Գլուխ ԺԷ
Սենան լարված է, անհանգիստ, սպասողական։ Փաստ։ Ափի մոտ վազվզում է Ջեունը, իսկ Սենայի գրկում գտնվող Ջիուն կարծես քնել է՝ ալիքների ձայնից արբած։ Երեկոն դեռ հեռու էր այնքան, որքան արևը' ծովից։ Արևը դանդաղ էր պտտվում՝ չցանկանալով կուլ գնալ ծովին։ Իսկ Սենան ուզում էր, որ այն կուլ գնա՝ նոր օր... ավելի լավ օր բերելու խոստումներով։
Բայց արևը զենիտում էր։
Այնքան հեռու ծովից, որքան Սենան՝ Յունգիից։
Իսկ Ջեունի ոտքերը թաց էին, ձեռքերի մեջ փոքրիկ խեցիներ ու քարեր, իսկ տրամադրությունը ոչ մանկական.
- Մա՜մ, - ու Սենան կանգ է առնում՝ տեսնելով, թե ինչպես է դեպի ինքը գալիս որդին։ Ձեռքերի մեջ քարեր ու խեցիներ, իսկ աչքերում անսահման չբարձրաձայնված հարցեր ու մեծություն։ Երբեմն Սենան կարծում է, որ Ջեունն իր վեցերորդ կամ յոթերորդ կյանքն է ապրում։
- Ջան։
- Երբ մեծ խեցին պահում ենք ականջի մոտ, ի՞նչ ենք լսում։
Սենան կարծում է, որ Ջեունին պիտի մանկական աչքերով նայել, չնայած որդին շատ բան տարիքին անհամապատասխան է հասկանում։ Երբեմն դրա համար ցանկություն է առաջանում վիճել ամուսնու հետ։
Վերադառնալ, նոր վիճել։
Համբուրել, նոր վիճել։
- Հը՜մ։ Միշտ նմանեցրել եմ ծովի ալիքների ձայնի։ Այնպիսի տպավորություն է, ասես ծով ես տեղափոխվում։
- Դա ընդամենը երևակայություն է։ Եթե անգամ ձեռքիդ ափերը մոտեցնես ականջիդ, նույն ձայնը կգա։
Սենան հոգոց է հանում։
- Արի այստեղ, - ու Ջեունը գրկում է նրա կոնքերը ու գլխին մայրական ձեռքի շոշափումները զգում, - դու դեռ այնքան ժամանակ ունես մեծանալու, բայց այնպիսի տպավորություն է, ասես շտապում ես։
- Որ քեզ պաշտպանեմ։ Հայրիկին պաշտպանեմ։ Ջիուին պաշտպանեմ։ Հյոներին պաշտպանեմ ու...
- Սիրելի՜ս, - ինչքան հոգի կար ներդրած մի բառի մեջ։ Ինչքան փաղաքշանք ու ինչքան անհանգստություն։ Պահի տակ կուլ տված արցունքներ ու զսպված հիստերիա։ Ջիուն էլ չզարթնի հանկարիծ, - քնքուշս, - կռանում է, գլուխն է համբուրում, - քանի կողքիս եք, ես պաշտպանված եմ։ Հայրդ էլ, քույրդ էլ։ Դա քո զբաղվելու գործը չի դեռ, փոքրիկ։ Հայրդ մեր կողքին է, հյոներն իրար ունեն։ Ինչու՞ չես վստահում նրանց։
- Վստահում եմ, - հոգոցով։
- Իսկ հիմա ինձ համար շատ-շատ գունավոր քարեր ու խեցիներ բեր, մտածում եմ՝ կարելի է փոքրիկ ձկնիկներ պահել։ Ի՞նչ կասես, - ժպիտը պետք է։
- Անուններն էլ՝ Ջիու և Ջեուն։
Ձայնը պատկանում էր ծանոթի։ Ձայնը գալիս էր Սենայի մեջքի ետևից։ Ջեունի Ջիմին հյոնը ժպտում էր պայծառ՝ թևերը երկու կողմ փռած՝ սպասելով կրտսերի վազքին ու սեփական գրկում հայտնվելուն։ Ինչը չի ուշանում։ Ջեունի ճիչը մատնեց նրան։ Որքան էլ մեծական բաներ ասի, նա դեռ երեխա է։ Երեխա, ով դեռ շատ մանկական տարիներ պիտի անցնի։
Սենան նայում է զարմացած։ Չնայած Յունգին զգուշացրել էր. Գալու են գործընկերների հետ հանդիպման։ Բայց թե ինչքանով ճշմարտանման սուտ էր, Սենան չգիտի։
Տաք գրկախառնությունները շոգ Թայլանդում փոխանցվում են նաև իրեն։ Չնայած բավականին տարբեր։
Իսկ Ջիուն արթնացել է ու փոքրիկ թաթիկները նույնպես ուղղել դեպի քեռի Ջիմինը.
- Ջիույա՜, - Ջիմինի ձայնը միախառնվում է ծովի խշշոցին։
- Պապան չի՞ եկել, - ձևական անտարբեր ձայնը հեչ էլ անտարբեր չի։ Ջիմինին մնում է նայել Սենայի աչքերին, որոնք ոչինչ չեն ասում, ու պատասխանել։
- Չէ, ճստիկ։ Նամջուն հյոնը, Բեքհո-հյոնն ու ես ենք եկել։ Հայրիկդ հետո կգա։ Մի քիչ գործեր կան, կավարտի ու միանգամից կթռչի այստեղ։ Ի՞նչ կասես։
Ուսերն է թոթվում ու հեռանում դեպի ափը' նոր խեցիներ հավաքելու։ Հոգոցը հնչում է նրա ետևից.
- Նամջունն ու Բեքհո՞ն բա ուր են, - հարցնում է Սենան։
- Մարդ պտի հանդիպեին: Կերևան մի քիչ հետո կարծում եմ, - ու ժպտում է ձեռքերով դեմքը շոշափող Ջիուի գործողություններից:
Սենան լռում է, հայացքը թեքում դեպի գլուխը կախ ափում խեցիներ փնտրող Ջեունը: Ջիմինը նկատում է նրա թախծոտ հայացքը: Ջիմինն ինքը կուզեր էս ամենը շուտ ավարտվի: Բոլորը կուզեին:
Յունգին առանց Սենայի ինքն իրենը չի: Նույնը հակառակը:
Իսկ արևը դեռ զենիտում է:
- Ջեունը երբեմն ինձնից մեծ է թվում, - խոսում է տղամարդը: Սենան չի կարող չհամաձայնել, բայց...
- Բայց նա դեռ երեխա է: Ու ես չէի ուզի, որ էսպիսի ապրումները նրան էս տարիքում հասնեին: Դու էլ չես, չէ՞, պատրաստվում ինձ որևէ բան պատմել:
Հոգոց.
- Չե՞ս խոսել Յունգիի հետ:
- Ինչ եկել եմ, երկու անգամ:
Ջիմինը փոքր ինչ երկար է լռում: Հետևում Ջեունի գործողություններին, ապա.
- Ես այն մտքին եմ, որ դու պարտավոր ես իմանալ: Բայց կարծում եմ՝ հասկանում ես, որ Յունգին ուղղակի անհանգստանում է:
- Գիտեմ: Շատ լավ գիտեմ: Ուղղակի արդյո՞ք իմ իմանալ-չիմանալն ինչ-որ բան է փոխելու: Ես անհանգստանում եմ նույնքան, որքան ինքը, - հոգոց, - ուղղակի չեմ ուզում չիմանալ-չիմանալ, ապա հանկարծ իմանալ, որ ձեզնից մեկի հետ ինչ-որ բան է պատահել ու գլուխ կոտրել, թե՝ ինչի՞ց, գրողը տանի, ախր Յունգին ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու: Իմանալն ինձ մի բան կտա. գոնե պատրաստված կլինեմ հետագայի եղելություններին, չե՞ս կարծում:
Ջիմինն էլի երկար է լռում: Կրծում շրթունքը, նայում գլուխը ուսին դրած Ջիուին ու դանդաղ ու շշուկով ասում.
- Վիշապն է բանտից փախել:
Սենան ձայն չի հանում: Բոլորը կարծում են, թե թաքցնել գիտեն, բայց Սենան նույնպես նայում է նորություններ, գիտե՞ք: Ու Վիշապն էն մարդը չի, որի մասին խոսեն միայն նեղ շրջանակներում.
- Կարծում ես՝ չգիտե՞մ, - հոգոցով, - Ջիմին, - նայելով աչքերին, - Վիշապը գրեթե մի ամիս է, ինչ փախել է բանտից: Անհնար է Յունգին կարծի, թե ես չգիտեմ: Ես մնացածը չեմ հասկանում, չեմ կարող կռահել, հասկանու՞մ ես: Կարող եմ կռահել միայն, որ նրա կողմից ինչ-որ բան է սպասվում: Բայց օֆիսի գործերն էլ չեն չէ՞ հանգիստ: Խոսք անգամ չի գնում Թայլանդի մասին ու հանկարծ հայտնվում եք այստեղ:
- Տարբերակ կա, որ մեկը մյուսի հետ կապված են: Ես գիտեմ, որ դու Յունգիին էլ ես հասկանում: Ձեր անհանգստությունը մեկը մյուսի համար... - լռեց մի պահ: Չգիտեր՝ ինչպես բացատրել: Գիտեր, որ բառերով բացատրելն անհնար է: Երբ հերթը հասնում է Յունգիին ու Սենային, - Ու դու լավ գիտես, որ եթե ասել է լավ կլինի, ուրեմն կլինի:
Լռություն, ապա Սենայի հայացքն էլի թեքվում է դեպի Ջեունը.
- Կներես, քեզ վրա չպիտի բարդեի էմոցիաներս: Հասկանում եմ ամեն ինչ: Հավատում եմ յուրաքանչյուրիդ: Նա խոստացել է, որ մենք չենք ընկնի: Ես իրավունք չունեմ չհավատալու:
- Ոչ ոք իրավունք չունի, եթե Յունգին է խոսք տվել, չէ՞, - Ջիուն ժպտում է քնի մեջ, - իսկ Թայլանդի պահը... մի որոշ ժամանակ անց ամեն ինչ պարզ կլինի: Երբ ամեն ինչ վերջանա, կքննարկեք ամեն բան, ապա կնստեք ծովափին ու կնայեք, թե ինչպես է Ջեունն ավելի մեծ խեցիներ փորձում գտնել, չէ՞: Մենք վերջապես ձեզ միայնակ կթողնենք, որ կարողանաք շնչել, - ծիծաղով: Սենան վերջապես ժպտում է, - իսկ հետո կնշենք Սոկջինի երեխայի ծնունդը, ապա Հոսոկի ու Շենսիի հարսանիքը:
Սենան ծիծաղում է.
- Բավականին առաջ ես գնում: Բա դու՞: Քեզնի՞ց ինչ կասես:
- Դե... ես, - շուրջը կարծես ամոթխած նայելով, - ես ի՞նչ:
- Հեչ, ոչինչ, - քմծիծաղով, - մի անգամ Յունգիին եմ ասել, մի անգամ էլ քեզ կասեմ. նեղացրել ես աղջկան, կխեղդեմ սեփական ձեռքերով:
- Լսու՛մ եմ, մե՛մ:
Կարծես թեթևությունը պարուրում է որոշ ժամանակով: Ջիմինը միշտ է կարողացել: Ջիմինը ընկեր է, հարազատ հոգի, երբեմն անգամ փրկության պես բան:
Առանց Ջիմինի ավելի դժվար կլիներ:
***
Նամջունը երբեք չի վախեցել էլիտայի մասնիկների հետ ծանոթությունից: Մարդիկ գալիս ու գնում են: Ծանոթություններն անհրաժեշտ են դրական տպավորություն թողնելու, հայրական գործակալությունը ներկայացնելու, նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:
Բայց հիմա, երբ առջևում թայլանդական երկնաքերն է, երբ քո քայլերից կախված են հետագայի հաջողությունները կամ անհաջողությունները, անհանգստությունը պատում է միանգամից: Ծանր հոգոցը Ջիմինն էլ, Բեքհոն էլ լավ են լսում: Ու Բեքհոն չի դիմանում.
- Հյոն, - Նամջունը միայն հը՜-ն է թռցնում բերանից՝ դեռ հայացքը մեքենայից թեքած դեպի երկնաքերը, - մի լարվիր էլի, - նյարդային քմծիծաղով, - թե չէ մի բան կկոտրես, վրներս կմնա:
Ջիմինն էլ է ժպտում.
- Համաձայն եմ, ինչ խոսք:
- Ձեններդ, է՜, գնացինք:
Ու կարծես թե միջավայրն ու զգացմունքները մի քիչ թեթևացան:
Հետաքրքրասեր հայացքները, որոնք պատկանում էին միջանցքներում երևացող թիկնապահներին, ինչ խոսք, ստպում են լարվել: Նրանց ուղեկցում է նրանցի մեկը, որ րոպեն մեկ ժպտում է: Նամջունի աչքերում նա մի քիչ Ջիմինին է նման. ծիծաղելիս աչքերը փակվում էին, ասես ոչինչ չէր տեսնում:
Ինչևէ, դա էական չի:
էակակնն էն է, որ առջևում հայտնվում է գունավոր մորթիով մի տղամարդ: Տղամարդը նայում է ոտքից գլուխ, թիկնապահը, որ ուղեկցում էր Սեուլից ժամանած հյուրերին, հանկարծ կտրուկ կանգ է առնում ու ձեռքի ժեստերով փորձում ստիպել մորթիով տղամարդու կողքի թիկնապահների ինչ-որ բան:
Ու Նամջունը կռահում է, թե ով է առջևում կանգնած ու ինչ են փորձում անել անհանգիստ թիկնապահները.
- Բարև Ձե՜զ, - կտրուկ խոնարհվում են նրանք, սակայն մորթիով տղամարդը տեղից չի շարժվում: Ձեռքերը կրծքին են ծալված, հայացքը դեռ գնահատող է, - պարոն, գնա՞նք, - ակնոցավոր երիտասարդն արդեն նրա թևն է թափ տալիս:
Նամջունը սակայն ուշքի է գալիս արագ.
- Բարի օր, - խոնարհվելով, - կարծում եմ՝ դուք Թանքհունն եք: Ես Նամջունն եմ, հաճելի է ծանոթանալ, - անգլերենով հնչած արտահայտությունից Թանքհունը մի քիչ ձգվեց:
Թանքհունը մի քիչ էլ լռեց, մինչ Բեքհոն ու Ջիմինն էլ կխոնարհվեին.
- Կուն. Թանքհուն. Թիրապանյակուլ, - հատ առ հատ, - Չեմ կարող նույնն ասել, մինչև չիմանամ՝ ինչու եք եկել, - թայերենով: Բնականաբար սա նույնպիսի անհանգստության առիթ էր թիկնապահների համար: Դրա համար նրանցից մեկը, ակնոցավորը, որոշեց ուղղել դրությունը:
- Բարի օր, պարոն Նամջուն, - նույնպիսի խոնարհումով, - պարոն Թանքհունի համար նույնպես հաճելի է ծանոթանալ:
Իսկ Ջիմինը՝ քթի տակ.
- Չգիտեմ՝ լավ բան սպասե՞նք, թե չէ:
Ինչևէ: Մի քանի րոպե անց այնուամենայնիվ թիկնապահներին հաջողվում է փոխել Թանկհունի գտնվելու վայրը, իսկ Փիթը, թիկնապահն, ով ուղեկցում էր Նամջունին ու տղերքին, շարունակում է իր ճանապարհը՝ բացելով անհրաժեշտ դուռը:
Ներսում երկու երիտասարդներ են: Մեկը՝ քաղաքացիական սովորական ամենօրյա հագուստով, մյուսը՝ կոստյումով: Նրանք ասես զգաստանում են: Կիննը նայում է թույլ ժպիտով, իսկ Պորշը՝ փոքր ինչ լուրջ: Տպավորություն էր, որ նրանք մինչ դռան բացվելը վիճում էին: Թանկհունի տարօրինակություններից հետո ավելի տարօրինակ վիճակում գտնվելը սպասելի է, բայց անցանկալի:
***
- Հյո՜ն, - Ջոնգուկը հնարավոր է էդպես էլ չսովորի դռներ թակել մտնելուց առաջ, բայց էս պահին չթակելն անհրաժեշտություն էր:
Յունգին հոգոց է հանում, բարձրացնում գլուխը թղթերի վրայից, իսկ Միսոն*, քարտուղարուհին, մտնում է նրա հետևից.
- Պարոն Մին, ներողություն, ես փորձեցի նրան կանգնեցնել...
- Նունա, լավ էլի՜...
- Ոչինչ, Միսո, կարող ես գնալ, - վերջին հայացք չարաճճի երիտասարդին ու քարտուղարուհին դուրս է գալիս:
- Քանի տարի է աշխատում, դեռ ժպտալիս չեմ տեսել:
- Ջոնգուկա, - հոգոցով, - ասա, ի՞նչ կա:
Մի երկու վայրկյան լռում է, ծանր ու թեթև անում, բայց իրականում ծանր ու թեթև անելու ոչ մի բան չկար, որովհետև սենց թե նենց ասելու էր:
Բայց Յունգին չի ների...
Կրտսերը չգիտի, թե ինչ կլինի, բայց լավ հաստատ չի լինի.
- Փաք Չոնսուին նկատել են տան մոտ:
Յունգիի ձեռքից գրիչն ընկնում է զնգոցով, բերանում չորանում է: Հասկանում է, որ իրոք, ծանր ու թեթև անելու ժամանակ չկա, բայց ինքն էլ չգիտի, թե ինչ կլինի... ինչ կանի:
Բայց հենց հիմա տեղից վեր է կենում ու.
- Ուրեմն գնացինք:
Ջոնգուկն անհանգստանում է ոչ թե հետագա գործողությունների համար, որովհետև եթե հյոնը հրամայի, ամեն ինչ էլ կանի, հյոնը միշտ է արդար: Այլ ավելի շատ անհանգստանում է Յունգի հյոնի հոգեկանի համար:
Յունգին արժանի չի էն ամենին, ինչ կատարվում է հիմա: Պարզապես փաստ, պարզապես միտք, որ բոլորի ուղեղում է պտտվում:
***
Օվալաձև մեծ սեղանի շուրջ նստած են հյուրերն ու տան տերերը: Կիննը գլխավերևում, աջ կողմում Պորշը, իսկ Սեուլից ժամանած երիտասարդները ձախ կողմում: Նամջունը սկսել էր իր խոսքը: Մնում էր տեսնել արձագանքը.
- Այսպես, մեր այստեղ գալու հիմնական նպատակն էր օգնությունը. այն է, թիկնապահների տրամադրումն ու որոշ ծառայություններ՝ Վիշապի դեմ քայլեր ձեռնարկելու համար: Մենք մոտավոր գիտենք նրա պլանները, բայց արդյոք այնպես կլինի, ինչպես մենք ենք կարծում, դժվար է ասել: Մենք հույս ունենք, որ կընդառաջեք մեր խնդրանքը, - ու նորից խոնարհում:
- Մենք մեծ խնդիրներ Վիշապի հետ չունենք, - սկսում է Կիննը, - բայց էս վերջերս տեղեկություններ են հասել նրա կողմից նոր խմբավորումներ ստեղծելու ու ակտիվ քայլեր ձեռնարկելու մասին էն ոլորտում, որում մենք ենք:
Ու սենյակի դուռը բացվում է՝ ներս թողնելով ևս մեկ անձի: Կիննի ետևում կանգնած Փիթը՝ թիկնապահը, ձգվում է ասես.
- Ու տեղեկություններ կան, որ հնարավոր է էդ խմբավորումներն ինչ-որ բանի են պատրաստվում: Բարի օր պարոնայք, ես Վեգասն եմ, - թայլանդցի տղամարդիկ ոչ մի արձագանք չեն ցուցաբերում, իսկ Նամջունն ու տղերքը ասես նույնպես լարվում են՝ սակայն խոնարհվելով: Նա թեթև քայլվածքով գալիս ու նստում է հյուրերի առջևում:
- Ինչի՞ մասին է խոսքը, - շարունակում է Կիննը:
- Չեմ կարող ասել, բայց կարծես թե նկատվում է զենքի կուտակում: Ու էն ոլորտում, որտեղ գլխավոր ընտանիքն է, շշուկներ են պտտվում նրանց ընդլայնման մասին: Եթե ամեն բան էդպես է, ոնց շշուկներն են ասում, հնարավոր է նրանք ոչ միայն ձեզ համար սպառնալիք հանդիսանան, այլ նաև՝ մեզ:
- Եթե իհարկե շշուկները ճիշտ են, - միջամտում է Պորշը: Փիթն ասես ավելի է լարվում, իսկ Վեգասը նայում վստահ:
- Ես դեռ սխալված չկամ: Ինձնից լավ գիտեք, որ իմ աղբյուրները հավաստի են:
Երեք կորեացի երիտասարդները նայում են իրար՝ չիմանալով խառնվել, թե լուռ հետևել: Որովհետև ընտանեկան վեճը պարզ չի՝ կհարթվի միանգամի՞ց, թե... թե էլի միանգամից, ուղղակի ոչ խաղաղ ճանապարհով:
Պարզ դարձավ, որ անհրաժեշտ էր ավելի լավ ուսումնասիրել, մինչև նրանց այցլելեն ու պայմաններ քննարկելը: Բայց ամեն ինչ դեռ շատ չի վատ... հույս դեռ կա.
- Ինչևէ, էդ մի բանը ճիշտ է, - համաձայնվում է Կիննը, - պարոնայք, սկսեմ նրանից, որ մենք Կորեայում ընդլայնվելու նպատակներ չունենք: Կարծում եմ շշուկներ հասած կլինեն. Երկու ընտանիքների գլխավոր նպատակն է չխառնվել դրսի խնդիրներին, ապահովել ներսի անվտանգությունը, - Նամջունը լարվում է, մի թեթև անգլերեն հասկացող երկու տղերքը նույնպես: Արդյո՞ք վերջ:
Արտահայտած նախադասությունն իսկապես ճիշտ էր: Ո՞վ չգիտի, որ էս երկնաքերում ներկա յուրաքանչյուր թիկնապահ ընտրվում է երկար փորձությունների արդյունքում, իսկ նրանց գլխավոր նպատակը ընտանիքների անդամներին պաշտպանելն է: Տղերքը դա գիտեին, բայց... հույսները կորցնել չեն ուզում.
- Այդ ամենն իմանալով, դուք այնուամենայնիվ հասել եք այստեղ: Դա կարող է նշանակել միայն մի բան. դուք էլ ձեր ընտանիքների անվտանգությունն եք ցանկանում ապահովել:
- Հանուն արդարության կարող եմ ասել, որ այս քայլը տարբերակներից լավագույնն էր:
- Ամեն դեպքում գովելի է, - գլխով արեց, - ինչևէ, - ապա նայեց սեփական ընտանիքի անդամներին, - ի՞նչ կասեք:
Վեգասը որևէ բան որոշել չէր կարող: Երկրորդ ընտանիքի գլուխ այլևս նա չէր կանգնած, այլ Պորշը, ով թայերենով մի երկու խոսք ասաց՝ հավաստիանելով, ոչ էս ամենն իր սրտով չի, բայց... բայցը մնում է բայց:
Ու դուռը բացվում է կրկին: Ջիմինը՝ էդտեղից փախչելու ցանկությունը մեծանում է կրկնակի անգամ, որովհետև կրկին նույն Թանքհունը: Իսկ դուռը բավականի աղմկոտ բացվեց.
- Կարծես շատ երկար ես մտածում, եղբայր, - եղբայրը հոգնած աչքերն է փակում, - ի՞նչ, ես նույնքան իրավունք ունեմ կարծիքս հայտնելու, որքան Վեգասը, - նստեց, ոտքը ոտքին գցեց ու նայեց լարված կորեացիներին, - ես հետաքրքիր լուրեր եմ լսել, - բանն այն է, որ տղերքը հարցականներով լի հայացքով էին լսում: Որովհետև մի բառ անգամ պարզ չէր, - Շշուկներ են հասել, որ ձեր թիմից ինչ-որ մեկը Վու Շեն Պեյի դստեր հետ է ամուսնանում, - և միայն անունը հերիք էր կոկորդի պարունակությունը կուլ տալու համար:
- Դա ճի՞շտ է, - թարգմանիչ այ էս դեպքերի համար չեն պահում:
Նամջունը հագնում է վստահության դիմակը.
- Ճշմարտանման է: Համենայն դեպս չգիտենք՝ հետոն ինչ կլինի: Պայմանագրային ամուսնություն է, որը մեզ հետ որևէ կապ չունի և առնչվում է միայն մեր ընկերոջը: Մենք որևէ կապ չունենք Տրիադայի հետ, իսկ հակառակի դեպքում, համոզված եմ, դուք կարող էիք ու հետագայում էլ կարող եք տեղեկանալ: Մենք ստելու որևէ իմաստ չենք գտնում, առանց էն էլ լարված իրավիճակում:
Թանքհունը արմունկով հարվածում է իր ակնոցավոր թիկնապահի ուսին, թե՝ թարգմանիր, բան չեմ հասկանում, բայց դե հետո: Հիմա վերջնական որոշում կայացնելու ժամանակն է.
- Եթե էդպես է, կարծում եմ ռիսկային ոչինչ չկա, - մի վայրկյան մտածում է, ապա, - ձեր ընկերոջ կինը դեռ այստե՞ղ է:
- Այո, ոչ այնքան հայտնի հյուրանոցում է հիմա մնում երկու երեխաների հետ, մինչ այս ամենը կավարտվի: Կարծում եմ, - մի պահ դեմքի տխրությունը պարզ երևաց, - մեզնից ամենաանհանգիստը նա է:
- Լավ, - ու սա վերջնական պատասխանի հիմքն էր, - չեմ կարծում, որ մենք կիսելու ինչ-որ բան ունենք: Բայց պարոն Վեգասի ասածներով, հնարավոր է, մենք էլ ինչ-որ տեղ մտածելու տեղ ունենք: Համենայն դեպս մենք կօգնենք: Ձեր ընկերոջ կնոջը պատրաստված թիկնապահներ կտրամադրենք, ինչ վերաբերվում է ձեզ հետ թիկնապահ ուղարկելուն, դա խոստանալ չեմ կարող:
- Դրա կարիքը չկա: Հուսով եմ դրան բանը չի հասնի:
- Շատ լավ: Ուրեմն մենք պայմանավորվածության մեր մասը կանենք: Յուրաքանչյուր ինֆորմացիա Վիշապի մասին կփոխանցվի ձեզ: Եթե ամեն բան ավելի սրվի, էդ դեպքում մարդիկ կտրամադրվեն: Միակ զգուշացումը կարող եմ տալ, - թվում է, թե նրա հոնքերն ընդմիշտ կիտած են, - մատնության դեպքում մենք ստիպված կլինենք հաշվեհարդար տեսնել: Սակայն կարծում ենք՝ բանը դրան չի հասնի:
- Դրանում կարող եք չկասկածել: Պարզապես բանն այն է, որ վաղուց սենց գործերով չենք զբաղվում, թվում էր մաքսիմալ պատրաստվածության կարիքը չկա, բայց, ինչպես տեսնում եք, ամեն բան չի մեր պատկերացրածով լինում:
- Գիտեմ, - ժպիտով, - գրեթե միշտ է էդպես: Մենք նույնպես շատ բաների միջով ենք անցել, հավատացեք, ընտանիքի գինն էլ լավ հասկանում: Հուսով ենք էս ամենը շուտ կավարտվի:
Նամջունը կանգնում է, տղերքը նույնպես.
- Շնորհակալություն աջակցության համար, - ու խոնարհումը բոլոր խոսքերի փոխարեն:
Թհանքհունն էլ դեռ նայում է զարմանքով՝ մի երկու բառ հասկանալով թիկնապահի թարգմանությունից: Փոքր ինչ մոտենում է Վեգասի ականջին ու շշուկով.
- Որտեղի՞ց գիտեիր Տրիադայի մասին:
Վեգասը միայն խորամանկ ժպտում է.
- Ասում եմ չէ՞, իմ աղբյուրները երբեք չեն ստում:
***
- Գրողն էլ տանի, - Ջիմինը՝ մեքենա նստելով, - սենց էլ բան կլինի, ամբողջ էներգիաս գնաց:
- Բա Նամջուն հյո՞նն ինչ ասի, - Բեքհոն՝ քմծիծաղով: Սակայն հոգնած: Որովհետև իր էներգիան էլ էր ավարտվել:
- Էն ցնդածը մենակ հերիք էր:
- Ցնդածն իր հերթին, - Նամջունը, - բայց խելքը տեղն է, եթե զգացիք:
Մի պահ մեքենան լցվում է լռությամբ, իսկ հետո Ջիմինը չի կարող մտքերը չբարձրաձայնել: Տպավորությունները շատ շատ էին.
- Էս ամենն ավարտվի, կարելի է քեֆ անել: Կարծում եմ մեզ շատ ալկոհոլ պետք կգա...
* Մի քանի տեղ սկզբի գլուխներում Յունգիի քարտուղարուհու անունը, դու մի ասա, Բոմի եմ դրել: Քանի որ Միսոն ավելի սազական ա, հետո կփոխեմ, Միսո կդնեմ:
Հ. Գ. Անամոթ եմ, գիտեմ:(
