Գլուխ Գ
Սենան լավ է հիշում. ոտքերը հեշտությամբ են տանում դեպի ռեստորանի այն VIP սենյակը, որտեղ անց էր կացվելու հանդիպումը: Լավ էր հիշում, թե ինչպես ներս մտավ Յունգին՝ ասելով, որ մնա դրսում: Լավ է հիշում սեփական զայրույթն ու այն փաստը, որ Յունգին չի ճանարում <<չէ, ոչ>> արտահայտությունները: Լավ է հիշում լարվածությունը, որ տևեց հանդիպման ամբողջ ընթացքում՝ այն էլ սենյակի պատերից դուրս սպասելով: Լավ է հիշում, որ հորը միայն դուրս գալիս՝ հրաժեշտի պահին տեսավ: Նայեց աչքերին ու տեսավ...
Ոչինչ...
Դատարկություն...
Ու ամեն ինչ կտրվեց: Հայացքն էլ, հույսն էլ:
Իսկ հիմա, նստած նույն մեքենայում, էլի Յունգիի կողքին, հետ են վերադառնում: Իսկ Յունգին լուռ է: Սենան ոչինչ չգիտի: Միայն սպասումով նայում է երիտասարդին, ով կիտել է հոնքերը: Ու այդ լռությունը անհարմար չէ, ոչ... Զայրացնող ու նյարդայնացնող է Սենայի համար: Չիմացությունը ստիպում է զայրանալ, իսկ <<պարոն Մինի>> լռությունը յուղ է լցնում կրակին: Իսկ հիմա կրակն ավելի կբոցկլտա, որովհետև Սենան այլևս չի դիմանում այդ ճնշող լռությանը.
- Կարո՞ղ եմ իմանալ՝ ինչ է կատարվում:
Ու էլի լռություն:
Յունգին ասես այդտեղ՝ մեքենայում չլինի: Չէ, նա այնտեղ է, ուղղակի, ելնելով ամեն ինչից, նա չի ցանկանում պատասխանել: Որովհետև ավելի կզայրանա, իսկ նա դա չի ուզում: Չնայած Սենայի բերանից դուրս թռչող յուրաքանչյուր բառն է զայրացնում:
Իսկ Յունգին հիշում է զրույցը, որից ավելի է զայրանում:
Ֆլեշբեք
Յունգին մտնում է ներս. քմիծիծաղն ու հեգնանքն անպակաս են դեմքից: Չնայած... այդպես ավելի հեշտ է թաքցնել իրական զգացմունքները. զայրույթը, սպանելու ցանկությունը, լարվածությունը: Մտնելն ու Լի Դոհյոնին տեսնելը մեկ են լինում: Սեղանի մի կողմում նստած, ոտքը ոտքին գցած, խորամանկ ժպիտով, բայց էլեգանտ, խիստ կոստյումով տղամարդն ասես իրեն հաղթանակած էր զգում:
Չէ, սա դեռ սկիզբն է, Յունգին թույլ չի տա:
Մոտենում է, առանց խոնարհվելու նստում տղամարդու առջև.
- Հա՛հ, - քմծիծաղ, - այս ի՞նչ երիտասարդություն է մեծանում: Ոչ հարգանք ունի, ոչ...
- Չեմ կարծում, որ այս պահին դա է քեզ համար կարևոր, պարոն Լի, - նույնպիսի քմծիծաղ, ու Յունգիի մտքով մի բան է անցնում. նրանք նման են, - Երկար խոսելու ցանկություն չունեմ: Ի՞նչ է ուզածդ:
- Էհ, տղաս, այդքան շու՞տ ես մոռանում: Ախր ես ասել էի, չէ՞, - ծաղրում է:
Տե՛ր Աստված, շնորհակալություն Յունգիի համբերության համար, ով պոկվեց աթոռի հենակից ու առաջ եկավ՝ ձեռքերը սեղանին դնելով ու մատները իրար մեջ խաչելով.
- Իսկ դու չե՞ս վախենում հետևանքներից, պարոն Լի: Ես եմ ու մի լա՜վ օգտագործում եմ աղջնակիդ:
- Իսկ դու՛... Դու չե՞ս վախենում հետևանքներից... Շուգա:
Սառը ջուր են լցնում երիտասարդի գլխին միայն մեկ անունով: Մեկ անուն... Սպանելու ցանկությունն ավելի է մեծանում, ժպիտը կորչում, դեմքի մկաններն էլ լարվում: Պարզ է՝ այս մարդու հետ խաղալ դժվար կստացվի, բայց Յունգին Յունգի չի լինի, եթե չփորձի: Վերջիվերջո, խաղերը նրա կյանքի անբաժանելի մասն են կազմում: Ծիծաղելի կլիներ, եթե նա չսիրեր խաղերը:
Հետ է քաշվում, հենվում հենակին, լարվածությունն էլ ցույց չտալու համար (չնայած՝ Լին դա շատ լավ տեսավ) սարկաստիկ ժպտում է.
- Դու դեռ կփոշմանես:
Լին ձեռքերը ծալում է կրծքին:
- Իսկ դու՛, տղաս, - ծաղրանք, - կամուսնանաս Սենայի հետ...
Ֆլեշբեքի ավարտ
Ու Սենան այլևս ձայն չհանեց: Զգում է մի բան. Ամեն ինչ գետի հոսքին հակառակ է ընթանալու: Այնքան մեծ էր մտքերի հոսքը, որ անգամ չնկատեց, թե ինչպես տեղ հասան, իսկ պատուհանից երևաց հսկա առանձնատունը, ուր վերադառնալ ընդհանրապես չէր ուզում: Այդ պատճառով էլ պարզապես նստել էր ձեռքերը կրծքին ծալած, հայացքն էլ ուղիղ դեպի առջևը: Նկատեց, թե ինչպես դուրս եկան հաստագլուխն ու Յունը: Նկատեց հաստագլխի հարցական հայացքը, նշանակություն չտվեց, բայց երբ բացվեց կողքի դուռը, հայացքը թեքեց: Յունգին էր.
- Գիտե՞ս՝ ինչ եմ մտածում, - հարցնում է ու, պատասխան չստանալով, շարունակում՝ նկատելով աղջկա հարցականներով լի հայացքը, - քեզ այս ամենն այդքան դու՞ր է գալիս:
- Հա՛հ, իսկ ինձ հակառակն էր թվում, որ քեզ է դուր գալիս:
- Ի՜նձ... ինձ սկզբում էր դուր գալիս, երբ հետդ պսակվելու ոչ մի մտադրություն ու պլան չկար:
Սենայի քմծիծաղն անմիջապես կորչում է: Առաջ է գալիս համր պանիկան ու ակնհայտ դառնում վախը: Յունգին ևս մեկ անգամ համոզվում է՝ հեշտ է նրան վախեցնելը: Համոզվում է, քմծիծաղում, պոկվում դռնից ու շարժվում դեպի առանձնատունը՝ համոզված լինելով, որ Սենան կգա ետևից: Ու հա, այդպես էլ լինում է: Ապշած, հարցերով լցված Սենան պատասխաններ է պահանջում.
- Ինչ ասացի՞ր: Յա՛, կա՛նգ առ...
Իսկ Յունգին կանգ չի առնում: Ընդհուպ մինչև հյուրասենյակ, ապա տղայի ննջասենյակ: Ու այդ ամբողջ ճանապարհը լռության մեջ չի անցնում, չէ որ Սենայի համբերության բաժակը լցվեց միայն մեկ նախադասություն լսելով.
- Մի՛ն Յունգի՛, - մեղվի բզզոցի նման ձայնը հարվածում է տղայի թմբկաթաղանթին:
Սենան այնքան է տարված իր պահանջով, որ անգամ չի նկատում, թե ինչպես մտավ տղայի սենայկ: Ուշքի է գալիս միայն այն ժամանակ, երբ ականջին է հասնում փակվող դռան ձայնը: Նախկին համարձակությունն ինչ որ տեղ թաքնվում է, ձայնը չի կարողանում բարձրացնել, երբ տեսնում է հանգիստ, ձեռքերը գրպաններում դեպի նա շրջվող Յունգիի սառը դիմագծերն ու հայացքը: Չէ՛, պետք է ուշքի գալ ու կրկին հարցնել, Սենան չի վախենում: Սկսի՛ր: Բարձրացնում է գլուխը, ցույց տալիս թույլ ինչ դողացող համարձակությունն ու էլի արտասանում.
- Ի՞նչ է կատարվում, ի՞նչ ամուսնության մասին ես խոսում:
- Լի Սենա, - քայլ առաջ, սովորության համաձայն մի կողմի վրա է թեքում գլուխն ու քմծիծաղում, - Դու այդքան անհասկացո՞ղ ես, թ՞ե ձևացնում ես:
- Յա՛, ես քեզ չվիրավորեցի...
- Չէիր էլ կարող:
Սենայի շնչառությունը ուղղակի հոգնած ու զայրացած ցլի շնչառության է նման: Զայրացած է: Բայց... Աչքերը փակում է, խորը շունչ քաշում՝ Յունգիի քմծիծաղի ներքո, հետո էլի բացում.
- Ի՞նչ էիք խոսում ռեստորանում: Դու լավ էլ հասկանում ես, որ ես նույնքան իրավունք ունեմ ամեն ինչի մասին իմանալու, ինչքան և դու: Հարցն առաջին հերթին ի՛նձ է վերաբերվում, դու ի՛մ հոր հետ ես խոսել, ես էստեղ հայտնվել եմ քո հիմար քայլերի պատճառով ու...
- Ի՞մ, - կտրուկ էր... թե խոսքը կտրելը, թե մոտենալը, թե փակված դռանը հենելը: Այնքան էր կտրուկ, որ Սենան հարվածեց գլուխը ու ցավից ծամածռեց դեմքը, - Ասում ես՝ ի՞մ պատճառով, - տեսնել էր պետք աչքերը... Այն աչքերը, որոնց սառնությունը միանգամից անէացավ՝ տեղը զիջելով զայրույթի կրակներին, - Մի անուղեղ հավ, որ, թքելով հետևանքների վրա, կազինո էր եկել հերիք չի, մեկ էլ վիրավորում է տիրոջը: Ասա ինձ՝ դրանից հետո ինչի՞ էիր սպասում: Հը՞, Սենա: Որ հանգիստ կգնաս տուն ու անուշ-անուշ կքնե՞ս: Սխալ մարդու հետ գործ ունես: Դու՛ էլ, հա՛յրդ էլ, ու ես խոստանում եմ՝ կփոշիացնեմ:
Ու լռություն: Գիտե՞ք՝ ինչպիսի լռություն: Ծանր... Այնպես ծանր, որ թվում է՝ պատերը կսեղմվել, առաստաղը կճաքի ու կընկնի, չնայած առանց այլ էլ այդ պատերը ճնշում էին, սեղմում: Երևի ամեն ինչ գալիս էր Յունգիից: Ասես նա իր զայրույթով կավելի այստեղ ամեն ինչ՝ տեղից չշարժվելով, հենց այսպես ուշադիր վախեցած Սենայի աչքերին նայելով.
- Իսկ հիմա ուշադիր ինձ լսիր: Ասում ես՝ ինչի՞ մասին ենք խոսել: Նրա, որ, կրկնեմ, հայրդ վաճառեց քեզ՝ իր ունեցվածքը պահելու ու ավելին աշխատելու համար: Վաճառեց ու ասաց՝ կամուսնանաք: Էնպես չի, որ այդ փաստը իմ սրտով է, բայց, - թարթեց աչքերը: Այդ մեկ թարթումը հանգեցրեց նրան, որ աչքերի կրակները մարեցին ու, Յունգիի տարօրինակությանը համաձայն, դեմքի արտահայտությունն էլ շատ արագ փոխվեց. Քմծիծաղ, - Բայց հիմա, տեսնելով չափից դուրս համարձակությունդ ու երկար լեզուդ, մի մե՜ծ ցանկություն է առաջանում քեզ դաստյարակելու: Խոսք եմ տալիս՝ շա՜տ հնազանդ աղջնակ կդառնաս:
Յունգին... Այդ հիմար Յունգին թաքցնում է իր զգացմունքները՝ Սենան դա լավ հասկացավ, ու հասկացավ, որ իր կյանքը այլևս հինն ու հանգիստ չի լինելու: Ինչպե՞ս հանգստանալ, եթե գտնվում ես այս գործողությունների էպիկենտրոնում, ինչպե՞ս հանգստանալ, եթե սեղմված ես դռան ու մի խելագար երիտասարդի միջև, ով կարողանում է ծանր հարված հասցնել, ցավեցնել միայն մեծ <<վայրի>> հայացքով ու չափից դուրս կոպիտ բառերով: Ինչպե՞ս հանգստանալ, երբ իմացավ այս ամենի մասին: Էլի արցունքներ: Կուլ տվեց: Կուլ տվեց, ձեռքը գտավ դռան բռնակը, շարունակեց նայել տղայի սառած աչքերին ու այսքան ժամանակվա ընթացքում առաջին անգամ արտահայտվեց՝ շշուկով.
- Ատում եմ:
Յունգին ոչինչ չասաց, իսկ Սենան սեղմեց բռնակն ու հանգիստ դուրս եկավ: Հանգի՞ս... Հա՛հ, կատակ էր: Թքած այն փաստի վրա, որ տունն իրենը չէ, թքած: Որովհետև նա հիմա, նախկին սենյակ մտնելով, ավերում է ամեն ինչ: Դուրս է բերում կուտակվածը: Չէ, ոչ թե վերջին օրերի, այլ ամբողջ կյանքի ընթացքում կուտակվածը: Ու թքած, որ ամեն ինչ լսվում է Յունգիի սենյակում: Ով Սենայի հեռանալուց հետո էլի անտարբերության դիմակը հանում է: Մի բան է հասկանում. Միայն Հոսոկի առջև է հանել այն, իսկ հիմա ինչ որ աղջնակի առջև նու՞յնպես հանեց: Չէ՛, չի՛ կարելի: Ու զայրույթն ավելի է մեծանում դրանից: Էլի դիմակ հագիր, այդպես անվտանգ է:
***
- Ինչ ասացի՞ր, - ուշադրությունը կտրուկ իր առջև կանգնած աշխատողին ուղղեց էլիտար հասարակությանը պատկանող տղամարդը: Ախր շատ էր զարմացած, ապշած, դրա համար էլ բուռն արձագանքեց՝ վախեցնելով խեղճ, թուլակազմ տղային, - կրկնի՛ր:
- Տե... Տեղեկություններ են հասել, որ Մին Յունգին ամուսնանում է:
- Վա՜, - հենվում է պտտվող աթոռին, - հաշիվները մաքրելու ժամանակն է...
