7 страница1 мая 2026, 12:21

Գլուխ Է

Երեկվա օրը շատ էր լարված։ Անչափ լարված։ Ջիմինը Յուջոնին բարեհաջող տուն հասցրեց, քիչ էր մնում անգամ գիշերելու մնա, որովհետև《կարո՞ղ է մնամ գիշերելու... հաստա՞տ կարող ես մնալ... ես կարող եմ լինել քո գիշերվա թիկնապահը》։ Բայց դե վերջում《Ջիմին-շի՛》զայրացած բղավոցը փչացրեց ամեն ինչ, որը շատ սուր էր ու իսկապես տհաճորեն ծակեց ականջը։ Դրա համար էլ պարզ դարձավ. Հեռանալը ճիշտ տարբերակ է։ Համ էլ Յուջոնն էստեղ կապ չունի։ Թե իսկապես վտանգված է, վտանգված է հաստատ Յունգին ու իր ընտանիքը։ Ինչը կանխել է պետք։

Կանխել հետո, բայց էդ օրն ուղղակի էլի ու էլի տեղեկացրեց Յունգիին։ Պարզ էր մի բան. Անհրաժեշտ է մեծացնել պաշտպանությունը.

- Յոնջունին խաբար արա, - հաջորդ օրը աշխատավայրի իր սենյակում տեղեկացնում է Յունգին՝ Ջիմինին, - թող էդ Իլհունի մասին տեղեկություն փորփրի։ Ես դրանց ուղեղը դեռ կլվանամ։

- Դու ավելի լավ է Սենայենց պաշտպանությունը կազմակերպի։

- Շատ ե՞մ բանը մի անգամից չհասկացող երեխայի նման, Ջիմին, - հոնքերի տակից նայելով։ Լարվածությունը բոլորի սրտերում է բույն դրել։

- Բան չասացի, - հանձնվելով։ Վիճելու հավես չկա։ Իսկապես չկա։ Անցած անգամն էլ է հիշում։ Վիճելուց ոչ մի օգուտ չկա։ Միևնույնն է՝ Յունգին սպասող տեսակ է։

Ամեն ինչ կարող էր գոնե մի աստիճանով ցածր լարվածություն ունենար գոնե Հոսոկի համար, բայց նրա գլխացավանքներն էլ նորմալ թիվ են կազմում, էս հարցն էլ իր հերթին։ Դրա համար էլ տղերքի հետ չի հիմա։ Մի կողմից նրանց《ու՞ր ես》զանգերը, մյուս կողմից էս, ասել նրա, հիստերիկը, որ չի կարողանում մի տեղ հանգիստ նստել։ Թե՝ գնում եմ հյուրանոց

- Հիմա լսրի ինձ։

Մինչև լսելը պարզաբանեմ։ Շենսին հյուրանոցում ապրել չի կարող, ստատուսը, այն է՝ մաֆիայի դուստր լինելը նրան դա թույլ չի տա։ Բայց իհարկե դա հիմա նրան չի հետաքրքրում, որովհետև կանայք ստեղծված են հիստերիկայի համար՝ առանց երբեմն ծանր ու թեթև անելու իրավիճակը։ Իրավիճակն էսպիսին էր․ Հոսոկը, Շենսին, երկնաքերի շքեղ բնակարանն ու Շենսիի հիստերիկան ու《ինձ ոչ մեկի տված ոչինչ պետք չէ, հյուրանոցում կմնամ, հանգիստ գործերիդ գնա։ Ոչ մեկս պարտավոր չենք հոգ տանել կամ վերահսկել մյուսին։ Ես իմ, դու՝ քո համարարտահայտությունը։ Մի բան էր ընդամենը բաց թողել՝ կանգնած բնակարանի շեմքին։ Իդեպ՝ մտնելով միայն Հոսոկը տեղեկացրեց, որ էստեղ է մնալու։ Երկու հաստագլուխ թիկնապահները մի քայլ անգամ չէին հեռանում։ Հոսոկը հասկանում էր, որ դա պետք է, անվտանգություն է, և այլն, բայց անգամ նա, ում գլխի համար հաստատ Սեուլի《հեղինակությունները》պատրաստ կլինեն միլիոնավոր դոլլարներ վճարել, թիկնապահներով ման չի գալիս։ Բայց դե հո ինքն ու Շենսին նույնը չե՞ն։ Պիտի դիմանա։ Բայց հիստերիկային չդիմացավ։ Դուռը չխկացրեց թիկնապահների վրա ու զայրացած հայացքը տեղափոխեց դեպի․․․ թու՜, կին ասել չի ուզում։ Դեպի օրիորդ Շենսին, ով ձեռքերը կրծքին ծալեց ու նայեց ուղիղ, էլի աչքերին։ Հայացք փախցնելու ժամանակը չէ։ Ուղղակի դրսից լսվում են հաստագլուխների դխկոցներն ու բղավոցները, որոնք հենց Շենսին էլ դադարեցնում է՝ չինարենով։ Դժվար էլ տեղի լեզուն սովորի։ Ցանկություն էլ չկա․

- Սպասե՛ք, հիմա կավարտե՛նք, - ու լռեցին։

Հոսոկի խոսքի ժամանակն է․

- Հաշվի առ, ես փորձեցի ընկերանալ, ուղղակի դու թույլ չտվիր։ Մի մեթոդը ցուցակիցս հանում եմ, դա մեկ։

- Իսկ ընկերանալ չէի էլ խնդրել․․․

- Լսիր, հետո մեկնաբանություններդ կանես, - երևի հասկացավ սխալը, լռեց, - ուրեմն դա մեկ։ Երկրորդ՝ հիմա ամեն ինչ այլ կլինի։ Էլի որ՝ դու քո համար, ես իմ։ Ինձ համար ընդհանրապես տարբերություն չկա՝ հոթելում կմնաս, հոսթելում, մոթելում, թե դրսում, - մի քիչ սեփական տրամադրությունը բարձրացնելու համար ժպտաց։ Դե ժպտալը ո՞րն է, քմծիծաղեց։ Իդեպ՝ քմծիծաղն էլ, արտահայտությունն էլ զայրացրին լեդիին։ Ուղղակի դեռ սպասում է վերջում արտահայտվելու համար, - միայն մի բան ականջիդ օղ արա․ էս ամենը ե՛ս չեմ բարեգործություն անում։ Հորդ պատվերն է՝ քաղաքի լավագույն թաղամասն ու լավագույն բնակարանը տրամադրել չինուհի օրիորդին։ Եթե որևէ դեմ բան ունես, զանգիր ու նրա հետ էլ խոսիր։ Դա երկու։ Ու երրորդ․ Ես բարի չեմ, կխնդրեի արտահայտություններիդ ու գործողություններիդ մեջ զուսպ լինես, մանավանդ, որ ընկերանալու ցանկություն էլ չունես։ Դուք-ով խոսելը կարող ես բացառել, էդ մի բանը թույլ եմ տալիս, - սարկաստիկ, - բայց ես Նորագամիի* Հիյորին չեմ, որ ամեն ինչ ներեմ ու մակերեսային նայեմ։ Դու ինձ չես ճանաչում, ես քեզ՝ առավել ևս։ Դրա համար ամենքս մեր սահմաններից դուրս չենք գալիս։ Դա երեք։ Ու չորս, վերջին կետը․ Հորդ ևս մեկ պատվերը՝ ևս մեկ թիկնապահ կավելանա, արդեն որին ճանաչում եմ նաև ես։ Կծանոթանաս, հենց որ գործերս ավարտեմ։ Վերջում կասեմ ընտրիր դու՝ կատարել հորդ պատվերը, քնել հոթելում, թե դրսում։ Կսպասեմ մեկնաբանություններիդ։

- Ուրիշ բան չի՞ պատվիրել հայրս, - զուսպ, թեկուզ աչքերում զայրույթ էր, թեկուզ մնացած որոշ արտահայտություններ էլ զայրացրին։ Մնացածին դեռ կպատասխանի, ոչինչ։

- Դեռևս այդքանը, միլեդի։

- Եթե դու բարի չես, ես առավել ևս, միլորդ, - մի հոնքը վեր բարձրացնելով։ Մի տեսակ Նարուտոյի միջի Ցունադեին է հիշեցնում էս օրիորդը․ Շատ է բռնկուն ու իր ասածին, - իմացիր՝ ուղղակի մի կողք կանգնած, զուսպ ու խելոք չեմ մնալու, սպասեմ, թե երբ են գլխիս տալու, ուղարկելու խորան՝ ձեռքիցդ բռնած։ Դա երկու։ Երրորդ՝ ինձ թիկնապահ պետք չի, ես հորս հետ կխոսեմ, -《չնայած արդյունք չի տա》։ Կբարձրաձայներ, բայց, ավաղ, անծանոթի մոտ ներքին ընտանեկան խոհանոցի դռները բացել պետք չի, - Չորրորդ՝ ոնց ասացիր՝ ես իմ սահմաններում, դու՝ քո։ Դրա համար, միլորդ, կխնդրեի սպառնալիքներդ մի տեղ մտցնես ու չհանես, ես վախեցողներից չեմ, պիտի կռահած լինեիր։ Պատասխան մեկնաբանություննե՞ր։

Քմծիծաղ, կորեերենով քթի տակ արտահայտված《համառ》, բայց լսելի։ Դրա համար էլ Շենսին կիտեց հոնքերը։ Հետո Հոսոկը մոտեցավ դռանն ու ձեռքը դրեց բռնակին, բայց հեռանալ դեռ չկարողացավ․

- Ամեն քթի տակ արտահայտած վիրավորանքի համար չմտածես, թե հեշտ կպրծնես, - ոնց էլ կռահե՞ց։

- Ամեն բան վիրավորանքի մի վերագրիր, կարող է լավ իմաստով եմ ասում, - չէ՜, համառի մեջ լավ իմաստ չկա։

Յոլա չեն գնա։ Հաստատ։ Փախչելու ցանկություն է առաջանում։ Միանգամից։ Հարսանիքից։ Հենց խորանի տակից։ Ինչ էլ մտքե՞ր են։

Տուն գնալու ցանկություն չկա, տղերքին չի զանգի, լիցքաթափվելու ցանկություն կա։ Դրա համար էլ կապույտ Լամբորգինին կանգ է առնում սիրված բարերից մեկի առջև։ Թեկուզ ոչ շատ հայտնի, ոչ շատ մեծ պատիվ ունեցող, բայց լավ սպասարկումն ապահովված է։ Իդեպ՝ չգիտես ինչու ճանապարհին հիշում է նաև սրճարանի մատուցողուհուն։ Հա, կես դրույքով աշխատանք։ Հասկանում է, ժամանակին ինքն էլ է ժրաջան աշխատել մի քանի աշխատավայրերում։ Բայց էդ աղջկան խղճում է։ Աղջիկն էդ ինչքա՞ն պիտի իրեն տանջի կամ ինչու՞։

Շատ ընդարձակվեց։

Ներսում միջավայրը վատը չի։ Ազատ սեղան, դժբախտաբար, մենակ կենտրոնում է։ Ճար չկա, մի թեթև խմել է ուզում։ Դե լիարժեք լիցքաթափվել չի լինի, տղերքի հետ է դեռ հանդիպելու։ Ընդամենը բերանը թացացնի, իր խոսքն է, ու վերջ։ Մատուցողը մոտենում է հաջորդ րոպեին։ Մատուցողուհին։ Նուրբ ժպիտով ու փայլուն աչքերով։ Ու Հոսոկը նրան միշտ ասես էսպիսին է տեսնում։ Բայց տեսքը հոգնած է, ինչ խոսք։ Ու հասկանում․ Օ, մտքերի մատուցողուհին․

- Բարև Ձեզ, ի՞նչ կցանկանաք։

- Օ, դու՞։

Աղջնակը հանկարծ կարմրեց, ժպիտը մարեց, չնայած սպառնում էր ավելի լայնանալ, բայց զսպեց իրեն։ Որովհետև․․․ հիշեցին իրեն, ուրախացնող փաստ է․

- Մի․․․ Միյոն, - շշնջալով սեփական անունը։

- Միյոն-ա, սրճարանում էլ ես, չէ՞, աշխատում, - գլխի դրական《տմբտմբոց》։ Հոսոկը հանկարծ շուրջը նայեց․ մի անկյունում《խրխնջում են》ինչ-որ երիտասարդներ, մի սեղանի մոտ մի օրիորդ ու տղամարդ են։ Մի սեղանի մոտ մյուս մատուցողուհին է տհաճ ռեպլիկներ ստանում։ Ամեն բարի բնութագրիչ գծերն են էս ամենը։ Հանկարծ խղճաց էս աղջնակին, - հարմարվե՞լ ես։

- Դե, - գլուխը կախեց։ Անգամ ականջներն էին կարմրել, - դեռ էդքան էլ չէ։ Բայց կհարմարվեմ, - գլուխը բարձրացնելով ու պայծառ ժպտալով, - ինչ-որ բան կցանկանա՞ք, պարոն Հոսոկ, - օհո, անունն էլ գիտի։ Հոսոկը կռահեց․ երևի տղերքի հետ շատ է սրճարանում լինում, լսած կլինի։

Մարդ《կիսաամուսնացած》չլիներ, նրա հետ ամուսնանար։ Հահ, karma is a...

- Հա, ինձ մի մեծ բաժակ գարեջուր ու երևի հաշիվն էլ հետը, էսօր շատ գործ ունեմ։

- Հիմա կլինի, - ու հեռացավ դեպի բարմենը։

Չէ, էս տեղն էս տեսակ աղջնակի համար չի։ Փողը․․․ փողի պակասն ուր ասես տանում է մարդկանց։ Որոշված է, թեյավճարն էսօր շատ կլինի։

***

- Ես գնում եմ Սեուլ։

- Դու էստեղ էլ ահագին գործ ունես, հիմարություններ դուրս մի տուր։

- Էստեղ գործ անողները լիքն են, իսկ քույրս էնտեղ մենակ։

Քրիսը չի դիմանում։ Համբերություն է, որը հատնել ունի։ Չնայած առջևում հայրն է, տրիադայի ամենահայտնի դեմքը, բայց և այնպես․․․ Անհասկանալի է՝ էստեղ մարդկային գծերով մենակ Քրի՞սն է մնացել։ Ինչ նյարդայնացնող է․

- Միևնույնն է հետ ես գալու, գնալուդ իմաստը ո՞րն է։

- Ձե՞ռք ես առնում, - մի հոնքը վեր բարձրացնելով։ Հետո հիշեց, թե ում հետ է խոսում, բայց կանգ չառավ, - միակ դուստրդ է, աջակցության կարիք ունի, դու ասում ես՝ ու՞ր եմ գնում։

- Մոռացա՞ր՝ ում հետ ես խոսում, - զուսպ, բայց հոնքերի տակից խիստ նայելով։ Կապ չունի՝ ով է զրուցակիցը։ Այդ հայացքը բոլորի մեջ է ահ ու սարսափ տածում, - տեսնում եմ՝ քույր ու եղբայր շատ եք չափներդ անցել, - Քայը ձգվեց։ Խոնարհում։

- Ներողություն։

- Գնում ես, գնա։ Փափկասուններ։

Ոչինչ վիրավորանքը, կարևորը համաձայնեց։ Սա է նրանց հայրը, Չինաստանի ամենադաժան մարդը․․․

***

Չոն Հոսոկը շատ բան չի ուզում։ Գործից հետո մի քանի բաժակ գարեջուր ու հարազատ բազմոցը։ Յունգին գիտի նրա էդ սիրո մասին, ավելին ասես պետք էլ չի։ Բայց հիմա նստած բարի սեղանի մոտ ու խմելով սիրված գարեջուրը պարզ է դառնում, որ․․․ ինչ-որ բան փոխելու ցանկությու՞ն է առաջանում։ Արդյո՞ք։ Ապուշի պես նայում է էս սեղանից մյուսը վազող նրբակազմ Միյոնին ու մտածում․ օրինակ նրա ապագան ինչպե՞ս կկառուցվեր։ Կամ լավ, ինչու՞ առաջինը հենց էս աղջնակի հետ ամուսնանալու փրկիչ միտքը առաջ եկավ, երբ Շենսիի հետ չամուսնանալու ցանկությունը նոր էր առաջացել։ Չէ, ամուսնանալը հասկանում է, լուրջ չի ասված։ Ուղղակի պատկերացնենք, կամ մի լավ խոսք կա՝ чисто гипотетически։ Թե չէ Հոսոկը լավ էլ հասկանում է՝ իր կյանքը էս տեսակ միապաղաղ ու հանգիստ կյանքով ապրողներից ոչ մեկին համապատասխան չի։ Շենսին իր հերթին վտանգներ տեսած կլինի, գրեթե նույն կարգավիճակում է, ինչ Հոսոկը։ Իսկ Միյոնը․․․ Միյոնն ուղղակի․․․ երեխա՞․․․ Աղջիկ է, ով փորձում է գոյատևել էս հիմար, անհավասար աշխարհում, իսկ Հոսոկը նրան խղճում է։ Չէ, էն զզվելի խիղճը չի, որ տխուր աչքերով ես դիմացի թույլին նայում։ Խղճում է, բայց և հարգում, որովհետև աղջնակը կամքի ուժ ունի։ Մնում է ճանապարհին չընկնի։

Հիմա նայում է նրա մեջքին, տեսնում, որ շրջվում է դեպի բարմենն ու գնում նրա ուղղությամբ, բայց ճանապարհին կանգնեցնում է․

- Միյոն-ա, - աղջնակը մի տեսակ ապշած է կանգ առնում։ Հոսոկը չի հասկանում՝ նա կարմրել է ներսի շոգից, թե արտասանված Միյոն-այից, - կարո՞ղ ես հաշիվը բերել, ինձ արդեն սպանեցին զանգելով։

Ու դա սուտ չէր․

- Հա, իհարկե, հիմա։

Հանկարծ մտքով անցնում է․《Շենսի-ա, կարո՞ղ ես ջուր բերել》։ Ու պատասխան․《Ես քեզ համար մատուցող չեմ, գնա խմիր》,  - համոզված է, էսպես էլ լինելու է։

Գրողը տանի, Տեր Աստված, չնայած Հոսոկն աթեիստ է, մի շանս տուր, մի նշան տուր, որ չի ամուսնանալու։ Որովհետև ինչ-որ բան փոխելու ցանկությանը հանդերձ ոչինչ չփոխելու ցանկություն է առաջանում։ Կամ էլ ինչ-որ բան փոխելու Չցանկություն․

- Ահա, - նույն ժպիտով՝ հաշիվը սեղանին դնելով։ Հոսոկը հանում է խոշոր թղթադրամներն ու դնում գրքույկի մեջ, մինչև Միյոնը նայում է ապշած՝ փորձելով առարկել, - բայց․․․ սա շատ է մի գարեջրի համար, ետ․․․

- Թեյավճար կվերցնես ուրեմն, առարկություններ չեմ ընդունում։ 

- Բայց․․․

- Քեզ հաջողություն, օգնության դեպքում դիմիր, - ու Հոսոկյան ժպիտը՝ մոլորված-խառնված Միյոնի առջև։ 

Ու քթի տակ արտասանած․

- Շատ է․․․

Էսօր ամեն ինչն էր շատ։ Հոսոկն էր շատ Միյոնի համար, վիրավորանքի պես մի մշուշ էր կապել մտքերում, շատ էր։ Թեյավճարն էր շատ։ Սրճարանում երևացող Հոսոկը այստեղ ինչու՞ երևաց։ Շատ էր։ Ամեն ինչը։ Սրտի թրթիռը։

Միյոն-ա, ուշքի արի։

Շատ էր․․․

***

Փաք Չանյոլը Միների տուն առաջին անգամ չի գալիս, ոչ էլ երկրորդ։ Հաշվի առնելով, որ Ջեունը հինգ տարեկան է, տարեկան երևի մի երկու-երեք անգամ։ Քի՞չ է։ Ավելին այնքան էլ պետք չի, համ էլ Յունգին այնքան էլ բարի չի, մանավանդ մինչամուսնական դեպքերից հետո Չանյոլի ճիշտ լինելու փաստը հասկանալուց հետո։ Դա զայրացնում էր, բայց հիմա հետ նայելու ժամանակ չկա։ Ոչինչ չպիտի կրկնվի։ Խոսք է տվել․

- Ջիմինի վրա են հարձակվել, - իր աշխատասենյակում, ուր ինքն էր, Չանյոլը, Հոսոկը՝ վերջապես վերադարձած, բայց դեռ տղերքը հարցուփորձ չեն արել։ Հետո։ Հիմա Յունգին է խոսում՝ դրությունը բացատրելով Չանյոլին։ Իսկ Ջիմինն էստեղ չէ։ Գնացել է համալսարան՝ Յուջոնին բերելու։ Հահ, - սպառնացել։ Գումարած նաև հարևանիս։ Սպառնալիքները իմ վերաբերյալ են։ Կասկածներ կան, թե ովքեր կարող են լինել։ Դու լավ գիտես, որ հիմա քեզ էս ամենը որպես զուտ իրավաբանի չեմ ասում, այլ․․․

- Յունգի-շի, ինձ բացատրություններ պետք չեն։ Դու լավ գիտես, որ եթե խոսքը վերաբերվում է քո ընտանիքին․․․

- Ըմ, - միջամտում է Հոսոկը, սպասվում է հետաքրքիր արտահայտություն, - մի շտկում․ Սենային։

- Չէ, ինչի՞։ Մասնավորապես Յունգիին շնորհակալ եմ, - Հոսոկի վրայից հայացքը տեղափոխելով դեպի Յունգին ու ժպտալով, - երկու բարդ գործ ժամանակին իր շնորհիվ ղեկավարեցի, աշխատավարձի բարձրացումն էլ ստացա, - քմծիծաղով։ Ոչ չար, ուղղակի փաստ է, - բայց դե, հավատա, - լրջանալով, - կօգնեմ ինչով կկարողանամ։ Կապերիս մասին տեղյակ ես։

- Դե ուրեմն լսիր․․․

Սենան չի հասկանում, թե էսքան ինչից են խոսում, բայց հասկանում է, որ երեք լուրջ (դե լուրջը չափավոր է ասված) տղամարդ հենց էնպես չեն հավաքվի ու փակվի Յունգիի աշխատասենյակում։ Ու ամենալավն է հասկանում, որ իրենից ինչ-որ բան են թաքցնում։ Իսկ դա պարզելու համար պիտի ինչ-որ բան հյուրասիրել՝ սկուտեղով մտնելով ամուսնու աշխատասենյակ։ Կստացվի՞։ Դեռ չէ։ Հետաքրքիրն էն է, որ սկուտեղի մասին մոռանում է՝ հետաքրքրությունը մթագնել էր գիտակցությունը։ Դրա համար Ջեունի կողքից վեր է կենում, ով նկարում էր հյուրասենյակում, ու շարժվում երկրորդ հարկ՝ դանդաղ մոտենալով դռանն ու ականջը հանգիստ դնելով, որ հանկարծ չխկոց-դխկոցներից տղերքին հասկացնել չտա իր գոյությունը էդտեղ։ Բայց դե ոնց մոտենում է, էնպես էլ գրեթե հետ է շպրտվում։ Որովհետև դուռը բացվում է ուղիղ դեմքի մոտ՝ սպառնալով հարվածել ճակատին, բայց հասցնում է ուղիղ կանգնել ու հիմարիկի պես ժպտալ՝ ասես ոչինչ չի եղել․

- Օ, Սենա՞, էս ի՞նչ ես անում, - Չանյոլը։

- Եկա․․․ - արագ մտածիր, - տեսնեմ թեյ չե՞ք խմի, էն էլ դուրս եկաք։

Ու Յունգին է ուշադիր ու լուրջ նայում կնոջը Չանյոլի մեջքի ետևից՝ հասկանալով, որ Սենան ստել չգիտի ու մտածելով, որ երկար որևէ բան թաքցնել դժվար թե ստացվի։ Նրանք ընտանիք են, Յունգիի խնդիրը Սենայի խնդիրն է, վաղուց են պայմանավորվել․

《- Եթե հանկարծ ինչ-որ բան պատահի, չլռես։ Կարող է մեր կյանքը էնքան էլ հարթ չի սկսվել, բայց յուրաքանչյուր բան, որ տեղի կունենա, որ վերաբերվում է քեզ, ասա նաև ինձ։ Որովհետև ես քո կինն եմ։ Քո խնդիրը իմ խնդիրն է》։

Ուզում ես բղավիր, ուզում ես հանգիստ ասա, ուզում ես ականջին շշնջա, միևնույնն է՝ ասելու ցանկություն չկա։ Կա պաշտպանելու ցանկություն, բայց լուռ պաշտպանել ու կասկածների առի՞թ տալ։ Ամուսնացել ես, վստահիր։ Չէ, էս էդ պահը չի։ Վստահում են, անչափ։ Հետաքրքիրը մի բան էր։ Անչափ հետաքրքիր։

Կբռնե՞ս, թե՞ կընկնեմ

Կբռնեմ․․․ կամ էլ միասին կընկնենք

Հիշում են։ Հիշում են նոր-նոր տեսած ֆիլմի սյուժեի պես, ուղղակի Յունգին երբեմն շատ է պտտում իր մտքերում։ Միասի՞ն կընկնենք։ Հաստա՞տ։ Բռնելը կբռնի ու կփրկի։ Միասին ընկնելն է հարցական։

Իսկ հիմա կանգնած Չանյոլի ետևում ու տեսնելով նրա ժպիտը՝ ուղղված Չանյոլին, հասկանում է, որ էս նուրբ կինն ընդհանրապես արժանի չէր էս սև կյանքին ու վտանգների շարանին։ Արժանի չէր, բայց և ո՞վ է ասել, որ անցած անգամվա պես Չանյոլ-Սենայի մասին է մտածում։ Չէ։

Հաստատակամությունը ներծծվում է երակների արյան մեջ ու շրջանառության մեջ մտնում, հասնելով սրտին ու զարկեր տալով։ Որովհետև․․․ Որովհետև Սենան իրենն է։ Ոչ Չանյոլինն է, ոչ էլ, դա վաղուց է հասկացել։ Իրենն է։ Ուզում է՝ ժպտա ուրիշին՝ իհարկե քաղաքավարությունից դրդված, Յունգի-շի, ուզում է՝ կատակներ անի, բայց կրծքի տակ Յունգիի երեխաներին է մեծացրել, իսկ գիշերը Յունգիի իրանն է փաթաթում նուրբ ձեռքերով․․․ փրկարարական օղակի պես։

Տղերքից բոլորն էլ վաղուց են խոստովանել, որ իսկապես՝ Սենան իրենց ընկերոջ կյանքում հաստատ էր փրկարարական օղակ։ 

Չանյոլի գնալուց հետո գնում է նաև Հոսոկը, ով բռնուցք-բռունցքի է տալիս Ջեունին նոր հեռանում։ Հետո մնում են միջանցքում Յունգին, Սենան, հյուրասենյակում Ջեունն ու խոհանոցում գործ անող տիկին Ջունգը։ Սենան խոսելու մեծ ցանկություն ունի, բայց իմանալով ամուսնու բնավորությունը, չի կարծում, որ ահա, Յունգին կվազի կիսվելու, չնայած որ《իմ խնդիրը քո խնդիրն է》։

Նա ընդամենը շրջվում է դեպի կինն ու նայում։ Նայում ուշադիր։ Սենան վաղուց է սովորել նրա《երկար նայիր՝ առանց խոսելու》խաղին, բայց հիմա մի տեսակ անհարմար է։ Դպրոցական սիրահարված աղջնակի պես քիչ է մնում կարմրի։ Չնայած հեռու չէ, վարդագունում է։ Թույլ, բայց տեսանելի։ Ու Յունգին մեկ-մեկ մտքերում շնորհակալություն է հայտնում Դոհյոնին էսպիսի նվերի համար․

- Հվան Սենա, - Հվան։ Ձայնը  մաշկի մեջ է ասես, դրա համար էլ փշաքաղվում է՝ հասկանալով, որ Յունգին միշտ չէ իրեն ազգանունով դիմում, բայց դիմելիս միշտ հայրական ազգանունով։ Հասկանում է, որ մի բան հիմա կլինի։ Միջանցքում ասես պատերը սեղմվում են՝ թողնելով մի փոքրիկ տարածություն միայն երկուսի համար ու երկուսին տեսանելի, - դու ինձ վստահու՞մ ես։

- Հիմար հարց էր, - գրեթե միանգամից։ Որովհետև պատասխանը պարզից էլ պարզ է։

- Մենք չենք ընկնի․․․

* Նորագամին անիմե է, ռուսերենով՝ Бездомный бог, իսկ Հիյորին գլխավոր հերոսուհին։

7 страница1 мая 2026, 12:21

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!