Գլուխ ԺԵ
Մասնավոր ինքնաթիռում հեչ էլ հարմարավետ չէ։ Սենան կարող է միայն նստել, շոյել որդու իրեն հենված գլուխը, նայել օրորոցում շարժվող դստերն ու սեղմել շուրթերը։ Ու սեղմել մատները սեփական ծնկին' ուշքի բերելու համար գիտակցությունն ու հերթական անգամ համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու, որ Յունգին կկարողանա։ Չէ, Յունգին չէ։ Որ տղերքը կկարողանան, իսկ հետո բոլորը կապրեն երջանիկ։
Մտքերի հետևից է ընկնում, ու երրորդ անգամից նոր լսում.
- Մամ, - հանկարծակիի գալիս ու խոշոր աչքերով նայում որդուն, - անհանգի՞ստ ես, - նայում ոչ այն է Մարյանյան անդունդի պես խորը, ոչ այն է' ոչինչ չարտահայտող հայացքով։ Երբեմն Սենան նրան նմանեցնում է Յունգիին։
Թերևս Ջեունը տարիքի համեմատ բավականին հասկացող է, բավականին հասուն։
Ապա Սենան ժպտում է' շոյելով գլուխը ու սեփական գլուխը բացասական շարժելով։ Ուղիղ խոսել դեռ պետք չի.
- Ինչի՞ համար։
- Մամ, - կիտում է հոնքերը, - ես հնարավոր է երեխա եմ, բայց հասկանում եմ, որ ինչ որ բան է կատարվում։ Պապան որ լարվում է, եղունգն սկսում է կրծել։ Ու եթե հանգստանալու գնայինք, հաստատ ինքն էլ մեզ հետ կգար։
Տես է, ինչ լավ է ճանաչում հորը։
Սենան լռում է, որովհետև որդին տարիքին համեմատ, բավականին հասուն է։ Դա լավ չէ։ Մնում է ժպտալ նորից ու համոզել հակառակը.
- Ճստիկ, ուրեմն հայրիկին չե՞ս հավատում։
- Հիմա' չէ, - ըհը, Սենան պիտի էսպիսի պատասխանի սպասեր։ Հոգոց։
- Շատ իզուր։ Հայրիկը երբևէ մեզ կասկածելու առիթ չի տվել։ Գիտե՞ս, մեծերը իրականում շատ են լարվում։ Մեծերը շատ գործեր ունեն։ Դա նորմալ է։ Պապան ընդամենը ուզում է, որ բոլորիս համար լավ լինի։ Ու կլինի, փոքրիկ։ Որովհետև ո՞վ է քո պապան, - անկեղծ ժպիտով։ Ավելին ասել հնարավոր չէ։
- Մին Յունգի՛ն, - ոգևորված պատասխանում է երեխա Ջեունը, իսկ օրորոցից ոգևորված ձայնարկություններ է անում Ջիուն' գրավելով հարազատների ուշադրությունը, - Ջիուն էլ է համաձայն։
Հա, ամեն բան լավ կլինի։
***
《Այսօր տեղի է ունեցել նախագահ Փաք Մույոնի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Յուտա Տականաշիի* հետ։ Կողմերը քննարկել և համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ։
Անցնելով հաջորդ նորություններին։ Հիշեցնենք, որ Կվոն Ջիյոնը ազատության մեջ է։ Ոստիկանությունն ակտիվ աշխատանքներ է տանում այս հարցի շուրջ, սակայն դեռ արդյունքներ չկան...》
Յունգին անջատում է հեռուստացույցն ու վահանակը գցում բազմոցին.
- Մի բան էն չի։
- Ահա, - հիշեցնում է իր ներկայության մասին Հոսոկը, - ոստիկանությունն իրականում ոչինչ չի անում։
- Ու ոչ միայն։ Ինձ թվում է նախագահն իզուր չի Ճապոնիայում։
- Կարծում եմ մի բան եղել է ու հիմա Ջիյոնի ձեռքերն ավելի քան ազատվել են, - միջամտում է Ջիմինը' էդպես էլ չնստելով։ Անհանգիտս են, ո՞վ չի նկատում, - ոնցոր իր Ճապոնիա գնալով գործելու ազատություն տված լինի։
- Գրողը տանի, - հենվում է բազմոցի հենակին Հոսոկը, - մոռացել էի' որտեղ ենք ապրում. Անգլուխ երկիր, ինչ խոսք։
Անհանգստանում են։ Արտաքնապես էդքան էլ ցույց չեն տալիս, բայց հա, անհանգստանում են։ Երևի տարիներն են կոփել։ Ու մեկ էլ հասկանում են, որ տունն, ասենք, երեկ չէ առաջվա պես չի շնչում։ Կարծես անշնչացել է, օդը' կանգնել։ Սենայի ու երեխեքի պակասն զգացվում է բավականին սուր.
- Ի՞նչ ունենք, - վերջապես Յունգին նստում է, Ջիմինն էլ ետևից։
- Երեկ Թեհյոնի հետ գնացել ենք Սոկհո, Թեհյոնը դեռ էնտեղ ա։ Ոչ մի արտասովոր բան դեռ չկա, - Ջիմինը գիշերն է վերադարձել, Թեհյոնը ըստ տվյալների դեռ հսկում է, վաղը պիտի վերադառնա։
Բայց.
- Արտասովոր բան միշտ էլ կա, - մտնում է Թեհյոնը, իսկ ընկերները միահամուռ գլուխնն են դեպի նա պտտում։
Յունգին կիտում է հոնքերը.
- Դու։ Էլի ինքնագլուխ բաներ ես արել։
- Խելագար, եթե արտասովոր բաներ կան, էլ ինչի՞ ես եկել։
- Հովացեք, - ընկնելով Հոսոկի կողքին' բազմոցին, ձեռքն էլ գցում նրա ուսին, - Մարկն էնտեղ է։
- Գժվել ես, - ուղղակի փաստ' Հոսոկի կողմից, - չասի՞նք' ճժերին չխառնել։
- Հյոն, լավ էլի, - ասես հոգնած անընդհատ նկատողություններից, - գործ տվեք, տեսեք' ոնց են աչքերը փայլում։ Վաղուց ճիժ չի։ Ջոնգուկից վստահելի է։ Համ էլ Յոնջունն էլ է ճիժ, բայց տեղը տեղին աշխատում է։
- Յոնջունը հաքեռ է ու մեր հովանավորության ներքո։ Որ բան լինի, դու ե՞ս պատասխան տալու։
- Ի՞նչ է եղել, - վերջապես պայթում է Յունգին։ Ու Թեհյոնը լրջանում է։
- Երեկ լավ չենք նայել։ Այսինքն ոչինչ էլ չէր երևում։ Մարկը հիմա մենակ չի ամեն դեպքում, Ջահյոնը հետն է։ Իսկ դուք գիտեք, թե ինչ տիտան է Ջահյոնը, - հայացքներն ստիպում են անցնել բուն թեմային, - լավ։ Էսօր Մարկը թղթերը նայել է, ու ոչ միայն։ Ապրանքափոխադրման խցերն էլ է մեկից մինչև վերջ նայել։ Դու մի ասա, տակի խցերը լիքն են, վերևներինը' դատարկ։ Ապրանքիդ երևի 20%-ը տեղ չի հասնում։ Դրանք էլ հիմնականում Ճապոնիայից են չէ՞ գալիս։ Հնարավոր է էնտեղ ինչ-որ բան է Վիշապը խառնել, փող խաղացել, ինչ-որ բան պայմանավորվել, դեռ պարզ չի։ Ոստիկանությունը չի խառնվում ոչ թե նրա համար, որ հրաման կա, այլ ընդհակառակը, ոչ մի հրաման չկա։ Համատարած անտարբերություն։ Գուկիից դեռ ձայն չկա։
Ու խոսքի հետ Յունգիի հեռախոսին զանգ է գալիս։ Բարձրախոսը միացնում է.
- Հա, հյոն, - ու Յունգին միայն մեկ հյոն ունի։
- Ի՞նչ կա։
- Հեչ, քննարկում ենք։ Տղերքն էստեղ են, բարձրախոսը միացրած է։
- Ավելի լավ։ Ասեմ, որ Փաք Չոնսուի տան կրկնակի խուզարկումից ոչինչ չի փոխվել։ Ոչ մի արդյունք։ Նենց են մաքրել ամեն ինչ, անգամ մատնահետքերն են դժվար գտնվում։ Ջոնգուկի հետ խոսել եմ, ասեց հյուսիսի բեռնախցիկներդ նորմալ են։ Ոչ մի աչտասովոր բան, - Յունգին կիտում է հոնքերը, - Հյուսիսարևելքից բան կա՞։
- Հա, որոշ խցերում ապրանք ընդհանրապես չկա, չի եկել։
- Այսինքն, - չի դիմանում Ջիմինը, Ջինն էլ հեռախոսակապի մյուս ծայրին է ուշադիր լսում, - Փաք Չոնսուն թղթերով է զբաղվել, կեղծել ապրանքափոխադրման արդյունքները' հարված հասցնելով ֆինանսապես, - շարունակում է Ջիմինը' կռահելով, - վերջնական հարվածն էլ սպասվում է Վիշապից։ Ու ոնց հասկանում եմ' ոստիկանություն-բան, չեն խառնվելու։
- Ոչինչ, ընտրություններին քիչ մնաց, - երկար մատով շրթունքի հետ է խաղում Թեն' լարվածությունն ու զայրույթը չթաքցնելով։
- Է հետո, - ուսերն է թոթվում Հոսոկը, - մեկ է ոչինչ չի փոխվում։ Մաքսիմում Նամջունը պիտի նստի էդ անտեր աթոռին, որ մի բան փոխվի։
Թվում էր կքմծիծաղեն։ Թվում էր կկատակեն էս թեմայով։ Ամեն բան թվում էր։
Բայց որ կլռեն ու իրար կնայեն... վաու, ուղղակի վաու։ Բոլորն իրար հետ մի ուղեղ ունեն.
- Ասենք ես կատակում էի, - միևնույնն է լռություն։ Հոսոկն արդեն խոշորացրել է աչքերը, - յա՛, էս գաղափարն իմը չի, նախօրոք ասեմ, ինձ Ջունի մոտ փուռը չտաք։ Ու երկրորդ։ Ես։ Կատակում։ Էի՛։
- Մենք դրան դեռ կանդրադառնանք, - Ջինը' հեռախոսից, - Հոբի։
- Հը՜, - հոգնած։
- Ինձ թվում է' կնոջդ օրական մենակ թողնելը մի քիչ էն չի։
- Ես չեմ հասկանում, - էլի հոգնած, - դու ինչի՞ ես էդքան անհանգստանում մեր կանանց համար։
- Կարճ ասած' Նայոնն ուզում է նրա հետ հանդիպել։
Բոլորը լռում են, Թեհյոնը կտրուկ ուղղվում է նստած տեղը ու սարսափահար նայում Հոսոկին' ձեռքը սեփական կոկորդի մոտ պահելով ու շուրթերով'《մեղք է էդ աղջիկը, տենց բան չանես》արտասանելով։ Ու ծոծրակին հարված ստանալով Ջիմինից.
- Թեհյոն, - խոսափողից, - ես քեզ տաս մատիս պես գիտեմ, դադար նստիր, թե չէ երեխաս քեզ հորեղբոր փոխարեն պարոն Քիմ է դիմելու։
- Ե՞ս ինչ, - կծկվելով ու էլի հենվելով, - ես ոչինչ։
- Լավ միտք է, - հիշեցնում է իր մասին Հոսոկը, - իմ մտքում էլ կար։
Իսկ Յունգին հանկարծ խորը կարոտ է զգում։
Ե՞րբ պիտի էս ամենը վերջանա։
- Ինձ թվում է, - էլի Յունգին, - մենք ինչ-որ բան կամ մեկին բաց ենք թողնում։
Ու լռում են' մտածելով էդ ուղղությամբ։ Հետո երեքն իրար են նայում, որովհետև կարծես Թեհյոնը տեղյակ չի։ Իրար են նայում խոշոր աչքերով.
- Իլհունը։
- Իլհու՞նն ով է։
- Էն որ իմ ու Յուջոնի վրա էին հարձակվել, - բացատրում է Ջիմինը, - նրանք Իլհունի անունը տվին։
- Յոնջունը ինֆորմացիա է հանել, - Յունգին ձեռքը ճակատին է խփում, - գրողը տանի, ինչի՞ էի մոռացել, ո՞նց, - հետո նայում է ընկերներին, - Էս ամենի հետևում Իլհունն է կանգնած, իսկ նրա հետևում' Վիշապը։ Ամենակարևորը... Իլհունը Վիշապի զարմիկն է։
- Կարճ ասած, - Թեհյոնը, - էս ամեն ինչը վենդետայի պես մի բան է էլի։
- Բայց Իլհունի մասին ուրիշ բան գիտե՞նք, - Ջինը։
- Գիտենք մենակ, որ անցած անգամ ձայն անգամ չի հանել ու ոչնչում չի խառնվել։ Ու հանկարծ հայտնվում է։ Գումարած դրան գործակալության շահույթի կորուստը տարիների ընթացքում նոր է պարզվում։ Գրողը տանի, - ձեռքերը գլխին դնելով, - ինչի՞ չէի շուտ մտածել, - բայց մյուսները կիտած հոնքերով ու սրած ականջներով են լսում, - C&J group-ի տերը Իլհունի հայրն է եղել, Չհվե Սանհո, կհիշեք։
- Էն, որ Վեգասում օրը մի ջահել թռչնակի հետ է՞ր կազինո մտնում, - հիշում է Թեհյոնը։
- Նա կազինո էլ է մտե՞լ, - ուզում է հիշել Հոսոկը։
Առանց զգուշացման դուռը բացվում է ու ներս է մտնում Նամջունը, բայց բոլորը շարունակում են լսել Յունգիին։
- Դա մի կողմ, - Յունգին է շարունակում, - Յոնջունին ասել էի ցուցակ կազմի էն ընկերությունների, որոնց հետ պայմանագիր կնքելուց հայրս հրաժարվել է։ Ցուցակը շատ չէր մեծ, բայց էն, որ C&J-ը մեջն է, փաստ է։
- Գրողը տանի։
Նամջունը նստում է բազկաթոռի թևին.
- Իլհունն էլ, քանի որ արդեն Սիջեյի տերն է, որոշել է ինքը խառնվի գործերին։
- Հյոն, - Նամջունը, - Սիջեյի գործերը հիմա բավականին վատ են։ Եթե ապրանքիդ ու շահույթիդ հետ խնդիր կա, ապա ստացվում է ամենահարմար պահն են բռնել։
- Ամենահարմար պահը, եթե առնետի հետ կապ չունեն, - Հոսոկը, - իսկ եթե կապ ունեն, ուրեմն նրանց պլանն էլ հենց սա է։
- Դա նկատի ունեմ, - հաստատում է, - ուրեմն երեք իրողություն կա։ Իլհունն օգնել է Վիշապին, Իլհունը դժգոհ է Սիջեյի հետ պայմանագիր չկնքելուց, առնետն օգնում է Իլհունին։ Արդյունքում դու դառնում ես բանկռոտ, Սիջեյը գնում է Թիէսի ակցիաներն ու ընկերությունն իրենով անում, իսկ Վիշապը անցյալի վրեժն է լուծում։ Ու եթե Իլհունի հարվածը գոնե կանխատեսելի է, Վիշապի վերաբերյալ անընդհատ պիտի ականջներս սրած պահենք։
Ու բոլորն էլի լռում են։ Բոլորն էլ հասկանում էին' ինչ է կատարվում։ Բոլորը գիտեն, որ ինչ էլ հիմա կատարվում է, անդորր է փոթորկից առաջ։ Փոթորկի կանխատեսումն է։
- Նամջունա, - հեռախոսից լսվում է Ջինի ձայնը, - ես իմ ձայնը քեզ եմ տալու, - ապա Հոսոկի ձեռքի ճտտոցի ձայնը ճակատին ու Նամջունի զարմացած《հը՞》-ն։
***
Կեսգիշերն անց էր, երբ Հոսոկը ավարտեց գործերը։ Դե եթե կարելի է այդպես համարել։ Ընդհանրապես Հոսոկը երկարաժամկետ հանգստյան կարիք ունի։ Ընդհանրապես դա բոլորին է պետք։ Պետք է անվտանգություն ու հանգստություն, հա։ Բայց ոչ ոք, կարծես թե, նրանց հետ հաշվի չի նստում։ Հոսոկն իր գլխի համար չի անհանգստանում, Հոսոկն իր համար չի վախենում...
Կեսգիշերն անց էր, երբ շարժվեց դեպի երկնաքերը, ուր Շենսիի բնակարանն էր։ Ուղղակի հաղորդագրություն թողեց.
Եթե չես քնել, գամ երկու րոպեով։ Եթե քնել ես, բարի գիշեր։)
Թվում էր' պատասխան չի լինի, քնած կլինի, կամ ուղղակի պնդաճակատորեն չի պատասխանի։ Բայց Հոսոկը հասցրել էր տեղին-ոչ տեղին սառնության մեջ ջերմության նշույլներ տեսնել։ Երևի մենությունից է, երևի...
Հա, մենությունից է։ Երկու միայնակ մարդիկ ասես ձգվում են դեպի իրար։ Կապ չունի' քանի ծանոթ ունես շուրջդ։ Գալիս է մի պահ, որ հասկանում ես' ներսում մի դատարկություն կա, որ ծանոթնորդ լցնել հաստատ չեն կարող։
Մեկը մենակ է լիքը ծանոթներով։
Մյուսը մենակ է... ուղղակի... իսկապես մենակ է։
Որովհետև պատասխանը չի ուշանում.
Արի։
Ու Հոսոկը րոպեներ անց դռան առջև է։ Ու Հոսոկը րոպեներ անց տեսնում է այնքան հարմարավետ օրիորդին։ Ու Հոսոկը լուռ անցնում է ներս։ Իսկ Շենսին լուռ փակում է դուռը։
Հոսոկը հանկարծ հասկանում է, որ ինքնագլուխ առաջ անցնել չի ուզում։ Մի պահ քարանում է տեղում' շուրջը նայելով ու գրավելով օրիորդի ուշադրությունը.
- Անցիր, ի՞նչ ես կանգնել, - ոչ լուռ, ոչ բարձրաձայն, ու Հոսոկը նայում է նրան այնպես, ասես ութերորդ հրաշք է տեսել, - Չոն Հոսոկ, - ու Հոսոկը կարող է գրազ գալ, որ նրա շուրթերը անհանգստություն են բարձրաձայնում, - ի՞նչ եղավ։
Հանկարծ Հոսոկի գիտակցությանը հասավ ընդամենը մեկ իրողություն. Դեմ չլինել այսպես լինել մեկ բնակարանում, դեմ չլինել անգամ այսպիսի ժամերին զրուցելու, ուշ ընթրիքներին, սուրճերին, սուր երկխոսություններին' հումորի տեսանկյունից ու... ու Հոսոկի գիտակցությանը հասավ, որ Շենսին բավականին լավ է տեղավորվում այդ բոլոր պատկերացումներում.
- Ոչի՞նչ, - երևի ինքն է՞լ չգիտի։
Հոսոկն էսպես խառնված, կարծես թե, դեռ չէր եղել։
- Ոչինչ, - կրկնում է' ուշքի գալով ու նախկին հանգստությունը հագնելով, - ասացի' երկու բառ փոխանակեմ ու գնամ։
Շենսին նայում է լուռ, նույն սառն արտահայտությամբ ու անցնում հյուրասենյակ։ Նստում բազմոցին։ Ասես առաջին անգամ են իրար տեսնում։ Ասես ամաչում են։ Ասես անսովոր է։ Անհարմար է.
- Նո՞ր ես գործերդ ավարտել, - հարցնում է ու Հոսոկը մի պահ ձեռքերը տաբատի գրպաններն է դնում' չիմանալով ուր կորցնել դրանք, ապա միևնույնն է նստում է բազմոցին հոգոցով, Շենսիից մի քիչ հեռու ու հանում գրպաններից։
- Ըհըն, մի քիչ առաջ։
- Ծա՞նր դեպք է, - քմծիծաղով։ Բարց Հոսոկը լուրջ էր։
- Բավականին, - աչքերը ձեռքերով տրորելով։
Ու էլի լռում են։ Մի պահ։ Որովհետև Հոսոկի մտքից Սոկջինի առաջարկի չի անհետանում.
- Գիտեմ, որ դժվար է անընդհատ պատերի արանքում լինելը։ Կներես, որ չեմ կարողանում...
- Հոսոկ...
- ... պատշաճ ուշադրություն դարձնել...
Ու լռում է' ուշադրությունն ուղղելով դեպի օրիորդը.
- Մենք դրա մասին անգամ չենք պայմանավորվել, - ու հայացքն է թեքում դեպի մատները։ Հոսոկի մատները, որոնք գոգին իրար մեջ են հյուսվել, - առհասարակ մենք միմյանց ոչինչ պարտական չենք։ Ես քեզ մեղադրելու որևէ առիթ չեմ տեսնում։
Ինչքան շատ է լռությունը։ Լռությունն իրականում լռություն չէր լինի, եթե մարդիկ միմյանց մտքերը լսելու կարողություն ունենային.
- Դա կապ չունի, ես պատասխանատվություն եմ կրում քեզ համար, - ու էլի մի քանի վայրկյան, մինչ Շենսին չէր հասկանում սեփական էմոցիաները։ Հետո հոգնածությունը ամբողջովին պարուրեց Հոսոկի մարմինն ու... ու հանկարծ ջերմություն զգալու ցանկությունն էլ զուգահեռ։ Երևի դրա համար թեքվեց ու գլուխը դրեց Շենսիի գոգին' մի պահ ապշեցնելով օրիորդին։ Բայց օրիորդը երկար չմտածեց։ Երկար չխորհեց։ Հոսոկը հոգնած էր։ Հոսոկը ջերմության կարիք ուներ։ Շենսին, կարծես, դեմ չէր, - ուզես դա, թե չէ, - թևն աչքերին ու գլոււխը վեր։ Իսկ Շենսին նայում է' զսպելով իրեն։ Զսպելով ցանկությունը ձեռքը մազերին տանելու ու շոյելու։
Ամեն ինչ էդքան էլ բարդ չի, ինչքան կարող է երևալ։ Սեփական խոսքերը ռեակտիվ գոյացության վերաբերյալ կարծես անտեսում է։ Որովհետև, գրողը տանի, էսօր այնքան է հոգնել։ Չէ, չորս պատի արանքում ոչինչ էլ չի արել, որ այդքան հոգնի։ Հենց էդ չորս պատն է հոգնեցրել։ Միայնությունն ու զգացմունքների վայրիվերումները։ Անչափ դժվար է չտխրել մի տեղ, որտեղ քեզ չէին սպասում անգամ։ Անչափ տխուր է մտածել, որ Հոսոկից բացի դուռը բացող չի լինելու։ Բայց էդ փաստը միևնույն ժամանակ տրամադրությունը չի գցում, որովհետև Հոսոկը, վերջիվերջո, միշտ ներս է մտնում էդ դռնից։ Ու թվում է' կարելի է կառչել նրանից։ Կառչել' չխորտակվելու, սթրեսի մեջ չընկնելու ու եթե անգամ ափը չգտնի, գոնե ջրի երեսին մնալու համար։
Իսկ Հոսոկը երկար է մտածում խոսելուց առաջ.
- Ես' մեկ, դու' մեկ։ Արի լինենք երկու։
Շենսին լռում է, նայում է քարացած։ Հետո հանկարծ կրկնում է մտքում նախադասությունն ու...
Ծիծաղու՞մ։
Ծիծաղում զրնգուն։ Հոսոկն անգամ բացում է աչքերն ու հետևում։ Ու հետևում նուրբ ժպիտով.
- Ի՞նչ, - ու Շենսին շարունակում է ծիծաղել։ Ի՞նչը ինչ։ Իբրև լուրջ ընդունելու բա՞ն կար նախադասության մեջ։
Հանկարծ Շենսին հասկանում է, որ, հա, միջավայրն ավելի թեթև դարձավ.
- Հեչ, ոչինչ, - լայն ժպիտով, - ես սենց մեկ էլ չգիտեմ' երբ էի ծիծաղել, - սրբելով արցունքը, - ես' մեկ, դու' մեկ, - ու էլի ուզում է ծիծաղել։
Հոսոկը ժպիտը չի սրբում։ Սպասում է, մինչև օրիորդը հանգստանա։ Սպասում է, մինչև խորը մտածի։ Ու մտածում է' լրջանալով.
- Մտածու՞մ ես, - Հոսոկը։
- Մտածում եմ, - իպատասխան։
Ու մի քանի վայրկյան էլի լռում են.
- Չավարտեցի՞ր, - ուսերն է թոթվում, - դու ինձ չես չէ՞ ատում, - գլխի բացասական շարժում, - ըհը։
- Դա... էդքան էլ հեշտ չի...
- Գիտեմ...
- Բայց, - հայացքը տեղափոխելով ամեն բանի վրա, միայն թե ոչ տղամարդու, - ոչինչ էլ հեշտ չի չէ՞ լինում։ Մեզ համար առավել ևս։ Ուղղակի ժամանակ է պետք։ Վերականգնվելու։
- Հասկանում եմ։ Ես քեզնից ժամանակ չեմ խլում, - չեմ էլ տալիս, կասեր, որովհետև ժամանակ կա, ինքը դա տալու կամ չտալու իրավունք չունի։ Ժամանակը կա ու վերջ։ - Ընկերոջս կինը կցանկանար շփվել քեզ հետ։ Եթե իհարկե դեմ չես, - որպեսզի նախորդ թեմայի վրա շատ չլարվեն։
Հանկարծ Հոսոկի շրջապատ մտնելը վատ միտք չի թվում։ Ինչպիսի՞ն են նրանք։ Այդ կանայք։ Կիրթ վերնախա՞վ, թե մեծ գումարների տեր անկիրթ կանայք։ Մի՞թե նրանք նման կլինեն որևէ բանով։ Մեկի հետ երևի թե։ Հոսոկն ասում էր, որ Սենան նրան կհասկանա։ Ինչպիսի՞ն է այդ Սենան։
Չէ, Հոսոկի շրջապատ մտնելը վատ միտք չի թվում.
- Դեմ չեմ...
* Անիմեներից մեկից հիշած ռենդոմ անուն😂
