Գլուխ Դ
Միայն տեսնել հորն ու հարցնել ամեն ինչի մասին, պարզաբանել, հասկանալ՝ ինչու՞ փողը և ոչ թե Սենան: Ի՞նչ գիտի Յունգիի մասին և ի՞նչ է արել նա, որ օգտագործում է իմացածը նրա դեմ:
Չէ՛, չհավատաք: Կպայթի, լաց կլինի, կավերի ամեն ինչ, մտքերում կանիծի այս փչացած աշխարհը, Յունգիին, հորը, բայց երբեք չի գնա նրա մոտ: Հայացքի դատարկությունը խոսեց հոր փոխարեն, դա հերիք էր այդպիսի որոշում կայացնելու համար:
Թքել էր ամեն ինչի վրա. որտեղ է գտնվում հարցի վրա առաջին հերթին: Փակվել է Յունգիի հատկացրած սենյակում: Մի անկյունից մեկն է գնում: Խելագարվում է: Մտքերը տարբեր հոսանքներ ունեն, հարվածում են ամեն օր: Ձեռքին անգամ հեռախոս չկա, ու դա սրում է դրությունը: Չէ, դրությունը սրում է երկրորդ հարկում լինելը, պատուհանի առկայությունը, բայց բարձրության հանդեպ վախը: Թե չէ վաղուց կփորձեր հեռանալ... Եթե կստացվեր, ինչն անհավանական էր:
Երևի երեք անգամ սպասավոր է եկել, կանչել նախաճաշի ու ճաշի, բայց ապարդյուն: Կտրուկ խոսքերով հետ է ուղարկում ու էլի խենթանում: Յունգիի համար ասես մեկ էր: Բայց... Եկավ մի պահ ու կոտրեց սենյակից դուրս Չ՛գալու ցանկությունը:
Մեկ դռան զանգ, կատաղած քայլեր ու բղավոցներ: Ամեն ինչ ավելի քան հետաքրքիր է դառնում: Ձայներն ավելի են գրավիչ դառնում ու, չվախենալով նրանից, որ դռան մոտ կարող է հաստագլուխը լինել, թաթերի վրա դուրս է գալիս ու, շուրջը նայելով, կանգնում աստիճանների վերևում.
- ... Ի՞նչ ես անու՛մ: Քեզ ո՞վ է թույլ տվե՛լ, հը՞: Մի ժամանակ ամուսնության հետևից չվազող որդիս ամուսնանում է, ու ես դա իմանում եմ նորություններից հերիք չէ, մեկ էլ խոսում է Լի Դոհյո՛նը:
Ձեռքերը դեռ գրպաններում, հոգնած դիմագծերով երիտասարդը ասես անջատված կանգնած է մի քառասունն անց տղամարդու առջև: <<Որդի>> բառը հասկացրեց Սենային, որ նա Յունգիի հայրն է: Տղամարդ, ով պահ չի բաց թողնում բղավելու համար: Ի՜նչ տարբեր հայր ու որդի.
- Բացատրի՛ր, - Յունգին տրորում է աչքերը, - նա հղի է, ու դու պատասխանատվությու՞ն ես կրու՛մ: Դե ասա՛:
- Հա, պապ, հա, - դեռ հոգնած, չհակաճառելով՝ նայում է հոր աչքերին, - նա հղի է, ու ես պատասխանատվություն եմ կրում:
Իսկ ոչի՞նչ, որ Սենան լսում է այդ ամենը: Յունգին ասես մոռացել է այս պատմության մեջ գլխավոր դերակատարի մասին ու ամեն ինչին համաձայն է, միայն թե հայրը լռի: Յունգին համաձայն է, բայց ոչ Սենան: Այնքան էր ապշել, որ անգամ բերանն էր բաց մնացել ու զայրույթը գիտակցությունը պարուրել.
- Էլի՞ որոշել ես փախչել:
Էլի նույն ձայնը, որ պատկանում էր հաստագլխին: Սենան դա լավ հասկացավ, հանկարծակիությունից թոթվեց ուսերը, բայց անցած անգամվա նման չտարակուսեց: Կիտեց հոնքերը, շրջվեց, նայեց քմծիծաղող հաստագլխին ու կտրուկ.
- Չէ, - ասելով՝ արագ իջավ:
Հաստագլուխն էլ նրա ետևից՝ զգուշացնելով.
- Յա՛, այդտեղ չի կարելի, - մինչ այդպես վիճելով հասնում են հյուրասենյակ, հաստագլուխը բռնում է Սենայի ձեռքը՝ թույլ չտալով մտնել, բայց նրանք արդեն գտնվում էին երկու հայացքների ներքո:
- Բա՛ց թող, - կրկնում է Սենան որերորդ անգամ ու փորձում ազատել ձեռքը:
- Բա՛ց թող, - այս անգամ ձայնը նրանը չէր: Այն պատկանում էր ավագ Մինին:
Ու նրան լսում են: Բաց է թողնում, խոնարհվում, հեռանում, մինչդեռ Սենան հայացքով պարզապես այրում է Յունգիին, ում ձեռքի արտահայտությանը միայն ձեռքն էր պակասում: Ապա հայացքն ուղղում է դեպի Թեսոկը, ուշքի գալով, խոնարհվում ու համարձակ սկսում.
- Պարոն, այն, ինչ դուրս թռավ Ձեր որդու բերանից, կատարյալ, - ատամները կրճտացնելով, - սուտ է: Ես հղի չեմ, - հա, համարձակ, բայց դե այտերը վարդագունեցին, - ու չեմ էլ պատրաստվում, ըհմ... մի մարդուց, ում չեմ էլ...
- Սենա՛, գնա սենյակ, - Յունգիի համբերությունն էլ անսահմանափակ չէ: Այնպես է նայում աղջկան, ասես ցուլը կարմիր փալասին:
Բայց նրան ուշադրություն դարձնոց չկա, իսկ Մին Թեսոկը լուռ հետևում է: Սենան էլ ուղղակի խորը շունչ է քաշում ու շարունակում.
- Ում չեմ էլ ճանաչում, - ու հայացք դեպի Թեսոկը, - ես նույնքան անտեղյակ եմ, ինչքան և Դուք...
Ու լռություն... Պարզապես ճնշող լռություն: Պատերն էլի սեղմում են:
Յունգին հայացքը չի կտրում Սենայից: Այն նույն, ատելությամբ, զայրույթով լի հայացքը: Ու Սենան չի դադարի վախենալ.
- Ես... - կտրելով լռության հոսքը, ճնշվելով հոր հայացքից՝ սկսում է (կիսա)պարզաբանել Մինը: Ձայնը չի դողում, չի էլ դողա երբեք: Համարձակ ինչպես միշտ ու հանգիստ, - ընդամենը պայմանագիր եմ կնքել Լի Դոհյոնի հետ:
Հայրը հանգիստ նստում է թանկարժեք բազմոցին, իսկ կրտսերն ուզում է շարունակել միայն Սենայի հարցականներով լի հայացքի ներքո, բայց հայրը թույլ չի տալիս.
- Իսկ քեզ ո՞վ է թույլ տվել, - հարց, որ իր վրա է շեղում Յունգիի ուշադրությունն ու քմծիծաղը:
- Դու ի՛նձ, սիրելի հայրիկ, տվել ես ԹիԷս Գրուպի մի ճյուղը, մոռացա՞ր: Կարծեմ՝ էդտեղ ես լիարժեք իրավունք ունեմ այդ քայլին գնալու համար:
- Այդպիսի հարցերն ինքնագլուխ չեն լուծում:
- Ի՞նչ է, - ծաղրանք որդու կողմից, - միայն չասես, որ քեզ ակցիաներ պետք չեն: Չասես, որ բարեհոգաբար կհրաժարվես ավելորդ փողից: Պա՜պ, չեմ հավատա:
Ու էլի լռություն:
Սենան կհավատա կիսով չափ, որովհետև նախկինում լսած <<խաղաքարտերը>> հանգիստ չեն թողնում նրա մտքերը: Չնայած դրան՝ հենց կիսով չափ ճշմարտություն կար:
Ճշմարտություն՝ ողողված ստով.
- ԹիԷս Գրուպի կենտրոնը Սեուլում է, - Թեսոկն էր, - Էդ դեպքում... Եթե այդքան մտածում ես դրա մասին, - վեր կացավ, նայեց որդու աչքերին, - խնդրեմ... Մեկնում եք Սեուլ:
***
- Պարոն, նրանք մեկնում են Սեուլ...
***
Մեկնում են... Սեփական ինքնաթիռով, հետո սեփական մեքենաներով: Սենան այնքան է զայրացած այս իրավիճակից, այնքան է ուզում բոլորին ուղարկել գրողի ծոցն ու գնալ հին տուն, պառկել տաքուկ վերմակի տակ ու երկա՜ր քնել: Ինչու՞ չի կարող փախչել, ինչու՞ կյանքն այսպես դասավորվեց, ինչու՞ Յունգին և ոչ թե իր նախկին գեղեցիկ կուրսընկերը, ով շատ հոգատար էր: Ինչուների մի ամբողջ շարան ու մեկ պատասխան:
Հիմար կարմա:
Յունգիի համար էլ մեկ է: Չնայած Սեուլը նրա համար փոքր-ինչ ձանձրալի էր, բայց զվարճանքներ փնտրող մարդը դրանք կգտնի ամենուրեք:
Զվարճանքների մասին.
- Պարոն, - պարոնը գլուխը բարձրացնում է հեռախոսից ու մեքենայի ճակատի հայելում տեսնում վարորդի կիտած հոնքերն ու հայացքի ուղղությունը, որն ուղղված էր դեպի դրսի հայելին:
Յունգին ամեն ինչ հասկացավ, իսկ Սենան ուղղեց հայացքը դեպի նա՝ նույնպես հանդիպելով կիտած հոնքերի: Չհասկացավ.
- Ի՞նչ է պատահել:
Յունգին էլի քմծիծաղում է: Նայում է աչքերին.
- Հը՞, պատրա՞ստ ես արկածների:
- Ա... այսինքն:
- Բեքհո, - վարորդին, - գազ տուր:
Սենայի ահաբեկված դեմքը սփրտնել էր: Այս արագությանը չէր կարող դիմանալ, բայց ոչ բղավում էր, ոչ էլ որևէ բան: Հասկանում էր՝ ինչ-որ բան այն չէ: Համոզվեց դրանում, երբ ետ նայեց: Տեսավ սև, իրենց մեքենայից քչով տարբերվող սև մեքենա, որ նույն արագությամբ շարժվում էր իրենց ետևից.
- Մնացածին տեղեկացրու ու մտիր մի նրբանցք, - ախր ընդհանրապես վախ չկար, ինչը չես ասի Սենայի մասին, - Տեսնենք՝ ում շներն են:
- Հու... հուսով եմ, - Սենան էր, - չես պատրաստվում ինձ փորձանքի մեջ գցել:
- Խաղատնով սկսվեցին քո փորձանքները, փոքրիկ:
***
Ինչքա՞ն խելագար պետք է լինես, երբ իմանալով, որ քո հետևից պոչ կա, մտնում ես նրբանցք: Յունգիի ոճն է, ինչ խոսք: Որոշեց այնտեղ ողջունել չսպասված հյուրերին:
Առաջինը կանգ է առնում իրենց մեքենան: Սենան պինդ կապում է ամրագոտին՝ չփորձելով անգամ դուրս գալ: Յունգիին դա զվարճացնում է: Քանդում է սեփական ամրագոտին, մոտենում փակ աչքերով Սենայի դեմքին ու քմծիծաղով հետևում նրան.
- Հը՞... Սրտիկդ խփու՞մ է:
- Գնա... գրողի... ծոցը: Երնեկ մեռնես... - վախի արդյունքն են այս խոսքերը, ուրիշ ոչինչ:
- Չէ՜, ես քեզ էդպիսի երջանկություն չեմ պարգևի, - լրջանում է, - դուրս չգաս, մինչև չվերադառնանք:
Ոչ ոք չգիտեր, թե ինչ է իրենց սպասվում, չնայած Յունգին պատկերացնում էր: Հանգիստ ապրում էր էլի, էլ ինչու՞ վերադարձավ: Ախր գիտեր, որ էսպիսի մի բան է սպասվում: Չնայած... հո չի՞ ձանձրանալու: Թող փոքր ինչ զվարճանա.
- Մին Յունգին Սեուլում, ինչպիսի հաճելի անակնկալ, - ծաղրանք նրանցից մեկի կողմից:
Հա, նրանցից մեկի: Եթե Յունգին ընդամենը մեկի հետ էր, ապա հյուրերը երևի մի հինգ հոգով հաստատ կլինեին:
Գալիս է, կանգ առնում, ձեռքերը սովորության համաձայն գրպաններում, իսկ շուրթերին քմծիծաղ.
- Չեմ կարող ասել նույնը ձեր մասին:
Ու լռություն: Ատրճանակներ: Էլի լռություն: Ու այն ճեղքվեց:
- Յունգի՜, - բղավոց:
Ուշ էր։
