5 страница15 декабря 2019, 19:18

Գլուխ Ե

Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Մին Յունգիի առջև հայտնվեց մի ատրճանակ: Սև, այդ գիշերվա պես: Ու ինչ-որ բան հուշում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Չպետք է ամեն ինչ այսքան շուտ լիներ: Հա, ու այդ փաստն ապացուցվում է.

- Յունգի՜, - բղավոց, որ կտրուկ դադարեցվեց:

Յունգին կիտում է հոնքերը: Սենայի ձայնը երբեք այսքան բարձր չի եղել, բայց նա չի շրջվում: Ատրճանակը դեռ նրա ճակատի ուղղությամբ է: Բեքհոն՝ վարորդը, նույնպես երկար չի մտածում: Ձեռքը տանում է ատրճանակին, բայց թույլ չեն տալիս.

- Ձեռքդ հեռու, քանի տիրոջդ ուղեղը չի ցրվել ասֆալտին:

Լսում է, դանդաղ ձեռքը հեռացնում.

- Ու՞մ շներն եք:

- Օհ, Մին Յունգի, - քմծիծաղ, - ընտրիր ճիշտ արտահայտություններ, լա՞վ: Թե չէ աչքդ չես հասցնի թարթել, ու գնդակը կհայտնվի գլխիդ մեջ։

- Գրողի. Տարած... Լակոտ, - Յունգին երբեք դասեր չի քաղում:

Յունգին գիտի՝ սա խաղ է: Ցանկանային՝ միանգամից կսպանեին, բայց չեն ցանկանում, նշանակում է՝ վերևից հրաման կա:
Վայրկյաններ են անցնում, իսկ լարվածությունը չի թուլանում: Դիմացի քմծիծաղն արդեն հարվածում է նյարդերին, իսկ նրբանցքի պատերն առավել ևս հարվածում են... Սեղմում: Յունգին այնքա՜ն ուշադիր է: Շատ: Հայացքը հանկարծ ընկնում է ձեռքին, որում պահված էր ատրճանակը: Քմծիծաղ: Միայն նա հասկացավ իր տեսածը, այսինքն... միայն նա տեսավ: Հայացքն ուղղեց աչքերին.

- Վիշապը, հա՞:

***

Սենան չի հասկանում, թե ինչ է կատարվում: Միայն քարշ են տալիս: Փակել են բերանն ու տանում են դեպի մեքենան, մինչ Յունգին, այնտեղ, նրբանցքում կանգնած նայում է հյուրի աչքերին: Արցունքները վաղուց են այրում այտերը, իսկ սիրտը հարվածում է, ինչպես վազքից հետո:

Մեքենային չհասած՝ հաստագլուխը, ով իրեն քարշ էր տալիս, կանգ առավ: Անկեղծ ասած՝ դա կտրուկ էր ու անհասկանալի: Սենան ահաբեկված էր: Լսվեց ինչ-որ.

- Կու-կու, - ու հաստագլուխն ընկավ գետնին՝ ծանրությունը գցելով Սենայի վրա:

Նա նույնպես պետք է ընկներ, բայց թույլ չտվեցին: Ինչ-որ մեկը բռնեց թևից ու սեղմեց իրեն: Սենան այնքան պինդ էր փակել աչքերը, որ չէր էլ ուզում բացել.

- Հե՜յ, Յունգիի հարսնացու, բացիր աչքերդ:

Յունգիի հարսնացու՞: Հիմարություն: Կտրուկ բացում է աչքերն ու տեսնում ինչ-որ երիտասարդի գեղեցիկ դիմագծերը: Ժպտում էր:
Սենան ուշքի եկավ ու կտրուկ մեծացրեց նրանց մեջ եղած հեռավորությունը: Ձեռքերն առաջ բերեց, պաշտպանական ժեստով, ու ծիծաղեցրեց երիտասարդին.

- Հե՜յ, ես թշնամի չեմ, ընկեր եմ: Էնպես որ՝ հանգստացիր:

- Ինչու՞ պետք է հավատամ:

Ձեռքը հարվածում է ճակատին.

- Ոչի՞նչ, որ ես քեզ փրկեցի... Ի դեպ, - ծաղրանք, - ոչ թե Յունգին:

Ու այդ նախադասությունը ուժեղ հարվածում է Սենայի ուղեղին: Միանում է մտածելու ունակությունն ու հիշում է. Յունգի՛ն: Գրո՛ղը տանի, նա դեռ այնտեղ է:

Մտքերի հարվածն ու վազելը մեկ են լինում: Չհասկացավ, թե ինչպես, բայց անհանգստացավ: Այնպես, որ վազելիս էլ քիչ էր մնում ընկնի: Իսկ փրկիչը պարզապես հոգոց հանեց, այս ու այն կողմ շարժեց գլուխն ու վազեց նրա ետևից.

- Յունգին մի <<հրաշք>> էր, - փնթփնթոց, - մի հրաշքի էլ է գտել:

Այս ամենը երևի տևեց ոչ ավելի, քան տաս րոպե: Ամեն ինչ նրբանցքում հանդարտվել էր: Պատճառը գիտեն միայն այնտեղ գտնվողները:

Սենայի վազքն իրեն հասցնում է նրբանցքի ծայրը: Ու մթի միջից ուշադիր նայում է՝ փնտրելով անհրաժեշտ անձին: Չի գտնում, ինչքան էլ, որ փորձի: Ու լարվում է: Տեսնում է միայն, իր հաշվարկով, երեք հոգու: Դրանցից մեկը ծնկի եկած էր, մյուսը կքանստած նրա առջև, իսկ երրորդը պատին հենված ծխում էր: Այս ամենն արդեն դուր չի գալիս Սենային:

Ու նա հանկարծակիի եկավ, երբ ծանր ձեռքն իջավ ուսին: Կտրուկ հեռացրեց ու վախով ետ շրջվեց. Յունգին էր: Աչքերն արցունքոտվում են: Սենան էլի զայրանում է.

- Դու՛, - մատնացույց է անում ու ցուցամատով դիպչում կրծքավանդակին, - Դու...

- Ես... - հանգիստ, ձեռքերն էլի գրպաններում, իսկ դեմքին ավանդականը. խորամանկ ժպիտ:

- Դու հիմա՛ր ես, Մի՛ն Յունգի, - հարված կրծքավանդակին ու արցունքներ, - Դու հիմա՛ր ես: Դու գիտեի՞ր... Ինչու՞ թողեցիր մեքենայում, հը՞: Գիտեի՛ր, - խոսք, հարված, խոսք, հարված, - Ատում եմ քեզ:

Ու Յունգիի համբերությունն էլի սպառվեց: Արագ բռնում է ձեռքերն ու աղջկան հենում ետևի մեքենային, ձեռքերը նույնպես՝ գլխի երկու կողմերում.

- Հանգստացի՛ր, հիստերիկ:

Աչքերը թարթում է հանկարծակիությունից, բայց խոսքերի հոսքը չի դադարեցնում.

- Ինչու՞ ես... Ու՞ր ես գցել ինձ...

- Հը՜մ, - ինչ-որ մեկը չդիմացավ այս <<դորամային>>: Ու այդ ինչ-որ մեկը, պարզվեց, Հոսոկն էր, իսկ կողքին այն երիտասարդը, - ինչպիսի կրքեր:

- Դու՛... դու՛, - ու Սենան դեռ չի հանգստացել:

Պետք է: Պետք է այնպես հանգստացնել, որ գոնե այսօր հանգիստ մնա: Չէ որ Յունգին այնքան հոգնած է: Չի դիմանում այդ բառերի հոսքին ու կտրուկ մոտենում է դեմքին: Ամեն ինչ կտրուկ էր, ամեն ինչ հանկարծակի էր, ամեն ինչ... Սխալ էր: Յունգին գտավ ձևը: Մի կտրուկ համբույր ընդամենը: Ցավեցնող, ուշքի բերող: Կծում է շրթունքը, լսում է ցավի <<ը՜>>, բայց չի դադարեցնում: Թույլ չի տալիս հանգստանալ, թույլ չի տալիս շունչ քաշել: Դեռ սեղմում է ձեռքերը մեքենային ու շարունակում համբուրել: Սեղմում է դիմացի շուրթերը, տանջում: Իր ոճն էր: Սենայի գիտակցությունն էլ անջատված է, կորած: Յունգին է վերցրել: Լեզուն անցել էր թույլատրելիության սահմանը... Յունգին էր անցել: Ցանկանում էր հանգստացնել դիմացի հիստերիկին, բայց հանգստացավ ինքը: Հանգստացավ, երբ չտեսավ դիմադրություն ու <<վայրի>> համբույրը փոխարինեց ավելի զգայունի.

- Էն էլ ինչպիսի կրքեր, - իդեպ՝ երիտասարդի անունը Ջիմին էր:

Հանգստացան: Սենան էլ, Յունգին էլ: Դադարեցրին համբույրն ու... վերջ: Յունգին վերևից նայում է փակ աչքերով աղջնակին ու ոչ մի խորամանկ ժպիտ: Սենան դանդաղ... շա՜տ դանդաղ բացում է աչքերը.

- Հը՞, հանգստացա՞ր, - Սենան չի նայում աչքերին: Սենան նայում է մթում չերևացող ասֆալտին:

Յունգին բաց է թողնում ձեռքերն ու մի քայլ հետ գնում.

- Դե նստիր մեքենան:

Էլի գլուխը կախ է, էլի մեքենայում է...

***

- Վիշա՞պը, - զարմանում է Հոսոկը, երբ հասնում են տեղ:

Սենային ուղարկել է նրա համար անծանոթ տուն, պահակներ է դրել, իսկ ինքը եկել իր... Էլի խաղատուն... Վերջ չկա:

Նստած է իր աշխատասեղանի մոտ, Հոսոկը հենված էր պատին, գումարած Ջիմինը... Թանկարժեք բազմոցին էր նստած, ձեռքն էլ թիակին.

- Վիշապը... Էստեղ ինչ-որ բան այն չէ:

- Մենք սպանեցինք նրա մարդկանցից մեկին, - աչքերը կիսափակ, կիսաքուն Ջիմինն էր, - Դա հենց այնպես չի մնա: Ինձ թվում է:

- Ի՞նչ է, - քմծիծաղ, - Էսպիսի՞ փորձություններով ենք անցել:

- Միևնույն է, պետք է զգույշ լինել, - Հոսոկն էր, - Սենայի մասին էլ գիտեն: Հաստատ կօգտվեն:

- Հա, իդեպ, - ոգևորվեց Ջիմինը՝ խորամանկ ժպտալով, որից աչքերը նեղացան, իսկ նա նմանվեց խորամանկ աղվեսի, - Այն ի՞նչ դրամա էր: Քեզնից չէր, հյո՜ն, քեզնից չէր:

Հենվում է աթոռի հենակին, գլուխը բարձրացնում դեպի առաստաղը.

- Ջիմինի, - պաուզա, - գնա գրողի ծոցը:

Ու մի անկյունում լսվեց Հոսոկի վարակիչ ծիծաղի ձայնը.

- Լսեցի՞ր, <<Ջիմինի>>, գնա գրողի ծոցը:

Ջիմինը հայացքը չի կտրում Հոսոկից ու ափսոսում է, որ չի կարող հայացքով սպանել: Որովհետև ալարում է վեր կենալ և շատ հոգնած է: Հանգստանալու ու լռելու հնարավորություն ընձեռնվեց: Մի քանի րոպե: Հետո էլի Ջիմինը.

- Հա, իդպե: Դոհյոնին ի՞նչ ես անելու:

- Սպանելու եմ...

Լրջագույն դեմքով: Ու տղաներն անհանգստացան.

- Յա, հիմար բաներ չանես: Սենան քեզ չի ների:

- Հետո՞ ինչ: Էնպես ես ասում, ասես դա ինձ հուզում է, - ու բոլորը լռեցին, - Ջունին կասեմ ինֆորմացիա փնտրի: Յոնջունն էլ նրա հետ: Ինձ շատ փաստեր են պետք նրա դեմ:

Որից հետո Հոսոկը հիշեց.

- Օհ, Նամջունի մասին: Գիտե՞ս արդեն:

- Նայած՝ ինչ, - գլուխը դեռ բարձրացրած դեպի առաստաղը:

- Ասել հարսնացուիդ, - ծաղրանք: Հիշեց Վեգասը, խաղատունը, զայրացած Սենայի խոսքերը, - Վաղը <<կեղտոտ էլիտան>> միջոցառում ունի: Հրավիրվածների շարքում դու էլ ես... Ավելի ճիշտ դու՛ք:

Վերջապես ուղղվեց, նայեց ընկերոջը շա՜տ հոգնած հայացքով.

- Նամջու՞նն է կազմակերպում, - հոնքը բարձրացնելով:

- Ավելի ճիշտ հայրը: Ինչ-որ նորություն պետք է հայտնեն:

- Էլ ի՞նչ նորություն պետք է լինի, բացի ընկերությունը նրան հանձնելուց, - Ջիմինը:

Ուսերի թոթվանք.

- Այս ձևավորված կեղտի մեջ Նամջունի միջոցառումն էր պակասում…

5 страница15 декабря 2019, 19:18

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!