10 страница1 мая 2026, 12:21

Գլուխ Ժ

Հարված։ Արձագանք։ Հերթական հարվածը։ Արձագանք։ Կես վայրկյանի ընթացքում ևս երկուսը՝ աջ-ձախ, բոքսի պարկին։ Սպորտզալը լցված է հարվածի ձայներով անդադար, որովհետև Ջիմինը չնայած ուրիշ գործեր ունի, բայց մի տեսակ սրա կարիքը կար։ Քրտինքը հոսում է ճակատով ու անցնում կարճաթև շապիկի տակ՝ պարանոցով։ Էսպիսի հիմար մտածմունքներ դեռ չի ունեցել, հիստերիկ ծիծաղել է ուզում, որովհետև, գրողը տանի, սեփական սխալների հետևանքն է։ Մոլորվել է լաբիրինթոսում ու ելքը չի գտնում, դժվար էլ գտնի, եթե պանիկայի մեջ միայն անկանոն պտույտներ է անելու։

Փաք Ջիմին, յուրաքանչյուր ոք, ով կմտնի այդ լաբիրինթոս, միշտ էլ դժվար է ելքը գտնում։ Պարզապես դու խելացի տղա ես։ Հա՛հ, ի՞նչ խելացի։ Սեփական ծիծաղն է գալիս։

Մտքերում պտտվում է ամեն բան։ Առաջին հանդիպումը՝ Յունգիենց տան պատուհանից, երկրորդը՝ Յունգիենց տան բակում, երրորդը՝ էլի Յունգիենց տանը․․․ Ու հանկարծ մտքերը պտտվում են դեպի առաջ՝ տեսնելով նրան կիսաշրջազգեստով ու ձեռքը այտին՝ քսուքը քսելիս։ Ամեն ինչ վատանում է այն ժամանակ, երբ մտքում հանկարծ հայտնվում է Սանի《արի ժամադրության գնանքը》, սեփական հարցը, Յուջոնի զայրացած դեմքը։ Վերջին հարվածը շատ էր ուժեղ, ձեռքի ցավը բանի տեղ չդրեց․

- Սատանան տանի, - քթի տակ, ծանր շնչառությամբ ու չորացած շուրթերով, - ի՞նչ եմ անում։

Մտքերում հայտնվում է՝ ավելի լավ է խաղերս չխաղայի, որովհետև էնքան բան կա մտքում՝ պաշտպանել կարողանալ-չկարողանալուց սկսած ու համապատասխան-անհամապատասխան զույգով վերջացրած։

Փաք Ջիմինը խելագարվում է ասես ընդամենը մեկ-երկու ամիս անց։ Կանայք չար են։ Կանայք մտածմունքների առիթ են տալիս։ Փաք Ջիմինն էսպես աղջիկների պատճառով տառապել է մեկ էլ դպրոցական անհաս տարիներին, հիմա հասուն տղամարդ է, բայց ելքերից ոչ մեկը չի ընդունում, կամ էլ չի խոստովանում, որ ընդունում է։

Իրականում երկուսն էլ հիմար են։ Սպորտզալում քրտնած, տանջված Ջիմինն ու դասերից հոգնած ու շոկոլադով գինի խմող ու նյարդայնությունը հանդարտեցնող Յուջոնը։ 

Ճիշտը սկզբի բզեզից միանգամից հետո չվստահելն էր, ոչ թե վստահելն ու կրակն ընկնելը․

- Առը հա, թե կսիրահարվեմ, - բնակարանը լցվում է Յուջոնի ձայնով ու գինու հերթական կումն է կատարվում՝ ասես կնիք դնելով ասածի վրա, - քեզ է թվում, Փաք Ջիմին։ 

Գիշերն անուշ է, սառը, այտերին հարվածող։ Հարվածում է՝ ասես միտքը պարզեցնելով, բայց միևնույն ժամանակ չի ստացվում, որովհետև Ջիմինն էլ ե՞րբ էր էսքան մտածել մի ուղղությամբ։ Բայց անուշ սառնությունը մի քանի րոպե է ընդամենը հարվածում։ Որովհետև ոտքով տուն գնալն էսքան հեռվից էդքան էլ լավ միտք չի։

Լավը չի ոչ մի միտք իրականում։ Սպոնտան առաջացածն էլ, նախկինում մտքերում բույն դրածն էլ։ Լավը չի, որովհետև ճանապարը հեչ էլ տան ճանապարհը չի։ Երևի անհրաժեշտ է Յունգիենց թաղամասում մի տուն էլ գնել իր համար, թե չէ մեղր լինի ոնցոր, կպչում են ու կպչում։

Ամեն ինչ էր սխալ, բայց դե ասես տեղ հասնելով հասկացավ ու ճամփի կես տեղին կտրուկ կանգնեցրեց մեքենան։ Ուղղակի առջևում արդեն երևում էր Յուջոնի տունն ու կողքին էլ՝ Յունգիենցը։ Թող Յունգին բոլ-բոլ աղոթի, որովհետև էս անգամ ու էս ժամին Ջիմինը չի պատրաստվում խլել նրանց հանգիստը, չնայած մի սենյակի լույսը դեռ անջատած չի, ոնցոր թե հենց Յունգիենց ննջասենյակինն է։

Ու անջատած չի Յուջոնի տան, կարծես, հյուրասենյակի լույսը։ Լույս, ուր կարելի է ձգվել գիշերային թիթեռների պես։ 

Մեղր է քսած, հահ։ Քաղցր-քաղցր։

Ու հանկարծ զայրույթ է պատում սեփական հիմարության պատճառով, ձեռքը տանում է, որ《միացնի》մեքենան ու հեռանա հեռու-հեռու, որ անգամ մտածել չլինի էս ուղղությամբ, էն էլ ձեռքը հակառակն է անում։ Կայանում է ու դուրս գալիս՝ անիծելով, անիծելով, անիծելով սեփական հիմարագույնությունը։

Հա, Փաք Ջիմինը հիմար է, ինքն էլ է հասկանում ու եթե ինքն իր առջև լիներ հիմա, չէր զսպի ու ամբողջ փողոցով մեկ կբղավեր սեփական եսի վրա՝ խրատելով՝《դու էստեղ չպիտի լինես》։

Անիծվի Յունգին էլ էդտես, թե ի՞նչ բզեզ, ի՞նչ թիկնապահ, ի՞նչ բան։ Հանգիստ կարելի էր չէ՞ ապրել։ Հանգիստ ապրեր Յուջոնը գոնե, թե չէ սեփական կյանքը հանգստություն, ասես, անգամ մահից հետո չի գտնի։

Սեփական գլխում երկխոսությունն ու զայրույթը կարող էր երկար տևել, բայց սատանան է հաղթում մի ուսին նստած։ Թե՞ դա հրեշտակն էր։ Թե՞ միաձայն էին որոշել։ Ախ, գրողը տանի։ Էս հարցն ամենափոքր հարցն է ու կարողանում է դառնալ աշխարհի խոշորագույն հարցը, որովհետև Փաք Ջիմինը մեկ էլ էս թեմայով լարվել էր դպրոցական տարիներին, երբ նամակ էր դրել մի աղջնակի դարակում ու պատասխան զգացմունքներ ստացել։ Հետո բաժանվել են՝ մի քանի ամիս անց, որովհետև《բնավորությունները》չհամապատասխանեցին։

Կարծում եմ՝ Փաք Ջիմինը հիմա ոչինչ էլ չի հասկանում։ Թե ինչ է անում։ Իսկ անում է հետևյալը։ Մոտենում է շքամուտքին ու երեք անգամ թույլ թակում դուռը։

Յուջոնը կարող էր վախենալ, ու հա, անհանգստությունը պատեց։ Կարող էր անջատել լույսերն ու հանգիստ գնալ քնելու՝ առանց որևէ ձայնի, բայց էդ նույն ձև՝ առանց որևէ ձայնի մոտենում է դռանն ու անցքից տեսնում եկողին։

Փաք Ջիմինը կարող էր հիմա լինել Ջոնգուկի վերադարձի պատվին կազմակերպած փոքրիկ նստա-երեկույթին, բայց, Ջոնգուկը կասեր՝ փոքրանում է մեր շրջանակը, դավաճաններ։ Ոչինչ, կմեծանա՝ կհասկանա։

Շատ հիմար դրություն է ախր, որովհետև բացել չբացելու հարցն է հիմա, որովհետև ժամը ուշ է՝ ոչ կեսգիշերն անց, բայց դե։ Երակներում արյան գույնից չի տարբերվում գինու երանգը, որ քիչ առաջ հարվածել էր ոտքերին ու գլխին՝ հրամայելով քնել։ Բայց ամեն ինչ ասես հենց նոր վերջացավ, կարծես ոչինչ էլ խմած չլինի, որովհետև միանգամից ուշքի եկավ։

Ամեն ինչ երևի սխալ էր, ոչ մեկ էլ չգիտի՝ սխալն ինչ հարաբերականություն ունի։ Սխալ է ու վե՞րջ։ Չէ՜։ Երևի՛ սխալ է։

Դուռը բացվում է ու Յուջոնի աչքերի առջև գետնին նայող, ձեռքերը գրպաններում պահած Ջիմինն է, ով բարձրացնում է գլուխն ու անհարմար ժպտում իր սովորական, բայց անսովոր կիսալուսիններով․

- Ինձ թվում էր՝ ես եմ խմած, - Յուջոնը՝ առաջկտրուկ անելով։

- Հետն էլ էդ հալով դուռն ես բացել, - ավանդական գլուխը թեքելով, ու հանկարծ Յուջոնի մեջ ցանկություն է առաջանում մի բանով խփել էդ դատարկ գլխին։ Բայց հարվածում է բառերով։

- Ինչի՞ ես եկել։

- Եկել եմ տեսնեմ՝ լա՞վ է ամեն ինչ, - պատասխանը մեխանիկորեն է գալիս։ Ռոբոտացված։

- Տեսա՞ր, կարող ես գնալ։

Մի պահ Ջիմինի ժպիտը մարում է, որովհետև էսպիսի ընդունելության չէր սպասում, չնայած և սպասում էր։ Բայց էլի ժպտում է՝ էս անգամ մոլորված, հասկանալով հիմարագույնության աստիճանը․

- Ուրեմն բարի գիշեր։

Ու շրջվում է։

Յուջոնը հանկարծ մտածում ու արագ էլ մոռանում է սեփական հիմարագույնության մասին, որովհետև․․․

Կտրուկ բռնում է թևից ու շրջում դեպի իրեն։ Երևի գինի՞ն էր մեղավոր։ Կամ լուսինն էր վատ ազդել։ Կամ էլ քունն է տանում, էդ պահին չհասկացավ։ Ու որ կտրուկ շրջեց ու հպվեց շուրթերին, նույնպես վերջին պահին գիտակցեց։

Կամ էլ դեռ չգիտակցեց։

Ուղղակի հպվեց։

Իսկ ներսում բենգալյան կրակներ են՝ գունավոր-լուսավոր-պայծառ։ 

Ու, ասես, Փաք Ջիմինն էլ հետ չի մնում՝ նույնը պատասխանելով։ Բայց ոչինչ չհասկանալով։ Նոր վռնդում էր, իսկ հիմա համբուրում է այնպես, ասես վերջին անգամ է տեսնում։

Ձեռքը նուրբ այտին։ Կարող է և օգտվում է աղջնակի հրաբած վիճակից, բայց լավ էլ անում է։ Որովհետև հենց հիմա է հասկանում, որ պետք է։ Պետք է ու վերջ։ Առանց երկար-բարակ բացատրությունների։

Համբուրվում են։

Գրո՛ղը տանի, կամ գուցե' փա՛ռք Աստծո, համբուրվում են։

Հանկարծ ճնշման տակ Յուջոնը ետ է գնում, իսկ Ջիմինը դա զգալով' բռնում իրանից ու ավելի սեղմում իրեն։

Որպեսզի ավելի մոտիկ։ Որպեսզի առանց տարածության։ Որպեսզի առանց շնչելու կարողության։

Ու հա, շուտով շնչելու կարողությունն իսկապես կորչում է' ստիպելով երկուսին պոկվել իրարից ու շնչել։ Շնչել, սառը օդը ներշնչել ու հասկանալ վերջապես, թե ինչ կատարվեց։ Հարցերով լի հայացքով նայել միմյանց աչքերի մեջ, հասկանալ, որ երկուսն էլ կարմրել են առաջին համբույր ունեցող դպրոցականի պես։ Հասկանալ, որ ինչ-որ բան սխալ էր' ճիշտ լինելու հետ մեկտեղ, որովհետև...

Սեփական սրտի զարկերն այնքան բարձր են լսվում, որ թվում է' դիմացի հիմարը հիմա կլսի։

Ջիմինն էսպիսի զգացողություն վաղուց է ունեցոլ վերջին անգամ, Յուջոնն էլ նույնքան։ Ու հանկարծ, երբ ուղեղին է հարվածում կատարվածը, իսկ սրտի զարկերն ասես ավելի են զայրացնում, ուզում է կտրուկ հեռանալ։ Փախչել։ Գետինը մտնել։ Մոլորվել մշուշում, բայց ոչ թե դիմացի կիսալուսիններում։

Ու Ջիմինը բաց թողնել չի ցանկանում։ Ընդհակառակը' ավելի պինդ է սեղմում իրեն ու ժպտում։ Խորամանկ-խորամանկ։ Որովհետև այնքան հաճելի՜ է տեսնել մոլորված ու փախչող հայացքը։ Հրաշալի է։ Ամեն ինչ հրաշալի է.

- Էս ու՞ր ես փախչում։

- Ցուրտ է, տուն, - գրեթե չլսվող, բայց համարձակությունը չկորցրած ձայնով։

- Իսկ ինձ հակառակն է թվում' լա՜վ էլ տաք է։

- Ուշ է։

- Ճիշտ ժամանակն է։

- Փաք Ջիմի՛ն, - զայրանալով։ Որովհետև ֆիլմերում հիմա պիտի ամաչեին ու ամենքը աշխարհի մի ծայրով ցրվեին մի քանի ժամով կամ օրով, որ հասկանան սեփական եսի ուզածը, բայց էս հիմարն ամեն ինչ փչացնում է։ Անգամ փախչելու ցանկությունն է կորչում ու առաջ գալիս մի բանով գլխին հարվածելու ցանկությունը։

- Նայիր, ես լուսացույցի գույներից օգտվել շատ լավ գիտեմ։

Ու մինչ Յուջոնը կհասկանար, մինչ որևէ բան կխոսեր, Ջիմինն էլի է համբուրում։ Սեղմելով ու հրելով ետ' դեպի տուն։ Հանկարծակիության հետ մեկտեղ Յուջոնն ասես հալվում է' մոռանալով, որ նոր փախչել էր ուզում։ Դուռը փակվում է նրանց ետևից' շշնջալով, որ այլ ելք չկա այլևս։ Իսկ այլ ելք պետք էլ չի։ Որովհետև հանկարծ հանգստությունը պատեց' միախառնվելով արյան գինուն, ու սրանից ճիշտը չկար։ Անգամ երբ մատները սահում են հագուստի տակից' ողնաշարի վրայով, ու երբ Յուջոնի մատները սահում են տղայի մազերի մեջ' խելահան անելով։

Ոչինչ ճիշտ չէր կարող լինել սրանից բացի։ Հետո կմտածեն։ Ժամանակ կա։

Ժամանակ չկա

Յունգիենց տան ննջասենյակի լույսը դեռ մարած չի։ Ու Յունգին էր էնտեղ, որ, իրենից անկախ, որոշեց դուրս նայել։

Ու ականատես լինել հետաքրքիր տեսարանի' իր վրա գրավելով նաև նոր սենյակ մտած կնոջ ուշադրությունը։ Ով նույնպես միացավ《կինոդիտմանը》.

- Եթե հանկարծ ինչ-որ բան, - սկսում է Սենան' հայացքը տանը անհետացած զույգից թեքելով դեպի Յունգին, ում հայացքը դեռ նույն տեղում էր մնացել գամված։ Զարմացած չի, սպասում էր սենց մի բանի։ Բայց և հանգիստ չի, - անձամբ եմ Ջիմինի հարցերը լուծելու։

- 《Փոխանակ ուրախանաս》, կասեիր դու, - ու շրջվում է անկողնում տեղավորվող կնոջ կողմը' նույնպես պառկելով նրա կողքին, մեջքի ետևում։

- Ես զգուշացրի, - որովայնին զգալով տղամարդու ձեռքի հպումը։

- Մեծ մարդիկ են, վերջացրու, - ու ուսն է համբուրում։ Հանկարծ Ջիմինենց նրբությունները կտրուկ փոխանցվեցին նաև իրեն, - իրենք գիտեն' ինչ են անում։

***

Երբ Հոսոկը լսեց քեռուն ու նրա հետույքը փրկելու համար որոշեց ընտելացնել չինական վիշապին, ամեն ինչ այնքան էլ վատ չէր թվում, չնայած նրան, որ էդ վիշապի հայրը հեչ էլ Շռեկի էշը չէր։ Դա, իհարկե, հետո նկատեց։ Բայց մի քանի օր անց, շաբաթ, կարելի է ասել, ամեն ինչ ոչ թե այնքան էլ վատ չէր թվում, այլ վատ էր այնքան, որքան չէր եղել երբևէ։ Սկզբի համար։ Այն սկզբի, որում դրական նոտաների նշույլներ էին երևում։ Որովհետև․․․

Որովհետև գրողը տանի Հոսոկի քեռուն, ով մանրամասներ մոռացել է ճշտել։

Գիշերային փողոցները գեղեցիկ ու չափավոր հանգիստ էին թվում մինչև այն պահը, երբ վարորդը, ով քշում էր կարմիր Նիսանը դեպի Շենսիի տուն' քեռու երեկույթից, իսկ կողքին Շենսին, նկատեց ետևից նույն արագությամբ եկող սև Տոյոտան, ականջներով բաց թողեց Շենսիի զգուշացումը'《վաղը սպա եմ գնալու》, չնայած Շենսին տեղեկացնում էր միայն որպեսզի խնդիրներ չառաջանան, ու արագացրեց։ Շենսին հանկարծակիի է գալիս' մտածելով, որ պատճառը Հոսոկի զայրույթն է, ընդհանրապես երեկույթի պատճառով, բայց չէ։ Միայն ապշած հայացքն է գցում Հոսոկի վրա, մինչ տղան աչք է գցում նրա ամրագոտուն' համոզվելով, որ կապած է։ Հետո զգուշացնում.

- Պինդ բռնվիր։

Էքստրեմալ արագությունը Շենսիին դուր չի գալիս, այդ պատճառով էլ բռնվում է բռնակից.

- Էս ի՞նչ էքստրիմի կտրուկ հարված էր։

Բայց որևէ բան ասելն անհնար է դառնում, որովհետև ինչ-որ բան հարվածում է մեքենայի ետևի պատուհանին ու թռչում մի կողմ։ Շենսին էլ, Հոսոկն էլ վեր են թռչում, իսկ Շենսին ապշում.

- Էս ի՞նչ էր։

- Փամփուշ։ Գլուխդ կախիր։

Բնական է' ինֆորմացիան լսելուց հետո մինչ մի բան կաներ' քարացած վիճակից դուրս գալու համար, երկրորդ հարվածն է լսում.

- Շան որդիներ, Ջեննիս, - հետո մինչ Շենսին գլուխը պահել էր ձեռքերով ու կռացել, հասցնում է զգուշացնել, - մի վախեցիր, պատուհաններն անխոցելի են։

Հա, դրա համար էլ կտրուկ հարվածից բացի ոչինչ չլսվեց ու չկոտրվեց։ Գիտե՞ք ինչքան փող է ծախսել դրա համար Ջեննիի վրա։

- Ու ես պիտի կյանքս մեկի հետ կապեմ, ով սենց բաների մեջ է խառնված, - չկառավարելով բղավում է Շենսին, որովհետև վախենում է, գրողը տանի։ Չինաստանում ոչ ոք չէր համարձակվի, որովհետև յուրաքանչյուրը գիտեր, թե գլխի գալիքը ինչ կլինի։ Սա՞ ինչ է, գրողը տանի։

- Քեզանից խոսիր, հա՞։

Հայելով նայում է ետևից նույն արագությամբ եկող մեքենային ու որոշում. Էսպես չի լինի, պետք է մի բան անել։

Թարթում է ետևի《ֆառերը》, ինչ որ բան հասկացնում, որից հետո կրակոցները դադարում են.

- Վե՞րջ։

- Համարյա։ Մի քիչ էլ դիմացիր։

Մեքենան շրջվում է ինչ-որ դատարկ փողոցի վրա ու շուտով կանգ առնում։ Շենսին վախվորած բարձրացնում է գլուխը' ոչինչ չհասկանալով, կամ մի բան կռահելով.

- Հիմա վե՞րջ։

- Չէ դեռ, մնա մեքենայում, - ու ձեռքն է տանում դռանը, որպեսզի բացի։

Բայց։

Շենսին կտրուկ բռնում է նրա դաստակն ու խոշորացած աչքերով նայում.

- Գժվե՛լ ես, ինչ է։ Քշիր տու՛ն։ Կամ մի կորած տեղ, չգիտեմ։ Էնքան է պոկվենք, ի՞նչ ես անում։

- Մադմուազել, - թույլ ժպտում է' քթին մատով թույլ հարվածելով, - դու ինձ դեռ լավ չես ճանաչում։ Մի վախեցիր ու հանգիստ նստիր։ Հիմա կգամ։

- Փորձվիր չես եկել։ Պապային կասեմ, գլուխդ կուտի։

- Հավատում եմ, հավատում եմ, - հա, լարված էր, բայց պայծառ ժպտաց' ասես համոզելով, որ իր գործի գիտակն է։ Շենսին մի տեսակ վստահեց։

Դեպի մեքենան են ուղղված Տոյոտայի լույսերը, ու դրանից դուրս է գալիս մի երիտասարդ։ Դեմքը չի երևում, բայց շուտով կանգ է առնում, իսկ Հոսոկը անվտանգության կանոնները գիտի. Շատ առաջ չի գնում։ Հոսոկը արագ մտքերից հեռացրեց այն, որ սա կարող է Յունգիին հանգիստ չտվողներից լինել, ու ուղղեց գոտկատեղի ետևում թաքնված ատրճանակը։ Երիտասարդն իսկապես երիտասարդ էր երևում։ Տեսնողը կասեր դպրոցական է, դրա համար էլ Հոսոկը բարձրաձայնեց.

- Գիտե՞ս, որ ատրճանակը խաղալիք չի։

- Եթե չիմանայի, չէի օգտագործի։

- Ու ինչի համա՞ր։ Գոնե էդքան հետևիցս գալով նկատեցի՞ր, որ օրիորդ էլ կա մեքենայում, - արտաքին հանգստությունը Հոսոկը պահել շատ լավ գիտեր, - վախեցնել կա, բան կա։

- Հենց էդ օրիորդն էլ ինձ պետք է...

10 страница1 мая 2026, 12:21

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!