Գլուխ Բ
Թե քանի ժամ է լաց լինում Սենան՝ բոլորը գիտեն։ Յունգիի հետ «զրուցելուց» հետո ասես անշնչացավ։ Սառավ, քարացավ։ Հույսը առաջինը մարեց, չնայած մի այսպիսի բանի վաղուց էր սպասում։ Սուտ կլիներ ասելը, որ գեղեցիկ թռչնակը, վանդակից դուրս գալուց հետո, կարող է հանգիստ ազատության մեջ ապրել։ Չէր դիմանա։ Թույլ էլ չէին տա, դրա համար էլ մի վանդակից ու մի տիրոջից փոխանցեցին մյուսին։
Յունգին այդ նույն «զրույցից» հետո միայն ասաց.
- Երկրորդ հարկ, աջ կողմի դուռ։
Ննջասենյակն էր, ուր Սենան եկավ բամբակե ոտքերով, ասես ուրվական։ Այդ պահին անգամ Յունգիին թվաց, թե բոլոր զգացմունքները վերցրել են Սենայից ու թողել միայն անզգայություն։ Դա սկզբում։ Հետո հեկեկանքներ։ Իսկ Յունգին հանգիստ էր։ Դե տվել են, տվել են։ Գոնե կզվարճանա։ Քմծիծաղում է անգամ սեփական մտքերից։ Չէ, նույն խաղալիքն անընդհա՞տ։ Այնքան էլ հետաքրքիր չէ։ Նա չի դիմանա առանց նորերի։ Սենային մնում է միայն դիմանալ։ Հիշել, լացել, դիմանալ։ Վաճառե՞լ է։ Եվս մեկ ապացույց՝ փողերն ավելի թանկ արժեն, քան դստեր կյանքը։ Լավ, խորթ դստեր։ Բայց արժանի՞ էր արդյոք Սենան այս ամենին։ Իսկ ի՞նչ կբերի այս կյանքը նրան։ Ավելի լա՞վը կլինի երեկվա կյանքից, թե՞ վատը։ Մնում է միայն սպասել։ Գուշակություններ անելու ցանկություն էլ չկա։
Հիմա կմտածեք՝ հեշտությամբ եկավ այս տուն, հեշտությամբ ուրիշի տանը քնեց։ Հա, երբ գիտես ճակատագիրդ, այլևս ոչինչ չի մնում։
Աչքերը բացում է ու միանգամից հայտնվում իրականության հարվածի տակ։ Ինչքան էլ որ սենյակը գեղեցիկ, մեծ, հարմարավետ լինի, իսկ արևի շողերը խաղան դեմքի հետ, մեռնելու ցանկությունը չի կորչում: Արթնանում է, երկա՜ր նայում առաստաղին, զգում արցունը, որ սահեց այտի վրայով, շրջվում կողքի վրա, կուչ գալիս, պինդ սեղմում աչքերը: Թող սա երազ լինի, իսկ ինքը վերադառնա իր նախկին վանդակ, ի՞նչ կլինի:
Թակոց:
Էլի վերադարձավ իրականություն: Հայացքը թեքեց, տեսավ խոնարհվող հավաքարարին.
- Տիկին, պարոն Մինը պահանջում է, որ իջնեք։
Խոնարհում, էլի հեռացավ։
Ուշքի գալու ժամանակն է, չե՞ք կարծում։ Ամբողջ կյանքում վանդակում ապրած գազանիկը այլևս համբերություն չունի։ Թքած, որ, ընտելացված լինելով, ազատության մեջ չի կարող այլևս ապրել։ Թքած։ Սենան կփորձի։
Հեռու։
Կարևորը՝ այստեղից հեռու…
«Երբ» ու «ինչպես» հարցերը չեն հուզում, երբ հագնում է կողքին դրված կանացի ամենօրյա հագուստը։ Արագ դուրս եկավ սենյակից ու քարացավ։ Պարզապես… ոչինչ այստեղ չի ճանաչում։ Ստիպված էր լարել ուղեղն ու հիշել, թե ինչ ճանապարհով է երեկ եկել այս սենյակ։ Նախկին արագությունը կորավ։ Հիմա քայլում է դանդաղ ու զգույշ։ Իսկ աստիճանների երկու սանդուղքը հաղթահարելով՝ ընդհանրապես կանգ առավ.
- Դե հիմա աղջիկ է, տաք է եղել, ասել է, տանջելու՞ ես։
- Հարցը դրանում չի, ինձ տեղեկություն է պետք։ Շատ ու որակով։ Նրա հոր ձեռքին կարևոր խաղաքարտեր կան, ես էլ հետ չեմ մնա։ Դեռ չգիտեն՝ ում հետ գործ ունեն։
«Խաղաքարտե՞ր։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ է կատարվում»,- մտքերի պարզապես մի ահռելի ալիք, հոսք։ Ու այն կանգ է առնում կտրուկ.
- Այս ի՞նչ ես անում… - ականջի մոտ։
Ձայնը զայրացած է, ծանոթ։
Իսկ հիմա երկու տարբերակ կա, երկուսն էլ անիմաստ։ Կամ արագ իջնել աստիճաններով, կամ էլ հետ շրջվել ու տեսնել հաստագլխին։ Ու Սենան 100%-ով է համոզված, որ ձայնը հենց նրան է պատկանում։
Գիտակցությունն ասում է՝ ընտրիր առաջին տարբերակը։ Առաջին, ուրեմն առաջին։
Կտրուկ պոկվում է տեղից ու վազում աստիճաններով ներքև՝ դեպի դուռը։ Բայց… Նախ՝ տեսնել էր պետք հաստագլխի դեմքը։ Հոգոց է հանում, և անհույս դեմքին միայն ձեռքն էր պակասում ու ասում էր՝ անխելք աղջիկ, դարպասների մոտ բոլորը հսկիչներ են։ Գնա բերաններն ընկիր։ Դե Սենան էլ դա չգիտի։ Մտքերը գրավել են ազատվելու փորձերը, որն էլ հիմա անում է՝ հասնելով դռանը, այն կտրուկ բացելով, դուրս վազելով։
Ու…
Հարվածելով ինչ-որ մեկին։ Քիչ էր մնում այդ հարվածից մեջքի վրա ընկնի, բայց այդ ինչ-որ մեկը պահեց նրան թևից։ Պինդ։ Ցավոտ.
- Օհ, խաղատան աղջնակը։
Հիմա ձայնը անծանոթ է, բայց մտածելու տեղիք տվեց։ Է՞լ ում ուշադրությունն է գրավել, բոլորին բերեք, որ առանձին-առանձին չնյարդայնացնեն։
Մինչ այդ պետք է բարձրացնել հայացքն ու տեսնել անծանոթին, ինչն էլ Սենան անում է։ Դե հա, անծանոթ է.
- Բաց թողեք։
- Երբվանի՞ց են հյոնին քո նմանները դուր գալիս, - քմծիծաղ, խոսքերի մեջ թույն, հայացքն էլ անամոթ գնահատող։
- Բաց թողեք ասացի՛, - ևս մեկ ազատվելու փորձ։
- Ջոնգու՛կ, - այ այս մեկն արդեն ծանոթ էր, - բաց թող։
Չէ, ուշ է: Փախչել չստացվեց, իսկ սենայի <<բաց թողը>> զգուշացնում է դառնալ <<բաց մի թող>>.
- Հյո՜ն, վաղու՞ց ես ճաշակդ փոխել:
- Դա քեզ չի վերաբերվում, - ձեռքերը գրպաններում, քայլվածքը հանգիստ: Սառը զայրույթ:
Երկրորդ օրն է, ինչ Սենան տեսնում է այս շիկահեր երիտասարդին, բայց մի բան պարզ է… վախենում է։ Այդ սառնությունն այնքան է վախենալու, որ Սենայի վախը բարձրությունից Յունգիի կողքին ոչինչ է.
- Դու, - նայում է աղջկա աչքերին՝ արդեն շատ մոտ գալով։ Այնքան, որ Սենան մեկ քայլ ետ գնաց՝ մյուս ձեռքով բռնելով անծանոթի թևը, - գնա տուն։
- Չ… չեմ գնա։
- Մի ստիպիր, որ ուժ գործադրեմ։ Գնա տուն։
- Հյոն, - Ջոնգուկն այլևս չի դիմանում, - ի՞նչ է կատարվում։
- Ոչինչ, - ու էլի անցնում է Սենային, - չե՞ս գնում։
Չի պատասխանում, վախեցած հայացքն է միայն մատնում.
- Ավելի լավ։
Երկու բառ, ու Ջոնգուկը դիտում է ընկերոջը ոչ հատուկ տեսարան։
Յունգին, կրճատելով իր ու Սենայի մեջ եղած հեռավորությունը, բռնում է դիմադրող աղջկա ձեռքն ու տանում դեպի կայանած մեքենաներից մեկը։ Այդ մեկ մեքենան տարբերելու համար կասեի՝ դեպի դև հյունդայը, բայց բոլորն էին այդպիսին.
- Ի՞նչ եք անու՛մ, - բղավոց։
- Գնում ենք հորդ տեսակցության։ Դե՞մ ես։
Քարացավ։ Ինչքան հեշտ է Սենային վախեցնելը։ Յունգին դա լավ հասկացավ։ Յունգին դա կօգտագործի.
- Դեմ եմ, - շշնջաց՝ չկարողանալով ասել ու անել ավելին։
- Իսկ ես ընդհանրապես դեմ չեմ, - բացում է մեքենայի ետևի դուռն ու բաց թողնում՝ սպասելով, թե երբ պետք է նստի։
Նստել-չնստելու հարցը Սենայի գլխում չէր պտտվում։ Պտտվում է միայն «ինչուն»։ Ինչու՞ նստեց անծանոթ, վախեցնող, զզվելի երիտասարդի մեքենան։ Դա արդեն երկու րոպե անց էր, երբ մեքենան պոկվեց տեղից։ Իսկ Սենան հիշեց նրա քմծիծաղը։ Վերջիվերջք կա հետևյալը. գրո՛ղը տանի, Յունգին լավ մարդ չի երևում, իսկ ամենակարևորն այն է, որ «վստահելի» չի երևում, ապա ինչու՞ նստեց նրա մեքենան։
Խելագարվել կարելի է։
Փոքր երեխայի պես լացել է ուզում, բայց կողքին նստած Յունգին չի թողնում, ով մեքենան թողել էր վարորդի հույսին։ Չէ, չի լացի։ Չգիտի՝ ինչն է կապում ու հետագայում կապելու նրանց, բայց միանգամից է պետք ցույց տալ, որ ուժեղ է։ 20 տարի եղել է ուժեղ, չի՛ կոտրվել, լացել է, ընկել, բայց վեր կացել։ Ոչ ոք չի խանգարի վեր կենալ ևս մեկ անգամ։ Յունգին նրան չի կարող կոտրել։
Հայացքը թեքում է, նայում հոնքերը կիտած երիտասարդին։ Հասկանում է՝ ընդամենը երկրորդ օրն է նրան տեսնում… չէ, ընդամենը ժամեր, բայց նրանք մի մեքենայում են։ Ընդամենը ժամեր ու Սենան հասկանում է, ատում է.
- Ինչու՞…
- Սխալներիդ արդյունքն է, - նայելով հեռախոսի էկրանին։
- Ինչու՞ համաձայնվեցիր…
- Վա՞տ է մշտական խաղալիք ունենալը, - քմծիծաղ, թեքում է գլեւխն ու նայում աչքերին։
Ինչպե՞ս է կարողանում ամեն բառով խեղդել։ Ինչպե՛ս։ Ու ինչու՞ չի Սենան հավատում նրան։ Ուղղակի հիշում է խաղաքարտերի մասին.
- Չեմ հավատում։
- Իսկ դա քեզ պետք չէ։ Պետք է միայն անես այն, - մոտենում է, շշնջում ականջին, - ինչ քեզ ասում են…
