Գլուխ ԺԶ
Յունգին Սենայի ու երեխեքի համար չի անհանգստանում։ Չնայած նրան, որ նոր գաղափարը նրանց Թայլանդ ուղարկելուց հետո է ծնվում, միաժամանակ կարելի է ասել, որ նրա ընտանիքի անվտանգությունն ապահովված է։ Ու ինչքան էլ, որ Յունգին չի վստահում շատերին, բայց իր շրջապատն արդեն փորձված մարդկանցից է կազմված։ Բայց ամեն դեպքում նոր գաղափարը ծնվում է Սենայենց գնալուց հետո։ Ու անհրաժեշտ էր էդ գաղափարով կիսվել ինչ-որ մեկի հետ։ Որովհետև Յունգին համոզված չի, որովհետև ռիսկերը շատ-շատ մեծ են։
- Ի՞նչ ես կարծում, - հարցնում է Հոսոկին, ով չգիտի' գլուխը որ պատով տալ։ Հերիք չի' Սոկջինի կինը հասավ իր նպատակին' գերի վերցնելով Շենսիին, հա, էսօր հանդիպել են, Հոսոկն աղոթում է, որ ոչ մի կողմից բողոք չլսի, մյուս կողմից էլ հազար տարվա ընկերը որոշել է հայտնի《գժերի》, ըստ իրեն, ընտանիքին դիմի։
- Բա որ մեծ եղբորն ուղարկեն բանակցելու։
Յունգին կիտում է հոնքերը։ Կիննի, երեք եղբայրներից միջինի, մեծ եղբոր մասին մի բան է հայտնի. Փոքր տարիքում առևանգելու արդյունքում խելքը թռցրել է, ցանցառացել ու տարօրինակացել, ցնդել մի խոսքով, ինչի արդյունքում չի դարձել ընտանիքի 《գահաժառանգ》։ Բայց դե Յունգին համոզված է, որ նրան չեն ուղարկի։ Եթե իհարկե այդքան ցածր չգնահատեն իր խնդրանքը.
- Դու էլ հո չասիր։ Եղբայրներից ոչ մեկ էս տեսակ գործերին չի խառնվում։ Խոսելու դեպքում միայն Կիննի հետ կամ էլ նրա ուղարկած դեսպանության, ու դա հաստատ նրանց ավագ եղբայրը չի լինի։ Էդքան հիմար չեն։
Հոսոկը հանկարծ քմծիծաղում է' ցանցառին պատկորացնելով բանակցությունների սեղանի շուրջ։ Մի անգամ Վեգասում է տեսել, չնայած թե ինչի' չի կարող ասել, որովհետև շշուկներ էին պտտվում, թե Թայլանդական հայտնի ընտանիքի ավագ եղբայրը իրենց շենքի սահմաններից անգամ դուրս չի գալիս։ Բավականին կարճատև հանդիպումը ցուցադրեց ամբողջ նրա ցանցառությունն ու ստիպեց անհավատ Հոսոկին խաչակնքվել։
- Չգիտեմ դրանից ինչ դուրս կգա, բայց փորձել կարելի է։
Իսկ հետո Յունգիի օֆիսում ինքն է ու Հոսոկից հետո ժամանած Ջոնգուկը' Բեմբեմի հետ։ Հյուսիսում Գուկի փոխարեն այլ մարդիկ են ուղարկել, որոնք պիտի վերահսկեն տարածքը։ Ջոնգուկի կարիքը կա նաև Յունգիի կողքին։ Ու կրտսերն արդեն լուրջ է չափից ավելի.
- Ես դիմում եմ ձեզ ոչ թե պահանջով, այլ խնդրանքով, - Թայլանդը լավ տարբերակ է, կրկնում է մտքում, միայն թե ստացվի, - գիտեմ, որ գլխավոր ու երկրորդ ընտանիքների հետ կապ հաստատելը բավականին դժվար է։ Ներողություն եմ խնդրում անհանգստության համար...
- Հյոն, - հյոն, որովհետև Ջոնգուկի հյոնը նաև իր հյոնն է։ Բազմոցին հանգիստ ու լուրջ նստած երիտասարդը, ով մի պահ հայացք գցեց դռանը հենված Ջոնգուկին ու էլի նայեցի ավագին, պատկերացում ուներ' ինչ է կատարվում։ Մանեռան ու դաստյարակությունը, Թայլանդյան հայտնի ընտանիքի մի մասը լինելը նրան մեծ փորձ են տվել, նրան վստահել կարելի է։ Ոչ լիովին։ Երբեք ոչ մեկին լիովին վստահել չի կարելի։ Յունգին ուղղակի հնարավոր ուղիներից հարմարավետն է ընտրել, - Առաջին ընտանիք, թե երկրորդ, ընկեր, թե թշնամի, կապ չունի։ Ես էս երկրում հենց սենց դեպքերի ու ընտանիքների հետ կապ հաստատելու համար եմ։ Ներողության կարիք չկա։
Յունգին մի պահ լռում է, ծանր ու թեթև անելու կարիք չկար։ Գլխով է անում ու շարունակում ավելի հանգիստ' արտաքուստ, իսկ ներքուստ ոչ մեկ չգիտի, թե ինչ փոթորիկի է նա դիմակայում.
- Լավ։ Ուրեմն անցնեմ բուն թեմային, - շրջանցում է սեղանն ու նստում իր տեղում, - ինձ օգնություն է պետք։ Կինս հիմա Բանգկոկում է։ Ես, իհարկե, նրան միայնակ չեմ ուղարկել, թիկնապահներ կան, բայց խնդրանքներիցս մեկը նրան ավելի ապահով թիկնապահ տրամադրելն է։ Ես այդքան մարդիկ չունեմ ու տեղեկացված եմ, որ ընտանիքները հաստատ ունեն ու գիտեմ, որ բավականին շատ փորձությունների միջով են անցնում որակավորման համար։ Ինչն ամենակարևորն է, - էլի լռեց, - ես ոչ շատ երկար ժամանակ է, ինչ ընդհատակյա բիզնեսից դուրս եմ եկել, բայց դեռ բավականին մեծ խնդիրներ կան, որոնց ելքը չգիտեմ' ոնց կլինի։ Ինձ Կիննի ու Պորշի* օգնությունն է պետք, տվյալներ, ձգաններ, որոնք կօգնեն Վիշապի դեմ։ Էս պահի դրությամբ իմ պլանները նրա հետ կապված լիովին պարզ չեն, - անհանգիստ էր, վեր կացավ տեղից, կանգնեց երիտասարդի առջև, - ես խոստովանում եմ, որ չունեմ բավական քանակությամբ մարդիկ ու չգիտեմ' որտեղից կգա վտանգը, դրա համար խնդրում եմ փոխանցել լուրերն ու խնդրանքս ընտանիքներին։ Անհրաժեշտության դեպքում ես բանակցության համար կուղարկեմ մերոնցից մեկին։
Միջավայրը լցվեց ճնշող լռությամբ։ Ջոնգուկը գրեթե եղունգն էր կրծում։ Մեծ երեխան, որ իրեն հասուն տղամարդու տեղ է դնում, մաչո-պիկչու, հիմա բավականին լարված էր, եղունգն էր կրծում։
Բեմբեմը երկար չի լռում։ Նայում է ձեռքը բռունցքի մեջ հավաքած հասուն տղամարդուն ու հասկանում, որ դրությունն իսկապես լարված է։ Բեմբեմը մի բանում լավ է համոզված. Թե առաջին, թե երկրորդ ընտանիքները բավականին լավ են հասկանում ընտանիքի կարևորությունը։ Բայց մյուս կողմից էլ երկու ընտանիքները կապված լինելով իրար հետ, ընտիր անվտանգություն, կապեր ու հնարավորություններ ունեին ու ինչ-որ բան կամ մեկին չէին զոհի ուրիշի շահերի համար։ Յունգին դիմում է նրանց' իմանալով այդքանը։ Ու թե ինչ կլինի նրանց պատասխանը, կախված է նրանից' արդյո՞ք կլսեն խնդրանքը, թե՞ ձեռք թափ կտան։ Բեմբեմը լավ գիտի ընտանիքի լավ ու վատ կողմերը, նրան մնում է միայն փոխանցել Յունգիի խոսքը։
- Գիտեմ, որ դժվար կլինի, - կրկնում է Յունգին։ Յունգին երբեք ոչ ոքից ոչինչ չի խնդրել, բայց հակառակի պես այս պահին բոլոր բառերը էդքան էլ դժվար չեն դուրս գալիս նրա բերանից։ Ինչքան էլ մեծ լինի փոխհատուցումը։ Ու Բեմբեմը նույնպես հիշատակում է այդ մասին։
- Ընտանիքները, եթե գործը երկրի ներսում չի, ռիսկի հազվադեպ են դիմում։ Ես չեմ կարող ասել' ինչ պայմաններ կդնեն, ինչ պատասխան կտան, բայց ես իմ առաքելությունը կանեմ, կփոխանցեմ խոսքերդ, - կավելացներ նաև, որ էդ ընտանիքներն էդքան էլ վախենալու չեն, բայց դե ընտանիքի ներքին խոհանոցը թող մնա ներքին, - հնարավոր է Վեգասն առաջիկայում գա Կորեա։ Բայց թե համաձայնվելու դեպքում' բանակցելու լիազորությունը նրան կտան, թե' չէ, չեմ կարող ասել։ Հնարավոր է իսկապես անհրաժեշտ մեկին դուք ուղարկեք Բանգկոկ։ Եթե էստեղ գործելու խնդիր լինի, ամեն դեպքում համոզված եմ, որ կնոջդ ու երեխաներիդ անվտանգությունը էնտեղ հաստատ կապահովվի։
Յունգին լռում է։ Ոչինչ։ Երկուսից գոնե մեկի իրականացումն էլ է նորմալ։ Ընտանիքի ապահովությունն առաջնային է.
- Հուսով ենք' համագործակցությունը կիրականանա, - ու Յունգին հարգալից խոնարհվում է։ Ջոնգուկը ևս մեկ անգամ համոզվում է, որ ամեն բան իսկապես լուրջ է։
Թայլանդի գլխավոր ընտանիքներին դիմելը նշանակում է սեփական ոտքով խրվել մի բանի մեջ, որից դուրս գալը դժվար կլինի։ Պարոն Կոնի ու նրա եղբոր ընտանիքները, որոնցում, չնայած, սերնդափոխություն էր իրականացվել, իրենց գործը լավ գիտեին։ Ներքին խաղադաշտի ու ընդհատակյա բիզնեսի լիդեռները թե կորցնելու, թե ստանալու շատ բաներ ունեն։ Բանակցային դաշտում սառը Կինն ու զիջողական Պորշը բավականին հայտնի են ու կրկնակի բում են համարվում իրենց մեծ ընտանիքում։ Յունգին երբեք, իսկապես անգամ երազել կամ մտածել չէր կարող ինչ-որ բնագավառում (մաֆիայի համար էլ ի՞նչ բնագավառ) նրանց հետ համագործակցելու մասին։ Հոսոկի ամուսնությամբ ավելի հավանական էր Տրիադայի հետ համագործակցելը, բայց դա այլ մակարդակ կլիներ ու մեծ գլխացավանք։ Թայլանդի հետ համագործակցելն իր հերթին իր դժվարություններն ունի, բայց որոշ տեղեկություններ ունենալով ընտանիքների մասին, տպավորություն է ստեղծվում, թե ավելի հեշտ կլինի, քան համաշխարհայնորեն հայտնի Տրիադայի կամ Յակուձայի հետ համագործակցելը։ Ինչքան ռիսկերը փոքր, այնքան' լավ։
Ինչ վերաբերվում է Կորեա եկող Վեգասին, ապա Յունգին նրա մասին նույնպես լսել է ժամանակին։ Ու հեչ գոհ չի լինի, եթե բանակցություններն ընթանան նրա գլխավորությամբ' նկատի առնելով ժամանակին Վեգասի' գլխավոր ընտանիքի գլուխ կանգնելու, կարելի է ասել' ընտանիքում հեղաշրջում անելու փորձերը։ Դրանից հետո Յունգին դուրս եկավ ընդհատակյա բիզնեսից, իսկ Թայլանդական մաֆիոզ ընտանիքի մասին լուրերը վերջացան։ Կյանքը սկսեց պտտվել Սենայի ու նրա օգնությամբ ստեղծված սեփական փոքրիկ ընտանիքի շուրջ։
Իդեպ' Սենան չի զանգում։ Գիտի' երբ հարմար լինի, ամուսինը կզանգի։ Իմաստուն կին է։ Միայն թե չիմացությունն է փոքր ինչ խեղճացնում։
***
Հոսոկը դեմ չէր Շենսիին Նայոնի մոտ ուղարկելուն։ Բացարձակ։ Հոսոկը անհանգիստ էր տպավորություններից։ Դժվար է անծանոթի մոտ երկաթե լեդիի կեցվածք ընդունող մեկին բացատրել, որ այնտեղ, ուր իրենք են գնում, ամեն ինչ լավ է լինելու։ Դիմակներ պետք չեն գա։ Շենսին դա հասկանում էր այնքան, ինչքան հասկանում էր, որ դիմակները պետք են պաշտպանվելու համար.
- Սենան է՞լ է լինելու, - հարցնում է մեքենայում, ասես չհետաքրքրված ու հայացքը պատուհանից դուրս գցած։ Հոսոկը զսպում է քմծիծաղը։
- Չէ, նա երկրում չի։ Առաջիկայում դժվար կլինի նրան հանդիպելը։
Ու վերջ։ Չէ.
- Հեյ, - մեքենան ահրաժեշտ շենքի մոտ կանգնեցնելով ու նայելով լեդիին, - լարվելու կարիք չկա։ Դու դա կհասկանաս նրանց հետ շփվելով։
Շենսին նայում է ուշադիր, թեթև հոգոցը լցնում է մեքենան ու նա գլխի դրական շարժում է ցույց տալիս։
Հոսոկը բացում է դուռն ապագա կնոջ առջև։
Հետ դարձի ճանապարհ չկա։
Ամեն առումով։
Իսկ հետո ամեն ինչ իսկապես այդքան վատ չէ։ Հղի Նայոնը էմոցիոնալ է այնքան, ասես ութերորդ հրաշք է տեսել, այն էլ անտիկ աշխարհի։ Ուրախ է, գրկում է, չաչանակում է։ Ու Շենսին հասկանում է, որ դա ինչքան գլխապտույտ առաջացնող է, այնքան էլ հաճելի է երկար ժամանակ աղմուկից կտրված մարդու համար.
- ... ու քանի տղամարդիկ զրուցում են, - նստում է բարի մի կողմում' Շենսիի առջև դնելով համեղ թեյը, - ասա տեսնեմ' յոլա գնու՞մ եք։
Շենսին փոքր ինչ զայրանում է, որովհետև ու՞մ ինչ գործն է, հետո հասկանում է, որ էս ամբողջ ընթացքում նրա կողքին ոչ մի իգական սեռի անձնավորություն չի եղել, որի հետ կկարողանար կիսվել կամ ուղղակի զրուցել ոչնչից։ Դրա համար թուլացնում է դեմքի մկանները, ուղիղ ողնաշարը նույնպես, ապա նայում մի քիչ հեռվում զրուցող տղամարդկանց։ Ջինը գեղեցիկ է։ Ինչպես գեղեցիկ է նաև նրա կինը։ Իսկ Հոսոկը լուռ լսում է հյոնի զրույցը' կիտած հոնքերով։ Ու հարցը մնում է գրեթե անպատասխան.
- Կարելի է էդպես ասել, - հայացքը շրջելով դեպի թեյը։ Ապա սակայն կրկին ուղղվելով։ Դե բնավորություն է, - սկզբում էդքան էլ չէ, հիմա' հա, - Նայոնը տիրապետում է կորեերենի, չինարենի, ճապոներենի ու անգլերենի։ Նայոնը իսկական ներկակացուցիչն է էլիտայի... չնայած չէ։ Նայոնն ավելի հասարակ է, քան էլիտայից դուրս եկած Շենսին։
- Հոսոկը բավականին զուսպ մարդ է։ Ես ու Ջինը երկար ժամանակ ենք իրար ծանոթ, չնայած որ ուշ ամուսնացանք։ Ու տարիների ընթացքում հետևելով նրանց, կարող եմ վստահորեն ասել, որ էդ զսպվածությունը կյանքի փորձից է եկել։ Բայց էն, որ ամենահոգատար մարդկանցից է, դա մնում է փաստ, - Շենսին հիշում է նրա կներեսը, - անգամ Ջինը չի էդպես հոգատար, - անցնելով հումորի, - երեկ ասում եմ' սիրտս ավոկադո է ուզում։ Ու՞մ կասես։ Գործից եկավ, հաց կերավ, նստեց համակարգչի առջև։ Ասում եմ' ամուսին, ավոկադոն։ Ասում է' արի բաժանվենք, ես քեզ չեմ սիրում։
- Ես էդպիսի բան չե՛մ ասել, - մյուս սենյակից իր մասին հիշեցնում է Ջինը հոգոցով ու կանայքը հայացքներն ուղղում են դեպի այդ կողմ, - ես ասացի, որ ժամը ուշ է։ Գիշերվա երկուսը, բռո, - տանջված դեմքն ուղղելով դեպի Հոսոկը։
- Նույն բանն է, - Նայոնը ոլորում է աչքերը, իսկ Շենսին բռնում է Հոսոկի ժպիտը' նույնպես ժպտալով։
Չէ, Նայոնին հյուր գալը ճիշտ էր։
Ժպիտներից հետո Նայոնը լրջանում է' փոքր ինչ ձայնն իջեցնելով.
- Ես իհարկե չգիտեմ' հետոն ինչ կլինի, հաշվի առնելով ձեր դրությունը։ Բայց... կառաջարկեմ խորը նայել։ Ամեն վատ դրության մեջ գոնե մի դրական բան լինում է։ Համ էլ սկզբի համար ամեն ինչ իսկապես էդքան վատ չի, - հետո տատանվեց, բայց շարունակեց, - Սենայի պարագայում ուրիշ էր։ Հոսոկն ասած կլինի։ Սկզբում ամեն ինչ իսկապես բարդ էր։ Նրանք բազմաթիվ դժվարությունների միջով են անցել։ Հիմա անգամ մենք ենք շնորհակալ, որ Յունգիի կողքին հենց նա է։ Հնարավոր է' եթե նա չլիներ, ամեն ինչ հին հունով ընթանար։ Հնարավոր է դուք միմյանց ուղղորդեք մի նոր հունով։ Մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի։
Ու ամեն մի խոսքով ամեն անգամ Սենային տեսնելու ցանկությունը մեծանում է.
- Իսկ ու՞ր է Սենան։
- Թայլանդում։ Ասում են հանգստանալու... բայց ոնցոր թե դա ճշմարտության կեսն է, - ու հոնքերն է կիտում, - բան պատահած չլինի։
***
Դռան զանգը հնչելուն պես դուռը փակվում է այնքան արագ, որքան արագ բացվել էր։ Յուջոնի դեմքը որքան արագ երևում է դռների արանքում, այնքան արագ էլ կորչում է, իսկ Ջիմինը մնում է շվարած' դռան շեմքում.
- Սատանա, - քթի տակ, ու անցնում է դուռը ծեծելուն, - Յա՛, Յուջոն-ա, կներե՜ս։ Բացիր խոսենք, ցուրտ է՜։ Հոգի՜ս...
Փաղաքշական բառը ձգանի պես բան էր, որը բացեց դուռը։ Յուջոնը քաշվեց մի կողմ' տեղ տալով երիտասարդին.
- Խոսենք, իհարկե։
- Դե լա՜վ, - մոտենալով ու նայելով ուղիղ աչքերին, - զբաղված էի, ի՞նչ պիտի անեի։
- Ի՞նչը ինչ։ Յունգին կարծեմ քեզ իմ թիկնապահն էր դրել, - ձեռքերը ծալելով կրծքին, - հերիք չի զանգի չես պատասխանում, անգամ մի նամակի է մի կերպ պատասխանում։
- Դու լավ գիտես, որ դրությունը լարված է, - հոգոց, Յուջոնը հեռանում է խոհանոց' թեյ պատրաստելու։
- Ահա, գիտեմ։ Իսկ դու գիտե՞ս' ինձ ով է տուն ուղեկցել, - սա արդեն ուղղակի չարություն է։ Երևի երեխայություն է։ Բայց պետք է։
Փաք Ջիմինը հոնքերն է կիտում, մտքերում ծամծմում է Սան անունը' հետևելով ընկերուհու գործողություններին մեջքի ետևում։ Ու ոտքերը առանց իրեն հարցնելու են դանդաղ մոտենում.
- Ասում էիր' յոլա չեք գնում, - Յուջոնը շատ լավ է զգում նրա ներկայությունը մեջքի ետևում։ Խոհանոցային պարագաները ձեռքին արդեն դժվար են մնում։ Լարվածությունն, ասես, կաթիլ առ կաթիլ մեծանում է։ Բայց էն լարվածությունը չի։ Չէ, չարության լարվածությունը չի։ Մի ուրիշ բան է։ Ուրիշ բան է ստիպում կուլ տալ կոկորդի պարունակությունը։ Նկատել, որ Ջիմինի ձայնն այլևս հին զվարթը չէ։ Տեմբրն իջել է այնքան, ասես հիմա շշուկով կխոսի։ Ու դա ճշմարտությանը մոտ է, երբ քիթը մոտենում է օրիորդի գլխին, ապա ականջին խռպոտ ձայնը շշնջում։ - Շատ շուտ փոխարինող գտար։
Իսկ օրիորդը թողնում է թեյ պատրաստելու բոլոր անհաջող փորձերն ու հենվում նրա կրծքին.
- Կեղտոտ ես խաղում, - նույնքան ցածրաձայն, իսկ տղամարդը ետ չի մնում' համբուրելով բաց պարանոցը։
- Ով էլ խոսում է։
Հետո արդեն հայացքները թաքցնել չի ստացվում։ Հետո արդեն քաղցը զսպել չի ստացվում։ Թեյը կորցնում է իր նշանակությունը, իսկ.
- Ռամեն չուտե՞նք, - Ջիմինյան խոսքը փչացնում է ամեն ինչ։
- Լկտի, - ու վերջին համբույրից հետո կտրվելը շատ դժվար է։ Ինչ-ինչ, բայց զրուցել պետք է։
Թեյը պատրաստելու փորձերը վերադառնում են։ Բազմոցին թինկը տալն էլ ամենահարմար որոշումն էր։ Ջիմինը հոգնած է նույնքան, որքան Յուջոնը' բժշկական իր առօրյայից.
- Սենան լա՞վ է, - միայն ոտքերը դնելով ընկերոջ ոտքերին ու նայելով։ Ջիմինը չգիտի։ Ջիմինը կարծում է, որ Սենան լարված է։ Անհանգիստ։ Սպասողական։ Իրականում նա չի սխալվում, բայց Յուջոնին դա ասելը հեչ պարտադիր չի։
- Կարծում եմ' հա, - հետո ձեռքը շոյում է ծունկն ու փոքր ինչ սեղմում։ Յուջոնն էդ ժեստի մեջ տեսնում է մի բան, որը խոսում է բոլոր խոսքերի փոխարեն, - կներես, որ չեմ կարող ամեն ինչ պատմել։
- Հեյ, - թեյը' սեղանին, ձեռքը' տղամարդու գլխին, ժպիտը' շուրթերին, - ես հիմար չեմ, օպպա։ Եթե չես ասում, ուրեմն էդպես է պետք։ Կպատմես էն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտվի։ Իսկ ես համոզված եմ, որ ամեն ինչ կավարտվի ու շատ լավ։ Իմ Ջիմինը կծեծի ու հիվանդանոց կուղարկի բոլոր օրինազանցներին, իսկ ես նրանց բուժելու փոխարեն ավելի կհիվանդացնեմ։ Ի՞նչ կասես, լավ տակտիկա չի՞։
Ու Ջիմինի տրամադրությունը բարձրանում է.
- Վաու, ուղղակի վաու։
- Բա չէ։
Հյուրասենյակը լցվում է ծիծաղի ձայներով։
Վերջում ամեն բան լավ է լինում։ Եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի**։
***
Քարտուղարուհին, որ Յունգիին ծառայում էր արդեն երրորդ տարին, բավականին ծանր աշխատանք էր կատարում։ Կատարում էր սառնասրտորեն։ Ու նրան ինչ-որ խատճառով լարված տեսնելը բավականին հազվադեպ երևույթ էր։
Յունգին դա գիտեր։ Ու Յունգին ինքն է լարվում, երբ սովորաբար հեռախոսով կարևոր տեղեկություն հայտնող անժպիտ Միսոն*** արագ, անգամ առանց թակելու ներս է մտնում.
- Պարոն Մին, ստուգեք Ձեր էլեկտրոնային փոստարկղը։
- Դու ինձ վախեցնում ես։
Կոկորդը մաքրեց, ձգվեց.
- Ոչ մի դեպքում։
Բայց Յունգին, միևնույնն է, բացեց այն։ Ախր միշտ է բացում ու հենց Միսոյի հսկողությամբ։ Ու եթե անկեղծ, սա արդեն երկրորդ դեպքն էր լարվածության։ Առաջինը աշխատանքի առաջին տարում էր, երբ հայտնի գործակալություններից մեկը հայտ էր ուղարկել հանդիպման' պնդաճակատորեն ցանկանալով զրուցել Թիէսի ակցիաների գնման մասին' մտածելով, թե Յունգին թուլացրել է սեփական գործակալությունը։ Բանը դիվանբաշուն չհասավ։ Պնդաճակատները շատ արագ ետդարձի ճանապարհը բռնեցին։ Ու հիմա, ամենալարված պահին, Յունգին պարզապես աղոթում է մտքերում, որ նույն սցենարը չլինի, որովհետև առնետի պատմության հետ կապված լուրերը կարծես թե լույսի արագությամբ են տարածվում։ Ձեռքը գրեթե դողում է։ Ու մեյլին սեղմելուց առաջ մտքերում համոզում է ինքն իրեն, որ《առը-հա》, թե ինչ որ մեկին կվաճառի ակցիաները։ Ապա սեղմում։
Բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէր։ Չէ՞։
Պարզապես Թայլանդը որոշել էր անցնել գործի։
***
Պահի դրությամբ Յունգիենց տունը դառնում է բանակցային սեղան։ Տղերքը, ով որտեղ նստած ու կանգնած, լրջորեն նայում են իրենց ընկերոջը։ Ընկերոջն, ով կարդացել վերջացրել էր թայլանդական հայտնի ընտանիքի' իրեն ուղղված պատասխան նամակը։ Բեմբեմը լավ էր աշխատել։ Բեմբեմը տեղ էր հասցրել Յունգիի խնդրանքը։ Քայլը Յունգիինն է.
- Կարճ ասած' Թայլանդ գնալու գործ կա։ Էդ տենց էլ լինելու էր չնայած։
- Հարցը նրանումն է, թե ո՞վ է գնալու, - Ջոնգուկը։ Գլխի դրական շարժում։
- Էս դեպքում մի հոգի հաստատ չպիտի գնա, - Նամջունը' ձեռքի մեջ պտտելով վիսկիի բաժակը, - գոնե հինգը։
- Հինգը շատ է, - Ջինը, - մենք նրանց հետ որևէ խնդիր չունենք։ Ոչ ապրանք է պետք, ոչ էլ։ Մարդկային լեզվով խոսելու ենք գնում։ Երեքն էլ կլինի։ Խոսող, թիկնապահ, փոխարինող։ Անվտանգության հարց հնարավոր է չլինի։
- Էս ինչ շիլափլավ է, - Հոսոկը խառնվում է իրար։
- Ես կգամ, - Ջիմինը։
- Բա Յուջո՞նը։
- Յուջոնի խնդիրը հիմա երկրորդային է։ Տղերքից մեկը կարող է որպես թիկնապահ լինել։ Չեմ կարծում, որ էսքանից հետո ինչ-որ մեկն էլի կկենտրոնանա նրա վրա։ Ամեն դեպքում իհարկե առանց հսկողության չեմ պատրաստվում թողնել։
- Հյոն, - Ջոնգուկը։ Ու բոլորը շրջվում են դեպի նա, չնայած նրա հայացքը միայն Յունգիին էր գամվել, - դու չե՞ս գնա։
- Նրա գնալն իմաստ չունի։ Այսինքն ունի, - Նամջունը, - բայց էդ դեպքում առանց վերահսկողության Սեուլը կմնա։ Ձեռնտու չի, - Յունգին համաձայն է, իսկ Նամջունը հոգոց է հանում, - ես էլ կգնամ։
- Բա գործակալությու՞նը, - Թեհյոնը։
- Դուք իմ քարտուղարի պես քարտուղար չունեք, - քմծիծաղով։
- Էդ դեպքում երրորդ անձը Բեքհոն է, - Յունգիի առաջարկին կարծես համաձայն են բոլորը։ Բացի հենց ինքը։ Որովհետև տրորում է աչքերը ու առանց տղերքին նայելու, դժվարությամբ շարունակում, - կներեք, տղերք։ Բոլորիդ կտրում եմ ձեր գործերից։ Ես չէի ուզի...
- Ֆու, հյոն, - տեղից վեր է կենում Թեն, - փնթփնթայիր, ասեի' հա, մեր Յունգին է։ Թե չէ ներողություն, բան, - տղերքը ժպտում են, - ավելի լավ է կենտրոնացի ու պլան կազմի։ Թե չէ մեղքը քո վզին, եթե էդ տականքին էս անգամ էլ չենք սպանել։
Ու վերջ։ Լարված միջավայրը ցրվում է միանգամից։ Ու բոլորն են համաձայն։ Յունգի հյոնը ներողություն խնդրելու որևէ պատճառ չունի։
Իսկ Թայլանդում իսկապես սպասում են։
* Ամբողջ խոսքը գնում է Կիննպորշե թայլանդական bl սերիալի մասին։ Նախօրոք ասեմ, որ ստիպելու ու խորհուրդ տալու իրավունք չունեմ։ Բայց ասեմ, որ եթե սլեշի, յաոյի սիրահար չեք, հաստատ խորհուրդ չեմ տա նայել։ Իսկ նայելու դեպքում, անպայման ստուգեք նկարագրությունը։դ
** Վերջում ամեն ինչ լավ է լինում։ Եթե լավ չի, ուրեմն վերջը չի։ Էս իմ счастливый կարգախոսն ա🤍
*** Դե Միսո իմ իմանալով կորեերենից ժպիտ ա նշանակում։ Իսկ Մեր Յունգիի քարտուղարն անժպիտ Միսո ա։դ
