Գլուխ ԺԲ
Վերջին արտահայտությունը, որ լսեց Ջոնգուկը հյոնին զանգելուց առաջ, դա երես առած դշխուհու《թքած ունեմն》էր։ Ջոնգուկն իրականում ափերից դժվար է դուրս գալիս, այն էլ աղջկա պատճառով։ Եթե սա նունա է, ուրեմն նունաները մի տեսակ շատանում են, ու դա նրան ընդհանրապես դուր չի գալիս, որովհետև առանց էն էլ հյոներն էլ էին շատ․
- Հյո՛ն, - ուղիղ դռան վրայի սարքին նայելով ու բարձրաձայնելով, երբ Հոսոկը վերցրեց հեռախոսը։
- Կամաց, վախեցա, - լսվում է մյուս ծայրին, - ի՞նչ կա։
- Էս դշխուհուդ ասա դուռը բացի, թե բա՝ ինձ ոչինչ հետաքրքիր չի, չեմ բացելու։ Սառա՛նք։
- Դու էդտեղ ի՞նչ գործ ունես ընդհանրապես, - Հոսոկը՝ մի ձեռքով պահելով ղեկը, մյուսով տրորելով աչքերը։ Էս էր պակաս։ Գրողը տանի, էս հետույքային վիճակում Ջոնգուկի փնթփնթոցն էր պակաս։ Ժամանակ գտավ ԱՄՆ-ից գալու։ Իսկը իր աստղային ժամն էր։
- Յա՛, ասենք թե եկել եմ հյոնիս տեսնելու, բա էդ հա՞րց էր, որ տվիր։
- Բարձրախոս դիր։
- Որ միանգամից էդպես ասեիր, կեսդ կգնար, - ասես գոհանալով։
- Դրի՞ր։
- Հա, հա, - հեռախոսն էլ մոտեցնելով սարքին, որ ուշադիր հետևող Շենսին էլ լսի։ Իդեպ՝ էդ ամենն անելով գրեթե գոհությունից քմծիծաղելով, գրեթե ուզելով միջնամատ ցույց տալ ու գոռալ՝ տեսա՞ր, ջանիկս, ով է հաղթողը։ Իսկ Ջոնգուկն էդ հատկությունն ունի անհրաժեշտ դեպքում։ Հյոները հաճախ են դժվարանում նրան չէ ասելը։
Հոսոկն իր խոսքը սկսում է չինարենով, ինչը ստիպում է նախ ապշել Ջոնգուկին։
Եվս մեկ անգամ․ Ջոնգուկը հետ է մնացել վերջին բոլոր նորություններից, ու դա նրան զայրացնում է․
- Շենսի, սա իմ ընկեր Ջոնգուկն է։ Դուռը բացիր, հիմա ես էլ եմ գալիս։ Նա անվտանգ է, չինարեն էլ չգիտի, ոնց հասկացար։ Այլ խնդիր, բացի լեզվականից, չի լինի։
Ու լսվում է Շենսիի պատասխան բողոքը․
- Եթե հիշում ես, ես չեմ էլ մտածել էստեղ գալու մասին։ Էնպես որ՝ փորձիր սրտովս գնալ, վիճակս գիտես։
- Դուռը բացիր, թող ներս գա։
- Չեմ պատրաստվում։
- Ինձ արդեն էշի տեղ եք դնու՛մ, - ու Շենսին վեր կթռչեր, եթե Հոսոկը կողքին լիներ ու էսպես զայրանար։ Բայց ընդամենը կտրուկ լռեց՝ հասկանալով, որ երկուսն էլ պատասխանատու են Հոսոկի զայրույթի համար, - բացիր դուռն ու սպասեք ի՛նձ, ուրիշ առարկություններ չլսեմ։ Ուղեղս հարդուկեցի՛ք արդեն։ Ջոնգու՛կ, - իդեպ՝ Ջոնգուկն էլ նենց ոչինչ կծկվել էր՝ զգալով հյոնի զայրույթը։
- Հա, հյո՛ն։
- Ներս անցի ու դադար նստիր, մինչև գամ։
- Կուշանա՞ս։
- Երբ որ կգա՛մ։
Ջոնգուկի կծկտուր《լավ, լավ》-ից հետո հեռախոսն անջատվում է, որից հետո ասես սատանաներն են արթնանում, որովհետև նայում է էկրանին ու չզսպելով խորամանկ ժպիտը՝ միաժամանակ մի կերպ է զսպում《կերա՞ր, դշխուհի》արտահայտությունը։
Ջոնգուկը Շենսիին ընդհանրապես դուր չի գալիս, ինչպես և հակառակը։ Դա փաստ է։
Շուտով դուռը բացվում է ու Ջոնգուկի առջև հայտնվում է ձեռքերը կրծքին ծալած, երեկոյան զգեստով ու խիստ, բայց միևնույն ժամանակ նուրբ դիմագծերով օրիորդ, ով մի կողմից ապշեցրեց, մյուս կողմից էլ մոռանալ չտվեց իր կեցվածքով մի քանի րոպե առաջվա վեճը։ Ջոնգուկին մնում էր ընդամենը արհամարհանքով անցնել տուն ու սպասել։
Սպասել դատավճռի։
***
Յունգին զայրացած է։ Զայրացած է անչափ։ Որովհետև ինը տարվա հաշվապահական թղթերից մի քանիսում ոչ մի թիվ մյուսին չի համապատասխանում։ Մյուս կողմից աշխատողներն են դժգոհում, որովհետև պարզ լսվում են բամբասանքները Մին Յունգիի Չկատարած անօրինականությունների ու եկամուտի գրեթե վեց տոկոսի կորստի մասին։ Ու ոչ ոք չի պատկերացնում, թե դրանք ուր կարող են կորած լինել, որովհետև բոլորի մտքում՝《Դե ավագ Մինը կլինի հափշտակած, հիմա էլ տղան》։ Երկիրը խրված է կոռուպցիայի ու անօրինականությունների ճահճի մեջ, ոչ ոք ոչ մի տարբերակ չի բացառում՝ թքելով անգամ այն բանի վրա, որ երեկ գնահատում էին ու փառաբանում։
Ավագ Մինը դրա համար չի տարիներով քրտնաջան աշխատել, որ փող հափշտակի, իսկ կրտսեր Մինը մինչև վերջ էլ ցանկություն չուներ էս օֆիսում փտելու։ Դրությունն է ստիպում․
- Բոմի, - սեղմում է հեռախոսի անհրաժեշտ սեղմակին ու դիմում քարտուղարուհուն, - ներս արի։
- Հիմա, պարոն Մին։
Ու ներս գալուց հետո միանգամից սկսում է․
- Առանց որևէ աղմուկ բարձրացնելու ու որևէ մեկին ասելու, գտնում ես Փաք Չոնսուին ու ուղարկում ինձ մոտ: Չէ, էդպես չէ, ավելի լավ է Սեջունին ասա։ Սուս ու փուս, հասկացա՞ր։
Ու դրան հետևում է Բոմիի անհանգստացած《Այո, պարոն Մին》արտահայտությունը։
Հետո պարզ է դառնում, որ գործակալությունում ոչ մի Փաք Չոնսու էսօր չի հայտնվել։ Կամեռաներն անգամ չեն ֆիքսել։ Ինչն էլ որ ֆիքսել են, ֆիքսել են երեկ՝ առանց որևէ տարօրինակության։
Մին Յունգին խառնվում է, ասես, վերջնական։
Բայց չէ, նա դեռ չի նահանջում․
- Յոնջու՛ն, - հեռախոսազանգով, - տեղեկություն Փաք Չոնսուի մասին, նկարը հիմա կուղարկեմ, արագ։
***
Ջոնգուկը նստած է բազմոցին ու հեռուստացույց նայելուց բացի պարբերաբար հայացք է գցում չինուհի օրիորդին, ով անընդհատ քայլում է։ Անդադար։ Անկե՞ղծ։ Նա Ջոնգուկին ընդհանրապես դուր չեկավ։ Դուր չեկավ և վերջ։ Որովհետև《սա》Ջեյ-Հոփին հեչ չի սազում,《էս ուր է ընկել եղբայրս》,《հում-հում կգզի խեղճ եղբորս》։ Ջոնգուկը պատրաստ է այնքան մնալ էստեղ, մինչև չազատի սիրելի ընկերոջը կախարդից։
Շուտով մեքենայի ձայնից բացի, լսվում է բացվող դռան ձայնն ու ներս է գալիս Հոսոկը, ինչի հետևանքով Շենսին վերջապես կանգ է առնում՝ քարացած, իսկ ՋեյՔեյը ոտքի կանգնում կտրուկ՝ հյո՜ն բղավոցով։
Բայց հետո լռում է՝ տեսնելով, որ հյոնը մենակ չէ․
- Եղբայր, - շշուկը գրեթե անլսելի էր, որովհետև անսպասելի էր։
Որովհետև անակնկալն ստացվեց։ Որովհետև սիրտը դողաց։
Որովհետև առջևում կանգնած է պայծառ ժպիտով Քրիսը, ով միանգամից թևերն է սփռում քրոջը գիրկն առնելու համար։ Ու իսկապես։ Առջևում, Քրիսի առջև կանգնած Հոսոկը մղվում է, երկրորդ, երրորդ․․․ հազարերորդ պլան, քանի որ Շենսին ասես թռչում է դեպի եղբայրը Հոսոկի կողքով՝ անգամ դեմքին չնայելով։
- Ես լի՜քը բան եմ բաց թողել, - ու հիշեցնում է իր մասին Ջոնգուկը։
Մոլորված Ջոնգուկը։
Հոսոկն անգամ քմծիծաղել չի ուզում փոքր ընկերոջ մոլորվածության վրա, բացատրել էլ, անկեղծ ասած, ընդհանրապես չի ուզում, որովհետև նախ էդքանը պատմելու հավես չունի, երկրորդ էլ՝ դեռ շատ լավ է հիշում որոշ ժամանակ առաջվա կրկեսը։ Դրա համար էլ ոչինչ չարտահայտող դեմքով է նայում՝ ստիպելով Ջոնգուկին կռահել․
- Ես պիտի զայրանամ է, ոչ թե դու։ Հերիք չի էս, - ձեռքով ցույց տալով եղբոր գրկում ջերմացող Շենսիին, - դշխուհին էստեղ է ու ներս չի թողնում, չնայած եկել եմ հազար տարվա ընկերոջս տուն, մի հատ էլ դռան կոդն ես փոխել։
- Էդ դշխուհին իմ հարսնացուն է, մեկ։
Ընկերությունն ընկերությամբ, բայց․․․ հարսնացուն է վերջիվերջո, հասկանալ կարելի է։
Հոսոկը պաշտպանում է՞ հարսնացուին։
Հոսոկը պաշտպանու՛մ է հարսնացուին։
- Չնայած դշխուհուն համաձայն եմ, - չէ, ընկերությունն էլ հազար տարվա է, - երկրորդ՝ ասա տեսնեմ՝ ինչ կա, - նստելով բազմոցին։
- Հյոն, - զույգից հայացքը չկտրելով, չնայած նրանք իրարից արդեն կտրվել էին, - չինացի։
- Զզվեցրիր արդեն, - աչքերը տրորելով, - Որ ժամանակին ասում էի լեզու սովորի՜ր։
- Ժամանակին շատ իմանայի՞, որ հյոնիս խելքը չինուհին կուտի։ Կներես, բթիս չէի նայել։
Հա, բթին չէր նայել, դրա համար հասարակ՝《բարև, իմ անունը Ջոնգուկ է, շնորհակալություն》արտահայտությունից բացի ոչինչ չգիտի։
Հոսոկը ձեռքն է թափ տալիս, նայում《հարսնացուին》․․․ ժպտացող։ Առաջին անգամ էսքան ժամանակվա ընթացքում։ Ու Շենսին հայացքով գտնում է Հոսոկին նույնպես՝ ժպիտը չմաքրելով։
Ինչ խոսք, պատմական օր է։
Իսկ մտքերում մեքենայի խոսակցությունն է Քրիսի հետ։
Ֆլեշբեք
- Եթե քրոջս դժգոհ տեսա, կամ ոչ վայել պայմաններում, ես իմ գործողությունների համար պատասխանատու չեմ։
Հոսոկը քմծիծաղում է՝ մի կողմից զայրացնելով, մյուս կողմից հասկացնելով, որ աբսուրդ նախադասություն էր․
- Որտեղից ուր եք ուղարկել քրոջդ, - շեշտը վերջին բառի վրա դնելով, - դժգոհ լինելը պարտադիր պայման է։
- Նա շատ դժվարությունների միջով է անցել, - Քրիսը հանկարծ վստահեց Հոսոկին։
Ընդհանրապես Հոսոկն էդպիսին է։ Հոսոկը վստահություն է ներշնչում, Հոսոկի վրայից ասես փչում է《ասել եմ, ուրեմն կանեմ》տպավորությունը։ Չնայած Քրիսը նրան առաջին անգամ է տեսնում․
- Էս որոշումն իմ սրտով էլ չէր, նրա երջանկությունն ինձ համար ամենակարևորն է։
- Քրիս, երեխա չենք, - ու Քրիսը վերջնական է համոզվում Հոսոկի վստահելի լինելու վրա, - որքան դուք չեք համաձայն էս որոշման հետ, էնպես էլ՝ ես։ Դա չի նշանակում՝ ես նրան եմ տանջելու, ինքը՝ ինձ։ Ես ինձ համար եմ, ինքն իր։ Պետք լինի՝ կօգնեմ։ Որովհետև մենակ մարդը կորած մարդ է, - վերջին նախադասության հետ ձայնն իջավ։
Հա, Քրիսը համոզվեց, որ քույրը վատ ձեռքերում չէ։
Ֆլեշբեքի ավարտ
Իսկ հիմա Շենսին կտրուկ այլ բան է հիշում ու, անհանգստությունը ցույց չտալով, ժպիտով կտրվում եղբորից ու մոտենում տղաներին՝ դիմելով Հոսոկին․
- Հոսոկ, - ու տղան նայում է անհանգիստ աչքերին, - կարո՞ղ ենք խոսել։ Երկու րոպե։
- Իհարկե։
Մինչ մոլորված Ջոնգուկն ու Քրիսը, չնայած Քրիսը միշտ է վստահ, մնում են առանձին, իսկ զույգն առանձնանում է սենյակում, Ջոնգուկը հանկարծ հիշում է երեք բառերից մեկը, որոնք լսել է հեռուստատեսությամբ․
- Նիհաո, - մոլորված ժպիտ, Քրիսն ուղղակի աչքերն է ոլորում։
Ջոնգուկն ատում է դշխուհու ամբողջ ընտանիքը։
- Կարծում եմ, - շշուկով Շենսին, - Գուան Լինի մասին ոչինչ չես ասել։
- Իսկ չարժի՞, - մի հոնքը վեր բարձրացնելով։
Բայց Շենսին վճռական է տրամադրված, երևի դրա համար էլ սովորականից կտրուկ է ստացվում《չէ՛》պատասխանը․
- Իրոք պետք չի, - շշուկի անցնելով, - թե չէ անվնաս տեղ չեն թողնի վրան։
Հոսոկը հասկանում է։
Ինչ խոսք․․․ բարդ է։
***
- Լսում ե՞ս քե՛զ։
- Ու շատ լավ։
- Չի՛ երևում։
- Դե դու տես, ես խոսքիս տերն եմ, դու դրա մասին լավ գիտես։
Վեճը Ջիմինի ու Յուջոնի մեջ էր։ Պատճա՞ռը։
Հեչ, Ջիմինը կտրուկ հիշել էր Սանի խոսքերը։ Ու հիմա համալսարանին հասած, նստած մեքենայում վիճում են՝ ամենքը պնդելով իր կարծիքը։
Ընդհանուր հայտարար չեղավ։ Որովհետև Յուջոնը կատակի էր տվել Սանի խոսքերը՝ հրաժարվելով լսել նորաթուխ ընկերոջն ու չշփվել Սանի հետ, ում հետ, իդեպ՝ հեչ էլ չի շփվում, որովհետև《ատում ենք իրար, ինչի՞ մասին է խոսքը, Ջիմին-ա》․
- Տեսա՞ր ուր հասավ էդ ատելությունը։
- Փաք Ջիմին, - խորը շունչ, - սիրելիս, - թեքվելով ու նայելով աչքերին, բայց խիստ նայելով։ Սիրելիսն էլ ուղղակի բերանից թռավ, չնայած Ջիմինին շատ դուր եկավ ու եթե նեղացած չլիներ, հաստատ կժպտար։ Բայց չժպտավ՝ զսպելով մի կերպ, - ես խոսում եմ նրա հետ, մենք հասկանում ենք իրար, բաժանվում ենք ինչպես նավերը բաց ծովում, ու դու էլի ինձ հանգիստ տանում-բերում ես դասի։
- Սիրելիս, - արմունկը դնելով ղեկին, իսկ կզակը ափի մեջ, - ես քեզ սենց, թե նենց տանում-բերում եմ դասի։ Ուղղակի զգուշացնում եմ․ եթե հանկարծ մի բան քո պլանավորածով չեղավ, խոսքերս կհիշես։ Օպպան հիշեցնում էր։
Հանկարծ սիրելիսը հարվածեց Յուջոնի սրտին։
Գրողը տանի, հա, շատ է ռոմանտիկ, բայց իսկապես հարվածեց։ Էսպիսի ջերմությունը ուղղակի հրաշալի է․
- Իսկ հիմա, - շարունակում է Ջիմինը՝ մատնացույց անելով շուրթերին, - ու թռի, քանի չես ուշացել։
- Պնդաճակատ։
Իսկ նուրբ համբուրը Ջիմինը թույլ չի տա նուրբ թողնել։ Շրթներկը մի քիչ խախտվեց, հարվածը հասավ Ջիմինի ուսին ու թռավ։
Եվ միևնույնն է՝ թուլանալ չի կարելի, ինչքան էլ որ Ջիմինը երջանիկ ապուշի տեսք ունենա։
***
- Հյոն, չեմ հասկանում, - Յունգին տանն է, հեռախոսակապի մյուս ծայրին՝ Յոնջունը, - ոչ մի արտասովոր տեղեկություն չկա։ Կամ լավ մաքրած է, կամ ոչ մի բան չունի արած։ Հիմնական տեղեկությունը, ինձ թվում է, քո մոտ էլ կա, որպես ընկերության տնօրեն։
- Լավ, ապրես, - տրորում է աչքերն ու վեր կենում աշխատասեղանի կողքից՝ պատրաստվելով դուրս գալ սենյակից։
Անկանխատեսելի ապագան զայրացնում է, բայց ձեռքերը ծալած նստելն էլ չի լինի։ Ամեն մի պահի մի վտանգի սպասելը սպանում է, ու Յունգին ուզում է ուղղակի արագ դուրս գալ էս կեղտի միջից, ընտանիքի հետ մի գյուղ, մի արվարձան գնալ ու ապրել երկար ու երջանիկ եւ ամենակարևորը խաղաղ։
Հինգ տարի առաջվա հիշողությունները պտտվում են, անկեղծ ասած, ու Յունգին ինքն իրեն անձամբ կսպանի, եթե հանկարծ թույլ տա դրության նույնպիսի ելքեր։ Կսպանի թե Վիշապին, որ չես հասկանում, թե ինչի է հինգ տարի անց իր մասին հիշեցնում։ Գերծակալության առնետին, որ չի հասկանում, թե ինչի հիմա բացահայտվեց էդ առնետությունը։ Ու իրեն, եթե հանկարծ Սենան զգա նույնը, ինչ զգացել է հինգ տարի առաջ։
Թեկուզ տիրանիան պատմության մեջ այլ բան է, բայց Յունգին զայրացած պահերին իրեն տիրան է զգում' պատրաստ բոլորին պատասխանատվության կանչել յուրաքանչյուր արած սխալի համար։
Եթե էսքանի միջով անցել է, սա ի՞նչ է, որ չանցնի, չէ՞։
Սենան միշտ էլ նկատում է նրա խառը վիճակը։ Տրամադրության անկումն ու սովորականից մեծ լռակյացությունը։ Չնայած և Յունգին երբեք շատախոսությամբ աչքի չի ընկել։
Հիմա նույնպես։ Ջիուին ու Ջեունին քնեցնելուց հետո, խոսելու նպատակով սպասում է Յունգիին։ Հա, հասկանում է, որ ամեն բան չի Յունգին ասում իրեն, հասկանում է, որ երբեմն էդպես է պետք։ Սենան առհասարակ իր ամուսնուն լավ է հասկանում, չնայած երբեմնի տարաձայնություններին, բայց զգում է, որ այս անգամ ինչ-որ բան այն չէ այլ մակարդակով։
Սենյակի դուռը բացվում է, իսկ ինքը, ամուսնուն նկատելով, հեռանում է փոքրի օրորոցից ու հետևում ամուսնու քայլերի։ Ահա, ժամացույցն է դնում սեղանին, փոխվում, նստում անկողնում' տրորելով աչքերը...
Ու լռելով։
Սենան մեջքի ետևում է տեղավորվում ու գրկում պարանոցը' այտը հպելով ամուսնու այտին։
Երկուսի սրտում էլ ինչ-որ անհանգստություն կա, ու դա ճնշում է' ստիպելով ավանդաբար կառչել իրարից փրկարարական օղակի պես.
- Հոգնած ես, - շշուկով։ Յունգին միայն մի《ըհը》է արտաբերում' ձեռքը դնելով պարանոցին փաթաթված Սենայի ձեռքին, - նեղված ես, անհանգստացած ես, - լռություն։
Լռությունը հասկանալ վաղուց են սովորել։ Լռությունը համաձայնության նշան է, ինչպես ասում են։ Դա Սենային ստիպում է ավելի սեղմվել ամուսնուն։ Չնայած ամենին, երկուսի շնչառությունն էլ հանգիստ էր.
- Ու ես քեզ անսահման անգամ ասել եմ, որ միայնակ չես, - շշուկը շարունակվում է, - որ կարող ես ինձ հետ կիսվել։
Միակ բանը, որ զգում է, դա Յունգիի ձեռքի հպումն է ձախ ձեռքին ու մատների հյուսումը սեփական մատների հետ։ Յունգիի լռությունը ստիպում է լռել ու սպասել։ Սպասել ու զգալ, թե ինչպես է ամուսինը շոշափում ամուսնական մատանին։ Լարվածությունը խոցում է սիրտը.
- Ասե՞լ եմ, որ սիրում եմ քեզ։
Լարվածությունն իզուր չէր խոցել սիրտը։
Սենան բաց է թողնում ամուսնու պարանոցը, ձեռքը դնում այտերին ու դեմքով դեպի իրեն շրջում' ուշադիր նայելով աչքերին.
- Յունգի։
- Ինչ-որ բան է կատարվում, դեռ չգիտեմ ինչ, - Սենան պարտավոր է իմանալ։ Սենան կխելագարվի չիմացությունից, - օֆիսում մի քիչ խնդիրներ կան ու... - ու չէ, էդ մի բանը Սենան չպետք է իմանա, - ու պապայի հակառակորդներն են գլուխ բարձրացրել։
- Ես կարո՞ղ եմ ինչ-որ բանով օգնել, - չնայած լավ էլ գիտի, որ անկարող է, - ուզու՞մ ես Չանյոլին դիմի։
Յունգին միայն գլուխն է բացասական պտտում ու հետո ժպտում' հանկարծ նկատելով, որ կնոջը անհանգիստ աչքերը չեն սազում.
- Արդեն դիմել եմ, ամեն ինչ լավ կլինի, - ու ձեռքի ափն է համբուրում։
Հանկարծ Սենան հասկանում է, որ《կիսվիր ինձ հետ, ես կփորձեմ օգնել քեզ》արտահայտությունը այնպիսի մի փչանք է։ Հասկանում է, որ անզոր է.
- Կներես, - գրեթե անձայն, - ահույս լինելուս համար։
- Վերջացրու, - ձգելով դեպի իրեն։ Ու Սենան նստում է ծնկների վրա, իսկ Յունգին բռնում է նրան իրանից' համբուրելով ճակատը, - դա քո գործն էլ չէ ընդհանրապես։ Դու ուղղակի կողքիս ես, դրանից ավել ինձ ոչինչ պետք չի, որ հասկանամ, որ ամեն ինչի տակից էլ կարող եմ դուրս գալ։ Հասկացա՞ր, - քիթը հպելով կնոջ քթին, ով միայն գլխով դրական պատաախան տվեց։
Մին Յունգին մենակ չի։ Հոսոկն ասում է' մենակ մարդը կորած մարդ է, իսկ Յունգին համաձայն է։ Որովհետև երբեք չէր կարող ոտքը պինդ դնել գետնին, եթե կողքին չլինեին այն մարդիկ, ովքեր հիմա կան։
Յունգիի կողքին Սենան է, իսկ դա նշանակում է հաղթելուց բացի այլ ելք չկա։
Երևի իզու՞ր չեն ասում, որ յուրաքանչյուր կայացած տղամարդու ետևում կին է կանգնած։
