով թափված են, իսկ Յունգին տղամարդ է: Հասկանում էր այդ պահին՝ պետք է ինքն ընտրեր զգեստը, որպեսզի այսպիսի կեղտում չհայտնվեր: Սենան հիշում է, թե ինչպես շրջվեց ու տեսավ տղայի կիտված հոնքերը: Յունգին լարված էր, բայց, ինչպես միշտ, ցույց էր տալիս միայն դժգոհություն: <<Իջիր>>, - միակ խոսքն էր, որ ասաց հեռանալուց առաջ, իսկ Սենային մնում էր միայն մտածել: Ու շարունակում էր մտածել, մինչ սրահին հասնելը:
Տեսախցիկներ, տեսախցիկներ, տեսախցիկներ... Լրատվության ներկայացուցիչներ: Փառք Աստծո, գոնե կարմիր գորգ չկա, թե չէ, ասես բոլորն Օսկար ստանալու էին գնում:
Յունգին դուրս է գալիս, իսկ Սենայի դուռը բացում է Լիդոնը: Խորը շունչ, ամեն ինչ լավ է: Դուրս գալն ու տեսախցիկների լույսերի հարվածելը մեկ են լինում: Կտրուկ ետ է շրջում գլուխն ու պինդ փակում աչքերը: Ու ճակատը հարվածում է ինչ-որ մեկի կրծքավանդակին: Թե ով էր՝ պարզ էր բոլորին.
- Ի՞նչ պատահեց, - այս տղայի հոնքերը դեռ կիտած են, գրո՛ղը տանի:
Գլխի բացասական շարժում, ու ուղղվում է: Հակարծ զգում է Յունգիի ձեռքի հպումը իր ձեռքին ու ուշադիր հետևում: Վերցնում է ձեռքն ու գցում թևին: Կարգն է այդպես: Որից հետո մոտենում է ու շշնջում ականջին.
- Աշխատիր կողքիցս չհեռանալ, - դրա կարգն էլ է այդպես, ոչ մի տարօրինակ բան, բայց Սենայի սիրտն այնպես է բաբախում, ասես սիրո խոստովանություն են արդել: Հա՛հ, Յունգի՞ն: Ծիծաղելի է:
Թե ինչպիսի ուժգնությամբ էին հարցեր բղավում պապարացցիները... Խայտառակություն: Այդ հարցերը հասնում էին Սենայի ականջին. <<Ամուսնանալու՞ եք: Արդեն նշանակվե՞լ է օրը: Ինչու՞ որոշեցիք ամուսնանալ: Լի Սենա, հղի՞ եք>>: Լի Սենան քիչ էր մնում գետինը մտնի, իսկ Յունգիի համար մեկ էր: Լրատվամիջոցները հենց դրա համար են ստեղծված, ինչու՞ քայքայես նյարդերդ:
Այ ներսում ամեն ինչ ավելի քան հանգիստ էր: Հանգիստ երաժշտություն, բայց աչք ծակող զգեստնե՜ր: Ամբողջ Սեուլի <<կեղտոտ էլիտան>> հավաքվել է մի տեղում.
- Ու՜մ եմ տեսնում, - հանկարծակի առջևում հայտնվում է ինչ-որ երիտասարդ: Ժպտում է այնքան պայծառ... Շատ պայծառ: Իսկ այտերին իրենց են մատնում փոսիկները: Այսպիսի մարդը գործ չունի այս էլիտայում, շատ է պայծառ: Այ այս մասին մտածեց Սենան: Հասկացավ մի բան, - Մին Յունգի՜: Հյո՜ն, բարի վերադարձ: Ձեռքն է սեղմում.
- Իսկ ես տեսնում եմ՝ Քիմ Նամջունը ոճը չի փոխում: Հայրիկի հետքերով, - չնայած՝ քմծիծաղը բարի էր: Յունգիի ևս մի կողմ, որ հայտնի դարձավ Սենային.
- Միևնույն է, ես դեմ չեմ, - ու գտավ Սենային, - Լի Սենա: Ինչպիսի հաճելի անակնկալ, - համբուրում է ձեռքը: Ջենթլմեն՝ մի խոսքով:
- Քիմ Նամջու՜ն, - ժպտում է այնքան պայծառ, ինչքան հնարավոր է: Յունգիի համար անակնկալ էր, - Անակնկալն այն խոսքը չի:
Յունգիի հարցականներով հայացքն ուղղված է Նամջունին, ով զգաց դա ու էլի ժպտաց.
- Օհ, տեղյա՞կ չես: Նախկին կուրսընկերներ ենք: Իդեպ, - էլի անցավ Սենային, - Չանյոլն էլ է էստեղ:
- Իսկապե՞ս, - ավելի ոգևորվեց, իսկ Նամջունը մատնացույց արեց համակուրսեցուն:
Ցույց տալն ու Սենայի դեպի այդ կողմ ձգվելը մեկ են լինում: Երկուսն էլ ասես մոռացել են Յունգիի գոյության մասին, իսկ վերջին Սենայի գործողությունը նրան ավելի է զայրացնում: Աղջկան թևից ձգում է դեպի իրեն ու խիստ նայում աչքերին.
- Ես քեզ ի՞նչ էի ասել, հիշեցրու, - ականջին:
- Ընդամենը գնում եմ ընկերոջս տեսնելու:
- Օհ, - քմծիծաղ, - ԿՈՒՐՍընկերը միանգամից դարցավ ԸՆԿԵ՞Ր:
- Քե՞զ ինչ:
- Մի մոռացիր՝ իմ հետ ես եկել: Կմնաս էստեղ, մինչև ես չասեմ: Աշխատիր ավելորդություններ դուրս չտալ: Դու գիտես՝ ինչպիսին եմ զայրույթի մեջ:
Սենայի զայրույթին պարզապես չափ ու սահման չկար: Վերցրեց և համեմատական դրեց երեկ երեկոյան Յունգիի և այսօրվա Յունգիի միջև: Ոչ մի նմանություն: Ընդամենը վայրկյաններ են պետք հունից հանելու համար, ու Սենան դա կարողացավ՝ չհասկանալով, թե ինչպես:
Յունգին զրուցում եմ մեկ մեկի, մեկ մյուսի հետ, մինչ Սենան կանգնած զայրանում է ու ձանձրանում: Բայց երբ երաժշտությունը փոխվում է, իսկ նա սեղանից վերցնում է շամպայնի երկրորդ բաժակը, ինչ-որ մեկը հայտնվում է կողքին, իջնում նրա դեմքի ուղղությամբ ու.
- Բու, - Փաք Չանյոլը միշտ է կարողացել վախեցնել Սենային: Իսկ հիմա Սենան պարզապես խեղդվում է.
- Յա՛, Փաք Չանյո՛լ, - իսկ դիմացինը ծիծաղում է:
- Ծովախոզու՜կ, - գրկում է ու պինդ սեղմում իրեն:
Սենան հանգստանում է ու ժպտում: Ուր էլ լինի, այս մարդը միակն է եղել, ով կարողացել է բարձրացնել տրամադրությունը: Մարկը մի կողմ:
- Ես քեզ մի օր կսպանեմ, ուղղակի ձգձգվում է, - առանձնանալով:
- Մի փնթփնթա՜: Արի պարենք, ընթացքում կզրուցենք:
Սենան մոռացել է Յունգիի գոյության մասին, ի՞նչ խոսք: Յունգիի, ում ուշքի է բերում Ջիմինը.
- Հարսնացուիդ ձեռքիցդ տանում են...
Երբ գիտեմ՝ աստղիկներ չունեմ, բայց ուրախանում եմ միայն այն բանից, որ սպասող կա։ Շնոր-հա-կալ ե՜մ💜💜💜
