14 страница1 мая 2026, 12:21

Գլուխ ԺԴ

Ամեն ինչ այսքան լարված եղել է մեկ էլ հինգ տարի առաջ։ Յունգին հիշել չի սիրում։ Առհասարակ ոչ ոք հիշել չի սիրում։ Յէւնգին առհասքրակ հավասարակշռված մարդ է, բայց հինգ տարի առաջ եցած դեպքերից շատ չանցած ամենածանրը մղձավանջներն էին։ Երբ կադրերը պտտվում են սրտխառնոց առաջացնելով ու դու արփնանում ես քրտինքի մեջ։ Նրա մոտ մղձավանջները հազվադեպ էին լինում մինչ այդ, այդ ժամանակ դա ամենածանրն էր։ Ու ինչքան էլ Սթնայի խաղաղ ձայնը կրկներ, գրկելով ու մեջքն ու գլուխը շոյելով, որ ամեն ինչ լավ է, կարևորը դա է, միևնույնն է' Յունգին խորանում էր։ Հասկանում, որ հանկարծ եթե ամեն ինչ ավելի վատ ընթանար, ինքը կկորցներ ամեն ինչ։ Սենային առաջին հերթին, նրա կրծքի տակ նոր ծլող էակին ու վերջինն իրեն հենց։ Կամ էլ սեփական եսը կկորցներ հենց սկզբում։

Բայց, ինչքան էլ ծանր լիներ, առաջ հո արդեն գիտեին, թե որտեղից է լինելու հարվածը։ Իսկ հիմա չիմացությունը խեղդում է։

Բայց։

Մինչև նորմալ կլուսանա, մինչև բոլորը կարթնանան, մինչև որ պետական հեռուստաալիքները կհաղորդեն, առաջինն իմանում է Յունգին։

Հեռախոսի ձայնն արթնացնում է միանգամից։ Վերջերս չի քնում նորմալ' սպասելով, ասես սրելով հոտառությունը։

Հոտառությունը չդավաճանեց։ Դարակից վերցրեց հեռախոսը, անջատեց բզզոցն ու նայեց էկրանին։ Սոկջինը նրան զանգում է հազվադեպ, բայց քանի որ վերջերս շատ են աշխատում միասին, զանգը զարմանալի չի թվում։ Զարմանալի է թվում ժամը։

Յունգին նայում է Սենային։ Դեռ քնած է, ավելի լավ։ Խաղաղված դիմագծերը կնճռոտելու ցանկություն չկա։ Վեր է կենում ու իր հետևից անձայն փակում դուռը։ Խոհանոցում հենվում է մեջքով սեղանին.

- Հուսով եմ ուղղակի զանգել ես կարոտդ հայտնելու։

- Զանգել եմ հարցնելու' ականջներդ չեն վառվու՞մ, - ձայնի անհանգստությունը շատ լավ է լսվում։ Յունգին զգում է սեփական սրտի զարկերի արագացումն ու զսպում ձեռքի դողը։

- Սոկջին։

- Ջիյոնն է փախել բանտից։

Լռության հետ պակասում էր միայն ճռռիկների ձայնը։

- Սոդեմունից*։

Լռություն։

- Սոդեմունից, - հաստատում է հյոնը։

Լռությանը Սոկջինն էլ չի դիմանում.

- Պիտի տեղափոխեին, ճանապարհին ոհմակը հարձակվել է։ Վարորդն ու երկու վերահսկող հատուկջոկատայիններն սպանվել են։ Դրանից հետո պարզ չի, թե ուր է կորել Վիշապը։

Յունգին տրորում է աչքերը.

- Ուրեմն էս է՞ դրանց պլանը։ Ինչի է ինձ թվում, որ օֆիսի առնետը Վիշապի հետ կապ ունի։

- Չգիտեմ, բայց հաստատ իդեալականացված պլան ունի ու մեզ էլ նույնն է պետք։ Յունգի, մեզ ծրագիր է պետք։

Յունգին հինգ տարվա դեպքերը չի սիրում հիշել, ոչ էլ պատրաստ է դրանց հետ դեմ առ դեմ կրկին հանդիպել։ Բայց... Յունգին պիտի հիմքը գտնի.

- Մենք իդեալականացված պլան չունենք, ունենք մենակ դրա մասնիկները։

- Կարճ։ Որովհետև մեզ արագ գործել է պետք։ Ժամանակ չկա։

- Լիդոնին գտնելու հնար է պետք։

- Լիդոնին։ Հինգ տարի անց։ Ու դու ոնց ես դա պատկերացնու՞մ։

- Յոնջունին ու Նամջունին տեղեկացրու։ Ես... - մի կերպ, բայց որոշումը կայացվել է, - առավոտը կզանգեմ պապային ու մյուսի տունը խուզարկելու թույլատվություն վերջապես կստանանք։ Ես դեռ մեծ հույս ունեմ, որ Փաք Չոնսուն ուղղակի փող է կպցրել ու փախել ու Վիշապի հետ ոչ մի կապ չունի։

- Յունգի...

- Սրա տակից էլ դուրս կգանք, ամեն ինչ լավ կլինի։ Ոչ մեկ չի տուժի։

- Յունգի...

- Լավ կլի...

- Սենային հեռու տար երկրից։

Լռությունը ճնշում է, լռությունը սեղմում է թոքերին, լռությունը խեղդում է, որովհետև լռություն չէ, մտքերի քաոսը սպանում է։ Շնչելու մասին էլ մոռանում։ Միայն հետո, երբ էլի լսում է հյոնի《Յունգի》-ն, խորը շունչ է քաշում' ասես խեղդվելով.

- Լսեցի՞ր։ Սենային ու երեխեքին։ Էդ դեպքում արդեն սառը գլխով կսկսես մտածել, թե ինչ անել։ Դա նրանց պաշտպանելու ամենալավ միջոցը կլինի։ Լսու՞մ ես։

Խառնվել է ամեն բան։ Մտքերը, անելիքները։ Իսկ հիմա դրանք ավելի խառնվեցին, որովհետև ինչ-որ մեկը ընտանիքը և պաշտպանել է ուզում, և շնչառությունը զգալ։ Բայց էդպես դժվար ստացվի էս պարագայում։ Խառնվել են նաև էմոցիաները։

- Ճիշտ ես, - շշուկով, - երևի ճիշտ ես։

Սենան հիմար չի։ Սենան կհասկանա։

Արևն արդեն դանդաղ դեպի վեր է լողում' սենյակը փոքր-ինչ լուսավորելով, ոտքին ընկնող շողը տաքացնում է, բայց չի ուրախացնում։ Յունգին ուրախ կլինի միայն էն դեպքում, երբ տեսնի Վիշապի դին կամ նրա դիափոշին շաղ տա Հանի վրա։ Այ էդ դեպքում կհանգստանա էլի, կուրախանա էլ։ Իսկ հիմա անհանգստությունը զայրույթով է փոխարինվում, ձեռքը ամուր սեղմում է բռունցքի մեջ։ Գլուխը կախ է։ Ու ուշքի է գալիս այն ժամանակ, կամ էլ հանկարծակիի, երբ ոտքերի առջև տեսնում է բոբիկ կանացի ոտքերը։ Մի պահ սիրտն էլի հարվածում է' ասես փորձելով պատռել կրծքավանդակն ու դուրս թռչել, որովհետև Յունգին պատրաստ չի։

Բայց Սենան իմաստուն կին է։ Կհասկանա.

- Ինձ նայիր, - կիսաբարձր, կիսաշշուկով։ Ինքն էլ չի հասկանում, բայց ձայնը չդողաց։

Սենան իմաստուն կին է, նա կհասկանա։

Իսկ Յունգին նայում է' փորձելով թաքցնել։ Բայց աչքերը հոգու հայելին են։ Ուղղակի։ Փաստ է.

- Ինչու՞ քնած չես, - Յունգին։

- Որովհետև քնում եմ, երբ դու ես քնում։ Ու քունս խախտվում է, երբ քոնն է խախտվում, - աչքեր։ Էլի աչքերին։ Ու Յունգին դիմադրելու ոչ մի հնարավորություն չունի, - անհանգստանում եմ, երբ դու ես անհանգստանում։

- Ինչու՞ ես բոբիկ, - ու կարելի էր ասել, որ բոլոր խոսքերը քամու պես անցան, բայց չէ։ Մուրճի պես հարվածեցին։ Ու ոչ էլ շոյեցին։ Տխրեցրին։ Ինչի՞ց ուրախանալ։ Դրանք ամենավերջին բաներն են, որ Յունգին կցանկանար տեսնել Սենայի դեմքին։

- Յունգի, - արդեն շշուկով, - մենք իրար լավ գիտենք։ Ու դու գիտես, որ ես կընդունեմ ամեն բան, որը դու ճիշտ ես գտնում։ Դու գիտես, որ կլսեմ։

- Համբուրիր ինձ։

Բայց հայացքները դեռ գամված են։

Ասում են' հարաբերություններն ավելի ամուր են դառնում, եթե դժվարությունների միջով ձեռք-ձեռքի տված եք անցնոււմ։ Ճիշտ չէ՞։

- Յունգի...

- Համբուրիր։

Ու թվում էր ձայնն ամուր է, բայց լարվածությունից ու մոլորությունից դողն ինչքան էլ չլսվի, Սենան դա լավ է նկատում։

Նրանք իրար լավ գիտեն։

Ու համբուրում է։ Ակնթարթ։ Մոտենում, հպվում։ Ձեռքերը դնում այտերին ու համբուրում, համբուրում, համբուրում, մինչև որ Յունգին կնոջ նուրբ իրանն իրեն է սեղնում։ Պինդ։ Ու նույնպիսի ամրությամբ էլ պատասխան համբուրում։

Կառչում են իրարից, ինչպես կկառչեին խեղդվելիս' փրկարարական օղակից։

- Կասե՞ս, - կտրվելով։

Ու Յունգին էլի լռում է։ Ծանր ու թեթև անելու ժամանակ չկա։ Ջինն ասաց։ Ժամանակ չկամ։ Ճիշտը դա է։ Ճիշտը.

- Դուք պիտի հեռանաք, - խռպոտ ձայնն անվստահ էր։

Պանիկան դիմացի աչքերում ակտիվանում է.

- Էդպես ավելի անվտանգ է։

Սենան կպատասխաներ' քո կողքին է անվտանգ, բայց հիշեց քնած երկու երեխաների մասին։ Էդպես ճիշտ է, բայց.

- Ոչ քո համար։

- Ես մեծացել եմ վտանգի մեջ, - դառը քմծիծաղով։ Սենան զգում է ամուսնու լարվածությունը, զգում, որովհետև ձեռքերը սեղմում են նուրբ իրանին։

- Յունգի...

- Ասացիր, որ կընդունես։

- Ընդունում եմ։ Գրողը տանի, ընդունում եմ, բայց ես անտողյակ եմ։ Առանց քեզ գնալ մի տեղ ու եղունգները կրծելով նորությա՞ն սպասել։

- Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ամեն ինչ շուտ ավարտվի, լսու՞մ ես։ Ամեն ինչ։

Յունգին հիշում է։ Հիշում է հինգ տարի առաջվա նոր ծանոթացած Լի Սենային, ով պատրաստ էր արտասվել ու զայրանալ, պայթել ամեն անարդարությունից, որի հեղինակը Յունգին էր։ Բայց հիմա։ Մին Սենան շատ է փոխվել։ Զգաստացել, իմաստուն դարձել։ Նրանք երբեմն միանման են մտածում։ Երբեմն վիճում են' արագ ելքեր գտնոլով։ Երբեմն զայրանում են' արագ հանգստանալով, որովհետև իրար ունեն։

Իսկ հիմա՞։ Ոչինչ չի փոխվի, չէ՞։ Սենան չի դիմանա։

- Զոհեր չեն լինի, - հանկարծ հիշում է գրքից կարդացած տողերն ու շշնջում ուղիղն շուրթերին, - լսու՞մ ես։ Ամեն ինչ լավ կլինի, - ու վերջին համբույր։

Էդպես ճիշտ է։ Էդպես ավելի ճիշտ է։

***

Երբ Յունգին զանգում է Հոսոկին ու հայտնում այնքան չար նորությունը, Հոսոկը հասցնում է միայն խեղդվել առավոտյան սուրճով։ Ոչ ոք էլ ցանկություն չունի նախկին լարվածության ճիրաններում հայտնվելու, ոչ ոք չի ուզում Յունգիին նույնքան հուսահատ տեսնել, որքան հինգ տարի առաջ։ 

Հոսոկը հասցնում է կիսատել սուրճը, արագության մեծ ուժով դուրս գալ բնակարանից ու հիշել, որ լրացուցիչ հոգսերի հետ սեփականը դեռ կա ու կա։

Հոսոկը տեղեկացնում է Յունգիին, որ Շենսիին տեսակցելուց հետո նոր կլինի օֆիսում։

Հոսոկը Շենսիի բնակարանի լրացուցիչ բանալին իրեն չի վերցնում, որովհետև ո՞վ գիտի ինչերի միջով կանցնի՝ վիշապի բույն մտնելով առանց զգուշացնելու։ 

Միանգամյա զանգից հետո Շենսին բացում է դուռը։ Հոսոկի առջև հայտնվում է այնքան հարմարավետ Շենսին, ում, կարծում է, տեղեկացնել իր կյանքի մանրամասները, անհրաժեշտություն չկա։ Շենսին արդեն սովորել է, ուղղակի քաշվում է մի կողմ՝ տղամարդուն ներս թողնելով։

Երբեմն այնպիսի տպավրություն է լինում, ասես սովորական է, ասես միշտ էսպես է եղել․

- Շուտ չի՞ այցելության համար, - Շենսին անցնում է խոհանոց ու նստում բարձր աթոռին՝ շարունակելով ըմպել սեփական սուրճը՝ հենվելով բարի սեղանին։

Հոսոկը համաձայն է, ուղղակի անկանխատեսելի․․․ չէ, լավ էլ կանխատեսելի գործեր առաջացան․

- Հետո չեմ կարողանալու, ասացի հիմա գամ։ Դժվար թե ցերեկով տուն վերադառնամ, - ու տեղավորվում է սեղանի մյուս կողմում՝ Շենսիի առջև, արմունկները դնելով մակերեսին։

Շենսին միայն հասկանալով գլուխն է շարժում։ Հետաքրքրությունը հարվածում է լեզվի ծայրին, բայց կծում է, չհարցնելու համար, թե ինչ գործեր են դրանք։ Խոհանոցը լցվում է ոչ անհարմար լռությամբ։ Հետո․

- Սուրճ կուզե՞ս։

Գլխի բացասական շարժում․

- Իբր խմել եմ, - հետո դե Յունգին զանգեց։

Ու էլի լռություն։ Շենսիի լեզվի ծայրին դեռ հետաքրքրության համ կա․

- Շա՞տ կարևոր գործեր են, - ու հետաքրքրությունը թաքցնելու համար էլի կում է անում։ Հոսոկը բարձրացնում է մի հոնքը՝ նկատելով, որ Շենսին երբեք գործերից որևէ հարց տված չկա։

Ու Շենսին էլ չի պատրաստվում խոստովանել, որ արդեն ձանձրանում է․

- Ըհըն, - ու շարունակում է՝ փորձելով մեծացնել հետաքրքրությունը, - վտանգավոր։ Կարող է և չվերադառնամ ընդհանրապես։

- Շատ վատ հումոր ունես։

- Իսկ ես չեմ կատակում, - ու հայացքն ուղիղ աչքերին։

Ընդհանրապես նայել աչքերին իրենց մոտ ստացվում է։ Ու ոչ ոք չի պատրաստվում հայացքը փախցնել։ Չնայած էդ ցանկությունը Շենսիի մոտ առաջանում է։ Բայց Հոսոկը գիտի, որ չի փախցնի։ Հոսոկը գիտի, որ նայելը պայքարի պես մի բան է։

Որի անհրաժեշտությունը չկա։ Հոսոկը սկզբից էլ հասկացել է, որ պայքարել այս օրիորդի հետ անիմաստ է․

- Գիտե՞ս, - Շենսին սեղանի մակերեսին է դնում բաժակն ու նայում ընդերքին։ Ու քանի դեռ սուրճ կա, այն անհատակ է թվում, - ես մեծացել եմ վտանգի մեջ։ Ինձ վխեցնելը․․․

- Քեզ վախեցնելը դժվար չի, - ու օրիորդի հայացքն էլի բարձրանում է, - բայց դա ես չեմ ասում քեզ վախեցնելու համար։ Ինչու՞ ես կարծում, որ ե՛ս չեմ վախենում։

- Դու՞, - մի թեթև քմծիծաղով, - էնքան հանգիստ դուրս եկար մեքենայից գիշերով Գուանլինի հետ խոսելու, ասես ծաղիկներ էր բերել, ոչ թե կրակում էր, հիմա ասում ես՝ վախե՞ր ունես։

- Մա՞րդ չեմ։

Շենսիի շուրթերից ժպիտն անհետացավ։ Հոսոկը մոռացավ, որ որոշել էր զվարճանալ։ Հանկարծ վիրավորանքն այնքան մեծացավ։ Որովհետև ռոբոտ չի, գրողը տանի։ Շենսին հասկացավ նրա զգացմունքներն, իսկ ներսում ինչ-որ բան հարվածեց։ Խղճին երևի։ Հետո նյարդերին։ Իսկապես, նրան վախեցնելը դժվար չի։

Հոսոկը ժպտաց թեք ու վեր կացավ․

- Ես գնամ։

Հոսոկը չի ուզում կապվել, Հոսոկը երդվում է, որ չի ուզում կապվել։ Բայց սկսում ես դիմացինի խոսքերից վիրավորվել, երբ արդեն կապվել ես, չէ՞, երբ դիմացինի կարծիքն արդեն կարևոր է․

- Հոսո՛կ, - ետևից գնալով ու կանգնելով միջանցքում, երբ Հոսոկը շրջվեց՝ նայելով զարմացած հայացքով։ Շենսին օրեցօր փոխվում է։ Իսկ հիմա, հայացքի ներքո, լրիվ անհամարձակ դարձավ, - կգա՞ս երեկոյան։

Հոսոկն ավելի է զարմանում։ Անվստահությունը նկատում է։ Բայց հանկարծ ժպտում, մոտենում․

- Պատճառ ունե՞մ չգալու։

- Դե․․․ եթե զբաղված ես։

- Եթե գործերը չծավալվեն, կփորձեմ գալ, եթե երկարեց, կզանգեմ, կտեղեկացնեմ։ Չվախենաս, չանհանգստանաս, պապային տեղեկացնելու ու《գլուխս ուտելու》կարիք չի լինի, - քմծիծաղով։

- Հիմար, - հոգոցով, - զգույշ կլինես։

Ու Հոսոկը չի դիմանում։ Անկեղծ չի դիմանում։ Համբուրում է ճակատն ու արագ դեպի ելքը գնում՝ հիմար ժպիտով, որպեսզի հանկարծ Շենսին արագ չարթնանա ու գնա ետևից։ Որպեսզի գլուխը չուտի։

Ու երբ դուռը փակվում է, Շենսին նոր-նոր հասկանում է, թե ինչ կատարվեց։ Դանդաղ, բայց հասկանում է։ Ձեռքը տանում ճակատին ու դատարկության մեջ շշնջում․

- Հիմար։

***

Անհրաժեշտ է պլան, ու առաջին անգամ դրա կազմումը բավականին դժվար է թվում։ Մանավանդ երբ կիզակետում ես գտնվում ու նետից պաշտպանվելն առաջին նպատակ է դառնում։

Ու պլանի առաջին քայլը, չգիտեն' արդյունավետ, թե ոչ, ճիշտ, թե սխալ, դառնում է Լիդոնին գտնելը, ինչը, չնայած բարդությանը, իրականանում է։

Լիդոնին գտնելը դժվար չէր, Լիդոնի հետ խոսելն էր դժվար։

Մեքենան կանգ է առնում քաղաքի ցածրակարգ թաղամասերից մեկի ավտոտնակներից մեկի առջև։ Լիդոնն ավտոմեխանիկ։ Հահ, կյանքի իռոնիա։

Յունգիի ափերը սեղմվում են բռունցքների մեջ, մինչ մեքենայից դուրս գալը։ Ու Ջինը զգուշացնում է.

- Հիշիր, նա նախ միջոց է Ջիյոնից պաշտպանվելու, հետո նոր դավաճան։

Յունգին ասես չի լսում։ Հայացքը պատուհանից դուրս է, մտքերում անցյալն է ու Սենայի շշուկը հեռախոսում. Յունգի, դուռը թակում են։
Ատամները մի քիչ էլ, ու կկրճտացնի, բայց դիմանում է.

- Յունգի, լսո՞ւմ ես։

- Հասկացա։

Չհասկացավ։

Ձեռքերը քոր են գալիս։

Ավտոտնակում մի մեքենա է ու գործիքների ձայն' փոսից։ Ավտոտնակում Յունգին է շուրջը նայում' մոռանալով Սոկջինի գոյության մասին ու ուշադրությունն ուղղելով դեպի փոսի ձայները։ Ավտոտնակում կարծես մենակ էդ ձայնն է հարվածում գլխին։ Ու նա ոտքով հարվածում է մեքենային' զգալով ուսին ավագ ընկերոջ ձեռքը.

- Վերջացրու։

- Լիդո՛ն։

Ձայները դադարում են, փոսից կեղտոտ մի դեմք է դուրս գալիս ու դա հեչ Լիդոնը չի։ Փոսից դուրս եկած երիտասարդը նայում է զարմացած' մի հոնքը վեր բարձրացնելով.

- Ինչո՞վ կարող եմ օգնել։

Ու Յունգին ոչինչ չի հասցնում ասել կամ անել, երբ մուտքի մոտից լսվում է բավականին ծանոթ ձայնը.

- Յա, ճստիկ, հյուրեր ունե՞նք։

Ու Յունգին չի շրջվում, չի նայում դեմքին, փորձում է հանգստանալ, խորը շնչել։ Փորձում է չհիշել, բայց ոչինչ էլ չի ստացվում.

- Հա, - ու Լիդոնի հերթն է քարանալու Յունգիի ձայնից, - ես կասեի'《բարեկամներ》հեռավոր անցյալից։

Երիտասարդը ապշած հետևում է, թե ինչպես է ուսուցիչը քար վիճակից կտրուկ դուրս գալիս ու դուրս վազում։ Երիտասարդը նկատում է, թե ինչպես է ուսուցիչը հանկարծ կտրուկ ընկնում։ Իսկ Սոկջինն ու Յունգին հետևում են, թե ինչպես է երևում Ջիմինի գոհ, բայց հետո դժգոհ դեմքը' Լիդոնին հարվածելուց հետո.

- Մի օր կլինի՞ մի բան ընդհանուր պայմանավորվենք, բայց դերերը բաժանելիս շուտ տեղեկացնեք։

Սոկջինը թոթվում է ուսերը' մինչ Յունգին նայում է ցավից ծամածռվող Լիդոնի գետնին ընկած մարմնին.

- Կարևորը լավ ստացվեց։

- Յա՛, էս ի՞նչ եք անո՛ւմ, - վերջապես լսվում է երիտասարդի ձայնն, ով կտրուկ է մոտենում։ Բայց նրան կանգնեցնում է Սոկջինը մի ձեռքի շարժումով։

- 500.000 վոն ու դու էստեղ չես, - ու ձեռքը գրպանն է տանում։

- Հիմար բաներ դուրս մի՛ տվեք։ Բա՛ց թողեք հյոնին։

- Հյոնի՞ն, - քմծիծաղում է Յունգին' հայացքը մի պահ գցելով երիտասարդին, ապա էլի Լիդոնին, - յա՜, Լիդոն-շի՜, - ու էլի երիտասարդին, - լավ չես աշխատում, լավ չես աշխատում։ Հավատարմությունն էն բանը չի, որ պիտի սովորեցնեիր դոնսենիդ։

- Ի՞նչ եք խոսում, բաց...

- Չանբին, - հանկարծ բոլորը լռում են։ Ու թվում է' ժամանակն է կանգ առել։ Ու թվում է' ամեն ինչ է կանգ առել, որովհետև վերջապես խոսում է Լիդոնը' մինչ Յունգին իսկապես զսպում է իրեն։ Զսպում է չհարձակվելու ու չպատառոտելու համար։ Իսկ նա դրա համար բավականին շատ պատճառներ ունի, - գնա։

- Բայց հյոն...

- Ասացի գնա՛։ Քո գործը չի։

***

Յունգին հասկանում է, որ լռելով ոչնչի չի հասնի։ Հասկանում է, որ դեմքին նայելով դեմքն արյան մեջ չի կորչի։ Հասկանում է, որ եթե հիմա մի բան չանի, ուղղակի կթողնի կգնա' զզվանքով ու ատելությամբ լցված։

Սենան կասեր' ներել։

Բայց Սենան էլ չէր ների։

Իսկ հիմա, կանգնած աթոռին նստեցրած Լիդոնի առջև, հասկանում է, որ հանգստանում է։ Սկզբնական լարվածությունը չկա։ Կա միայն դեմքին թքելու ու էս կեղտոտ տեղից անհետանալու ցանկություն։

(Սենային գրկելու ու բաց չթողնելու ցանկություն)

Լիդոնը բավականին շատ հիշողություններ է առաջ բերում։ Ու Յունգին կարծում է, որ նույնը կլինի նաև Վիշապի դեպքում։

Նրա հոգեկանը չի դիմանա.

- Բավականին ծպտյալ կյանքով ես ապրում։

Լիդոնը քմծիծաղում է։

Չէ, ձեռքերի քորը վերադառնում է.

- Չես պատկերացնի, եթե հիմա Սոկջինը չլիներ, մարմնիդ վրա մի մաքուր տեղ չէր մնա։

- Բա ու՞մ ես սպասում։

Ջիմինը ավարտում է հեռախոսով անկյունում ինչ-որ բան գրելը, երևի Յուջոնին, ու հոնքը վեր է բարձրացնում.

- Օ, հավատա, մենք դեռ կհասնենք էդ փուլին։ Ես բավականին երկար եմ սպասել էս օրվան։

- Կարծում ես' ե՞ս չեմ սպասել, - ու որտեղի՞ց նրան այսքան վստահություն։ Երևի սպասումներն իրականացան։

- Դեհ, - Սոկջինը' զզվանքով շուրջը նայելով, - կարծում եմ բոլորս էլ սպասել ենք ու առաջարկում եմ արագ ավարտել ու չքվել էս խուցից, - հետո նայելով Լիդոնին, - Սկսիր։ Դու շատ լավ գիտես' ինչի համար ենք եկել։

- Գիտեմ։ Ես էլ եմ նորություններին հետևում։

- Դե էդ լեզուդ ճիշտ աշխատացրու, քանի դեռ ուշ չի, - Ջիմինը։

Յունգին ուղղակի նայում է ու չի հասկանում' ինչու չեն բառերը գալիս։ Շատ ափսոսում է, որ մեքենայում բեյսբոլի ձող չի պահում.

- Կարծում ես' գիտե՞մ նրա պլանների մասին։ Եթե դա ես մտածում, շտապեցնեմ հիասթափեցնել' ես վաղուց Վիշապի հետ կապ չունեմ։

- Իսկ անցած կապերից օգուտ կա՞ր։

Յունգին մի տեսակ խեղդվում է։

- Անցյալի օգուտն անցյալում է։ Յունգի-շի։ Դու էն մարդը չէիր, որ երկար-բարակ կխոսեր զոհի հետ, - քմծիծաղով, - Սենան լավ աշխատանք է տարել։ Չնայած քեզ համար երևի դա հեչ էլ լավ չի։

Ու ով է ասել, որ Յունգիի նյարդերը երկաթե են։ Ու ով է ասել, որ նա որոշել է ուղղակի սեղմել բռունցքները' առանց որևէ բան անելու։

Հարված։ Լիդոնն անգամ չի ծամածռվում։ Ասես գիտեր։ Սպասում էր։ Ու սպասում էր վաղուց.

- Հը՞, - մատները շարժելով, - հիշեցի՞ր' ոնց են լեզուն օգտագործում։

Լիդոնն էլի մի պահ լռում է։ Հետո բարձրացնում սառը հայացքը.

- Ես վաղուց կապ չունեմ նրա հետ։ Ոչինչ չգիտեմ նրա պլանների մասին։

- Որտե՞ղ է նրա շտաբը։

Լռություն։

Հետո, երևի թե, երկար էր էս օրվան սպասել.

- Հյուսիսում մեկը, հյուսիսարևելքում երկրորդը։ Եթե հարվածը գա, հյուսիսարևելյան նավահանգստի քո նավերին կգա, հետո նոր կենտրոնին։ Դա եթե փորձի ուշադրություն շեղել։ Իսկ եթե ավելի խորանանք' ընտանիքիդ ու նավերին միաժամանակ։

Սոկջինը սեղմում է շուրթերը, նայում լարված ընկերոջն ու մտածում ինֆորմացիայի հուսալիության ու Յունգիին տված խորհրդի մասին. Սենան պիտի հեռանա երեխաների հետ։

- Դու, - Յունգին, - ինձնից լավ ես չէ՞ հասկանում, որ ես քեզ չեմ վստահում։ Բայց եկել եմ։ Ամենամեծ երազանքս ոչ թե էդ ինֆորմացիան ստանալն էր, այլ դեմքիդ նայելն ու մի լավ արյան մեջ ներկելը։ Բայց ոնց տեսնում ես' ձեռքս չի գնում։ Ատելությունս էնքան մեծ է, որ ձեռքս չի գնում, - մի պահ լռելով, - հուսամ' էն ջահելը քո հետքերով չի գնա։ Հյոն։ Սենան կասեր' ներեմ։ Բայց երկուսս էլ հասկանում ենք, որ դու արժանի չես դրան։ Շնորհակալ եղի, որ քեզնից ինչ-որ բան չեմ խլում։ Քո պես։ Դու, քո գարաժն ու դոնսենդ։ Գործդ շարունակի։

Ու դժգոհ է միայն Ջիմինը, որովհետև մի հարվածը շատ-շատ քիչ էր։

Ու Լիդոնը նույնպես, որովհետև ավելի լավ էր հարվածեին։

14 страница1 мая 2026, 12:21

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!