PART 5 ~~ԸՆՏԱՆԻՔԻ ՆՈՐ ԱՆԴԱՄԸ~~
Մի երեկո, Չոնգուկն ու Թեհյոնը նստել էին բազմոցին՝ գրկախառնված ֆիլմ դիտելու։ Հանգիստ ու ջերմ էր, միայն հեռուստացույցի էկրանից արտացոլվող լույսերն էին լցնում սենյակը։ Չոնգուկը գլուխը հենել էր Թեհյոնի ուսին, երբ հանկարծ միամտորեն ասաց.
֊Պատկերացնում եմ... եթե մեր կողքին մի փոքրիկ երեխա նստած լիներ՝ մեր նման գրկախառնված: Ես... երևի իսկապես ուզում եմ երեխա ունենալ:
Թեհյոնը մի պահ քարացավ՝ զարմացած Չոնգուկի անկեղծությունից։ Նա նայեց նրա ջերմ աչքերին, որոնք լցված էին միաժամանակ և թախծով, և ցանկությամբ։
֊Փոքրի՞կ, դու դա Լո՞ւրջ ես ասում:
Չոնգուկը մեղմ ժպտաց ու գլխով արեց.
֊Այո, Թեհյոն: Միշտ մտածել եմ՝ ինչ կլինի, եթե մենք մեզնից հետո ինչ-որ ժառանգություն թողնենք... Եվ ուզում եմ այդ ժառանգությունը մի փոքրիկ մարդուկ լինի, որ մենք միասին մեծացնենք, սիրենք ու պաշտպանենք»:
Թեհյոնը Չոնգուկի ձեռքերը սեղմեց ու համբուրեց նրա ճակատը։
֊Մենք դա կանենք, խոստանում եմ:
Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին հետազոտել որդեգրման գործընթացը։ Այդ ընթացքում տեսան տարբեր երեխաների լուսանկարներ, բայց երբ հանդիպեցին մոտ 1 տարեկան տղայի, նրանց սրտերը դադարեցին բաբախել։ Փոքրիկի լուսանկարը կարծես լուսավորեց նրանց օրերը։
Առաջին հանդիպման օրը Չոնգուկը մի պահ կանգ առավ դռան մոտ՝ նայելով փոքրիկին, որը նստած խնամողի գիրկը փորձում էր գնդակով խաղալ հատակին։ Երբ փոքրիկը վեր բարձրացրեց հայացքը, անմիջապես ժպտաց նրանց։ Նա երկու ձեռքտ մեկնեց դեպի Չոնգուկն ու Թեհյոնը, ասես սպասում էր նրանց գրկին։
Չոնգուկը չէր կարող զսպել արցունքները, երբ գրկեց նրան։ Փոքրիկն այնքան փափուկ ու նուրբ էր, բայց միաժամանակ կարծես արդեն մեծ ուժ ուներ նրանց կյանքում փոփոխություն բերելու համար։ Թեհյոնը նույնպես չդիմացավ և գրկեց երկուսին՝ զգալով, որ այս փոքրիկը լիովին փոխում է իրենց աշխարհը։
֊Նրա անունը կլինի Հանին, լավ է չէ հնչում,- ասաց Չոնգուկը, շշուկով, գլուխը խոնարհելով փոքրիկի գլխին։
Երբ նրան տուն բերեցին, նրանց սիրտը ցնծում էր։ Չոնգուկը Հանինի համար բերեց մի փոքրիկ գունագեղ մահճակալ փափուկ խաղալիքներով, իսկ Թեհյոնը պատրաստեց նրաց առաջին համատեղ ընթրիքը։ Փոքրիկը ծիծաղում էր, անընդհատ ձայն էր հանում՝ ասես հասկանալով, որ վերջապես գտել է իր տունը։
Երբ նրանք նստեցին սեղանի շուրջ՝ փոքրիկը Թեի գրկին, Թեհյոնը նայեց Չոնգուկին.
֊Մենք հիմա ընտանիք ենք, սիրելիս: Շնորհակալություն ինձ այս երջանկությունը տալու համար:
Չոնգուկը միայն ժպտաց՝ արցունքներն աչքերին, և թեթև համբուրեց Թեհյոնի շուրթերը։ Հանինը, նրանց նայելով, սկսեց ծիծաղել, ասես զգում էր նրանց սերը։ Այդ պահին աշխարհում ամեն ինչ կատարյալ էր։
