PART 8~ՀԱՅՐԻԿԻ սև ՏԱՐԵԴԱՐՁԸ~
Ամեն ինչ սկսվեց այնպես, ինչպես Չոնգուկը ծրագրել էր: Տունը զարդարված էր, սեղանը՝ պատրաստ: Նա մեծ սիրով էր պատրաստել ընթրիքը և սպասում էր հյուրերին: Թեհյոնը, Հանինը, Յոնթանը, ինչպես նաև իրենց ընկերներն ու ընտանիքի անդամները պետք է հավաքվեին՝ նշելու նրա ծննդյան օրը:
Առաջին հյուրերը ժամանեցին, և Չոնգուկը ժպիտով դիմավորեց բոլորին: Բայց հետո դռան մոտ հայտնվեցին իր ծնողները: Մոր դեմքը տխուր էր, իսկ հայրը՝ սառն ու լուռ: Չոնգուկը վախենալով նրանց ներս հրավիրեց՝ փորձելով անտեսել հոր սառը հայացքը:
Հյուրերն ուտում էին, ծիծաղում ու զրուցում: Բայց Չոնգուկը չէր կարողանում թուլանալ: Նա զգում էր, որ իր հայրը լարված է, և դա լցնում էր սիրտը անհանգստությամբ:
Ընթրիքի ավարտին Թեհյոնը, նկատելով Չոնգուկի լարվածությունը, որոշեց իր որդու հետ գնալ մեքենա՝ բերելու Չոնգուկի համար պատրաստած նվերը:
֊Հանին, արի՛ ինձ հետ: Մենք նրան անակնկալ կանենք:
Երբ նրանք վերադարձան, Չոնգուկը դուրս վազեց տնից, նրա դեմքը լցված էր սարսափով:
֊Թեհյո՛ն, զգո՛ւյշ եղիր, - բղավեց նա:
Մի կրակոցի ձայն թնդաց:
Չոնգուկը ընկավ գետնին: Թեհյոնը գունատվեց, գոռալով վազեց նրա մոտ: Հանինը հետևում էր նրան՝ Յոնթանին ամուր գրկած:
Երբ Թեհյոնը հասավ Չոնգուկի մոտ, նա տեսավ նրա հորը՝ զենքը ձեռքին, դեռ ծխացող մխոցով: Թեհյոնի հայրը, որը նույնպես ներկա էր ընթրիքին, անմիջապես գործի անցավ: Նա զենքը վերցրեց Չոնգուկի հորից՝ չնայած նրանց երկարամյա ընկերությանը:
֊Սա չի կարող ներելի լինել, - ասաց նա ցածր, բայց վստահ ձայնով:
Ոստիկաններ կանչեցին, և Չոնգուկի հորը տարան: Մինչդեռ Թեհյոնը կորցնում էր իրեն՝ գրկած Չոնգուկի արյունոտ մարմինը:
֊Չոնգու՛կ, բաց մի՛ թող ինձ, - կրկնում էր նա:
Շտապօգնությունը ժամանեց և տեղափոխեց Չոնգուկին հիվանդանոց: Թեհյոնը նստել էր նրա կողքին՝ գրկելով նրա ձեռքը և անդադար աղոթելով, մինչ Հանինը լուռ գրկում էր Յոնթանին լուռ ու սարսափած։
Ժամեր անց բժիշկը դուրս եկավ՝ գլուխը կախ:
֊Մենք փորձեցինք ամեն բան, բայց... ներեցե՛ք, ոչինչ չկարողացանք անել:
Բառերը կտրեցին Թեհյոնի շունչը: Նա գոռաց ամբողջ ձայնով՝ սենյակում արձագանքելով իր ցավը: Հանինը, շանը գրկած, նայում էր իր հորը, իսկ նրա փոքրիկ աչքերը լցված էին արցունքներով:
֊Պա՛պա, - ասաց Հանինը մեղմ ձայնով որը դողում էր, - Պապան էլ ետ չի՞ գա:
Թեհյոնը չկարողացավ պատասխանել: Նա պարզապես գրկեց իր որդուն, գրկեց Յոնթանին և թույլ տվեց, որ արցունքները հոսեն: Տունը, որը սովոր էր լի լինել սիրով և երջանկությամբ, այժմ լցված էր անդառնալի ցավով:
Անցան օրեր, և Թեհյոնը ստիպված էր իր մեջ ուժ գտնել Հանինի համար: Չնայած ցավին, նա գիտեր, որ պետք է կանգնի և շարունակի: Հանինն ու Յոնթանը դարձան նրա կյանքի գլխավոր հույսն ու խարիսխը: Իսկ Չոնգուկի հիշատակը, նրա սերը, միշտ կենդանի մնաց նրանց սրտերում:
