Գլուխ ԺԳ
Յունգին իսկապես չէր կարծում, որ ամեն ինչ էսպես կխորանա։ Չէ, Յունգին սպասում էր, որ անցյալի ստվերները դժոխքից դուրս կգան, նա դրանում համոզված էր, բայց երբ դժոխքի ստվերներն իրենց հետ գերանդիներ են բերում, նա հասկանում է, որ ինտուիցիան դավաճանեց։
Երբեմն խնդիրների մեջ թաղվելով, չես էլ հասկանում՝ ինչպես է ժամանակն անցնում։ Երբեմն էլ խնդիրների մեջ թաղվելով ժամերն ես հաշվում, թե երբ պիտի պայծառ օրերի ժամանակը գա։
Չէ, Յունգիի օրերը շատ չեն մռայլ, երկինքն է մռայլ՝ ձյուն է գալու, չնայած Սեուլը ձյուն միշտ չի տեսնում։ Յունգին չի հասկանում ուրախ է, թե չէ։ Օդը գոնե մի քիչ կմաքրվի։ Կանցնի թոքերն ու կսթափեցնի։
Ուղղակի Մին Յունգին չի կարող չսթափվել, որովհետև կորցնել սթափությունը կնշանակի կորցնել բոլոր հիմքերը գիտակից մտածելակերպ ունենալու։
Յունգիին դեռ անհրաժեշտ է սթափ մտածել, որովհետև պաշտպանելու շատ բան կա, պաշտպանելու շատ մարդ կա, որոնց պաշտպանել խոստացել է դեռ տարիներ առաջ։ Ասա, որ նա չի կարող պաշտպանել, ու Յունգին կթքի երեսիդ։ Որովհետև քո կարծիքը զրո է, որովհետև զրո չէ《ընտանիքի》կարծիքը, որի անդամների հետ ինչի միջով ասես չի անցել։
Տան իր աշխատասենյակում ինքն է, Չանյոլն ու Հոսոկը։ Յունգին կանգնած է պատուհանագոգին հենված, փոքր բազմոցի թիակին նստել է Հոսոկը, Չանյոլը նստած է աթոռին։ Ու բոլորն էլ հասկանում են, որ ինչքան որ հնարավոր է լուծել խնդիրը, այնքան էդ խնդրի լուծումը բարձրագույն մաթեմատիկա է, որից գլուխ հանում է միայն Նամջունը, ով հիմա զբաղված է․
- Ինձ պետք է, որ դրա տունը խուզարկվի։ Հնարավոր է մի ձգան, մի բան գտնենք։
- Տունը խուզարկելու համար ինձ գրավոր թույլատվություն է պետք, - Չանյոլը, - այն էլ ինձ չէ, ոստիկանությանը։ Իսկ դա էդքան էլ հեշտ չի։
- Դիմում կգրենք, ի՞նչ է եղել, - Հոսոկը։
- Ու ո՞նց ես ձևակերպելու դիմումդ։
- Թալանել են տունս, կամեռաները ֆիքսել են գողին, անուն-ազգանուն-հայրանուն․․․ - մի պահ լռեց, - բայց չէ, մանկապարտեզ է դառնում։ Թող Յունգին մենակ մի անգամ մտնի ոստիկանություն, թույալտվությունն էլ կլինի, տունն էլ երկու րոպեում կխուզարկված։
Յունգին լռում է երկու հայացքների ներքո․
- Հյոն, - Հոսոկը, - դու գիտես՝ ես ինչ նկատի ունեմ։
- Առանց դրա հնար չկա՞, - ձեռքը տանելով դեմքին, - զզվում եմ։
- Նա չի մերժի, ընդհակառակը՝ մի հատ էլ գոհ կլինի։
- Ու ամբողջ կյանքումս կհիշեցնի, որ սենց-սենց հազարից մի անգամ օգնել է։
- Ինչի՞ մասին է խոսքը, - Չանյոլը ոչինչ չի հասկանում՝ կիտելով հոնքերը։
- Հյոնը էս անգամ օգնության համար կդիմի հորը, - Հոսոկը՝ մի պահ լռելով, - չէ՞, հյոն։
- Լա՜վ, - հոգոցով, - ուրիշ ելք մեկ է, ոնց տեսնում եմ, չկա։
Ուրիշ ելք չկա։ Մնում է մի բան խաբել հորը, չնայած խաբելու ոչ մի կարիք չկա, մեծ մարդիկ են, էս երևույթը, որի լուծումն ուզում են գտնել, բույն է դրել դեռ հոր ղեկավարման օրոք, նշանակում է՝ հոր մատը էսպես, թե էնպես անխառն չի մնա։
Ուղղակի զզվում է օգնություն խնդրել մեկից, ով, ըստ էության, երբեք օգնության ձեռք մեկնած չկա իր կյանքի ընթացքում։ Սեփական որդուն։ Միակ բանը, որ քիչ թե շատ հույս է ներշնչում, որ նորմալ զրույց կունենան, դա վերաբերմունքի փոփոխությունն է։ Որը դեռ կասկածելի է թվում։ Սենան կասեր՝《շատ ես սկեպտիկ, սիրելիս》, բայց դե ինչ կա, էդ է։
Մնում է միայն գործել ու սպասել։
Տան առաջին հարկում լռություն է Հոսոկի ու Չանյոլի գնալուց հետո, որոնցից մեկը գործ ուներ, իսկ մյուսը վիշապ հարսնացու, որին հետևել էր պետք։ Հա մեկ էլ հարսնացուի եղբայր։
《- Զգույշ եղի, - զգուշացրեց կրտսեր ընկերոջը Յունգին, երբ առաջինը Չանյոլը հեռացավ, իսկ իրենք որոշեցին մի-մի գլանակ ծխել։ Սենան չի սիրում, երբ Յունգին ծխում է, ու վերջին հինգ տարիների ընթացքում ծխում է շատ հազվադեպ։ Իսկ հազվադեպ լինում են անհանգստության պահերը, - Ես էս ամենից լավ հոտ չեմ զգում, - իսկ ավելի անհանգիստ պահ կա՞, քան այս մեկը։
- Գիտեմ, վառածի հոտ է, - համաձայնվում է Հոսոկը, - բայց ոնց ես եմ մոլորված ես վիճակից ու հեչ սրտովս չի էս ամենը, նենց էլ Շենսին։ Հիմա էլ եղբայրն է եկել։
- Ի՞նչ կա, - հոնքերը կիտելով։
- Շատ չգիտեմ, եղբայրական զգացումով։ Երկուսն էլ վառված են հորից ոնցոր, - լռեցին մի պահ։ Յունգին հանկարծ հասկացավ, որ մի կողմից ոչինչ չունի ասելու, ոչ մի խորհուրդ չի պտտվում գլխում, չէ՞ որ Հոսոկն ինքնակամ չի գնացել《հարսնացուների սրահ》ու մատը դրել Շենսիի վրա՝ ասելով《էս մեկը լավն է, փաթաթեք, տանում եմ》։ Չէ, ամեն ինչ ավելի քանի բարդ է, երբ քո սեփական ընտրությունը նետվում է օվկիանոսի հատակը։ Էլ ո՞վ իմանա, եթե ոչ Յունգին։
Բայց մեկ-երկու բառ վերջիվերջո լեզվի ծայրին մի կերպ պտտվում են։ Հետն էլ ինչպե՞ս, քմծիծաղելով․
- Իսկ եթե մի բան իրո՞ք ստացվի, - դեռ հենված պատուհանագոգին, իսկ Հոսոկը՝ բազմոցի թիակին նստած։
- Սեփական օրինակո՞վ ես ասում, - նույնպիսի քմծիծաղով, - բոլորը չեն քո պես հաջողակ, հյոն։
Ու Յունգին գիտի, որ դա անկեղծություն էր։ Հոսոկը քաշում է հերթական ծուխը, ապա բաց թողնում․
- Դու կարողացար անցյալի հետ խզել կապերը, բայց անգամ դրանից հետո են էդ անիծյալ ստվերները հետապնդում։ Իսկ ես գործ ունեմ Տրիադայի հետ, ինչը միանգամից հինգ աստիճանից ավելի լարվածություն է բերում։ Դժվար թե ինչ-որ բան ստացվի մեկի մեջ, ով ոտքից գլուխ օտար արյան մեջ է, ու մեկի, ում սիրտը էնտեղ է, Հոնկոնգում։
Ու էլի լռեցին։
Հոսոկը Յունգիի եղբայրն էր։ Հնարավոր է մի արյուն չէր հոսում նրանց երակներում, բայց նրանք եղբայրներ են։ Խոստում տված։ Խոստումը կնքած։ Մեկը մյուսի մեջքին կանգնած ու անհրաժեշտ դեպքում մեկը մյուսի առջև՝ փամփուշտի առջև կանգնած։ Հոսոկն առաջին մարդն էր, ով հարազատացավ վաղ տարիքում, իսկ երկրորդը Նամջունն էր։ Հոսոկը եղբայր է, Հոսոկը ձախ թև է, չնայած հաշվի առնելով, որ Նամջունը հիմա զբաղված է, Ջինն ընտանիք ունի, Գուկին կարելի է վստահել, Թեհյոնին կարելի է վստահել, բայց աջ ձեռք լինելուց շատ են հեռու, Հոսոկն ակամա դառնում է նաև աջ ձեռք։ Որն այնքան անհրաժեշտ է Յունգիին։ Ու միշտ եղել է անհրաժեշտ։ Իսկ հիմա դանդաղ ամեն ինչ փոխվում է։ Ոչինչ չէր էլ կարող նույնը մնալ։ Ժամանակը թռչում է։ Միակ բանը, որ Յունգին կցանկանար Հոսոկին, դա սիրված լինելն ու երջանկություն գտնելն է։ Ինքը սիրում է Հոսոկին, բայց դա երբեք չի կարող փոխարինել։
Յունգին լավ է հասկանում, որ մի տեղ էլ․․․ մի քանի տեղ, նրանք ունեն նույն մտածելակերպը։ Հոսոկն, ինչ որ տեղ, չի ցանկանում թույլ տեղ ունենալ։ Յունգին նրան շատ լավ է հասկանում․
- Հոսոկ, - ուղիղ աչքերին նայելով։ Հոսոկը հասկանում է՝ հյոնը հիմա կասի էնպիսի բան, որը կյանքում և ոչ մի անգամ չի ասել։ Ուղղակի Հոսոկը պարտավոր չի կողի պես պինդ կպչել Յունգիի կրծքավանդակին։ Հոսոկն արժանի է․․․ - դու արժանի ես սիրված լինելու》։
Ախր Հոսոկը միայն խնդաց, քմծիծաղեց, մի տեսակ թախծոտ հայացքով նայեց, հետո ասաց《ռոմանտիկ ապուշ》ու վերջ։ Խոսակցությունն ավարտվեց, որովհետև սովոր չէին նմանատիպ խոսակցությունների։ Ու Յունգին էդ մեղավորությունը իր վրա է վերցնում։ Հոսոկը պարզապես ստիպված է եղել միշտ նվիրվել Յունգիին, ինչպես նվիրված չեն եղել《ընտանիքի》և ոչ մի անդամ։
Յունգին նրան միայն երջանկություն է ցանկանում։
Եվ, այնուամենայնիվ, առաջին հարկում լռություն է։ Միայն բազմոցին Սենան է նստած, գրկին, կրծքին թինկն է տվել Ջիուն, ու Սենան ձեռքով շոյում է փոքրիկի մեջքը՝ ուշադրությունն ուղղած դեպի գրքի էջերը, սակայն, որոնց տառերը խառնվում են իրան, թույլ չեն տալիս ընթերցել իրենց, որովհետև Սենայի ուշադրությունն ուրիշ տեղ է։ Մանավանդ այն բանից հետո, երբ Յունգին մի քանի րոպե նայելուց հետո նստում է կողքին, հենվում հենակին ու նայում դստեր խաղաղ դեմքին, ով ձեռքերը դեպի հայրն է ձգում՝ ժպիտ պարգևելով ու սեփական շուրթերը ձգելով պայծառ ժպիտի մեջ։ Յունգին նրան ձեռքերի մեջ է առնում, իսկ Սենան հոգոց հանում՝ այլևս չկարողանալով կենտրոնանալ, ու նույնպես հենվում է հենակին՝ գլուխը թեքելով դեպի ամուսինն ու դուստրը։ Հանկարծ մտքերում պտտվեց գրքի տողերից հատկապես երկուսը, որ այնքան ներսն էին մտել ու դաջվել․ "Քաղաքը պետք է այրվի" կամ "Հանուն քեզ պատրաստ եմ խորտակվել"։ Գրքում քաղաքը պետք է այրվեր հանուն նույն մեկի, ում համար հերոսը պատրաստ էր խորտակվել, և ոչ թե պատճառով։ Սենան նայում է Յունգիին, ու հասկանում, որ քաղաքն այրելու կարիք չկա, ոչ էլ խորտակվելու, թույլ էլ չէր տա, ինչպես մյուս հերոսն էր պատասխանում՝《դա ավելի սարսափելի է》*։ Թույլ չէր տա, եթե գրքի հերոսը լիներ, եթե քաղաքը Սեուլը լիներ, եթե այրողը Յունգին լիներ, եթե խորտակվողը Յունգին լիներ։ Սենան ուղղակի նրա ձեռքը կբռներ։
Յունգին հիմա այնպես է ժպտու՜մ․
- Ի՞նչ կա, - բայց դե գիտի, որ հստակ պատասխան չի լսելու։
- Արտառոց ոչինչ, - արտառոց ամեն ինչ, բայց կլռի, - ատամիկ, - մոտեցնելով դստերն ու քթով դիպչելով փոքրի քիթիկին։
- Երկուսը ներքևում, երկուսը վերևում, հայրիկ, - ու Սենան էլ է ժպտում, - ինչ անուշադիր ես։
Ու թվում է՝ էս օրերի ընթացքում էսպիսի թեթևություն երբեք չէր եղել։
- Մայրիկին ասա՝ հայրիկը զբաղված է լինում, - ուղիղ աչքերին նայելով։ Դստեր աչքերին, - թե չէ կնկատեր, - ու դուստրն ասես զվարճանք է զգում ու ավելի լայնացնում ժպիտը։
Սենան հանկարծ կարոտեց Ջեունին․
- Ջեունի գալու ժամանա՞կը չի, - լավ, Յունգին էլ մի տեսակ կարոտեց։
- Ըհըն, - գլխի դրական շարժմամբ, - էսօր Ջիմինն է բերելու։
- Աչքներս լույս, գոնե դեմքը կտեսնենք։
- Չփորձվես բողոքել, - ցուցամատը ցցելով դեպի ամուսինը, - քո ցանածն է։
- Վա՞տ եմ ցանել, - մի հոնքը վեր բարձրացնելով, - հեն է՝ լավ էլ սիլիբիլի են անում։
- Դրա համար էլ ասում եմ։
Ու ասես սյուժեի համաձայն, միջանցքից լսվում է Ջեունի《մա՜մ》-ը։ Ու նա հայտնվում է հյուրասենյակում՝ հասնելով ծնողներին ու նստելով մոր գրկին, ով միանգամից համբուրում է ճակատը․
- Ի՞նչ կա, սրտիկ։
- Էսօր մարմնի մասեր էինք անցնում, ու ես բոլորն ասացի, - ու Յունգին հետևում է հպարտորեն։
Չէ, Յունգին հպարտ է, որովհետև հոր պատկերը չի։ Յունգին հպարտ է, որովհետև սեփական ընտանիքը շատ անգամներ ավելի երջանիկ է, քան հոր ընտանիքը։ Հայրական տունը շնչում էր սառնություն, իսկ էս տունը ջերմության օջախ է։ Յունգին, երևի, էդ հարցում հասել է իր նպատակին։
Մնացածը արագ պիտի լուծել, որովհետև Յունգին կսպանի իրեն, քան թույլ կտա մարել էս տան ջերմությունը։
Հյուրասենյակ են մտնում․․․ սկզբում Ջիմինն, ապա Յուջոնը՝ գրավելով ամուսինների զարմացած ուշադրությունը․
- Բարի օր, - Ջիմինը վստահ, ու անվստահ Յուջոնը։
Յուջոնն անվստահ․․․ Պարզ է, ամաչում է։ Դա Յունգիին մի տեսակ զվարճացնում է, երևի դրա համար է նայում կնոջն ու քմծիծաղում՝ բայց թևին հարված ստանալով․
- Ի՞նչ կա, - Սենան, ախր սեփական լեզվի ծայրին էր աղունակներ բառը, բայց դե զսպեց իրեն։ Այր ու կին մի մարմին, ինչ խոսք, - Յուջոն-շի՜, վաղուց չէիր երևացել։
- Հա՜, որոշեցի գամ։
- Իսկը ժամանակին, մենք էլ ուզում էինք սուրճ խմել, - Ջեունն իջնում է մոր գրկից ու վազում սենյակ, - սու՞րճ, թե թեյ։
- Երևի թեյ, դուրսը կարգին ցրտել է։
- Ահա, - Ջիմինը՝ նստելով հյոնի կողքին ու ժպտալով Ջիուին, ով հիմա էլ ձեռքերը դեպի քեռին է ուղղում։ Յունգին մեկ մեկ զարմանում է, թո էս մարդամոտությունն ումից է ժառանգել փոքրը, - դրա համար էլ տենց《տաք》ես հագնվել։
Յուջոնը կիտում է հոնքերը՝ հանելով աշնանային վերարկուն․
- Շատ իմանայի՞, որ կուշանաս, - մազեն է հետ տանում՝ որոշելով չարության դիմել, - վերջիվերջո մեքենայով եմ գնում-գալիս, ի՞նչ է որ։ Անձնական վարորդն էլ ունեմ։
- Ես էլ ասում եմ՝ ինչի՞ ես լցվել առաջին հանդիպումից հետո։ Դու մի ասա՝ քիչ ես քայլում։
Յուջոնը զայրանում է, խոսքերը կուլ են գնում, մենակ բերանն է ձկան պես բացում-փակում։ Ու մինչ կկարողանար ինչ-որ սուր բան ասել, Սենան է վեր կենում ու հարվածում Ջիմինի ծոծրակին՝ շարժվելով դեպի խոհանոց․
- Մինիմում անքաղաքավարի է աղջկան էդպիսի բան ասել, Ջիմին-շի, - իսկ Յունգին ծիծաղից ուսերն է թոթվում՝ մեկումեջ հայացք գցելով դստերն ու խոսելով հետը՝《տեսա՞ր մայրիկն ինչ հզոր է》, - արի մենք գնանք խոհանոց, Յուջոն-շի։
Ու չէ, թեյը չէր պատճառը։ Սենան պարզ տեսնում է աղջնակի աչքերում խոսելու ցանկությունը։
- Հիմար, - Յուջոնը՝ խոհանոցում։
- Ես ի՞նչ մեղավոր եմ, - Ջիմինը՝ հյուրասենյակում։
- Սրան չե՞ք տեսնում, լցվել ես, - Յուջոնը՝ խոհանոցում։
- Թող չկծեր, այ քեզ բան, - Ջիմինը՝ հյուրասենյակում
- Դուք հանդիպու՞մ եք, - ուղղախոս ամուսինները և խոհանոցում, և հյուրասենյակում։
Ուղղախոս ամուսիններին երկար ժամանակ չի պահանջվի նրանց լեզուն թուլացնելու ու բոլոր նորություններին տեղեկանալու համար։ Չէ, նորաթուխ զույգին միշտ էլ անհրաժեշտ է մեկի հետ կիսվել։
Բախտներն ինչքան է բերել, որ էդ《մեկը》Յունգին ու Սենան են։
***
Շեսնիի Քրիս եղբայրը երկու օր անց էլի մեկնում է Չինաստան։ Միակ բանը, որ Շենսին կարող էր անել, դա վայելելն էր եղբոր ներկայությունը այդ երկու օրը, ինչը Հոսոկին հնարավորություն էր տալիս որոշ չափով հանգիստ լինել, ու պինդ գրկել եղբորը օդանավակայանում, ժպտալ կեղծ, որպեսզի հետո, բոլորից հեռու ու թաքուն արցունքներ թափի։ Քրիսը գիտի, որ էդպես էլ լինելու է, ու նաև գիտի, որ ավել մնալ էստեղ չի կարող։ Վիշապ հայրն էնտեղ իր համար թարմ-թարմ գործեր ունի։ Ու հիմա, Հոսոկի կողքին մեքենայում նստած, երբ ուղղվում են դեպի տուն, հասկանում է, որ տանը մենակ մնալ չի ուզում։ Հասկանում է, որ մենությունը խեղդում է, հասկանում է, որ խեղդում է՝ շնչելու տեղ չթողնելով։ Սիրտը ջերմության կարոտ է, ինչը ստանալ հաստատ հիմա չի կարող։ Չնայած և մտածում է ու հայացքը նետում դեպի ուշադիր մեքենան վարող Հոսոկը։ Հոսոկը, ով մտքերում Յունգիի հետ է, զրույցն է անընդհատ պտտում ուղեղում։ Հոսոկը, ով լավ էլ նկատում է չինուհու հայացքը․
- Հիմա՞ ինչ եմ արել, - անգամ հայացքը չթեքելով։
Շենսին լռում է, ապա էլի հայացքը դեպի ճանապարհը թեքում։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Հոսոկը չինարեն սովորել։ Բայց դե հարցնելու ռիսկ չունի։ Չի հասկանում՝ ուզում է զրույց սկսել, թե՞ չէ։
- Շենսի, - ախ հա, մտքերով ընկավ, - ի՞նչ է եղել։
Մի պահ էլի լռում է․
- Զզվելի բան է հրաժեշտը։
- Իմ եղբայրն ասում էր, - չգիտես էլ, թե ինչու հանկարծ հիշեց, - որ հրաժեշտը մարդու կյանքի անբաժան մասն է։ Նենց, ոնց ծնունդներն ու մահերը։ Նենց, ոնց բարևները։ Ասում էր՝ հետո ինչ ուզում ես արա, բայց ցույց տուր, որ թքած ունես, սառնասիրտ ես։ Ասում էր՝ հետո եթե զգաս էլ չես դիմանում, թուլանում ես, ես կնստեմ կողքիդ, - Յունգին թաքնված փիլիսոփա է։ Յունգին ճիշտ բաներ էր ասում։ Յունգին ժամանակին գիտեր, որ Հոսոկը թույլ է, ու ամրապնդելու համար նրո ոգին ու բնավորությունը, անհրաժեշտ է որոշ խորհուրդներ տալ։ Խորհուրդներ, որոնք մինչ օրս էլ չեն մոռացել։ Խորհուրդներ, որոնք ժամանակին շատ են օգնել։ Հետո՞ ինչ, որ հյոնն ընդամենը մի տարով է մեծ Հոսոկից, - հիմա եթե ուզում ես թուլանալ, եթե էլ չես դիմանում, ես կողքիդ եմ։
Շենսին էլի նայում է՝ մտածելով, որ երբեք էլ ուշադիր չի եղել։《Ռեակտիվ գոյացությունը》թույլ չի տվել։ Նայել է, որոշել է արհամարհել, ատել, չկապվել՝ ուշադիր չլինելով այնքան տաքուկ բնավորության գծերին, որոնք Հոսոկը հենց առաջին օրվանից էր փորձում ցույց տալ․
《Ես գիտեմ, որ դժվար է, բայց արի ընկերանանք ու վստահենք իրար》
《Ամեն բան վիրավորանքի մի վերագրիր, կարող է լավ իմաստով եմ ասում》
《Կեր է, այ սա որ հովացավ, հաստատ ուտել չի լինի》
《Ինչի՞ ինձ սենց տանել չես կարողանում》
《Մի վախեցիր ու հանգիստ նստիր》
《Գիտեմ, որ շատ դժվար է։ Բայց արի մի քիչ էլ դիմանանք․․․》
- Բայց ոնցոր պատճառը մենակ էդ չի, - Հոսոկը՝ լսելով տրամադրության նոտաները, - չնայած եթե չես ուզում, կարող ես չասել։
- Ռամեն չուտե՞նք։
Հանկարծ Հոսոկը քմծիծաղում է՝ հասկանալով, թե ինչքան կորեացի է, իսկ Շենսին ինչքան օտար։ Որովհետև տվյալ նախադասությունն այնքան երկիմաստ էր կորեացիների համար ու այնքան ուղիղ իմաստով՝ օտարների համար։ Հետաքրքիրն այն է, որ Հոսոկն առաջին անգամ, երբ Շենսին էլի ռամեն էր ուզում, էդ ուղղությամբ չմտածեց, իսկ հիմա մտածեց։ Հետաքրքիրն էն էր, որ, իսկապես, ռամենի ախորժակ իսկապես բացվեց․
- Ուտենք։
Էլի լռություն տիրեց, էլի մտքերի սահուն հոսքն սկսեց, բայց պարզ դարձավ մի բան․ դրանք էլ մուրճի պես չեն հարվածում, չկա էն լարվածությունը։ Երևի պատճառն այն էր, որ, կարծես, լեզու՞ են գտել։ Երկու բառով։
Չէ՜․․․ բառերն էստեղ էական չէին։ Էստեղ էական էր բառերն արտահայտելու ձևը․
- Ինձ թվում է՝ քեզ մի քիչ այլ միջավայր է պետք։
Ու Շենսին էլի նայում է․
- Հը՞։
- Կարող եմ քեզ ծանոթացնել ընկերներիս կանանց հետ։
Կիտեց հոնքերը։ Ախր ամեն ինչ լավ էր, ի՞նչ մի ծանր թեմաներ են բարձրանում․
- Մենք էն կարգավիճակում չենք, որ էդ քայլին գնաս։
- Քեզ ընդամենը կանացի շրջապատ է պետք, - հոգոցով, - ցրվելու համար։ Բայց եթե իմ ընկերակցությունը քեզ չի խանգարում, կամ չես հոգնել թիկնապահների ամենօրյա դեմքերից, խնդրեմ։
Այ հիմա հասկացավ։
Ինչպիսի՞ն են նրանք։ Հոսոկի ընկերները։ Հոսոկի եղբայրը, որ《ասում էր՝ հրաժեշտը մարդու կյանքի անբաժանելի մասին է》։ Հուսով է՝ դա այն եղբայրը չէ, որի հետ վեճի մեջ ընկավ դուռը չբացելու հետևանքով։ Չնայած նրանից տենց խելացի մտքերի ոչ մի նշույլ չէր երևում։
Հանկարծ կորավ ընկերների հետ ծանոթանալու ցանկությունը։
Բայց Հոսոկը ծանոթացնելու է ոչ թե ընկերների, այլ նրանց կանանց։
Ինչպիսի՞ն են նրանք։ Քթները ցից, միշտ հարդարված, որոշները անկիրթ, որոշները բարձրագույն կրթություն ստացա՞ծ։ Պատրաստ ցուցադրելու ունեցվածքը, թե՞ գոնե մի քիչ համեստություն կունենան։
Երևի պճնված, տեսքը տեղին տիկնայք են։
Շենսին դատում է հասարակ հարուստի պես։ Շենսին շատ բան չգիտի, երևի չի էլ իմանա։
Ու հանկարծ վախ ու անհանգստություն է բարձրանում։ Կընդունե՞ն։ Կշփվե՞ն։ Թա՞րս կնայեն։ Հնարավոր է կատեն։ Կատեն պինդ թելի համար, որ կապվել է իր դաստակին ու ձգվել դեպի Հոսոկի դաստակը՝ պինդ կապ թողնելով․․․ ու հետք․
- Կարելի է, - ու վախը ոչ մի տեղ չի կորչում։
Բայց և․․․ նրանք էն հարաբերությունները չունեն, որ մտածի դրա մասին, չէ՞։ Նրանք ամուսնացած չեն ու չեն էլ պատրաստվում։ Չէ՞։
Եթե, հանկարծ, իրենց կարծիքը լսող լինի․
- Շատ լավ։ Հաստատ չես փոշմանի։
Ու վիրավորանքն է վեր բարձրանում․ ինչքան լավ կարծիքի է Հոսոկը իր ընկերների կանանց վերաբերյալ․
- Նրանք այդքան լա՞վն են։
- Անկասկած, - ու վստահ սեփական խոսքերում, գլուխն է դրական շարժում։ Ապա քմծիծաղում, - Սոկջինի կինը մի քիչ, իհարկե, շատ է․․․ ակտիվ, - բառ չգտնելով, - բայց Սոկջինին լրիվ լրացնում է։ Ու Սենան, - լռեց, ժպիտն անհետացավ, թեքվեց աջ, իսկ Շենսին հետևում է հայացքով՝ տրամադրության տարօրինակ փոփոխություն նկատելով։ Դա նրան այդքան էլ դուր չի գալիս, - նա քեզ կհասկանա։
Պարզ է։
***
Երկրի հայտնի բանտերից մեկի աշխատակազմն էսօր խառն է։ Հրամալ է եկել. Ամենահայտնի բանտարկյալներից մեկին տեղափոխել ամենահայտնի ու ամենավտանգավոր հանցագործներով լի մյուս բանտը։ Որովհետև նա ճիշտ ճանապարհով չի քայլում, որովհետև նախկին բանտի ներսում ահ ու սարսափ է տիրում նրա նկատմամբ։ Բայց նրա տեսքն ու էդպիսի հեղինակությունը հեչ իրար չեն համապատասխանում։
Դուրս է գալիս բանտից վարժված... չէ, թիկնապահներ չասեմ, կարելի է ասել' հատուկ ջոկատայիններից մի քանիսի ուղեկցուցյամբ, ձեռքերը շղթաների մեջ, դեմքին... կեղծ անտարբերություն։
Որովհետև ներսում' անհանգստություն ու ինչ-որ գոհունակություն.
- Անցիր, - ու նրան նստեցնում են գազելանման ոստիկանության մեքենան, որի թափքը մեծ էր, և որում տեղավորվում է ոչ միայն նա, այլև հատուկջոկատայիններից երկուսը։ Զենքով։
Որովհետև նրան բաց թողնելու հեչ ցանկություն չկա։
Ինչը չի համապատասխանում Ջիյոնի պլաններին։
Նա սպասում է։
Մեքենայում լուռ է նստած։ Հայացքը մեկ մեկ, մեկ' մյուս《թիկնապահին》է ուղղվում, հետո գլուխը հենում է պատին ու աչքերը փակում.
- Տղերք, ժամ կասե՞ք, - չի դիմանում հանկարծ։
Որովհետև պլաններ ունի։
- Ինչի՞դ է պետք, - պատասխանում է հարցին հարցով նրանցից մեկը։
- Սերիալիդ ժամն է՞, - մյուսը' քմծիծաղով, ու երկրորդն էլ է քմծիծաղում։
Իսկ Վիշապը... Վիշապը պարզապես քմծիծաղում է։
Ու մտքերում'《ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում》։
Մեքենան անցնում է արդեն անմարդաբնակ վայրերով, բրնձի ու ցորենի դաշտերով' ճանապարհի մի կողմում, իսկ մյուսում մեկ անտառ է, մեկ' ժայռ։
Ու ուղղությունը' դեպի ամենաապահով ու ամենավտանգավոր բանտ։
