4 страница29 апреля 2026, 07:38

PART 4~ՉՈՆԳՈՒԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԹԵՀՅՈՆԻ ՏՈՒՆ~ՎԱԽ ՍՐՏՈՒՄ~

Թեհյոնը օրերի ընթացքում վերջապես կարողացավ համոզել Չոնգուկին՝ վերադառնալ իր հետ տուն: Չոնգուկը երկար դիմադրեց, բայց ի վերջո խոստովանեց, որ նրա ներկայությունն իրեն իսկապես պակասում է: Նրանք միասին վերադարձան Թեհյոնի տուն, որը Չոնգուկի համար միշտ մի փոքր սառն էր թվում, բայց հիմա՝ սիրելիի հետ, այն այլ զգացողություն ուներ:
Չնայած սրտում զգացված տաքությանը, Չոնգուկը անհանգիստ էր: Նրա հայրը, ով միշտ խիստ էր նրա հանդեպ, կարող էր ցանկացած պահի հայտնվել՝ իր դժգոհությունը ցույց տալու: Չոնգուկը փորձեց մոռանալ այս մտահոգությունը՝ կենտրոնանալով Թեհյոնի հանդեպ զգացած սիրո վրա:
Ամեն ինչ հրաշալի էր ընթանում: Թեհյոնի գործերը հաջողության նոր բարձունքներ էին գրավում։ Սակայն այդ ամենի մեջ Թեհյոնը երբեք չէր մոռանում իր գեղեցիկ ամուսնուն, որի ներկայությունը նրա կյանքում ամենակարևորն էր:
Մի երեկո, երբ նրանք նստած էին տան հարմարավետ հյուրասենյակում՝ ֆիլմ դիտելով, Թեհյոնը շրջվեց դեպի Չոնգուկը՝ նայելով նրա դեմքին, որից երբեք չէր հագենում։
֊Չոնգու՛կ, - սկսեց նա իր հմայիչ ժպիտով, - ես մի հարց ունեմ քեզ:
֊Ի՞նչ հարց, - անմեղորեն պատասխանեց Չոնգուկը՝ նրա կողմը թեքվելով։
֊Ուզում եմ, որ դու նկարահանվես իմ ընկերության նոր գովազդում: Մեր բրենդին հենց քո նման դեմք է պետք՝ բնական, գեղեցիկ, ինքնատիպ... դու իդեալական կլինես:
Չոնգուկը զարմացած նայեց նրան՝ մի պահ լուռ մնալով։
֊Թեհյո՛ն, ես... ես երբեք նման բան չեմ արել, - ասաց նա կասկածանքով:
֊Դա կարևոր չէ: Ես վստահ եմ, որ կկարողանաս: Մեզ ուղղակի պետք է քո գեզեցիկ դեմքը՝ առանց ավելորդ ձևականությունների: Եվ հետո, ես ուզում եմ, որ աշխարհն էլ տեսնի, թե ինչքան հիասքանչ ամուսին ունեմ կողքիս:
Չոնգուկը ժպտաց՝ գունատվելով Թեհյոնի խոսքերից: Նրա աչքերում վառվում էր ուրախության մի փոքրիկ կայծ, և նա զգաց, որ ոչ մի կերպ չէր կարող մերժել ամուսնուն:
֊Լավ, ես համաձայն եմ, - ասաց նա մեղմորեն՝ զգալով Թեհյոնի ձեռքերի ջերմությունը իր մարմնի շուրջ:
֊Շնորհակալ եմ, Չոնգու՛կ: Հավատա, դա կլինի լավագույն գովազդը, ինչ մենք երբևէ արել ենք:
Երկուսն էլ ժպտացին, և Չոնգուկը իր մեջ զգաց, որ այս փոքրիկ քայլը ևս մեկ անգամ ամրացնում է նրանց կապը՝ միաժամանակ բացահայտելով նրա նոր կողմերից մեկը։

▪︎▪︎▪︎Դաժան այցելությունը▪︎▪︎▪︎
Մի քանի օր անց, երբ Թեհյոնը գնացել էր աշխատանքի, դուռը հանկարծ թնդաց: Չոնգուկը բացեց այն և դեմ առավ իր հորը՝ մռայլ ու զայրացած հայացքով: Նրա ձեռքում գոտի կար, իսկ ձայնը՝ ցածր ու խիստ:
֊Քո խայտառակության մասին բոլորն արդեն խոսում են, - ասաց հայրը՝ աչքերից կայծեր արձակելով: - Ես քեզ մեծացրել եմ, որ նման բան անես ?, պահել եմ որ նորմալ ապրենք, բայց դու փչացրիր ամեն ինչ՝ թողնելով ընտանիքդ ու պատիվդ:
Չոնգուկը փորձեց պաշտպանել իրեն, բայց բառերը խեղդվում էին հոր ճնշող ներկայության տակ:
֊Ես չեմ կարող ապրել քո կանոններով, հայրիկ: Ես պարզապես ուզում եմ երջանիկ լինել:
Հայրն այս պատասխանն ընկալեց որպես խիստ անհարգալից վերաբերմունք: Նա չհապաղեց և գոտին բարձրացրեց: Հարվածները հաջորդում էին մեկը մյուսին, մինչ Չոնգուկը փորձում էր պաշտպանվել: Նա ընկավ հատակին, արյունոտ վերքերով, բայց նրա հայրը կանգ չառավ:
֊Դու ինքդ ես մեղավոր այս ամենի համար, - գոռաց նա՝ թողնելով տղային արյունոտ, համարիա ուշագնաց:
...........
Երբ Թեհյոնը վերադարձավ տուն, ամեն ինչ հանգիստ էր թվում: Նա բացեց դուռը և կիսախավար սենյակում տեսավ Չոնգուկին՝ պառկած գետնին: Նրա մարմինը արյունոտ էր, իսկ շնչառությունը՝ ծանր:
֊Չոնգուկ!.....Չո՜ն - գոռաց Թեհյոնը՝ շտապելով դեպի նրա կողքին: Նա զգուշորեն բարձրացրեց նրա գլուխը՝ պանիկայով լի աչքերով նայելով նրա դեմքին: - Ի՞նչ է պատահել, սիրելիս: Խոսիր ինձ հետ:
Չոնգուկը թույլ ժպտաց՝ շշնջալով.
֊Նա... նա ասաց, որ ես ամոթ եմ ընտանիքի համար...
Թեհյոնի սիրտը ցավում էր, և նրա աչքերը լցվեցին բարկությամբ ու ափսոսանքով: Նա գրկեց Չոնգուկին՝ իր հագուստը արյունոտելու մասին չմտածելով:
֊Դու իմ ընտանիքն ես, Չոնգուկ, և ես քեզ պաշտպանելու եմ, նույնիսկ եթե դա նշանակում է մինչև վերջ գնալ։
....................
Թեհյոնը զանգահարեց բժշկին՝ Չոնգուկի վերքերն անմիջապես բուժելու համար: Բայց նրա սրտում վառվում էր վառ բարկություն՝ Չոնգուկի հոր նկատմամբ: Նա չէր կարող այդպես թողնել իրավիճակը: Մինչ Չոնգուկը հանգիստ էր անկողնում, Թեհյոնը երդվեց, որ այս հարցը վերջնականապես լուծելու է:
Նրանք երկուսով դեռ պայքարելու էին, բայց այս դեպքը միայն ավելի էր ամրապնդելու նրանց կապը՝ դարձնելով իրենց սերը ավելի ուժեղ ու անկոտրում:

Թեհյոնը չէր կարող մոռանալ այն տեսարանը, որն իրեն դիմավորեց տուն վերադառնալիս. Չոնգուկը արյունոտ, հյուծված ու թուլացած պառկած էր գետնին: Այդ պատկերն անընդհատ բոցկլտում էր նրա մտքում, բարկությունն անընդհատ աճում էր նրա ներսում: Թեհյոնը որոշեց, որ այս ամենը այդպես չպետք է մնա:
֊Ես չեմ կարող դա ներել, Չոնգուկ, - ասաց նա, երբ նստել էր Չոնգուկի անկողնու կողքին: - Քո հայրը պատասխան է տալու այս ամենի համար:
֊Թեհյոն, մի գնա, - շշնջաց Չոնգուկը՝ հպվելով նրա ձեռքին: Նրա ձայնը թույլ էր, բայց աչքերում վախ կար:
֊Ես չեմ թողնի, որ նա նորից քեզ դիպչի, - պատասխանեց Թեհյոնը, բռնելով Չոնգուկի ձեռքից: - Մտածիր, որ այս ամենը անում եմ մեր համար:
Թեհյոնը միանգամից գնաց Չոնգուկի հոր տուն: Երբ դուռը բացեց, նրա հայրը կանգնած էր՝ հանգիստ ու ցածր ձայնով ողջունելով.
֊Դու՞ էլ ես եկել ինձ դաս տալու:
Թեհյոնը, կոկորդում կուտակված բարկությամբ, ոչ մի րոպե չհապաղեց.
֊Ինչպե՞ս կարող էիր դա անել քո սեփական որդուն: Նա արժանի չէ այս դաժան վերաբերմունքին:
Հոր դեմքին թեթև ժպիտ հայտնվեց, կարծես Թեհյոնի բարկությունն իրեն էր զվարճացնում.
֊Նա ինձ չի պատկանում:Բայց Նա հնազանդվելու է այն կանոններին, որոնք ես եմ ստեղծել, կամ կվերանա:
Բառերը դարձան վերջին կաթիլը Թեհյոնի համբերության բաժակի համար: Նա բռունցքներով առաջ գնաց՝ դիմակայելով հոր գերակշռող ուժին: Պայքարը դաժան էր. հայրը ավելի փորձառու էր, բայց Թեհյոնը կռվում էր Չոնգուկի համար, իր սիրո համար: Նա չէր հանձնվում, նույնիսկ երբ հարվածները խորը ցավ էին պատճառում:
Հայրն, ի վերջո, հաղթող դուրս եկավ, բայց Թեհյոնը կանգնած մնաց՝ արյունոտ և ցավերով լի, բայց դեռ պատրաստ պայքարել: Նա մի վերջին անգամ գոռաց.
֊Չոնգուկն իմ ընտանիքն է, և դու երբեք նորից նրան չես դիպչի:

Թեհյոնը, ուժասպառ ու ծեծված, դժվարությամբ տուն հասավ: Դռան բացվելուն պես Չոնգուկը վազեց դեպի սիրելին՝ սարսափած տեսնելով նրա վիճակը:
֊Թեհյոն, ի՞նչ է եղել, - շտապ հարցրեց նա՝ փորձելով ուղեկցել նրան դեպի բազմոցը:
Թեհյոնը հազիվ ժպտաց.
֊Հաջողվեց կանգնեցնել նրան: Նա քեզ այլևս չի վնասի:
Չոնգուկը նստեց նրա կողքին՝ արցունքներն աչքերում, երբ սկսեց մաքրել նրա վերքերը: Նա զգույշ ձեռքերով մաքրում էր Թեհյոնի դեմքը, իսկ հետո սկսեց վիրակապել նրա մարմնի վնասվածքները:
֊Ինչո՞ւ գնացիր, - շշնջաց Չոնգուկը: - Ես չէի ուզում, որ քո վրա այս ամենը ազդեր:
Թեհյոնը նայեց նրա աչքերին, որոնք լցված էին մեղքով ու սիրով.
֊Ես դա արեցի, որովհետև սիրում եմ քեզ, Չոնգուկ: Ես երբեք չեմ թողնի, որ ինչ-որ մեկը նորից քեզ ցավ պատճառի:
Չոնգուկը չկարողացավ զսպել արցունքները: Նա իր գլուխը հենեց Թեհյոնի ուսին՝ զգալով, թե որքան անսահման է նրա սերը:
Այդ գիշեր նրանք միասին նստեցին՝ խոսելով իրենց անցած ճանապարհի, ցավերի և սիրո մասին: Չնայած մարմնական վերքերին, նրանց հոգիներն ավելի ամուր էին, քան երբևէ: Թեհյոնի պայքարը ցույց տվեց, որ սերը կարող է հաղթել անգամ ամենադաժան փորձություններին:

4 страница29 апреля 2026, 07:38

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!