PART 7~ԸՆՏԱՆԻՔ և ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ~
Տարիներն անցնում էին՝ բերելով նոր նվաճումներ ու փոփոխություններ Թեհյոնի և Չոնգուկի ընտանիքում: Հանինը, ով արդեն երրորդ դասարանում էր, մեծանում էր խելացի և հետաքրքրասեր երեխա: Նա շատ էր սիրում իր դպրոցն ու դասընկերներին, իսկ Յոնթանը դարձել էր ընտանիքի ուրախությունը:
Թեհյոնի գործերը գնալով ավելի էին զարգանում: Նրա ընկերությունը մեծ հաջողություններ էր գրանցում, և նա հաճախ էր ունենում կարևոր հանդիպումներ ու գործնական ուղևորություններ: Չնայած իր զբաղվածությանը՝ Թեհյոնը երբեք չէր մոռանում իր ընտանիքի մասին: Նա միշտ ժամանակ էր հատկացնում Հանինին և Չոնգուկին՝ նույնիսկ ամենահագեցած օրերին:
Չոնգուկը՝ որպես ընտանիքի սիրտ զբաղվում էր իր սիրելի գործով՝ դիջեյինգով, ինչը նրան տալիս էր ստեղծագործելու և արտահայտվելու հնարավորություն: Սակայն նա նաև մեծ սիրով խնամում էր իր ընտանիքը:
Ամեն առավոտ նա արթնացնում էր Հանինին, պատրաստում նախաճաշ և օգնում նրան պատրաստվել դպրոց գնալու համար: Դրանից հետո, եթե ժամանակ ուներ, նա վերցնում էր Յոնթանին և տանում զբոսանքի: Փոքրիկ շնիկը երջանիկ վազվզում էր այգում, մինչ Չոնգուկը պլանավորում էր իր օրվա անելիքները:
Կեսօրին նա կրկին վերցնում էր Յոնթանին և միասին գնում Հանինի դպրոց: Վերջին զանգի հետ միասին Հանինը ժպիտով վազում էր դեպի նրանց՝ ձեռքը թափահարելով, իսկ Յոնթանը ուրախությամբ թափահարում էր պոչը:
֊Պա՛պա, այսօր լավագույն օրն էր, - ասում էր Հանինը, պատմելով իր օրվա ամենահետաքրքիր պահերի մասին:
Երեկոները նրանք բոլորով հավաքվում էին տան հյուրասենյակում: Թեհյոնը պատմում էր իր աշխատանքի հետաքրքիր մանրամասները, Հանինը՝ դպրոցական նորությունները, իսկ Չոնգուկը կիսվում էր իր երաժշտական գործերով:
Յոնթանը միշտ միանում էր նրանց՝ պառկելով նրանց ոտքերի տակ կամ փորձում գրկախառնվել, և Հանինին փորձում էր շեղել տնային աշխատանքներից:
Չոնգուկը հաճախ մտածում էր, թե որքան երջանիկ է իր կյանքում: Նա սիրում էր իր ընտանիքը՝ իր որդուն, ամուսնուն և նույնիսկ փոքրիկ շնիկին: Չնայած դժվարություններին, նրանք միասին կարողացել էին ստեղծել մի կյանք, որը լի էր սիրով, փոխադարձ հարգանքով և երջանկությամբ:
֊Հանին, դու գիտե՞ս, թե որքան երջանիկ ենք մենք քեզ հետ, - ասաց Չոնգուկը մի երեկո, երբ նստած էր իր տղայի կողքին:
֊Ես էլ եմ երջանիկ ձեզ հետ, պա՛պա, - պատասխանեց Հանինը՝ գրկելով նրան:
Այդ պահերին Չոնգուկը գիտակցում էր, որ չնայած իրենց անցած ճանապարհի դժվարություններին, այն ամենը, ինչ նրանք ունեն հիմա, պարզապես անգին է:
