11 страница29 апреля 2026, 07:38

PART 11 ~~ՆԱՄԱԿ~~

Ամառային մի խաղաղ օր, Հանինը որոշեց վերանորոգել Չոնգուկի հին ննջարանը: Նրա նպատակը ոչ միայն մաքրելն էր, այլև Չոնգուկի հիշատակը վերակենդանացնելը՝ այն դարձնելով ավելի ջերմ ու ապրող:
Սենյակում ամեն ինչ մնացել էր այնպես, ինչպես տարիներ առաջ: Հանինը հավաքեց գիրքերն ու նոթատետրերը, դասավորեց կահույքը, բայց պատահմամբ մահճակալի անկյունից նկատեց մի հին նկարի շրջանակ, որի հետևը թղթի ծայր էր երևում: Նա հանեց նկարը և տեսավ, որ դրա հետևում խնամքով թաքցված էր նամակ՝ ուղղված Թեհյոնին:
Նամակի վրա գրված էր.
«Պետք է իմանաս».
Սրտի զարկերը արագացած, Հանինը բացեց նամակը և սկսեց կարդալ, բայց զգաց, որ չի կարող միայնակ շարունակել: Նա անմիջապես վազեց Թեհյոնի մոտ, ով աշխատասենյակում էր:
֊Հայրի՛կ, նայիր սա... Ես գտա սա Չոնգուկի սենյակում, - ասաց նա, ձայնը դողալով:
Թեհյոնը վերցրեց նամակը դողացող ձեռքերով և սկսեց բարձրաձայն կարդալ.
«Թեհյոն, իմ սիրելի...
Եթե դու երբևէ այս նամակը կարդաս, դա նշանակում է, որ ես արդեն այստեղ չեմ: Ես փորձում էի միշտ ուժեղ լինել քո և մեր որդու համար, բայց ուզում եմ անկեղծ լինել: Մայրիկս ասաց ինձ, որ հայրս դժգոհ է ինձնից, և նա ինչ-որ բան է պլանավորում: Ես չգիտեմ, թե ինչ է դա, բայց վախենում եմ, որ դա կարող է վնաս հասցնել մեր ընտանիքին:
Ես այս նամակը գրում եմ, քանի որ զգում եմ՝ ժամանակս կարճ է, և ես չեմ կարող այս ամենը իմ մեջ պահել: Եթե ինձ ինչ-որ բան պատահի, խնդրում եմ, եղիր ուժեղ՝ ինչպես միշտ: Հոգ տար մեր Հանինի մասին: Նա քեզ համար կլինի ուժի աղբյուր, ինչպես դու ես եղել իմ համար:
Թեհյոն, ես քեզ սիրում եմ ավելի շատ, քան կարող էի երբևէ ասել: Կներես, եթե բավարար չեմ եղել քեզ համար: Բայց հիշիր՝ դու իմ կյանքում ամենալավն ես եղել: Հանինին պատմիր իմ մասին, ասա նրան, որ ես միշտ կհսկեմ նրան ու քեզ, նույնիսկ եթե այստեղ չեմ:
Եթե կարողանայիր լսել իմ վերջին ցանկությունը, կխնդրեի քեզ շարունակել ապրել, նույնիսկ եթե ցավոտ է: Խնդրում եմ՝ քեզ մի մեղադրիր այն ամենի համար, ինչ կարող է պատահել կամ արդեն պատահել է: Եվ ամենակարևորը՝ երբեք մի դադարիր սիրել ու հիշել ինձ:
Ներիր բայց դուք ինձ համար չափազանց թանկ եք չեմ կարող թույլ տալ նրան որ ձեզ դիչպի թեկուզ իմ դիակի վրայով։
Քո սիրելի,
Չոնգուկ»*

Թեհյոնը ավարտեց նամակը, բայց խոսքերն արդեն խեղդվել էին արցունքների մեջ: Նա նամակը սեղմեց կրծքին ու բարձր ձայնով սկսեց լաց լինել՝ խառնաշփոթ հույզերի մեջ:
֊Ինչու՞, Չոնգուկ... Ինչու՞... Ես չկարողացա քեզ պաշտպանել, - գոռաց նա արցունքների միջից:
Հանինը կանգնած էր կողքին՝ շունչը կտրված, արցունքները գլորվում էին նրա այտերով: Նա նայեց հորը, ապա նամակին:
֊Հայրի՛կ... նա քեզ շատ էր սիրում: Նա մեզ չէր թողնի, եթե այլ տարբերակ լիներ...
Թեհյոնը գրկեց որդուն, կարծես նրա մեջ էր փնտրում ուժ ու մխիթարություն: Նրանք երկար ժամանակ միասին լաց էին լինում, հիշելով իրենց ընտանիքի կորուստը: Այդ գիշեր նրանց տունը լցված էր ցավով ու սփոփանքով, բայց նաև հիշողություններով, որոնք նրանց կապում էին Չոնգուկի հետ:
Հաջորդ առավոտ նրանք միասին որոշեցին նամակը պահել Չոնգուկի սենյակում՝ որպես նրա հիշատակի և սիրո հավերժ վկայություն:

11 страница29 апреля 2026, 07:38

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!