Գլուխ Թ
Առնետ բառը ծանոթ էր Լիհյոնին, որովհետև ժամանակին, ավագ Մինի հետ աշխատելու ժամանակ, մեկին լավ էլ գտել են։ Լավ էր մի բան՝ գրեթե միանգամից էին գտել, բայց այն, որ հիմա նստած է Յունգիի առջև ու, նայելով թղթերը, տեսնում է անցած անգամվանից սար ու ձորերով տարբերվող տեսարան, հաստատ է։ Այն, որ հիմա եկամուտի 5.7%-ն է կորսված, խայտառակություն է։
Այն, որ նստած է Յունգիի առջև, փաստ է։ Բակց ափսոս, վերջապես մի քանի օր տանն էր, կինը չի սիրում, երբ ազատ օրերին փախչում է տանից, բայց նրան ասում է《Կներես, սիրելիս, կաշխատեմ շուտ գամ》կամ《Ախր լավ գիտես, առաջինն աշխատանքի հետ եմ ամուսնացել, նոր՝ քո》, էլի ներողություն խնդրում, երեխաներին համբուրում ու դուրս գալիս՝ խոստանալով շուտ վերադառնալ։
- Ստուգել ու հսկել եմ բոլորին, ոչ մեկի մոտ կասկածելի բան չեմ գտել։ Բայց ոնց տեսնում եմ, լավ չեմ ստուգել։
- Սրանից հնության հոտ է փչում, - ուշադրությամբ զննելով թղթերը, - սենց բանը միանգամից չեն անում։ Պլանավորում են ու կամաց-կամաց իրագործում։ Քանի՞ տարի ես աշխատանքի անցել։
- Հինգից մի քիչ ավել։
- Ուրեմն էս արդեն մեր բացթողումն է։ Իմ ու հորդ։ Եթե ուշադիր նայենք թվերին, վեց տարուց ավելի է էս երևույթը կա, ու մենք ուշադիր չենք եղել։ Պետք է ստուգել բոլոր հին աշխատողներին՝ հատկապես հաշվապահության ու ապրանքափոխադրման հետ կապ ունեցողներին։
- Ու էս ամենը հենց հիմա պետք է գլխիս թափվեր, - երկու ձեռքի մատներով աչքերը տրորելով։
- Բա՞ն է եղել ուրիշ, - թերթը դնելով սեղսնին ու ուշադիր նայելով ընկերոջ որդուն։
- Չէ, ոչինչ։ Կզբաղվեմ էս հարցով։ Չեն փախչի։
- Տես, եթե օգնություն պետք լինի, կողքիդ եմ։
- Գիտեմ, հյոն։ Շնորհակալ եմ։
Բայց Մին Յունգիի մտքերում լիքը բան կա. Պահը։ Հենց էս պահի՞ն պիտի բացահայտվեր։ Նեղ պահին, երբ առանց այն էլ ոչինչ նորմալ չէր։ Գժվել կարելի է, բայց Մին Յունգին Մին Յունգին չի լինի, եթե ուժերը չհավաքի ու չբացահայտի ոչինչ։ Սա արդեն նյարդայնացնում է։
***
Ինչպես հայտնի է՝ երբ Սանն ու Յուջոնը սկսում են զրուցել, ամեն ինչ գնում է վեճի ուղղությամբ։ Բայց երբ բոլոր խոսքերից վերացնում ենք սուր բառապաշարը, պարզ է դառնում, որ խոսելն այնքան էլ դժվար չէ։ Միգուցե խոսելն է շփման ու խնդիրների լուծման գլխավոր գրավականը, բայց սխալ խոսքը կտանի դեպի փակուղի։ Հետաքրքիր միտք կա՝ մենք մեր զգացմունքներին հակառակ վերաբերմունք ենք ցույց տալիս։ Ռեակտիվ գոյացություն է ասում են, բայց ինքնին երեխայություն։ Բայց էդ երեխայությունը հատուկ է նաև մեծերին։ Ամենապարզ օրինակը Սանն ու Յուջոնն են։ Ո՞վ է ասել, որ ատելությունը չափից այնքան շատ է, որ անընդհատ կծում են իրար բառերով։ Չէ։ Ատելություն չկա։ Կա երեխայություն։ Թեկուզ և հասուն մարդիկ են։
Յուջոնը հասկանում է, որ ռեակտիվ այդ գոյացությունը պարզ-հասարակ անիմաստություն է, երբ տեսնում է Սանին՝ ինչ-որ աղջնակի օգնելիս, ով դասերի պատճենները գցել էր հատակին։ Նկատեց ժպիտներն էլ, անգամ Սանինը, քաղաքավարությունն էլ, բայց զվարճանքը չպահեց ու աղջնակի հեռանալուց հետո հարվածեց տղայի ուսին.
- Օ՜, լրիվ ջենթլմեն։
- Ձայնդ, է՜, - առաջ անցնելով ու ավելի զվարճացնելով աղջնակին։
- Լավ բանն ասում եմ՝ նեղանում ես, վատն եմ ասում՝ նեղանում ես, փֆ, - հասնելով ու կողքին քայլերով։
- Ջիմինդ ու՞ր է, գնա նրա նյարդերը կեր էլի, լուրջ եմ ասում։
- Նրա նյարդերը դժվար է ուտել։
- Այսինքն չես հերքում, որ քոնն է, - քմծիծաղով։ Արդեն դուրս էին գալիս մասնաշենքից։
Իսկ խոսքերը վերջապես տեղ հասան.
- Յա՜, իհարկե չէ։ Այսինքն... այսինքն իմը չի, - ահա, հաշիվը կարծես 1։1 է։ Հիմա էլ Սանի հերթն է քմծիծաղելու։
- Կակազեցիր, չհավատացի, - Սանը շա՜տ իզուր է էսքան վստահ, որովհետև մարդ ես, Յուջոնը կարող է զայրանալ ու հարվածել։
Եվ այո, զայրանում է ու հարվածում ուսին, հետո արագ առաջ անցնում։ Առաջ անցնում արդեն դրսում, երբ դարբասներին պիտի հասնեն։ Երբ մի բան կամ միանում, կամ անջատվում է Սանի ուղեղում։ Երբ կանգ է առնում, նայում արագ շարժումից Յուջոնի թափահարող մազերին, երբ Յուջոնը կանգնում է արդեն դարբասի մոտ՝ դրսի կողմից, իսկ Սանը՝ ներսի։ Երբ ձայնը դարբասի մուտքով հասնում է Յուջոնին, որովհետև Սանի ներսում ինչ-որ բան շատ սխալ ժամանակ կամ միացավ, կամ անջատվեց․
- Արի գնանք ժամադրության։
Երբ դարբասից դուրս մեքենային էր հենվել Ջիմինը, երբ ընդամենը մի երկու ուսանող էին դուրս գալիս դասերից, երբ Ջիմինն էլ, նրանք էլ լավ էլ լսեցին, ու երբ Յուջոնը հանկարծ կանգ առավ՝ հասկանալով, որ նայում է Ջիմինի աչքերին, իսկ ծոծրակն այրում է Սանի հայացքը։
Սխալ էր ամեն ինչ։ Ջիմինի հանգիստ հայացքն էլ, Սանի արտահայտությունն էլ, քարի պես անշարժ կանգնելն էլ։ Որովհետև․․․
Հետ դարձ, Ջիմինը հայտնվում է երկրորդ պլանում, Յուջոնը նայում է Սանին ու սրտաճմլիկ տեսարաններ այստեղ պետք չեն։ Որովհետև Յուջոնը սովոր է հարցերը միանգամից լուծել․
- Գժվեցի՞ր։
- Չէ, ինչի՞։
- Չէ դու հաստատ գժվել ես։ Ատում եմ էդպիսի կատակները։
- Իսկ ես կատակ չեմ անում, կարող ես մտածել, ես չեմ շտապեցնում, - ինչ-որ ժպիտ, անցնում է կողքով, դուրս գալիս դարբասից ու նայում Ջիմինին, ում հայացքը լարվել էր, - Ջիմին-շի, - ուղղակի բարևելու փոխարեն, ուղղակի գլխով անելով ու ինչ-որ հաղթական ժպիտով, չնայած լավ էլ գիտեր, որ դրական արդյունք դժվար էլ լինի։
Ու հիմա Ջիմինը կարող էր մոտենալ, սպառնալ, հասկացներ՝ հեռու մնա, որովհետև անձամբ խառնել է սեփական զգացմունքները, բայց և մյուս կողմից միացել է ուղեղը, որովհետև շտապել պետք չի։ Որովհետև էդպես է պետք․
- Գնա՞նք, - ձայնն է հարվածում Յուջոնի ծոծրակին, ու նա վերջապես շրջվում է դեպի տղան, ով էդպես էլ ոչ մի էմոցիա չարտահայտես։
Հետ բերեք միշտ կատակող, լկտի կատակներ անող ու ուրախ Ջիմինին, որովհետև լուրջը մի տեսակ անհարմար է։
Մեքենայում լռություն է, որովհետև երկու մտքեր խորացել են, որովհետև յուրաքանչյուր բարձրաձայնվող բառ անհեթեթ է թվում, որովհետև պետք է լռել։
Պետք չի լռել․
- Ի՞նչ ես պատասխանելու, - որովհետև Ջիմինը չի դիմանում։ Թեկուզ զուսպ է, բայց ո՞վ է ասել, որ զուսպ ցույց տալն իրականում զուսպ լինել է նշանակում։ Մանավանդ երբ ուզում է ցանկացած պատասխանը լսել։
- Արդեն պատասխանել եմ։
- Լա՞վ ես մտածել, - համոզվելու համար։
- Ձե՞ռք ես առնում, - հարմարվելով ու նայելով տղային՝ կողքից։ Էս է՞ն Ջիմինն է հաստատ, որ Յուջոնի տանը գիշերելու ցանկություն էր հայտնել։ Մի տեսակ նեղացնում է իր էս վերաբերմունքով, որովհետև ինչքան էլ Յուջոնը ուշադրություն չդարձնի հիմար կատակներին, ինչքան էլ սահման պահի, ինչքան էլ էդ սահմանը թույլ չտա անցնել, բայց նեղվում է։
- Ինչի՞։
Ինչի՞։ Ընդամենը ինչի՞։ Հիմար տղա, աղջիկների լոգիկա է, չե՞ս հասկանում․
- Հեչ, - ուղղվելով ու նույնպես ճանապարհին նայելով։
Ջիմինը իր ուզած պատասխանը լսեց, ուղղակի սեփական քայլերն անելու համար ռիսկ է պետք։ Որովհետև հիմա ոչ թե սիրտը, այլ ուղեղն է աշխատում։ Իսկ երբ ծանր ու թեթև ես անում ամեն բան, չի նշանակում, որ ճիշտ քայլ ես անում։ Մնում է գիտակցես, Փաք Ջիմին։
***
Հոսոկը հասկանում է, որ լեզու գտնելը հարսիկի հետ այնքան էլ դժվար չի, երբ հասկանում է, որ զանգից հետո դուռը հեշտ է բացվում ու առջևում հայտնվում է մի քիչ քանդված, բայց էդ խառնության համար ասես անհանգիստ Շենսին, ով մի կողմից էլ անտարբերության դիմակը ուզում է պինդ պահել դեմքին։
Ինչու՞ խառը։ Որովհետև հագին վերնաշապիկ է երկնագույն՝ կորած ներկերի մեջ, մազերը մի փնջի մեջ են հավաքված, իսկ ձեռքերը սրբում է ինչ-որ խոնավ կտորով։ Ավելորդ հարցեր դեռ տալ չի ուզում, չնայած զարմացած հայացքն իրեն մատնում է։ Ավելորդ հարցեր տալ չի ուզում, որովհետև օրիորդի բնավորությունն էլ ասես լավ է սովորել՝ դուր չի գա․
- Ինչո՞վ եմ պարտական։
- Նախ բարևում են, հետո՝ հրավիրում ներս։
- Հաշվենք բարևել, հրավիրել եմ, հիմա էլ հրաժեշտ եմ տալիս։
- Կարո՞ղ եմ իմանալ, - աղջկա պես ձեքերը կրծքին ծալելով, բայց դռան արանքին հենվելով, - ինչի ինձ սենց տանել չես կարողանում։
- Ռեակտիվ գոյացություն է։
- Հը՞, - Հոսոկը չհասկացավ։ Ինքնուրույն դժվար էլ հասկանա։
- Հեչ, կարող ես ներս գալ։
- Խորապես երախտապարտ եմ, մադմուազել, - ու մինչ արդեն Շենսիի մեջքն է հեռանում բնակարանի խորքում՝ Հոսոկը հանդիսավոր կերպով խոնարհվում է՝ զարմացնելով ու զվարճացնելով տիկինին, ով էդ պահին Շենսիի բնակարանի կողքով էր անցնում։
- Ասում ես՝ ինչով եմ պարտակա՞ն, - լոգարանում լվացվելով, մինչ Հոսոկի ուշադրությունը գրավեց բնակարանի կենտրոնում դրված կտավը՝ չնայած ինչ-որ կտորով փակված, ասես Շենսին չէր ցանկանում, որ ինչ-որ մեկը տեսնի։ Հոսոկը դա հասկացավ, երևի կարծում էր Շենսին էլ ի՛ր բնավորությունն է սովորել, որ մտածում է, թե Հոսոկը չի բացի նկարը։ Բայց այ դժբախտություն, Հոսոկին դա հետաքրքիր թվաց, քանզի դա նկարել էր Շենսին, ըստ էության, այն մարդը, ումից նման բան սպասելն ամենավերջին բանն էր։
- Հեչ, - բարձրաձայն, որ "հաղթի" ջրի ձայնին, - ուզում էի հանգստանալ։
Ու Հոսոկը կիսաբացեց նկարը։ Պատկերը հետաքրքիր էր։ Դիմանկար էր։ Հետաքրքիր էր այնքանով, որ տղայի դիմանկար էր։ Ու ավելի հետաքրքիր էր այն, որ․․․ հրաշալի էր։
Փակեց, նստեց բազմոցին՝ կորցնելով այդ մտքերը, դե մեկը կլինի էլի։ Իսկ հյուրասենյակում հայտնվեց Շենսին՝ ձեռքերը կրծքին ծալելով․
- Քո համար հանգստյան գոտի չի էստեղ։ Գնա քո տանը հանգստացիր։
- Մեծ հաճույքով, բայց բազմոցս զբաղված է։ Եղբայրս եկել է ԱՄՆ-ից։ Իսկ եթե գնամ, հանգստությունն ապահովված չի լինի, - ու անգամ թինկն է տալիս բազմոցին՝ ավելի պայթեցնելով Շենսիին։
- Հե՜յ, ուրեմն ընկերներիդ տուն գնա։
- Հարմար չի։ Մեկը տանը չի, մյուսը երկրում չի, մյուսն էլ տանն է, բայց շատ է բարձրաձայն, էն երկուսն ընտանիքատեր են, երեխաների հետ հանգստանալ դժվար կլինի, - աչքերը փակ։
- Կարծում ես՝ էստե՞ղ է հանգիստ։
- Ահա, եթե բնավորությանդ համաձայն չսկսես անիմաստ տեղը հենց այդ բնավորությունդ ցույց տալ։
- Էդպես, հա՞։
- Սուրճ կդնե՞ս, - շատ կտրուկ փոխելով թեման, չնայած պատասխանը լավ էլ գիտեր։
- Ձեռք էլ ունես, ոտք էլ, գնա դիր։
Հանկարծ մտքում հայտնվեց փոքրամարմին ու փխրուն Միյոնը, ով սրճարանում է աշխատում ու արագ պատվերը բերում, ու հիշում է, որ մի անգամ էլ է համեմատել․․․ ժամանակին շատ ճիշտ էլ կռահել էր պատասխանը։
Օրիորդի ֆշշոցը հեռանում է խոհանոցում, երևի Հոսոկը հենց դա էլ ուզում էր՝ չնայած նրան, որ տունն իրենը չի։ Բայց այ հիմա լիարժեք լռություն է։ Համ էլ հո ընդմիշտ չի եկել։ Եղբայրն է ԱՄՆ-ից եկել, դե եղբայրը որն է, Ջոնգուկը, պիտի հավաքվեն․․․ Երևի։ Ու երևի ո՛չ Յունգիենց տանը։ Յունգին, կարծես, խառն էր։
Մի քանի րոպե անց քստիկների քստ-քստոցը մոտենում է հյուրասենյակին ու կանգ առնում բազմոցի սեղանի մոտ, որի ապակե մակերեսի ձայնը շատ հստակ է լսվում։
Այդ մակերեսին է հայտնվում սուրով լի բաժակը, Հոսոկը թեքեց գլուխը՝ տեսնելու համար։ Ու տեսավ։ Շենսիի կրկին հեռացող քայլերն էլ հետը։
Հոսոկը ժպտում է, էլի փակում աչքերն ու բարձրաձայնում․
- Էս ի՞նչը փոխվեց։
- Ես քեզ չեմ ատում, - հստակ ձայնով։ Շենսին ընկճվողներից չի, չնայած մեջքով կանգնած է խոսում։ Չէ, Հոսոկի աչքերը դեռ փակ են, - ուղղակի կապվելու անհրաժեշտություն չկա։ Իսկ ես դեռ հետ վերադառնալ եմ ուզում։ Ռեակտիվ գոյացությունն այ դա է։
Մարդիկ նման են կտավի, ու թե նկարիչը ինչ գույներ է դրանց հատկացնում իր ներկապնակից, դա էլ որոշում է նրանց էությունը։ Երբեմն մի երկու գույն խառնվում են՝ անհասկանալի խառնուրդ ստանալով։ Թե կարող ես, գլուխ հանիր։ Բայց Հոսոկի մոտ դա ստացվում է ասես։
***
- Խոսակցության ընթացքում Բոբբիի անունն են տվել։ Տղերքը շատ բան չեն հասկացել, բայց կռահել կարելի է։ Էստեղ հաստատ Վիշապի մատն է խառը։
- Որոշել է խաղաքարտերը վերջնական բացի՞։
- Կարծես թե, - պատասխանում է Չանյոլը Յունգիին, ու չեն քաշվում օֆիսում Լիհյոնի ներկայությունից, որովհետև նա առաջինն է, ով պիտի իմանա էսքանի մասին, - էլ ինչ-որ բան է՞ պատահել։
- Հա, գործակալության շահույթի համարյա վեց տոկոսը կորած է։
- Կասկածներ կա՞ն՝ ով կարող է լինել։
- Դեռ չէ, ընթացքի մեջ է ամեն ինչ։
- Ու ամեն ինչ միաժամանակ, - աչքերը տրորելով, - նոր կադրերը դժվար կարողանային էդպիսի բան ֆռռացնել, հների վրա կենտրոնացի։
- Էդպես էլ անում եմ։ Հենց էնպես էդ ամենն անել դժվար կլիներ, հաստատ դրսից կառավարող կա։
- Ու՞մ հետ ունես համաձայնագրեր, դրանց էլ ուշադրություն դարձրու։ Կամ էն գործակալություններին, որոնք ուզել են պայմանագիր կնքել, բայց հայրդ կամ դու չեք համաձայնվել, - իր լուման է դնում Լիհյոնը։
- Յոնջունին ասել եմ՝ ցուցակ կազմի, շուտով պարզ կլինի։
Մի պահ լռություն տիրեց, հետո Յունգիի բնավորությունն իմանալով՝ Չանյոլը անհամարձակ սկսեց․
- Ըմ․․․ - երկուսի ուշադրությունն էլ իր վրա գրավելով, - կարո՞ղ է Սենային երեխաների հետ մի տեղ ուղարկես, քանի դեռ ամեն ինչ չի հանդարտվել։
- Ուղարկեմ ու ավելի անհանգիստ լինե՞մ։
- Տղերքիցդ մեկին կամ երկուսին հետները թիկնապահ կարգիր։
- Իմ ընտանիքի անվտանգության հարցերն արդեն ես կլուծեմ...
