PART 6 ~~ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ~~
Մեկ տարի անց ընտանիքն ապրում էր լիարժեք երջանիկ կյանքով: Թեհյոնը և Չոնգուկը հոգատարությամբ ու սիրով խնամում էին իրենց որդուն՝ Հանինին: Նրանց տունը լցված էր մանկական ծիծաղով և երջանկությամբ: Հանինի առաջին ծննդյան օրը մոտենում էր, և Թեհյոնը որոշեց, որ պետք է դա հատուկ օր դարձնի:
-Ես մի գաղափար ունեմ, - ասաց նա Չոնգուկին մի երեկո: - Հանինին փոքրիկ շնիկ կնվիրեմ: Դա հիանալի ընկեր կլինի նրա համար, և վստահ եմ, որ դու էլ կուրախանաս:
Չոնգուկի աչքերը փայլեցին.
-Շնիկ՞: դա հրաշալի գաղափար է:
Երևի ավելի շատ նա կուրախանա դրանից քան փոքրիկ տղան։
●•••°•••●
Հանինի ծննդյան օրը սկսվեց ուրախությամբ: Տունը զարդարված էր փուչիկներով, խաղալիքներով և գունավոր ժապավեններով: Հյուրերը հավաքվել էին, բայց ամենակարևոր պահը դեռ առջևում էր:
Երբ հնչեց թխվածքաբլիթներով լի սեղանի կողքից Հանինի ուրախ ճիչը, Թեհյոնը մտավ սենյակ՝ ձեռքին մի փոքրիկ զամբյուղ: Զամբյուղում մի փափուկ, սև ու շագանակագույն շնիկ էր՝ իր կլորիկ աչքերով ու փայլուն մորթով:
֊Հանի, ծանոթացի՛ր Յոնթանի հետ, - ասաց Թեհյոնը ժպտալով:
Փոքրիկ Հանին կլորիկ աչքերով նայեց շնիկին, ապա կամացուկ ծիծաղեց: Նա մեկնեց իր փոքրիկ ձեռքերը դեպի շնիկը, իսկ շնիկը բարձրացրեց գլուխն ու սկսեց ուրախությամբ թափահարել պոչը:
֊Նրա անունը Յոնթան է, - շարունակեց Թեհյոնը՝ նայելով Չոնգուկին, որը նույնպես ժպտում էր՝ իր սիրտը լիքն էր հրճվանքով:
Չոնգուկը մոտեցավ նրանց՝ զգուշորեն գրկելով Հանինին և շնիկին միասին:
֊Ես չեմ կարող հավատալ, թե ինչքան կատարյալ անակնկալ է սա: Շնորհակալ եմ, Թեհյոն:
Միայն Հանինի համար չէ, - ասաց Թեհյոնը՝ նայելով Չոնգուկի ուրախ դեմքին: - Դու նույնպես, սա քո համար էլ է։
Չոնգուկը ժպտաց և համբուրեց Թեհյոնին.
֊Դու միշտ գիտես, թե ինչ է պետք մեզ:
Յոնթանը սկսեց վազվզել տան մեջ, իսկ փոքրիկը հազիվ քայլեր անելով նրա ետևից ծիծաղելով փորձում էր հասնել նրան: Տունը լցվեց փոքրիկի և շնիկի խաղերով, իսկ Թեհյոնն ու Չոնգուկը նստեցին միասին՝ դիտելով, թե ինչպես է նրանց կյանքը լցվում սիրով ու երջանկությամբ:
֊Մեր ընտանիքը կատարյալ է, - շշնջաց Չոնգուկը՝ հենվելով Թեհյոնի ուսին:
֊Եվ դա միայն սկիզբն է, - պատասխանեց Թեհյոնը, նայելով նրանց շուրջը, որտեղ ուրախությունն անվերջ էր:
