11 страница1 мая 2026, 12:21

Գլուխ ԺԱ

Երիտասարդի վստահությունը կեղծ էր։ Թվում էր' գիտի ում հետ գործ ունի, դրա համար էլ տատանվում էր։ Բայց, ամեն դեպքում, էսպիսի քայլերի դիմելու համար իսկապես մեծ համարձակություն է պետք։

Մի բան էր հետաքրքիր. Նախադասությունը նետված էր չինարենով.

- Հասկանալի, խնդրում եմ, - Հոսոկը չի դիմանում լռությանը։ Նրան մանրամասներ են պետք։ Սիրտը զգում է' մի կեղտ հիմա կբացահայտվի։ Իսկ էն մտքերը, թե սա կարող է կազմակերպված լինել Յունգիին անհանգստացնող տականքների կողմից, անցնում է երկրորդ պլան։

- Նա քո հետ չի ամուսնանալու, դրա մասին կարող ես մոռանալ, - հանկարծ տղան մի քիչ թեքվում է, ինչը հնարավորություն է տալիս դիմագծերը լավ տեսնել։ Իդեպ' կարծես ծանոթ դիմագծերը։ Որտե՞ղ է տեսել։ Նկարը, ճի՛շտ է։ Շենսիի նկարը։

- Այ քեզ, - քթի տակ, քմծիծաղով, - ինչպիսի կրքեր։

- Ես եկել եմ պայմանավորվելու՛, - բարձրաձայն։

- Պայմանավորվում են բառերով, պայմանավորվում են գրությամբ, ստորագրություններով, երբեմն կնքված կնիքներով, արյամբ, բայց ոչ թե կրակ բացելով անմեղ մարդկանց մեքենային, մանավանդ երբ ներսում սիրեցյալդ է։

Տղան հանկարծակիի եկավ ու քարացավ։ Հարցական էր մի բան' որտեղի՞ց Հոսոկը գիտի։ Շենսի՞ն է ասել։ Դա լա՞վ է, թե՞ վատ։ Էնպես չի, որ հեշտությամբ է բռնել էդ ատրճանակն ու հեշտությամբ կրակել.

- Լսիր, եղբայր, - շարունակում է Հոսոկը, - ես հիմա ի՞նչ անեմ։ Ոստիկանություն կանչե՞մ, թե՞ սեփական ատրճանակը հանեմ... քո պես։ Արյունահեղություն կազմակերպենք' ոչ ինձ, ոչ քեզ։

- Ես... ես...

- Դու կարող էիր ընդամենը《ֆառերով》լույս տալ, կանգնեցնել մեքենան ու հանգիստ խոսեինք։ Ես հրեշ չեմ, ոչ մեկին տանջամահ անելու նպատակ չունեմ։

- Դե ուրեմն ասա Շենսիին' դուրս գա մեքենայից, խոսենք, - մի կերպ համարձակություն գտնելով։

- Խոսք չեմ տալիս, որ երեք մետր հեռավորությունից մոտ թույլ կտամ խոսել, - հետո գլխով ցույց տվեց ատրճանակը, - էտ անտերը վկա։ Պահիր։

Ու տղան տատանվելով, բայց պահում է, մինչ Հոսոկը գնում է դեպի մեքենան, Շենսիի կողմի դուռն ու բացում' հանկարծակիի բերելով անհանգիստ աղջկան, ով նայում է շատ ուշադիր։ Հոսոկն էլ նայում է շատ լուրջ, իսկապես վախեցնելով.

- Արի։

- Ու՞ր։

- Մի վախեցիր։

- Յա՛, էս ի՞նչ խաղեր են։ Եթե մի բան...

- Շենսի, - հոգոցով, - ես էն մարդը չեմ, որ հորդ դեմ կգնա, դա մեկ, երկրորդ էլ' ժամը գիշերվա մեկն է, արագացնենք, գնանք տներով։

Շենսին լռեց, դեռ ուշադիր է նայում, հետո շուրթերով միայն արտասանում.

- Ո՞վ է։

- Արի, կտեսնես։

Հա, անհամարձակ։ Դուրս է գալիս։ Հոսոկը հասկացավ՝ ամենաճիշտը խոսելն է։ Արգելելով նրան դուրս գալ՝ ոչինչ չի լուծվի։ Անհրաժեշտ դեպքում կպաշտպանի։ Բայց մտքում միայն բողոք է․ իբր ամեն ինչ լավ էր, հիմա էլ ուսերի բեռն ավելացել են։ Էսքան նմա՞ն է դայակի։

Շենսին մոտենում է՝ վախենալով, ակամա բռնելով տղայի ձեռքը ու բռնելով շատ պինդ։ Հոսոկը սեփական մաշկի վրա զգաց նրա անհանգստությունը։ Հետո կանգ առան, որովհետև Հոսոկն էլ թույլ չտվեց «երեք մետրից ավելի մոտենալ», որովհետև վստահություն չկար ոչնչի նկատմամբ։

Հանկարծ Շենսին շունչը պահեց՝ լարվելով, խառնվելով, չգիտես՝ ինչ զգալով, որովհետև դա ոչ ուրախություն էր, որ տխրություն։ Ուղղակի ապշած էր։ Ապշած, որովհետև էսպիսի համարձակության չէր սպասում՝ հիշելով լիքը բան․

- Գուան․․․ լին․․․

- Շեն-շեն․․․

Ու հանկարծ Շենսին բաց է ուզում թողնել Հոսոկի ձեռքն ու վազել, և անգամ Հոսոկի չի կարողանում կանգնեցնել նրան, բայց հանկարծ Շենսին կանգ է առնում՝ պարզապես ափը դուրս բերելով Հոսոկի ափից, որովհետև անկախ ամեն ինչից կրակել է․

- Ի․․․ ի՞նչ ես անում էստեղ։

- Ես․․․ քո հետևից եմ եկել:

- Կրակեցիր։

- Ես խառնվեցի, չգիտեի ինչ անել, - լարված է, անչափ լարված, - ինչ եկել ես էս երկիր, անընդհատ փորձում էի տեղեկություններ փնտրել, գտնել՝ ուր ես, ում շրջապատում։ Դա ստացվեց, ու ես էստեղ եմ։ Շենսի, - մի պահ լռելով, - եկել եմ, որ գնանք։ Երկուսով։ Հեռու։

Հանկարծ Շենսին հասկանում է, որ ամեն բան շատ կտրուկ ու ծանր է իջնում իր գլխին։ Զգացմունքները խառնվում են։ Խառնվում են ճիշտն ու սխալը՝ մի նշույլ գիտակցված որոշման տեղ չթողնելով։ Բայց հանկարծ իրադրությունը հասկանալով՝ ասես գլխին սառը ջուր են լցնում։ Հոսոկը կիտում է հոնքերը երիտասարդի խոսքերից, որովհետև պարզ գիտակցում է, որ հնարավոր չեն էդ ռոմանտիկ նպատակները․ փախչե՞լ։ Հեռու՞։ Մաֆիայի՞ց հեռու։ Բայց լուռ էր։ Որովհետև կարծում էր և էդ կարծիքը հաստատված էր, որ Շենսին սառը գլխով դատող անձնավորություն է։ Նայում է օրիորդի պրոֆիլին ու տեսնում հաստատակամություն՝ միախառնված էմոցիաների հետ։ Որոնք, սակայ, թաքցնում է։ Հմուտ օրիորդ է։ Իր գործն իմացող․

- Գուանլին, իզուր ես եկել։ Կներես էս ամենի միջով անցնելու համար, բայց․․․

- Ո՞նց կարող ես էդպե՛ս ասել, - չկառավարելով էմոցիաներն ու մի քայլ առաջ գալով, - մենք պլաններ ունեինք, նպատակներ․․․

- Էդ նպատակներն անիրագործելի են։ Ես չեմ ուզում քեզ վտանգի ենթարկել, հասկանու՞մ ես։ Յուրաքանչյուր նպատակ, կապված ինձ հետ, սին է։ Ու դու գիտես ինչու։ Հա, ես իմ կամքով չեմ էստեղ, բայց ոչ ես կարող եմ որևէ բան փոխել, ոչ դու։ Պարոն Վուին զայրացնելը ճակատագրական է լինում։ Դրա համար ուղղակի խնդրում եմ․․․ գնա, - մի կերպ, ապա վստահ, - գնա, քանի դեռ ուշ չի, խնդրում եմ։

- Դու հիմա լու՞րջ ես ասում, - տղամարդիկ չե՞ն լացում։ Այդ ո՞վ է խաբել։

- Հոսոկ, ասա։

Հոսոկը խորը շունչ է քաշում, մինչ զույգը լարվածությամբ իրար է նայում, ու, անկեղծ ասած, խոսել չի ուզում, բայց պիտի․

- Կներես, եղբայր։ Ուղղակի սխալ տեղ ես ընկել։ Էս ամենը ոչ ինձնից է կախված, ոչ քեզնից, ոչ Շենսիից։ Ես ընդհանրապես հավես էլ չունեի սենց կրքերի մեջտեղում հայտնվելու, բայց իմ փոխարեն էլ է ամեն ինչ որոշված։ Քեզ մնում է մենակ սառը գլխով դատել, բաց թողնել ու շարունակել ապրել։ Եթե, իհարկե, քառատվելու ցանկություն չունես։

Մեկ րոպե։ Մեկ րոպե անց զայրացած, լցված, պայթյունավտանգ վիճակում գտնվող երիտասարդը նստում է մեքենան ու մեծացնում արագությունը՝ վայրենի գազանի ոռնոց հանելով, ինչն ընդհանրապես դուր չի գալիս Շենսիին, ով, ասես, ամբողջ եղելությունը հենց նոր հասկացավ։ Էս անգամ գլխին ասես լցրին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից մի դույ ջուր։ Սեղմեց շրթունքն ու կտրուկ շրջվեց դեպի մեքենան՝ նստելով իր տեղում։ Հոսոկը որևէ բան ասել չի ուզում, որովհետև պարզ հասկանում է դրությունն ու գնացողի թանկարժեք լինելը Շենսիի համար, որովհետև ոչ թանկ մարդկանց դիմանկարներ չեն նվիրում։ Հոսոկն էլ նստում է իր տեղում ու, ինքն էլ կուտակված, պտտում մեքենայի բանալին։ Բայց ուշադրությունը շեղում է հեկեկող Շենսին, ով այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ ռեալ էմոցիաներ ցույց տվեց։ Ու էդ էմոցիաները սեղմում էին թե իրեն, թե Հոսոկին, որովհետև, վերջիվերջո, կնոջ արցունքներ տեսնելն էդքան էլ հեշտ բան չի։ Հոսոկն էլ սփոփել չգիտի։ Իսկ հեկեկանքը ավելի է ուժգնանում։

Այնքան զզվելի էր ամեն ինչ։ Հոսոկը ատում է անզոր լինելը։ Գիտի, թաշկինակն էլ հնարավոր է ոչնչով չօգնի, բայց դե միակ բանը, որ կարող է անել, դա թաշկինակ տալն է․

- Գիտեմ, որ շատ է դժվար։ Գիտեմ նաև, որ երկուսս էլ անզոր ենք, - հենվելով իր նստատեղի հենակին ու նայելով դեպի առաջ։ Ո՞ր աղջկան դուր կգա տղամարդու մոտ թուլանալ, - բայց արի մի քիչ էլ դիմանանք։ Եթե կարողանամ, ինքս հորդ հետ կխոսեմ։ Ուղղակի հիմա խնդիրները շատ են, չեմ կարող մի խնդիր էլ ավելացնել։ Հասկանու՞մ ես։

Բնականաբար պատասխան չկա։ Կա, ասես, ավելի երկար թվացող ճանապարհ դեպի Հոսոկի տուն, անհանգստություն, որովհետև «եթե էդքան բանը գիտի, հնարավոր է տան տեղն էլ իմանա», Շենսիին հատկացված սենյակ ու ընդամենը մի վերնաշապիկ, որովհետև Հոսոկը տղամարդ է, իսկ նրա բնակարանում՝ տղամարդկային մինիմալիզմ։

Շենսին կհակաճառի, բայց թույլ, որովհետև այնքան է հոգնել ամեն ինչից, որ պարզապես քնել ու չարթնանալու ցանկություն է առաջանում։ Ու էդ ցանկությունը օրեցօր մեծանում է, որովհետև ասես խեղդվում է։

Խնդիրը խնդրի հետևից։

***

Առավոտները լինում են արևոտ, լինում են սառը, լինում են տաք, լինում են անցանկալի, լինում են ուշացումի։ Առավոտները լինում են հարմար ու անհարմար։ Յուջոնը հանկարծ համոզվեց դրանում արթնանալով միանգամից ու հիշելով ամեն ինչ։ Կարող էր չէ՞ քնաթաթախ մոռանալ մի պահ, նոր հիշելով վեր թռչել։ Բայց աչքերը բվի պես խոշոր բացելն ու հիշելը մեկ են լինում։ Սիրտը ամենաարագ ռիթմն է նվագում, մինչ աչքերի առաջ մեջքով նստած․․․ բա՛ց մեջքով նստած Ջիմինն է, ով աչքերն է տրորում արթնանալու համար։ Հանկարծ Յուջոնը որոշում է քնած ձևանալ, որովհետև անհարմար էր։ Հա, գրո՛ղը տանի, անհարմար էր հիշելը, որ ինքը հենց համբուրեց, որ շարունակվեց, որ․․․ որ․․․ Դե սատանա՛ն տանի, ուղղակի անհարմար է։ Գժվելու աստիճան անհարմար․

- Գիտեմ, որ արթուն ես, էլ մի, - խորամանկ արտասանում է Ջիմինն ու վեր խոյանում ամոթից վերմակի մեջ կուչ եկած աղջնակի վրա, - Է՜, երեկ ավելի համարձակ էիր, վերջացրու։

- Դու գործեր չունե՞ս, - գլուխը վերմակի տակից հանելով ու հայտնվելով Փաքի զննիչ հայացքի ներքո։ Փաք-անիծվի նա-Ջիմինի, ում խառը մազերը, կիսաքուն աչքերն ու կարմիր, չորացած շուրթերը ամեն ինչ ասում են՝ ստիպելով մոլորվել ու պահոցից մի բառ անգամ չգտնել արտահայտելու համար։

- Ունեմ։ Լիքը-լիքը, - ու ժպիտը չի մաքրվում։ Ու զննում է հայացքով' ասես չկշտանալով։

- Դե գնա գործերիդ, ու՞մ ես սպասում։

Ջիմինը սովորել է նրա բնավորությունը։ Հասկանում է, որ անհարմար վիճակն է ստիպում էդպես խոսել։ Բայց ձեռք չառնել չէր կարող։

Դրա համար էլ ցուցամատը դնում է սեփական շուրթերին' բադիկի դունչ անելով, ապա արտահայտում ցանկալի մտքերը. Ինչի է սպասում պարոն Փաքը՞․

- Առավոտյան համբույրիս։

- Փաք Ջիմին, անհետացի՜, - ախ, Ջիմինի համար էսպես շառագունած տեսնելը Յուջոնին պարզապես հրաշալի է։ Պարզապես չնաշխարհիկ։

Բայց Փաք Ջիմինը էն բանդայում է, որի առաջին կարգախոսն է՝《Հասնում եմ այն ամենին, ինչ ցանկանում եմ》։ Դրա համար էլ վերմակը ավելի է իջեցնում ու կտրուկ հպվում աղջկական նույնպես կարմիր շուրթերին։ Իսկ բենգալյան կրակները լուսավորում են անգամ ցերեկով։ Մեկի հոգուց թռչելով ու մտնելով մյուսի հոգու մեջ։ Հրաշալի է.

- Ապուշ, - քթի տակ, հանգիստ, առանց որևէ պանիկայի ու ասես ներդաշնակության մեջ ընկղմվելով։

- Դու էլ ինձնից ավելի, չէ՞։

Հա, համաձայն է։ Երևի դրա համար էլ բռնում է երիտասարդի քթից ու քաշում' համբուրելով շուրթերը։ Փաք Ջիմինը ծիծաղում է զրնգուն' քիթը խորտակելով աղջնակի պարանոցում ու ժպտալու առիթ տալով։ Ջիմինն ուղղակի հասկանում է' էդ համարձակությունն էնքան է դուրը գալիս։ Խելագարվել կարելի է։

***

- Ոնց գցում-բռնում եմ՝ ամենաերկարը Փաք Չոնսուն է էստեղ աշխատում ու բացի էդ որոշ հարցականներ կան նրա անձի հետ կապված։

Մին Յունգիի աշխատասենյակի շերտավոր վարագույրները փակ էին։ Պարտադիր չի բոլորը հասկանան, թե ինչ է քննարկվում նրա օֆիսի պատերի ներսում։ Լիհյոնն էստեղ շատ անելիք չունի արդեն, բայց Չոնսուին ճանաչում է։ Հաշվապահությունում է աշխատում․

- Գրողը տանի, - վեր կենալով տեղից ու նստելով կրտսերի առջև ու վերցնելով Չոնսուի անձնական տվյալները նրա ձեռքից։ Յունգին միայն զարմանքով նայում է, - սրա մասին լրիվ մոռացել էի։ Մի քանի տարի առաջ կասկածել եմ սրան։ Ախր շատ էր կասկածելի երևում։ Հիմա չեմ հիշի՝ որտեղ, ինչ։ Կարծեմ հաշվապահության թղթերն էր դասավորում արխիվում, թե ինչ։ Մտա թե չէ՝ պահեց։ Հետո աչք փակեցի, հորդ էլ չասացի։ Անկեղծ ասած՝ մոռացա։ Բայց սրան ուշադիր եղի։

- Չես հիշի՞՝ ինչ թղթեր էին։

- Հիմա դժվար, - ձեռքը ճակատին դնելով, - դա մոտավոր ինը տարի առաջ էր։ Դու ինը տարվա արխիվներն էլ նայիր։

Իսկ Յունգին մի վայրկյան անգամ չի սպասում։ Սեղմում է կողքի հեռախոսի մի կոճակին ու դիմում քարտուղարուհուն․

- Միսո։

- Այո, պարոն Մին։

- Հիմա գնում ես արխիվ ու բերում ինը տարվա բոլոր թղթապանակները։ Սեջունին էլ հետդ տար, բայց ոչ մեկին ոչ մի խոսք։ Հասկացա՞ր։

- Այո, պարոն Մին, հենց հիմա։

- Եթե էս ամենը բացահայտվի․․․

- Հյո՜ն․․․

Եթե էս ամենը բացահայտվի, Յունգին գիտի՝ ինչ կանի, բայց չգիտի ինչ անել անսպասելի աշխատասենյակ մտնող ընկերների հետ։ Չէ, մյուսներն էդ սովորությունը գրեթե վերացրել են։ Մնացել է Ջոնգուկը։ Ջոնգուկն, ով ինչ եկել է ԱՄՆ-ից, մի անգամ է հյոնին տեսել։

Բայց մտնելն ու երկմտելը մեկ են լինում։ Որովհետև հյոնը մենակ չէր։ Երևի դրա համար էլ կտրուկ հանդարտվում է ու ինսուն աստիճանի տակ խոնարհվում անծանոթ հյոննիմի առջև․

- Բարև Ձեզ։

- Ձեզ միլիոն անգամ պիտի բացատրեմ չէ՞, որ թակելը պարտադիր է։

- Քարտուղարդ տեղում չէր, ես էլ որոշեցի մտնեմ։ Շատ վատ է կատարում իր պարտականությունները, - մատնացույց անելով ետևում կորած հաշվապահի սեղանը։

- Ես եմ նրան գործ տվել, նստիր, - մինչ Լիհյոնը հանգիստ հետևում էր երկուսի զրույցին, - Լիհյոն, սա Ջոնգուկն է, ընկերս։ Ջոնգուկ՝ Լիհյոն։

- Հաճելի է, - ձեռքը սեղմելով ու էլի խոնարհվելով։

Ջոնգուկը վստահ է միայն աղջիկների ու հյոների առջև։ Հյոննիմները ստիպում են զսպվել։

Մի ժամանակ էլ աղջիկները, բայց հիմա շա՜տ բան է փոխվել։

- Բա որ ժողովի՞ լինեի, կամ հանդիպման։

- Դե ոնց մտնեի, տենց էլ դուրս էի գալու, - պայծառ ժպտալով, - ձեր խոսքը, ամեն դեպքում, կտրեմ։

- Դե ոնց կտրել ես, նենց էլ շարունակի։

- Ջիմինն ու՞ր է։ Մնացածիդ գոնե կարճ ժամանակով տեսել եմ, իրեն չեմ գտնում։

- Զանգե՞լ ես, գիտի՞, որ եկել ես։

- Գիտի, ո՞նց չգիտի։ Երեկ ուզում էինք մի տեղ նստենք, զանգեցի։ Հինգ րոպե էլ չկարողացա խոսել։

Յունգին հանկարծ հիշեց երեկ գիշերվա պատուհանից տեսած տեսարանն ու ուրիշ ասելու ոչինչ չգտավ։ Մենակ Ջոնգուկը չգիտի, որ Ջիմինը թիկնապահ է, դայակ, պահակ և նմանատիպ այլ մասնագիտությունների տեր։ Յուջոնը վկա։ Ուղղակի առիթ չի եղել ասելու ու վերջ․

- Զբաղված է։

- Էդ ի՞նչ կարգի զբաղված է։

- Թիկնապահ է աշխատում։

- Հյոնը․․․ - մի հոնքը վեր բարձրացնելով, - թիկնապահ։ Եթե ասես Սենայի համար, մենակ դրան կհավատամ։

- Յա, Ջոնգու՜կ։ Մի տեսակ շատ ես, լուրջ եմ ասում, - իր սովորական դժգոհ դիմագծերը ցույց տալով, - հարևանուհուս թիկնապահն է։ Երկար պատմություն է, հետո կպատմեմ։ Իսկ հիմա փշտ, չես տեսնու՞մ՝ զբաղված եմ։

Ու ասես սյուժեի օրենքի համաձայն դուռը թակում ու ներս են մտնում քարտուղարուհին ու Սեջունը․

- Էդ էլ քեզ հյուրասիրություն, - Ջոնգուկը նեղացած նման է եղնիկի։ Ոչինչ, թող գնա գործերով։ Վեր է կենում տեղից ու խոնարհվում ժպտացող Լիհյոնին։ Ըստ էության՝ նա դուր եկավ Լիհյոնին։ Ինչպես միշտ՝ Յունգին չի սխալվում ընկերների հարցում։ Կբարձրաձայնի, բայց հետո։

Իսկ Ջոնգուկը դեռ կգտնի Ջիմինին։ Ոչ մեկ չի համարձակվի արհամարհել իրեն։

***

Հոսոկը շատ լավ գիտի, որ սառցե թագուհին գիշերը գրեթե չի քնել։ Սիրած էակին էսպես հեշտ կորցնելն էդքան էլ հեշտ չի։ Հոսոկը դա լավ գիտի։ Ժամանակին ինքն էլ է հիմար եղել։ Բայց դե ինչ եղել, անցել-գնացել է։

Դաս № 1։ Չափսոսալ ոչնչի համար ու ապրել ներկայով։

Հոսոկն, անկեղծ ասած, չի ուզում արթնացնել Շենսիին։ Մեղքը գալիս է։ Դրա համար էլ մի բաժակ ջուր ու գրություն է թողնում քնած աղջնակին հատկացված անկողնու կողքի դարակին ու դուրս գալիս տանից, որովհետև գործերն իրականում շատ են։ Մանավանդ երբ առավոտյան զանգում է քեռին ու տեղեկացնում ինչպես միշտ վերջին պահին՝ «Շենսիի եղբայրն է գալու, ցերեկը կգնաս դիմավորելու»։ Հրաշալի է, ի՞նչ խոսք։ Տրիադայի ամբողջ ընտանիքն ասես հավաքվում է։ Եկեք հորն էլ հրավիրենք ու վերջ, չինական վիշապների ամբողջ ընտանիքը կհավաքվի։ Եկեք Հոսոկին շնչելու տեղ չտանք։

Ուղղակի էդ նորությունը գրության մեջ չի արծարծում։ Թող անակնկալ լինի։ Գոնե մի տեղ համոզված է, որ մի ժպիտի առիթ գոնե կլինի Շենսիի համար։ Այսինքն հուսով է։

Շենսին մոլորված է արթնանալուց հետո։ Աչքերն ուռած, մազերը խառը, տրամադրությունն ընկած։ Մի բան էր լավ. Երբ գտավ գրությունն ու հասկացավ, որ Հոսոկը տանը չի. Ուտելիքը խոհանոցում է, խոհանոցը առաջին հարկում է, դեպի աջ։ Ամեն ինչ կգտնի։ Ու մեկ էլ Հոսոկն ասում էր, որ շատ չի ուշանա։ Հա, ու ամենակարևորը. Հոսոկը դուռը փակել է, հյուրերի դեպքում զանգել, տեղ չգնալ։

Ուր էլ պիտի գնա՞։ Մեկ է' քաղաքը չգիտի.

- Հրաշալի է։

Մի բան չէր հրաշալի։ Երբ Հոսոկը նշում էր《հյուրերի դեպքում》, ընդհանրապես չէր մտածում, որ էդ հյուրերը կլինեն։ Բայց եղան։

Ջոն Ջոնգուկը որոշել է էսօր նստել բոլորի նյարդերին։

Որովհետև ո՛չ ոք, պարզապես ո՛չ ոք իրավունք չունի նրան արհամարհելու։

Շենսին հյուրերի չէր էլ սպասում։ Իր տունն էլ չէ։ Ուղղակի ուզում էր կտրվել մտքերից, չնայած չէր ստացվում։ Դատարկությունն ստիպում է ավելի ու ավելի մտածել։ Մտածել, որ ոչինչ էլ լավ չի։ Մտածել, որ էստեղ շունչը կտրվում է։ Մտածել, որ էնտեղ ավելի։ Մտածել, որ ինչու՞ պիտի էսքան տանջվի։ Սիրտը հասարակ ընտանիք է ուզում, հասարակ տուն՝ մի գյուղում, ու հասարակ առօրյա։ Գրողը տանի, սպանում է ամեն բան։

Հանկարծ մտքերի ետևից ընկած, սուրճի պարագաները գտած ու սուրճը պատրաստած, հագնված-կապված, բայց չհարդարված, որովհետև ոչինչ չի բերել իր հետ, լսում է ձայն։ Ձայն' դռան զանգի։ Էդ նշանակում է պահակները թույլ են տվել ինչ-որ մեկին անցնել տան տարածք, դա մեկ, ուրեմն ծանոթ մարդ է։ Ու երկրորդ' այդ ծանոթն իր համար անծանոթ է, որովհետև դա էդպես է առանց բացատրությունների։ Հիմա հարց. Ի՞նչ. Անել։ Կանգնելը տան մեջտեղում ու սուրճի բաժակն էլ բերանին մոտեցրած ոչ մի արդյունք չի տա։ Շուտով Շենսին կզարմանա սեփական համարձակության ու հատկապես հիմար համարձակության վրա, որովհետև մոտենում է դռանը, նայում փոքրիկ էկրանին ու տեսնում այդ նույն էկրանին ամենայն ուշադրությամբ նայող երիտասարդի։ Երիտասարդ, որը կամաց սառչում է, և երիտասարդ, որը արդեն բողոքում է.

- Յա հյո՜ն, - միակ բառը, որ հասկացավ, դա《յա》-ն էր, իսկ հաջորդ նախադասությունից ոչինչ չհասկացավ, որովհետև լեզուն անմատչելի էր ու, հիշեցում' ցանկություն էլ չկա սովորելու, - բացիր դե՛, մրսեցի՜։

Իսկ համարձակությունը երևում է հիմա։ Որովհետև սեղմում է էկրանի մի սեղմակին՝ միացնելով ձայնն ու խոսելով' հանկարծակիի բերելով երիտասարդին.

- Hoseok is not here (Հոսոկն այստեղ չի), - մի քիչ կոտրված, բայց հասկանալի անգլերենով։

Երիտասարդը խառնվում է, աչքերը խոշորացնում, հանկարծ հիշում, տղերքն են պատմել' Հոսոկը գրեթե հարսնացու ունի։

Բայց եթե գրեթե, ապա նա էստեղ ի՞նչ գործ ունի ու ինչու՞ է խոսում անգլերեն, այ էդ մանրամասնությունները չեն պատմել։

Չոն Ջոնգուկը հետ է մնացել բոլոր-բոլոր նորություններից, ու դա նրան նյարդայնացնում է.

- Open the door, please, I'm cold. I'm Hoseoks friend. (Բացեք դուռը, խնդրում եմ։ Ես մրսում եմ։ Հոսոկի ընկերն եմ)

- I can't, I don't know you. (Ես չեմ կարող, ես քեզ չեմ ճանաչում)

Ջոնգուկը ապշում է երկրորդ անգամ։ Էս դշխուհին ինչե՞ր է իրեն թույլ տալիս։

Հայհոյանքը ինքնըստինքյան է դուրս թռչում բերանից, հետն էլ անգլերենով, դե Ամերիկայից է եկել արքայազնը, ու հիմա էլ Շենսիի հերթն է ապշելու.

- Excuse me?! (Կներե՞ք)

Ջոնգուկն ուշադրություն չի դարձնում' հիշելով, որ հեռախոս կա, զանգել կա՜.

- Now I call Hoseok and you will see that he is my bro. (Ես հիմա զանգում եմ Հոսոկին ու դու կտեսնես, որ նա իմ եղբայրն է)

- I don't care, I don't know you and I won't open the door. (Կապ չունի (թքած ապե՜), ես քեզ չգիտեմ ու չեմ բացելու դուռը)

Գլխացավանք․․․

11 страница1 мая 2026, 12:21

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!