1 страница25 февраля 2020, 11:11

Գլուխ Ա

Երկու տարբեր անձնավորություններ են ձեր առջև։ Չէ, չէ, իրար առջև։ Տարբեր, սկսած սեռից, ավարտած հետաքրքրություններով։ Զարմանալի չէ, իհարկե։ Արդպիսի մարդիկ շատ են այս աշխարհում։ Ինչպես ասում են՝ տարանուն լիցքերն իրար ձգում են... Հա՛հ, կատակ է։ Իհարկե չեն ձգում։ Սա ֆիզիկա չէ։

Երկու տարբեր անձնավորություններ իրար առջև են։ Հարուստ կահավորված հյուրասենյակում մնացել են միայն երկուսը։ Տանտերն էր դուրս հրավիրել սպասավորին։ Ճնշող լռություն, զննող հայացք։ Սենան կուչ է գալիս։

Ֆլեշբեք

Ոչ ոք արտաքինից որևէ բան տեսնելիս չի հասկանա, թե ինչ է կատարվում ներսում։ Սեուլ։ Այդ խոսքերը այս քաղաքի մասին են։ Արտաքինից՝ գեղեցիկ, բարի, գիշերը՝ լուսավառ։ Ներսից... ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Լավ, սկսենք սկզբից։ Այս քաղաքը ինքնուրույն չէ։ Քաղաքապետը լեգիտիմ չէ, կոռուպցիա, հանցագործություն, զվարճանք, կրքեր։ Մաֆիա։ Բանդա։ Բանթան։ Մի մեծ բանդա, որ գլխավորում էր Մին Յունգին։
Սառը հայացք, սառը կեցվածք, սառը վերաբերմունք, սառը քննադատություն։ Մի խոսքով՝ սառը։

Բայց հիմա նա Վեգասում է։ Այս քաղաքը ցերեկն էլ, գիշերն էլ խոսում է իր արդեն փչացած կյանքի ու անցվորների մասին։
Աշխատասենյակում նա է՝ Մին Յունգին, իր ընկերներից մեկի՝ Հոսոկի հետ։ Օհ, Հոսո՜կը։ Մեկ բառով նկարագրել չի լինի։ Շատ է տարօրինակ։ Զվարճալի մարդասպան տեսե՞լ եք։ Այդ նա է, իր խելագար ժպիտով։ Դժվար է բացատրել, թե ինչը նրան դարձրեց դիպուկահար։ Կարելի է բացատրել, թե ՈՎ ստիպեց շարունակել այդ գործը։ Գաղտնիք չէ՝ Մին Յունգի։

- Ես մի օր կամ քեզ կսպանեմ, կամ էլ արձակուրդ տուր, թե չէ մարդ եմ, վերջ ի վերջո, - խոսում է դիպուկահարը՝ ոչ այնքան ուրախ քմծիծաղելով ու վիսկիից կում անելով՝ նստած ընկերոջ աշխատասենյակի թանկարժեք բազմոցին։

Իսկ Յունգի՞ն: Ի՞նչ Յունգին: Նստել էր իր աշխատասեղանի մոտ, շոշափում էր իր վիսկիի բաժակը, իսկ հայացքը մի կետից չէր հեռանում: Բնական երևույթ է, Հոսոկը վաղուց չի զարմանում:

Պատկերացրեք՝ խելագար զվարճալի դիպուկահարն ու լռակյաց մաֆիոզը: Լավ ընկերություն է.

- Այս անգա՞մ ուր, - քմծիծաղ, նայում է Հոսոկին, - Հավայան կղզինե՞ր, թե՞ Մայամի:

- Չեջու, իսկ խոսքերիցդ երևաց, որ կյանքիս մնացորդում ես արձակուրդի երես տեսնողը չեմ, հա՞: Օ՜, դու առանց ինձ չես կարող, - ծիծաղեց խելագարը:

- Գրողի ծոցը պետք է քեզ ուղարկեմ, ոչ թե Չեջու...

***

Մարդիկ լինում են համարձակ ու անհամարձակ: Բայց, գիտե՞ք՝ ծիծաղելին որն է. Որ լինում են նաև անհամարձակ համարձակներ: Այ, Լի Սենան այդպիսի մարդ է: Թվում է՝ հարստության ու բավարարվածության մեջ մեծացած մարդիկ պետք է ճակատը բաց, քթերը ցցված ման գան, մինչև դրանք չհասնեն երկինք: Լի Սենան լավ օրինակ չէ դրա համար: Մի աղջիկ, որ շատ լավ գիտի բացասական կողմերը հարստության, գիտի խստության մեջ մեծանալու ամբողջ համն ու հոտը: Դրա համար էլ անհամարձակ համարձակ մի աղջիկ հիմա գնում է խաղատուն: Չի խաղալու, թղթախաղերից գլուխ չի հանում, սիրտն էլ խառնում է կեղտոտ էլիտայից, բայց պետք է: Խաղամոլ դարձած ընկերոջն է պետք փրկել: Միայնակ փրկել... Տանից խաբեությամբ հեռանալով... Մի կերպ հսկիչներին խաբելով: Ու ինքն իրեն անհամարձակ է համարում։ Հա, հիմա ոտքերը դողում են միայն այն բանից, որ խաբել է: Իսկ դողն ավելի է մեծանում՝ ներս մտնելով:

Ա՜խ, գրողը տանի... Սեղաններ, խաղամոլներ, իրենց ուղղակի ցուցադրողներ... Վաղուց փչացած հասարակություն:
Առաջ է անցնում, զննում յուրաքանչյուր խաղասեղանը՝ անիծելով երկար սև զգեստը, որ հագել էր հատուկ այստեղ գալու համար: Դրես քոդ է, այլ ելք այստեղ հասնելու համար չկար:

Ահա՛... գտավ հեռվում, ինչ որ անծանոթների շուրջ նստած, գլուխը բռնած, լարված ընկերոջը: Չմոտեցավ շատ, բայց զգաց... Նա պարտվել է: Զգաց նրա լարվածությունից, խաղաքարտերը նետելուց, շամպայնը մինչև վերջ խմելուց, ձեռքի շարժումից, որը կարծես ասում էր՝ էլի բաժանեք:
Խաղամոլ...

Մոտենալու ժամանակն է, քանի դեռ նոր խաղ չի սկսվել: Ոտքերն այլևս չեն դողում: Ինչու՞: Պարզապես զայրույթն է վեր բարձրանում ու ընկերոջը սպանելու ցանկությունը։ Մոտենում է, կանգնում ետևում, ձեռքը դնում ուսին։ Մարկը ոչինչ չի անում։ Չէ, չգիտի՝ ով է։ Այդ պատճառով, ելնելով նյարդային վիճակից, ուսերն է թոթվում ու գցում աղջկա ձեռքը։ Զայրացած Լի Սենայի ընկերական ձեռքը, որ ուզում է դուրս հանել նրան այդ ճահճից։
Լի Սենան մոտենում է նրա ականջին ու շշնջում.

- Գրողի տարած Մարկ Տուան։ Եթե հետույքդ չբարձրացրիր ու եկար հետևիցս, այլևս ընկերս չես։

Շշուկով է… ծանր, մինչև ոսկորները թափանցող շշուկով։ Մարկ Տուանի ուղեղը թափանցող շշուկով։ Ու նա թեքում է գլուխը։ Տեսնում է զայրացած աչքերը, որ տեսել էր վերջին անգամ մի երեք-չորս տարի առաջ, երբ Մարկին նեղացրել էին դպրոցի ինչ-որ լակոտներ։

Հիմա Մարկը անհանգստացած է։ Վեր է կենում։ Կտրուկ։ Ու ամեն շարժման մեջ կտրուկություն։ Կտրուկ բռնում է ձեռքը, տանում խաղասեղանից հեռու, կանգնում ու նայում աչքերին։ Մարկն էլ է զայրացած։ Ուղղակի նրան գտան.

- Ի՞նչ ես անում էստեղ, - աչքերին նայելով։

Քմծիծաղ։

- Եկել եմ կաշիդ փրկեմ, հիմա՛ր։ Այս ու՞ր ես ընկել, հը՞։

- Ո՞նց ես իմացել։

- Մարկ Տուա՛ն, - ձայնը բարձրանում է։ Աչքերում էլ կրակներ, - Դա՞ է հիմա քեզ հետաքրքրու՛մ։ Գնացինք։

- Լի Սենա՛, ինչու՞ ես էստե՛ղ, - Մարկն էլ հետ չի մնում, - խելքդ թռցրե՞լ ես։ Հենց հիմա գնա, քանի ավելի վատ չի եղել։

- Առանց քեզ ես գնացողը չեմ։ Քանի՞ անգամ կրկնեմ։ Իսկ եթե գնամ էլ, մոռացիր, որ ընկերդ եմ։

- Սենա, - շշուկով։ Շնչառությունը ծանր։ Ցուլ՝ մի խոսքով, - հիմարություններ մի արա, գնա տուն։

- Մարկ Տուան, - նույնպիսի տեսքով, - ես արդեն ասացի։ Ուզում ես կորցնե՞լ ընկերոջդ։
Ու լռություն։ Նայում են միմյանց աչքերին։ Ծանր են շնչում, աչքերում կրակներ են, ասելու լիքը բան ունեն, բայց վախենում են վիրավորել միմյանց։ Ո՞վ կհանձնվի, կխախտի լռություն։

Մարկը։

- Ա՜յշ, - բղավում է՝ խառնելով մազերը, - հիմա՛ր աղջիկ, ռա՛դդ քաշիր։

Զգացմունքնե՞ր… Ցավ։ Սենայի սիրտն է ցավում.

- Ի՞նչ է էստեղ կատարվում։

Ձայն ասես վակուումում։ Մի կերպ է հասնում Սենայի ականջին, բայց հասնում է։ Թեքում է գլուխն ու թաց աչքերով նայում անծանոթ երկու երիտասարդների։ Էլիտա՝ մի խոսքով։ Նկարագրելու ոչինչ չկա.

- Ձեզ չի վերաբերվում, - ցածրաձայն, բայց լսելի, - կարող եք անցնել։

- Հա՛հ, - քմծիծաղում է նրանցից մեկը, - դու գիտե՞ս՝ ում հետ ես խոսում։

- Ու՞մ, - մարտահրավերային հայացք, իսկ Մարկը մի անկյունում քիչ է մնում կրծի եղունգները։ Բռնում է աղջկա թևից, բայց Սենան թույլ չի տալիս, - Բա՛ց թող, - ու էլի հայացք անծանոթների վրա, - Ասում եք՝ ու՞մ։ Հռոմի պապի՞։ Թրամփի՞։ Այս կազինոյի տիրո՞ջ։ Ու՞մ։

- Բինգո, - սառը քմծիծաղ, ետևի շիկահերը առաջ է գալիս՝ ձեռքերը տաբատի գրպաններում, - Երրորդ փորձից։

- Էլիտայի ամենակեղտոտ մարդկանցից, - Սենայի հերթն է քմծիծաղելու ու շիկահերի ժպիտը կորցնելու, ով սկսեց լուրջ հետևել զայրացած աղջկա գործողություններին։ Ինչ-որ տեղ հետաքրքիր էր։ Դեռ նրան ինչ-որ «ծիտիկ» այդպես չի անվանել, - Ովքեր այս ճահիճն են բերում ու խեղդում հիմարներին, ինչպիսին արդեն նախկին ընկերս է…

- Սենա…

- Ի՞նչ, սխա՞լ եմ, - հայացք ընկերոջը, - Գիտե՞ք՝ ինչ, - հայացք շիկահերին, - դուք էլ, ձեր կազինոն էլ, ձեր պաշտոնն էլ։ Գնացեք գրողի ծոցը։

Հետ դարձ, քայլք դեպի ելք։ Թու՞յլ կտան։ Իհարկե ոչ։ Նա անցավ իր զայրույթի, թույլատրելիության ու անթույլատրելիության սահմանը։ Մին Յունգին նրան բաց չի թողնի։ Մեղքը շա՜տ մեծ է։

Բարձրացնում է ձեռքը, պահակները հասկանում են։ Մեկ շարժում, ու նրանք շարջապատել են աղջկան։ Մի պնդաճակատ շրջում է նրան դեպի խաղատան տերը, Հոսոկը, ու անհանգստացած ընկերը, որն ուզում է ընդառաջ գնալ, բայց նրան էլ են բռնում, մեջքի ետևում ծալում թևերը՝ ուշադրություն չդարձնելով դուրս գալու ցանկությանը։
Իսկ Սենային հրում են։ Հրում են, ընկնում է, բարձրացնում են, պահում թևից, Յունգին մեկ քայլ է անում դեպի նա՝ ձեռքերը տաբատի գրպաններում, սառը, ոչ արտահայտիչ, բայց մեծ զայրույթն էլ աչքերում։ Սենան դա նկատում է։ Չէ, Յունգիի դեմքի միմիկան չէր փոխվել, պարզապես անհրաժեշտ էր մեկ անգամ նայել աչքերին։ Դողալ ամողջ մարմնով։ Սարսուռ է անցնում մեջքով, հասնում գիտակցությանը՝ հարցնելով՝ ի՞նչ արեցիր.

- Դու, - շշուկ։ Ականջին, - կեղտոտ էլիտա՞, կեղտոտ մա՞րդ։ Փոքրիկս, դու ինձ դեռ լավ չես ճանաչում ու չգիտես, թե ինչքան կեղտոտ կարող եմ լինել։

Հայացք աչքերին։ Յունգիին դուր է գալիս այդ վախը։
Ձեռքի շարժում, աղջկան տանում են անհայտ ուղղությամբ, իսկ Մարկին՝ դեպի դուրս։ Աղաղակներին էլ ուշադրություն դարձնող չկա։ Այսօր Յունգիին շատ նյարդայնացրին։

***

- Ի՞նչ ես անելու նրա հետ, - Հոսոկի հարցը։

- Զվարճանալու եմ…

***

Ո՞րն էր զվարճանալը։ Նետել ինչ-որ ընդհատակյա սենյակ, նստեցնել աթոռին ու կապե՞լ։
Պարանը ցավեցնում է դաստակները, իսկ վախ կոչեցյալը մուրճով հարվածներ է հասցնում գիտակցությանը։ Ու անընդհատ կրկնվում է նույն հարցը՝ ինչո՞ւ։ Ինչու՞ չլռեց։
Բանն այն էր, որ իրականում Սենան հանգիստ մարդ է։ Միայն ծայրահեղ դեպքերում էր զայրույթը պարուրում նրա գիտակցությունը։ Այսօր այդ ծայրահեղ օրերից մեկն էր։
Հաստագլուխ պահակը նրան այստեղ բերելուց հետո չի հեռացել։ Կանգնել է դռան մոտ, ձեռքերը խաչել կրծքին ու նայում է։ Մեկ-մեկ քմծիծաղում, խելագար ու հիվանդ անվանում՝ հիշելով աղջկա դուրս տված տեսարանն ու տեսնելով նրա՝ ջրից դուրս եկած ձկան շարժուձևը, որով ցանկանում էր ազատվել կապանքներից.

- Ի՞նչ է, - ևս մեկ քմծիծաղ, - չէի՞ր կարող հանգիստ կյանքով ապրել։

- Կարո՞ղ եք լռե՛լ, - զայրանում է։

- Ես դեռ կլռեմ ու ոչինչ չեմ անի, բայց չեմ կարծում, որ պարոն Մինը մի կողմ կքաշվի ու ինձ նման հանգիստ կնայի։ Հաշվիր՝ կյանքիդ վրա խաչ քաշեցիր։

- Ասացի՝ լռե՛ք, - բղավոց, - ի՞նչը չէր հասկանալի՛։

Մինչ հաստագլուխը կզայրանար ու կմոտենար, դուռը բացվեց։ Յունգին էր։ Մտավ, դուրս հրավիրեց հաստագլխին ու սառը ժպիտով նայեց աղջկան.

- Լի Սենա, հա՞։ Հայրիկդ հայտնի մարդ է, բայց քեզ երբեք ի ցույց չի դրել, - քմծիծաղ, նայում է աչքերին։ Մոտենում է, կքանստում աղջկա… վախեցած աղջկա առջև ու մազը տանում ականջի ետևի, - վախեցել է փախցնե՞ն այսպիսի հրաշքին։

Փրկե՜ք։

Էլի վեր է կենում ու արդեն լրջությամբ վերից վար նայում Սենային.

- Չգիտես՝ ով եմ ես։

Ու առաջ է գալիս նախկին համարձակությունը.

- Չեմ էլ ուզում իմանամ։

- Օհո, - քմծիծաղ, - էլի՞ համարձակությունդ ուտում է քեզ։ Չե՞ս վախենում փորձանքի մեջ ընկնես երկար լեղվիդ պատճառով։

Ու լռություն։ Ծանր, ճնշող, ուժասպառ անող։
Սենան վախենում է։ Մեկ հայացք դեպի տղան, ու կարելի է հավատալ նրա յուրաքանչյուր սպառնալիքին։ Վախը կրկնապատկվում է։ Իսկ գիտակցությանը հարվածում է միայն մեկ հարց. «Ի՞նչ արեցի».

- Ուրեմն Լի Դոհյոնի դուստրը, հա՞։ Անակնկալ էր, անակնկալ էր… - էլի սկսեց։

- Որտեղից, - պորթկում է։ Անհրաժեշտ է իմանալ, թե որտեղից այս… մարդուն այսքան ինֆորմացիա, - Որտեղի՞ց…

- Որտեղի՞ց գիտեմ… - քմծիծաղ։
Մոտենում է, էլի կքանստում, քմծիծաղն էլ դեմքից չի կորչում.

- Ես գիտեմ իմ տարածք մտնող յուրաքանչյուր անձի ինքնությունը։ Իսկ հիմա, - հենվում է պատին, ծալում ձեռքերը, - ի՞նչ է քեզ պետք:

Զարմա՞նք:

- Այսի՞նքն:

- Ինչու՞ ես իմ տարածքում, այ թե ինչ:

Սենան կիտում է հոնքերը.

- Ի՞նչ է պետք: Եթե ասեմ՝ Ձեր ամբողջ ունեցվածքը, կհավատա՞ք:

- Լա՜վ, - նայում է եղունգներին՝ ցույց տալով, որ այս ամենը նրան արդեն ձանձրացնում է: Ապա բարձրացնում է գլուխն ու թեթև ժպտում... խորամանկ ժպտում: Վախը եռապատկվում է, - Հայրիկիցդ կիմանանք:

- Ի՞նչ, - սա էլ վախի արտահայտությունը: Պարզապես բղավում է այդ մեկ հարցը, - ի՞նչ եք ուզում ինձնից: Ես ուղղակի եկել էի ընկերոջս հետևից, նրան խառնել պետք չէ, խնդրում եմ:

- Օհո՜, վախենում ես հայրիկի՞ց, - քմծիծաղ:

Դանդաղ մոտենում է, մի քիչ կքանստում, շուրթերն ականջի մոտ, հայացքը զննում է գրավիչ պարանոցը, իսկ հետո նկատում, թե ինչպես է աղջնակը վախից կուլ տալիս կոկորդի պարունակությունն ու ծանր շնչում՝ չհամարձակվելով թեքել հայացքն ու նայել աչքերին: Շշնջոց ականջին.

- Իմ տարածք մտնողները հենց այնպես այստեղից չեն հեռանում: Կամ խաղում են թղթախաղեր, կամ էլ... - քմծիծաղ, - ավելի հաճելի խաղեր:

Հեռացավ: Էլի ճնշող լռություն:

- Ու՞ր եմ ընկել:

***

Մին Յունգին շա՜տ լավ մտքեր ունի: Օհ, լա՞վ: Կարելի է ասել կեղտոտ: Դե, դրանք նրա համար սովորական են, դրա համար էլ լավն են: Դեռ չի կողմնորոշվում, թե ինչ անի աղջնակի հետ: Չէ, մի միտք կա գլխում, որն էլ հիմա կիրականացնի: Հեռախոսի բարձրախոսը միացրած, Հոսոկը կողքին, իրենք էլ դեռ նույն աշխատասենյակում.

- Այո՞, - լսվում է խոսափողի մյուս ծայրից, բայց Յունգին, միևնույն է, արդեն գիտի՝ այս մարդը Վեգասում է:

- Օհ, ու՜մ ձայնն եմ լսում, - քմծիծաղ, իսկ Հոսոկը լուրջ հետևում է, - Լի Դոհյոն:

- Ո՞վ է, - ձայնն այն ծայրին անհանգիստ թվաց, - որտեղի՞ց եք ինձ ճանաչում։

- Յա՜, - հիասթափված, - Մին Յունգին բոլորին գիտի, մի հիասթափեցրու, - լռություն, - Ինչպե՞ս եք, պարոն Լի:

- Ի՞նչ է պետք:

- Ինչու՞ միանգամից այդպես: Ես զրուցել եմ ուզում: Դու չե՞ս ուզում:

- Դե, զրուցիր, - Յունգիի հերթն է լռելու, լրջանալու, ու պատասխանելու:

- Աղջնակդ իմ մոտ է...

***

Վեգասի երկնաքերերից մեկը պարզապես լուսավառվում է: Դա այստեղ, այս ժամին սովորական բան է: Այդ լույսերից մեկում էլ այսօր գտնվում էր Լի Դոհյոնը: Զանգն ավարտելուց հետո դուրս հրավիրեց գիշերային թիթեռնիկին (իդեպ՝ դա նույնպես սովորական է այստեղ) ու հասկացավ՝ այ թե ինչու էին ասում, որ ամբողջ գիշեր Սենան սենյակից դուրս չի եկել.

- Ա՜յշ, - վիսկիի շշի հարվածը պատին ու կտորները հատակին, - Դե սպասիր:

Հաջորդ օրը ոտքի է կանգնեցնում բոլոր կապերը: Յունգին ուզում է զվարճանա՞լ: Հա՛հ, հենց այդպես էլ ասաց. Ուզում եմ դստերդ հետ մի քիչ զվարճանալ: Յունգիի ոճն է: Ամեն ինչ ուղիղ, ճակատին է ասում: Իսկ նրան այդպես անել չեն կարողանում: Վախը մեծ է:

- Պարոն Լի, - ներս է մտնում ակնոցավոր երիտասարդ մի տղա՝ համակարգիչը ձեռքին:

- Ներս արի, - տրորում է աչքերը:

Ամբողջ գիշեր չի քնել, մտածել է: Ի՞նչ, դստեր անվտանգությա՞ն մասին: Հա՛հ, երևի կատակ է: Մի միտք կար գլխում. Յունգին վնաս չտա իրեն ու իր ունեցվածքին: Ախ հա, դստեր անվտանգությունն էլ պատվի հարց է, դա էլ պետք է ապահովել կարճ ժամանակում:

- Լավ նորություն ունեմ, - ասում է խոնարհվելուց ու աշխատասեղանի մյուս կողմում նստելով:

- Լսում եմ, - ձեռքերը սեղանին է դնում, իսկ տղան շրջում է համակարգիչը դեպի տնօրենն ու սկսում, մինչ նա զննում է տեղեկությունը:

- Մին Յունգի, Մին Թեսոկի տղան է: Ինչ ենք պարզել՝ չեք պատկերացնի: Ուրեմն, պարզվում է, որ լիքը ընդհատակյա խաղատների տեր մարդ է: Դրանք և Վեգասում կան, և Սեուլում: Ինչքան գիտեմ՝ Հրվ. Կորեայի քաղաքներից մեկ էլ Պուսանում: Ու դա նրա բիզնեսի միայն մի մասն է: Կարճ ասած՝ մեծ կապերի տեր ու ունեցվածքի տեր: Իսկ զարմանալին այն է, որ դրանց մասին ոչ մի տեղեկություն:

- Բա ինչպե՞ս իմացաք:

- Սեփական մարդիկ, սեփական կապերը, - հպարտ գլուխը բարձրացրեց, - Եվս մեկ զարմանալի փաստ, որ կարող է Ձեզ շատ օգնել: Ոչ հայրը, և ընդհանրապես, ընտանիքի ոչ մի անդամ տեղյակ չի այդ ամենից: Եթե ընտանիքը տեղյակ չէ, պարզ է՝ հասարակությունը նմանապես:

- Ես հասկացա, - քմծիծաղ: Հանգստացավ, հենվեց աթոռի հենակին, - շանտաժ շանտաժի դիմաց: Այ հիմա ինձ դուր է գալիս այս խաղը...

***

Նույն նկուղային սենյակը, նույն հաստագլուխը, նույն ճահիճն ընկած աղջիկը: Միայն մի բան է փոխվել. Աչքերին կապտուկներ են անքնությունից, իսկ դաստակները կարմրել ու կապտել են պարանից: Լռություն է, իսկ հետո աղմուկ: Անգամ դռան այս կողմից են լսվում քայլերի ձայները, որ մոտենում են սենյակին: Ճռռոց, դուռը բացվում է, ներս է մտնում թույլ ժպտացող Յունգին: Սենան դանդաղ բարձրացնում է գլուխն ու հանդիպում չափից դուրս գոհունակ դեմքի արտահայտությանը: Լավ չէ, հաստատ լավ նշան չէ: Հաստագլուխը ևս մեկ աթոռ է ներս բերում, ու Յունգին նստում է ուղիղ վանդակում գտնվող ծիտիկի առջև.

- Հը՞, ինչպե՞ս ես:

- Խնդրում եմ՝ բաց թողեք։

- Օ՜, օրը սկսվում է խնդրանքների՞ց: Գիտե՞ս՝ ինչից եմ զարմանում, - ոտքը ոտքին է գցում, - Հայրդ արդեն այստեղ պետք է լիներ մի մե՜ծ զորքով: Ու այս շենքը վաղուց մոխիր դարձած կլիներ: Իհարկե, ես դա թույլ չէի տա, - քմծիծաղ, - Հարց, - մոտենում է դեմքին, թեքում գլուխը, - Ու՞ր է հայրդ:

Լռություն:

Սենան պատկերացնում է՝ ինչ է կատարվում խորթ հոր գլխում: Հարցն էլ դա է... խորթ:
Ու, պահին համապատասխան, զանգ է գալիս ձեռքի թանկարժեք հեռախոսին: Տեսախցիկը միանում է, ու այն ծայրին ավելի գոհ Սենայի հայրն է.

- Օհո, - քմծիծաղում է Յունգին, - ու՞մ եմ տեսնում:

- Էլ մի ասա, - սա արդեն Յունգիին դուր չի գալիս, ինչպես նաև լարված հետևող Սենային:

- Պա՛պ, - բղավոց, իսկ արցունքները զսպել չի ստացվում, - խնդրում եմ...

- Ցու՞յց տամ աղջնակիդ:

- Մին Յունգի, - այս ժպիտն արդեն նյարդայնացնում է, - արի պայմանավորվենք:

- Հե՜յ, ես վաղուց էի սպասում, գիտե՞ս: Ինձ թվաց կյանքում չես ֆայմի:

- Ինչպես տեսնում ես՝ ֆայմեցի: Բայց... չեմ կարծում, որ հաջողությունը քո կողմում կլինի:

Քմծիծաղն ու խորամանկ ժպիտը, որ մինչ այդ ծաղկել էին Մինի շուրթերին, անհետացան հրահանգով: Անհանգստություն, միակ բանն էր, բայց դեմքի արտահայտությունը մնում էր նույնը: Սառը:

Ու իսկապես, հաջողությունը Յունգիի կողմում չէր: Ինչու՞.

- Արի պայմանավորվենք: Դե, գիտես՝ հորդ հետ շա՜տ լավ հարաբերությունների մեջ եմ: Ես չեմ ասում քո զբաղմունքների մասին նրան, իսկ դու...

Իսկ Յունգին արագ դուրս է գալիս՝ ետևից լսելով.

- Յա՛, ե՛տ արի՛: Գրողի տարած Մին Յունգի՛, - ուշադրություն չի դարձնում:

Կտրում, անցնում է միջանցքն ու հայտնվում աշխատասենյակում.

- Ես քեզ ուղղակի կմոխրացնեմ, Լի, երդվում է:

- Հայրդ քեզ ավելի շուտ կմոխրացնի, չե՞ս կարծում:

- Ի՞նչ է ուզածդ:

- Փող, միայն փող...

Ֆլեշբեթի ավարտ

Երկու տարբեր անձնավորություններ միմյանց առջև են: Յունգին զայրացած է, Սենան լարված: Հագուստն այդպես էլ չի փոխել, հնարավորություն չի եղել: Այդպես, բայց ոտաբոբիկ, կանգնած է Յունգիի առջև, ով էլ էլեգանտ նստած էր թանկարժեք բազկաթոռին.

- Կարո՞ղ եմ իմանալ՝ ինչ է կատարվում, - խախտեց լռությունը: Սենան խախտեց:

- Ի՞նչ է, մինչև հիմա չհասկացա՞ր:

Կիտում է հոնքերը, իսկ Յունգին ոտքի ելնում: Մոտենում է, դանդաղ, ինչպես գիշատիչը զոհին: Հա, Սենան վախեցած է: Քայլ ետ Սենան, քայլ առաջ Յունգին.

- Կա՛նգ առ, վերջացրու՛, - Յունգին էր: Հրաման, ու Սենան լսում է՝ ուսերը հանկարծակիությունից թոթվելով, - Ասում ես՝ ի՞նչ է կատարվում: Ասեմ, - խելագար քմծիծաղ, - հայրդ վաճառեց քեզ ինձ, - ևս մեկ քայլ:

Շատ է մոտ, խախտվել է անձնական սահմանը, իսկ Սենան չի կարող ոչինչ անել: Քարացել է: Իսկ Յունգին էլի մոտենում է... ականջին շշնջում.

- Հը՞, հիմա ո՞վ է կեղտոտ…

Ընթերցող, եթե դու կաս, շատ ուրախ եմ։ Մեծ անհամբերությամբ կսպասեմ կարծիքներիդ ու աստղիկներիդ💜💜

1 страница25 февраля 2020, 11:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!