13 страница29 апреля 2026, 07:38

PART 13~ՀԱՂԹԱՆԱԿ ՀՈՐ ՀԱՄԱՐ~

Հանինը հուզմունքից ամբողջ գիշեր չէր կարողանում քնել։ Գրեմմի մրցանակաբաշխությունը կյանքի կարևորագույն պահն էր նրա համար, և ինքը գիտեր, որ Չոնգուկը միշտ երազել է այդ պահի մասին։ Երբ նրա անունը հնչեց որպես «Տարվա լավագույն ալբոմի» հաղթող, ամբողջ դահլիճը բարձրացավ ոտքի՝ ծափահարելու նրան։ Հանինը, հուզված, բարձրացավ բեմ, ձեռքին՝ նվիրական արձանիկը։
-Այս մրցանակը ես նվիրում եմ իմ հորը, Չոնգուկին։ Նա ինձ ոգեշնչեց երազելու և հավատալու երաժշտության ուժին։ Նա, ով այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հավերժ ապրում է իմ երգերում,- հուզված ասաց Հանինը, և նրա աչքերից թափվեցին արցունքները։
Մրցանակաբաշխությունից հետո, Հանինը ուղևորվեց դեպի Չոնգուկի գերեզման։ Ձյան փաթիլները մեղմորեն իջնում էին գետնին, երբ նա սիրելի շանը՝ Յոնթանին գրկած, մոտեցավ գերեզմանին։ Հանինը իջավ ծնկների վրա, մրցանակը դրեց Չոնգուկի գերեզմանի վրա և շշնջաց.
-Հայրի՛կ, ես քո երազանքն իրականացրի։ Սա քո մրցանակն է։ Եթե չլինեիր դու, ես այս ճանապարհին երբեք չէի անգնի։
Գերեզմանին դրված փոքրիկ արձանիկն ասես նշան լիներ, որ Չոնգուկի երաժշտությունը երբեք չի մարելու, իսկ նրա որդին շարունակելու է այն մեղեդին, որը, թվում էր, թե մի օր ավարտվել էր։
°°°°°°
Թեհյոնը երբեք չէր սիրել լինել ուշադրության կենտրոնում։ Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ նա նախընտրեց նստել դահլիճի հեռավոր անկյուններից մեկում՝ ծածկված գլխարկով։ Նա այնտեղ էր միայն ու միայն Հանինի համար։ Երբ նրա որդու անունը հնչեց որպես հաղթող, Թեհյոնը կուչ եկած նստած էր, բայց աչքերը լցվեցին հպարտության արցունքներով։ Նա հազիվ էր զսպում իր հուզմունքը՝ տեսնելով, թե ինչպես Հանինը ոտքի ելավ ու բարձրացավ բեմ։
Հանինի խոսքերը՝ նվիրված Չոնգուկին, պատռեցին Թեհյոնի հոգին։ Նա իր աչքերից հոսող արցունքները փորձում էր թաքցնել, բայց դրանք չէին դադարում։ Թեհյոնը ականջներում լսում էր միայն իր սրտի զարկերը և Հանինի ձայնը՝ լի սիրով ու կարոտով։ Այդ պահին նա զգաց, որ Չոնգուկի հոգին ներկա էր այնտեղ՝ Հանինի կողքին։
Մրցանակաբաշխությունից հետո Թեհյոնը հեռվից հետևեց, թե ինչպես էր Հանինը գնում դեպի գերեզմանատուն՝ ձեռքին Գրեմմիի արձանիկը։ Նա կանգնած էր մեքենայի կողքին, միայնակ, և դիտում էր, թե ինչպես որդին ծնկի իջավ Չոնգուկի գերեզմանի առջև։ Հանինի շշնջոցը նա չէր լսում, բայց նրա արցունքները ամեն ինչ ասում էին։
Թեհյոնը հենվեց մեքենային, ձեռքերը սեղմեց կրծքին ու ազատություն տվեց արցունքներին։ Այդ պահին նա իրեն թույլ տվեց կոտրվել։ Նա գիտեր, որ Չոնգուկը կուզենար տեսնել Հանինի այս օրը։ Տեսնել, թե ինչպես է իրենց որդին աշխարհին ցույց տալիս, որ սերը, անգամ երբ թվում է, թե այն ավարտված է, երբեք չի մարում։
֊Չոնգուկ, դու կհպարտանայիր նրանով,- շշնջաց Թեհյոնը՝ արցունքներից կծկված ձայնով։
Նա այդպես էլ չմոտեցավ Հանինին, թույլ տվեց նրան լինել միայնակ՝ իր հոր հետ։ Բայց հեռվից նայելով՝ Թեհյոնը զգում էր, որ ինքը կատարում է իր խոստումը։ Կյանքում չկարողանալով լրացնել Չոնգուկի տեղը, նա գիտեր, որ իր սերն ու աջակցությունը բավարարեցին Հանինին՝ այս հզոր պահը ապրելու համար։

Վերջ~~ կարծիքներ?

13 страница29 апреля 2026, 07:38

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!