9 страница29 апреля 2026, 07:38

PART 9~ուշացած ԱՐԴԱՐ ԴԱՏ~

Չոնգուկի ողբերգական մահից հետո Թեհյոնը հավաքեց իր ողջ ուժը՝ պայքարելու արդարության համար: Չնայած հոգեբանական ծանրությանը, նա վճռականորեն կանգնեց դատարանի առաջ՝ պահանջելով, որ Չոնգուկի հայրը ստանա իր արարքի համար արժանի պատիժը:
Դատարանի դահլիճը լեցուն էր լարվածությամբ: Թեհյոնը՝ մի ձեռքով գրկած Հանինին, մյուսով ամուր սեղմել էր Չոնգուկի նամակը, որն արդեն մաշվել էր հուզմունքի պատճառով: Նրա հայացքը սառել էր Չոնգուկի հոր վրա, ում դեմքին զղջման ոչ մի նշան չկար:
֊Ձեր արարքը ոչ միայն խլեց կյանք, այլև կործանեց մի ընտանիք, - ասաց Թեհյոնը դատարանի առաջ:
Ես կպայքարեմ մինչև վերջ, որպեսզի Չոնգուկը արդարություն ստանա: Ձեր արարքը ոչ մի արդարացում չունի:
Դատարանը լսեց Թեհյոնի ցուցմունքը, ինչպես նաև Չոնգուկի մոր խոսքերը, որոնք նույնպես դատապարտում էին ամուսնու պահվածքը: Կինը զղջում էր, որ երկար տարիներ աչք էր փակում իր ամուսնու բռնակալության վրա, ինչը ի վերջո հանգեցրեց այս ողբերգությանը:
Մի քանի ժամ տևած դատական լսումներից հետո դատարանը որոշում կայացրեց՝ Չոնգուկի հորը դատապարտել ցմահ ազատազրկման՝ դիտավորյալ սպանության և ընտանիքի հանդեպ անբարոյականության մեղադրանքով:
Թեհյոնը, լսելով դատավճիռը, զգաց իր մեջ թեթևություն, բայց դա չէր լցնում Չոնգուկի բաց թողած տեղը:
֊Արդարությունը հաղթեց, բայց ինչո՞վ եմ լցնելու այս դատարկությունը, - մտածեց նա:
▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎
Թեհյոնը կանգնած էր թաղման սրահի կենտրոնում, գրկել էր Հանինին, որը լուռ սեղմել էր Յոնթանին: Թեհյոնը գիտեր, որ պետք է ուժեղ մնա որդու համար, բայց ամեն ինչ անկարելի էր թվում: Մարդիկ գալիս էին՝ հարգանքի տուրք մատուցելու Չոնգուկի հիշատակին, բայց Թեհյոնը նրանցից ոչ մեկի հետ չէր խոսում:
Սև հողը, որը ծածկեց Չոնգուկի թաղման տեղը, թվում էր՝ սիմվոլիկ ավարտ էր մի գեղեցիկ կյանքի, որը լի էր սիրով և երազանքներով: Թեհյոնը փորձում էր պահել արցունքները, բայց երբ Հանինը նայեց իր աչքերին ու հարցրեց,
֊Պապան հիմա երկնքի մե՞ջ է, հայրի՞կ:
Թեհյոնը չդիմացավ: Արցունքները հոսեցին, և նա գրկեց Հանինին, ամուր սեղմելով փոքրիկին իր կրծքին:
֊Այո՛, նա հիմա մեզանից վեր է, բայց միշտ մեզ հետ կլինի, - սրբելով արցունքները՝ ասաց նա:

••Հրաժեշտի խոսքեր••
Թեհյոնը մոտեցավ դագաղին, վառ ծաղիկները դրեց, որոնք Չոնգուկը սիրում էր: Նա մի պահ կանգ առավ, իսկ հետո փշրված ձայնով ասաց.
֊Ես քեզ կսիրեմ միշտ, Չոնգուկ: Հանինը և ես կշարունակենք ապրել այնպես, ինչպես դու կցանկանայիր: Մենք քեզ չենք մոռանա:
Հանինը նույնպես մոտեցավ, ձեռքին փոքրիկ նկարը՝ ինքն ու իր երկու հայրիկները, դրեց ծաղիկների մեջ:
֊Սա քո համար է, պապա, որ երկնքում նայես ու չմոռանաս մեզ, - ասաց նա, մանկական պարզությամբ, որը կոտրում էր նույնիսկ ամենաուժեղ սրտերը:
~~~~~~~
Թաղման ավարտից հետո Թեհյոնը կանգնեց Հանինի հետ:
֊Մենք քեզ կպահենք մեր սրտում, - ասաց նա, բարձր նայելով երկնքին:
Չնայած կորստին, Թեհյոնը գիտեր, որ Հանինի համար պետք է շարունակել ապրել: Նրանք միասին վերադարձան տուն՝ լուռ, բայց ավելի կապված, քան երբևէ: Իսկ Չոնգուկի հիշատակը մնաց նրանց կյանքում որպես հավերժական սեր և հույսի խորհրդանիշ:

9 страница29 апреля 2026, 07:38

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!