Գլուխ Ը
Երբ Թեսոկը Յունգիին էր հանձնում TS Group-ի Սեուլի մասնաճյուղը, այնքան էլ վստահ չէր, որ որդին կարող է այն ղեկավարել ու ղեկավարել ճիշտ։ Անկեղծ ասած՝ Յունգին էլ էր կասկածում։ Բայց ամենևին պարադոքս չէ սեփական ուժերին չհավատալը, վատ է, երբ հարազատդ չի հավատում ուժերիդ։
Որովհետև Յունգին ոտքի կանգնեց անգամ հոր սկեպտիկ հայացքի ներքո՝ կողքին ունենալով հաստատական հակացքով նայող Սենա։ Ընդամենը մեկ《դու կարող ես》ու վերջ։ Նա նստած է սեփական օֆիսի աշխատասենյակում ու մտածում է դեսից դենից։ Հա, ամեն ինչ կիտվել է։
Մտքերի հոսքը մի պահ կանգ է առնում, երբ լսվում է դռան թակոցն ու ներս է գալիս Յոնջունը։ Թույլտվություն պետք չի, եթե հարցը A կամ B մակարդակի կարևորության է։ Հա, բոլոր հարցերը բաժանված են կարգերի։ Իսկ A-ն ու B-ն կարևորագույններն են․
- Բարի լույս, հյոն։
Յոնջունը հինգ տարի առաջվանը չէ։ Յոնջունն ավելի զուսպ է, ավելի հաստատակամ, ավելի գործին նվիրված, չնայած երրորդը երբեք էլ փոփոխության չի ենթարկվել.
- Ի՞նչ կա, - Յունգիի հարցը, իսկ երիտասարդը նստում է առջևում՝ մաքբուքը դնելով սեղանին։
- Լիքը բան։ Դու ինձ չինական ռեստորանում ընթրիք ես պարտք։
- Դու չինական ընթրիք մենակ ծանր աշխատանքից հետո ես ուզում, ուրեմն լավ ես աշխատել։
- Ավելին՝ չեմ քնել։ Հանուն քեզ ամեն ինչ, - ու բացում է անհրաժեշտ էջը ու շրջում էկրանը դեպի հյոնը։ Ու անցնում գործի, ավելորդ զրույցների ժամանակը չի, - Չվե Իլհուն։ Չէ, սպասի, - ու էլի դեպի իրեն է ուղղում էկրանը՝ էլի գտնելով անյրաժեշտ էջը, - Բոբբի ու Ջեբոմ։ Սրանք դե շախմատի զինվորներ են, հետաքրքիր է մի բան․ Բոբբին իրական անունը չի, շատ եմ քրքրել, բայց Ջիմինը տեսքից հասկացավ, որ ճիշտ եմ գտել։ Իրական անունը Քիմ Ջիվոն է։ Ջեբոմին չգտանք, կամ չկա էդպիսի մարդ, կամ անունն է ուրիշ, կամ էլ լավ մաքրել են յուրաքանչյուր ինֆո։ Բոբբին ժամանակին մի քանի անգամ ոստիկանության ճաղերի ետևում է հայտնվել։ Սկզբում մանր գողություններ, հետո վերաճել է նորմալ չափերի հանցագործությունների։ Շուտով սա հայտնվում է, - նկարը փոխվում է, - Չհվե Իլհունի ղեկավարության ներքո։ Ոնց հասկացար՝ Իլհունն էլ իր հերթին ընդհանրապես մաքուր չի...
***
- Փաք Ջիմին, ինչու՞ չեմ զարմացած։
Զարմացած չի, որովհետև նշանակված ժամից շուտ Յուջոնի տան դուռը թակելն արդեն սովորություն է դարձել։ Ապուշ ժպիտով նայում է խառը աղջնակին, ով հոգոցը չի զսպում, ու ձեռքի զույգ սուրճն է բարձրացնում․
- Բայց հո դասս լավ եմ սովորել, - խոսքը սուրճի մասին է։
- Ինչ խոսք, էդ մեկը ճիշտ ես։
Ցուրտ է, տուն անցնելու ժամանակն է։
Յուջոնը հիմար չի, էնպես չի, որ մտքով երբեք չի անցնում վտանգը։ Անցնում է, էն էլ ինչպես։ Այնպես, որ․․․ որ մտքերում առաջանում են Սենան ու իր հրաշալի ընտանիքը։ Նրանց միայն երջանկություն է ցանկանում՝ ժպիտներով ու մանկական ճիչով, որովհետև անկեղծ՝ չգիտի, թե ինչ է կախված նրանց տանիքի գլխին, ինչ սև ամպ է դա, ու արդյոք այդքան վտանգավոր է՝ հաշվի առնելով մի քանի օրվա դեպքը։ Զգուշանալ է պետք։ Դրա համար էլ միշտ տեսնելով Ջիմինին՝ հարցնել է ուզում, ուղղակի խառնվում է իրար, հիշում, որ իր գործը չի, չնայած իր գլխին էլ է էդ վտանգը կախված։ Էսօր կհարցնի՞։ Հիմա՛ կհարցնի․
- Յունգիենց գործերը, - մի պահ կանգ առնելով ու տեսնելով, թե ինչպես է Ջիմինը նստում խոհանոցի բարձր աթոռին։ Տնավորվել է հիմարը։ Ու Յուջոնը չի հասկանում՝ հաճելի է դա, թե տհաճ․․․ տարօրինակ է դա, - ո՞նց են։
- Նորմալ, մի անհանգստացի, - երևի կեղծ, բայց էլի պայծառ ժպիտով, - Յունգին իր գործը լավ գիտի։
- Էդ մի բանը հերքել չեմ կարող։
Դե սեփական մաշկի վրա է զգացել։
Հետո սեփական սենյակ է բարձրանում՝ պատրաստվելու, մինչ Ջիմինը շրջում է առաջին հարկով ու վերջնական կանգառը գտնում բազմոցին։ Հեռուստացույցի առջև, ուր Քայլող դղյակ անիմեն էր ընթանում։ Հետաքրքիր է, ուղղակի հազար անգամ նայած կլինի՝ ամեն անգամ մի ձև հասկանալով։
Կարծես թե Յուջոնի դասերն էսօր թեթև են։ Ինչի՞ց հասկացավ։ Դե որովհետև աստիճաններով իջնում է հարդարված, թեթև աշնանային կիսաշրջազգեստով, նույն եղանակի կրունկավոր կոշիկներով աղջնակն, ով․․․ չէ՜, ոչ մի աղջնակ, իսկական օրիորդ է։ Ջիմինը լուռ է՞։ Ջիմինն ապշած է։ Յուջոնին էսպիսին տեսնելը բացառիկ հնարավորություն է․
- Իդեպ, - չնայած վստահ է քայլվածքը, բայց մի քիչ էլ անհարմար էր։ Հատկապես տղաամարդու առջև, դրա համար էլ որոշեց լռություն չթողնել, - այտդ, - իսկ Ջիմինը հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին։ Ահա, պայուսակն է գցում անհրաժեշտ տետրեր, գրքերը, երկրորդական իրերը, ու թե ինչպես է ականջի ետևից դուրս եկող մազն անընդհատ հետ տանում։ Հրաշալի տեսարան է։ Այտը՜։ Յուջոնը նայեց տղային, այտին, ուր դեռ պարզ երևում էր տականքների հարվածի հետքը։ Մի բան էլ հրաշալի էր պարզ Յուջոնին, - դեռ կապույտ է։ Գուշակե՞մ՝ ինչի, - ձեռքերը կրծքին ծալելով ու մի ոտքին հենվելով, մինչ տղամարդը դեռ, ինչ խոսք, շվարած էր նայում, - չես չէ՞ քսել տվածս քսուքը։
- Ծմ, - վերջապես ուշքի գալով ու աղվեսական հայացքն էլի հեռուստացույցին թեքելով, - վերքերը գեղեցկացնում են տղամարդկանց։
- Շա՜տ, - Սարկաստիկ։ Աչքերն է ոլորում, մոտենում տղային ու նստում կողքին՝ մինչ Ջիմինը չգիտեր՝ նայե՞լ, թե չէ։
Քսուքը սառն է, ու Ջիմինը կնճռոտում է քիթը ոչ թե ցավից, այլ հենց սառնությունից՝ բռնելով օրիորդի ձեռքն ու այտից հետ քաշելով, որ չդիպչի, ու արդեն աչքերին է նայում։ Ջղայնացած աչքերին․
- Մի արա, կարիքը չկա։ Իզուր ես անհանգստանում։
- Լսիր, - փակելով քսուքը ու դնելով կողքին։ Հայացքն աչքերից չէր հեռացնում։ Հետաքրքիր աղջնակ է, հիմա ուրիշը երևի կարմրել կապտել էր ուղիղ հայացքից։ Չնայած, ի՞նչ խոսք։ Ներսում․․․ Լավ, ինչևէ, - ես անշնորհակալ չեմ։ Գիտեմ, ինչ կատարվում է, առաջինը ձեզ է վտանգում, բայց երբ ինձ էլ է էդ վտանգը դիպչում, միանգամից չեզոքացնում եք։ Ես։ Չեզոքացնում ես։ Դրա դիմաց ոչինչ չեմ կարող անել, բացի սենց փոքրիկ բաներից։
Լռությունը մի քիչ երկար տևեց, մինչ Ջիմինը հասկացավ, որ էլ չի ժպտում, մինչ հասկացավ, որ հարմար-անհարմար է։ Մինչ հասկացավ, որ հերիք է ամեն ինչ խառնես իրար, Քան Յուջոն։ Կատակելու ժամանակն է։ Դրա համար էլ արմունկը դնում է բազմոցի հենակին ու նայում․
- Ուզում ես ասել՝ եթե հանկարծ մի օր մահամերձ, մահացու վերքերով հասնեմ տանդ շեմքին, դու էլ ինձ փրկես, փոքրիկ բան է՞։
- Յա, Փաք Ջիմին, ինչ հիմա՛րն ես, - որովհետև ինչ էլ մի համեմատություն գտավ․․․ Իրականին մոտ։ Որովհետև ամեն ինչ էլ հնարավոր է, բայց Յուջոնը պատկերացնել անգամ չի ուզում։ Զայրացավ ու տեղից վեր կացավ՝ շպրտելով, - ապուշ-ապուշ խոսելու համար մի հատ ես։ Գնացինք։
Ու Ջիմինի ժպիտն էլի չի մաքրվում, չնայած լավ էլ գիտի, որ որոշ ժամանակ ամեն ինչ կարող է իրականություն դառնալ։
***
- Բարև ձեզ, ես Թաոն եմ, - մի երկու օր առաջ չինարենով հնչած նախադասության մեջ անծանոթ էր միայն ներկայացողի անունը։ Շենսին չէր ճանաչում բարձրահասակ երիտասարդին, բայց այն, որ անունը կորեական չէր, իսկ ակցենտը մաքուր չինական էր, պարզ էր լիովին։ Դա Շենսին հասկացավ, մի պահ չհասկացավ նոր թիկնապահի իմաստը, անգամ կասկածեց՝ արդյո՞ք հորը հերիք չեն այն երկուսը, ովքեր եկել են Չինաստանից։ Հետո պարզ դարձավ․ Հոսոկը չի կարող ամեն օր վերահսկել ու ուշադիր լինել Շենսիի նկատմամբ, ինչի համար էլ "աչքեր" է դրել։
Իսկ հիմա նայում են ուղիղ իրար աչքերի ու չեն հասկանում՝ կռվե՞ն, թե՞ չէ։ Այսինքն Շենսին է ուզում քիթը ցցել, հպարտությունը ցույց տալ, լեզուն սրել։ Իսկ Հոսոկը պարզապես Շիկամառուի* պես հանգիստ կլսի, իր մեջ եզրակացություններ կանի, բայց առը հա թե բարձրաձայն մի բան կասի։ Հոգսերն առանց էն էլ շատ են, Շենսին էր պակաս իր տեղի-անտեղի հպարտությամբ։ Իդեպ նստած են ռեստորանի փակ սենյակներից մեկում։ Շենսին նրա ներկայությամբ ուտել չի ուզում։ Ու լռությունը ձգձգվում է։ Հոսոկն ուղղակի էդ փաստը չի հասկանում։ Իսկապես հետաքրքիր տեսարան է․ երկու պնդաճակատ անձնավորություն նայում են իրար աչքերի մեջ՝ ձեռքերը կրծաքին ծալած ու չեն էլ պատրաստվում առաջինը սկսել խոսակցությունը։ Ծիծաղելի է։
Հոսոկը այնքան շատ է սիրում լռությունը, ինչքան, ասենք, Թեհյոնը սառը եղանակը, բայց երբեմն էլ այնքան է սիրում լռությունը, ինչքան, ասենք, Նամջունը անանուխի պաղպաղակը։ Կանայք պնդաճակատ են, տուժում են տղամարդիկ։ Լռությունն էլ ճեղքվում է ձանձրացած Հոսոկի ձայնով․
- Առանց էն էլ 15 րոպե է էստեղ ենք, սառավ ամեն ինչ, կեր։
- Դու՞ ինչի չես ուտում։ Կարող է պատահի հիմա՞ր եմ, հանկարծ թունավորումից մահանամ, - լրջագույն դեմքի արտահայտությամբ։ Հոսոկը զսպում է ամեն վայրկյան դուրս թռչող "պնդաճակատ դշխուհին", ոլորում աչքերը, վերցնում փայտիկներն ու վերցնում մի կտոր սուշի։ Կոնֆլիկտի հավես ընդհանրապես չկա։
Ուտում է ու էլի փայտիկները դնում ափսեի կողքին։ Սոված չի, ուղղակի օրինակ է ծառայում․
- Դե՞, - հասկացնելով, որ առաջին քայլն արված է։
Բայց մի բան էլ պիտի հաշվի առնել։ Շենսին սոված է, հա, ուղղակի էս նույն բանն էնտեղ՝ Չինաստանում էլ է կերել, սիրտը մի տեսակ թեթև բան է ուզում, բայց հպարտությունը ասես խեղդում է ու երկու բառ իրար կապել չի ստացվում։ Փոքր երեխայի պես ձեռքերն է կրծքին ծալում, գլուխը թեքում, մինչ Հոսոկն արդեն զայրանում է․
- Հիմա՞ ինչ, - ձայնի զայրույթը մաշկին է հարվածում։ Սարսուռ է անցնում։
- Ռամեն եմ ուզում, - թքելով բոլոր հպարտության հետ կապված երևույթների վրա։
Ու հանկարծ Հոսոկի ականջներում ագռավների կռռոց է լսվում։ Հա, անկանխատեսելի օրիորդ է․
- Դե ուրեմն վեր։
Հիմարություն։ Տրիադայի դուստրը Սեուլի․․․ Փողոցներից մեկի վրա գտնվող շուրջօրյա խանութում ռամեն է ուտում։ Նկարեք, տարածեք համացանցում, հասցրեք հորը։
Հա վայ, մոռացել էի։ Տրիադայի դստեր դեմքը անհայտ է բոլորին։
Իսկ հիմա պատկերացնել է պետք․ Միշտ էլեգանտ հանգնված օրիորդը նստած է խանութի պատուհանի մոտ ու քաշվում է ռամեն ուտել, մինչ նրա կողքին Հոսոկը լավ էլ խժռում է այն․
- Կեր է, այ սա որ հովացավ, ուտել հաստատ չի լինի։
Մի կողմից Շենսին հասկանում է, որ պատվերն իրենն է ու էսպես լուռ նստելով ու հատկապես հպարտ կեցված ցույց տալով հաստատ սոված է մնալու, մյուս կողմից ամեն ինչ զայրացնում է, անգամ սեփական թուլությունը։
Եվ ամեն դեպքում ոտքը ոտքին գցած է, և ամեն դեպքում փայտիկները վերցնում է։ Եվ ամեն դեպքում սա իր առաջին փողոցային ռամենն է, ափսոս, որ էս հիմարի հետ, բայց դե ելք չկա։
Իսկ Հոսոկը մի պահ հայացք է գցում ամենայն հետաքրքրությամբ, զսպում քմծիծաղը, որովհետև տաք էր, Շենսին դեմքը կնճռոտեց, բայց որոշ ժամանակ անց հունի մեջ մտավ ու սկսեց նորմալ ուտել։
Երկու հաստագլուխ թիկնապահները դրսից նայում էին բերանները բաց, այն է՝ ապշած։ Շենսիին էսպիսին տեսնելը մեծ եղելություն է.
- Մի փայտ չցցե՞նք պատի մեջ։
- Փայտ չէ է, մի տախտակն էլ է քիչ։
Իսկ Թաոն չգիտեր, թե ինչումն է խնդիրը։
Հոսոկը փոքրիկ գոհունակություն ունի։ Մեկ քայլ դեպի ընկերություն։ Ու ինչքան էլ ուզում է թող հերքի օրիորդ Շենսին, կարևորը ստամոքսը լիքը կլինի։
***
Օրինակ Յունգին իր բանդայի հետ անծանոթների ներկայությամբ միշտ կոդերով է խոսում։ Օրինակ՝ Ջոնգուկն էսօր մոմերը նենց է փչել, որ մի երկուսը տորթից թռել են։ Էս նախադասությունը հիմա չեն օգտագործում, որովհետև՝ Ջոնգուկն էսօր իր առաջին միսսիային էր, պարտատիրոջը ստիպել է պարտքը վերադարձնել, խաղատան շեմին դժվար թե երևա, էնպես է վախեցրել։ Չի օգտագործվի, որովհետև խաղատներն անցյալում են, իսկ ապագայում Ջոնգուկը ԱՄՆ-ից պիտի որ հետ գա ու զբաղվի մի գործով, ինքն էլ չգիտի՝ դեռ ինչ։
Բայց բանն էն է, որ կոդերով միայն Յունգին ու տղերքը չեն խոսում։ Կոդեր պետք են բոլորին, ովքեր զբաղվում եբ խառը գործերով ու հատկապես գաղտնի պայմաններում։ Օրինակ.
- Քեռի ջա՞ն, ո՞նց ես։
- Նայած՝ Բոբբին ոնց է հանձնել քննական թեստը։
- Ըմ, - խառնվեց, որովհետև Բոբբին շատ վատ է հանձնել թեստը, - դե, մի կերպ դրական։ Շատ սխալներ ունի ոնցոր։
Վիշապը կուլ տվեց չափից շատ խոսելու ցանկությունն ու անցավ հաջորդ հարցին.
- Ծնունդի խատրաստվու՞մ եք։
Քմծիծաղ.
- Այն էլ ինչպես։
Ապակե սահմանազատող պատուհանի երկու կողմում կանգնած ոստիկաններից, ովքեր վերահսկում էին էս երկուսին, և ոչ ոք ոչինչ նորմալ բան չհասկացավ խոսակցությունից։
Էդպես իրականում Վիշապին էր պետք, որովհետև կոդեր պետք են։ Պետք են որոշ բաներ թաքցնելու համար։
Բայց փաստը մնում է փաստ։ Փաք Չանյոլն ունի լիքը ծանոթներ, իսկ յուրաքանչյուր ինֆորմացիա, որ վերաբերվում է ՋիԴիին, ուղիղ ճանապարհով հասնում է իրեն։
Իսկ իրենից էլ պարզ է, թե ում։
***
- Չհասկացա։
- Հա, պարոն Մին, չենք հասկանում, թե էդ գումարն ուր է։ Գործակալության տարեկան եկամուտի 5.7%-ն անհետացած է։
Յունգիի օֆիսում առաջին անգամ էսքան լարված եղել է իր աշխատանքի անցնելու ժամանակ, երկրորդ անգամ, երբ պայմանագիր էր կնքում երկրի երրորդ խոշոր գործակալության հետ, և հիմա։ Հիմա, երբ, գրողը տանի, ոչինչ հասկանալի չէ։
Առջևում կանգնած են գլխավոր հածվապահը, մեկ այլ հաշվապահ ու ապրանքափոխադրման գործերով գլխավորը։ Յունգին վերցնում է թղթերը, հասկանում, որ թվերն անհամապատասխան են, գլուխն արդեն լարվում է, իսկ առջևի աշխատողներն, նույնպես ոչինչ չհասկանալով, ավելի են լարում իրավիճակը՝ անընդհատ հարցեր տալով.
- Պարոն Մին, մենք իսկապես չենք հասկանում՝ ինչ է սա։
- Սա առնետություն է։ Ամենայն հավանականությամբ։ Կզբաղվեմ էս հարցով։ Ու մի բան էլ. Եթե բռնել եմ, - հետո հայացքը թղթերից վեր է նարձրացնում՝ իր սառն ու կոպիտ հայացքով նայելով վախվորածներին։ Մին Յոււնգին վճռական է, - կփոշիացնեմ։
Աշխատասենյակը դատարկվում է, հետո հեռախոսազանգն է ուղղվում դեպի հին ծանոթը։ Ում արձակուրդ էր բաժին ընկել, բայց դե ոնցոր թե ճակատագիր չի.
- Ի՞նչ կա, հյոն։
- Հը՜մ, - սրա հետ նաև երեխաների ձայներ։ Մին Յունգին խանգարեց ընտանեկան հանգստությունը, մեղավոր է, բայց էս հարցը նաև հյոնին է վերաբերվում, - ճիշտն ասած ուզում էի շախմատ խաղալ, բայց եթե զանգել ես, ուրեմն չի ստացվի։ Դու ասա, տեսնեմ։
- Լիհյոն-հյոն, ոնցոր առնետ ունենք...
*Շիկամառու - Նարուտոյի հանգիստ բնավորությամբ, բայց ամենաբարձր IQ-ով հերոսներից մեկն ա։
