PART 12 ~Խոստովանություն~
Հիվանդասենյակում օդը ծանր էր: Տիկին Չոնը պառկած էր անկողնում՝ կապկպված սարքերին, որոնց ձայնը կարծես հաշվում էր մնացած վայրկյանները: Թեհյոնը նստած էր կողքին՝ անշարժ ու լուռ, չնայած իր մեջ փոթորիկ էր:
Տիկինը, նկատելով Թեհյոնի լարվածությունը, թույլ ժպտաց ու գլխով արեց, որ նա նստի ավելի մոտ:
֊Թեհյոն, - ասաց նա տկար ձայնով, - գիտեմ, որ շատ սխալներ եմ թույլ տվել, բայց պետք է վերջապես խոստովանեմ... Ես այլևս ժամանակ չունեմ:
Թեհյոնը սեղմեց կնոջ ձեռքից՝ խրախուսելով շարունակել:
֊Չոնգուկի հայրը... նա երբեք չէր ընդունում որդուն այնպես, ինչպես պետք էր: Երբ նա սկսեց իր սեփական կյանքը, հասավ իր երազանքներին, քո հետ ստեղծեց ընտանիք, հոր համար դա վիրավորանք էր: Նա չէր ուզում ընդունել, որ Չոնգուկը կարող էր ապրել առանց իր թելադրած օրենքների:
Տիկին Ջոնգը խորը շունչ քաշեց՝ թվում էր, թե խոսելն իսկ ցավ էր պատճառում:
֊Նրա հայրը գումար էր ստանում Չոնգուկի անունից: Երբ որդիս հրաժարվեց շարունակել գումար ուղարկել, վեճերը սկսվեցին... ու դրանք երբեք ավարտ չունեցան:
Թեհյոնը զգում էր, թե ինչպես է սիրտը սեղմվում. այս խոսքերը բացատրում էին այն ամենը, ինչ նա չէր հասկացել այդ տարիներին:
֊Ես չգիտեմ, թե նա ինչեր կարող էր անել... Բայց ես հիշում եմ՝ նույնիսկ հարսանիքից առաջ Չոնգուկը խանութում նստած լաց էր լինում: Հայրը ծեծել էր նրան... Չգիտեմ՝ ինչից էր այդ անգամ վեճը, բայց նա երբեք չէր պատմում ամեն ինչ: Եվ ամենավատն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել նրան:
Մոր ձայնը դողաց, և արցունքները հոսեցին նրա աչքերից:
֊Ես նաև չեմ կարող մոռանալ, թե ինչ ասեց Չոնգուկը հարսանիքի առավոտյան: Նա ասաց, որ վախենում է: Վախենում է քո հետ կյանքը սկսել, որովհետև գիտի, որ իր հայրը ինչ-որ բան կանի:
Թեհյոնը սեղմեց ատամները, խորը շունչ քաշեց՝ փորձելով չկորցնել ինքնատիրապետումը:
֊Եվ Չոնգուկի մահը... Թեհյոն, ես... ես չգիտեմ, թե նա ինչ կարող էր անել նրան: Ես չեմ հավատում, որ նա ուղղակի վիճել է: Նա ամբողջ կյանքում օգտագործել է Չոնգուկին որպես գործիք... Եվ ես դա թույլ տվեցի:
Խոսքերը ծանր էին, իսկ Թեհյոնը խորը շունչ քաշեց՝ աչքերում բռնելով արցունքները: Նա այլևս ոչինչ չէր կարող ասել: Վերջապես նրա բոլոր հարցերին պատասխան տրվեց:
֊Թեհյոն, - շարունակում էր ծեր կինը, - խնդրում եմ, հոգ տար Հանինի մասին: Ես գիտեմ, որ դու և նա կկարողանաք շարունակել։
Թեհյոնը խոնարհվեց՝ գլուխը դնելով տիկինի ձեռքին:
Թեհյոնը նայեց կնոջ մարող աչքերին և սեղմեց նրա ձեռքը: Նա կուլ տվեց դառնությունն ու ցավը, որ խեղդում էին իրեն, և մեղմորեն խոսեց:
֊Խոստանում եմ, - ասաց նա կոտրված ձայնով: - Խոստանում եմ, որ Հանինը երբեք չզգա այն ցավը, որ Չոնգուկը զգաց: Ես կտամ նրան այն սերը, որը պիտի երկու ծնողից էլ ստանար: Կանեմ ամեն ինչ, որ նա մեծանա երջանիկ, ապահով ու սիրով շրջապատված:
Կնոջ շուրթերին թույլ ժպիտ երևաց, և նա կամացուկ գլխով արեց:
֊Դու շատ լավ հայր ես, Թեհյոն... Չոնգուկը միշտ գիտեր դա: Նա գիտեր, որ քեզ հետ Հանինը անվտանգ է լինելու:
Թեհյոնը փակեց աչքերը՝ զգալով արցունքները, որ հոսում էին նրա այտերով: Չնայած ողջ ցավին ու հիշողություններին, նա գիտեր, որ պետք է ուժեղ մնա իր որդու համար:
֊Ես երբեք նրան չեմ թողնի, - ասաց Թեհյոնը հաստատակամ ձայնով: - Հանինը կիմանա, որ ունի հայր, ով կանի ամեն ինչ նրա համար: Ես կլրացնեմ Չոնգուկի տեղը, բայց երբեք չեմ փորձի նրան մոռանալ: Մենք երկուսս էլ չենք մոռանա։
Կինը նայեց նրան՝ աչքերում խառնելով ցավն ու երախտագիտությունը:
֊Շնորհակալ եմ, Թեհյոն: Շնորհակալ եմ, որ չթողեցիր նրան մենակ այս աշխարհում:
Թեհյոնը հենվեց դեպի տիկինը համբուրեց նրա դողացող ձեռքը և փաղաքուշ ձայնով ասաց.
֊Ես երբեք չեմ մոռանա Չոնգուկին: Եվ իմ կյանքը կանցկացնեմ՝ ապրելով այնպես, ինչպես նա կցանկանար:
Մայրը խորը շունչ քաշեց, և կարծես թե իր սրտում խաղաղություն գտավ այդ խոստման մեջ:
