Գլուխ Զ
Եթե Մին Յունգիին ժամանակին ասեին, որ ամուսնանալուց հետո տղերքը լցվելու են իր տուն, դժվար թե համաձայնվեր։ Եթե ժամանակին Սենային ասեին, որ Յունգին նմանվելու է չար թզուկի, դժվար թե համաձայնվեր ամուսնությանը։
Եթե հնարավորություն լիներ երկար մտածելու համար ամուսնանալու մասին, միևնույնն է ամուսնանալու էին։ Բոլորն էլ գիտեն, որ շանս չկար։ Բայց երբ Հոսոկը մտածում է էդ հնարավորությունների մասին՝ համեմատելով իրեն ավագ ընկերոջ հետ, աշխատացնում է ուղեղի բոլոր մեխանիզմները, որովհետև Շենսին գործ չունի իր հետ, իսկ ինքը՝ Տրիադայի։ Ավելի լավ էր ամուսնանար սրճարանի մատուցողուհու հետ, քան մաֆիայի դստեր։ Հա, սրճարանի։ Հոսոկը մի երկու անգամ է եղել էդ սրճարանում։ Զուսպ, համեստ, գեղեցիկ ժպիտով աղջնակ էր, ում մի տեսակ անգամ պաշտպանություն էր պետք, որովհետև էդ սրճարան մտնողները միշտ չէին իրենց չափերի մեջ լինում։
Դա էական չի։ Էական է էն, որ ուղեղի մեխանիզմներն աշխատեցնելով էլ ոչ մի ելք չի գտնում։ Իսկ եթե զայրացնի ու ուղարկի Չինաստա՞ն։ Ահա, հետո կորցնի սեփական գլուխը։ Ելքը չի երևում, իսկ《թունելի վերջում լույս է երևում》արտահայտությունը դառնում է հասարակ միֆ։
Յունգին էլ իզուր չհիշատակվեց։ Որովհետև էլի եկել է։ Եկել է փրկություն գտնելու.
- Ցույց տուր, որ թշնամի չես, - խորհուրդ է տալիս Սենան՝ գրկին Ջիուն, տղերքի հետ հյուրասենյակում է։
- Փորձել եմ, ատամներն է ցույց տալիս։ Վարդագույն արքայադուստր, փֆ, - թեք քմծիծաղով, - հենց հպարտությունն էլ կրակն է գցելու։
- Հպարտությունը միայն ինքնապաշտպանության միջոց է, Հոսոկ-շի, ցույց տուր, որ անհրաժեշտության դեպքում կողքին ես, ատամնե՞րն է ցույց տալիս, ոչինչ, միջոց գտիր հանգստացնելու համար, - հանկարծ կանգ առավ, նայեց դստերը, հիշեց, հետո անհարմար ժպտաց, - միայն թե ոչ ընկերոջդ նման։
Յունգիին հանգստացնելու միջոցը Սենան լավ է հիշում, մոտեցող Յունգին էլ, ով մի հոնքն է բարձրացնում՝ նույնպես հիշելով, ու դստերը գիրկն է առնում.
- Հա չէ՞, ոչինչ հիմա չպիտի ընկերոջս նման անեմ, - քմծիծաղով, - բերելը, կապկպելը,《կփոշիացնեմ》արտահայտությունը Տրիադայի մոտ չի անցնի։
Հիմա ժպիտով է հիշում։ Հա, Սենան շատ վաղուց է ներել Յունգիին, բայց հեչ էլ հաճելի հիշողություն չէ.
- Էսսա կփոշիացնեմ այ, - խիստ Յունգի՞։ Ահա։ Էդ շրջանը հիշել չի սիրում։
- Իսկ եթե անկեղծ, հպարտ մարդուն բան բացատրելը դժվար է։ Ինքնապաշտպանությունը ասես պողպատե վահանի պես բան լինի։ Կպահի ու չի հանի, մինչև որ լիարժեք չհասկանա, որ վստահել կարելի է։ Չգիտեմ՝ մտքներին բան կլինի, թե չէ, բայց համ գիտակցությունդ տեղը պահիր, համ էլ մոտեցում գտիր։
Հոսոկը գիտի, ուղղակի էդ մոտեցումը գտնել անգամ Յունգիի նկատմամբ հեշտ կլիներ, իսկ Շենսիի...
Հետաքրքիր բան է սպասվում...
- Ջիմի՞նն ուր է, - հանկարծ հիշում է Հոսոկը ու նայում բազմոցին նստած ու դստերը ժպտացող Յունգիին։ Յունգին փորձում է չկորցնել ժպիտը՝ հիշելով Ջիմինի միսսիան։
- Զբաղված է։
- Հա՞, հարևանուհու հետևից է՞ ընկած, - քմծիծաղով։ Նկատել էր, բա չէ։
- Համարյա․․․
- Արդար չի, - ձեռքերը կրծքին է ծալում Սենան՝ նայելով ամուսնուն, - ինձ էլ չեն այ ասում։ Եթե մտածում ես՝ հարիֆ եմ ու ոչինչ չեմ նկատում, սխալվում ես։
- Սենա, դու հարիֆ եղել ես մի անգամ, էն էլ չեմ ասում՝ երբ։ Իսկ հիմա Ջիմինը զբաղված է։ Երբ ժամանակը գա, կասեմ։
- Իբր կռվեցին, բայց չկռվեցին, - եզրակացնում է Հոսոկը ու կռվելու մասին Սենան մի բան էլ է հիշում։
- Նայի, հա՜։ Եթե էլի եք նեղացրել, ինձ հետ եք գործ ունենալու։
Յունգին հավատում է։
Ջիմինն իրոք զբաղված է։ Պիտի գնար Նամջունի մոտ, հետո գար Յուջոնին համալսարանից վերցնելու։ Առաջինի պատճառով էլ հիմա ուշանում է։ Հաղորդագրություն ուղարկում՝《սպասիր համալսարանում, ուշանում եմ》բովանդակությամբ, ու մեքենան կսլանա ամբողջ Սեուլով։ Մթնում էլ է, Յուջոնն էսօր ուշ է պրծել դասերը, ինչը հեչ ուրախացնող չէ։ Սիրտն էդքան էլ լավ բան չի վկայում, որովհետև մի անգամ սպառնացողը երկրորդ անգամ այլևս կանգ չի առնի, զգուշացումով չի սահմանափակվի, իսկ ինչքան մեծ էր ցանկությունը՝ էս ամենի մեջ չխառնել Յուջոնին։ Չստացվեց, առաջինը հենց նա խառնվեց։
Յուջոնը սպասում է։ Սպասում է մի քիչ տագնապով, մի քիչ հանգստությամբ, որովհետև առաջին՝ Ջիմինն ուշանում է, երկրորդ՝ Ջիմինը զգուշացրել է, որ ուշանալու է։《Սպասիրը》երևի նշանակում է համալսարանից դուրս չգաս։ Յուջոնը չի էլ պատրաստվում։ Վստահում է։ Բայց տագնապը ամենևին, չի կորչում, ընդհակառակը, մի տեսակ ավելի է մեծանում, երբ լսարանից դուրս է գալիս ուղղակի մուտքի մոտ սպասելու համար, որովհետև սպասելը անտանելի բան է, հետն էլ չորս պատի արանքում։ Իսկ եթե զանգի ու ուղղակի զրուցի՞։ Էդպես ժամանակն ավելի արագ կանցնի։ Բայց չէ, Ջիմինը հիմա ղեկին է, պետք չի անհանգստացնել, կհասնի։
Համալսարանում գրեթե մարդ չկա, համենայն դեպս՝ ոչ ոք միջանցքում չհանդիպեց, մուտքի մոտ առավել ևս։ Կանգ առավ, ուսումնասիրեց բակը, որտեղ նույնպես ոչ ոք չկար։ Այլևս առաջ գնալու ցանկություն չկա։ Երբ Ջիմինը գա, էդ ժամանակ էլ անցակետը կանցնի։
Տագնապը մեծանում է ևս մեկ անգամ՝ վերջնական։ Որովհետև կանխատեսել չէր կարող։
Երբ վերջապես ձեռքը գրպանն է տանում՝ հեռախոսը հանելու համար, ուսին հպում է զգում ու կտրուկ շրջվում, որովհետև բղավելն իր ոճը չի։ Սիրտը բաբախում է եռակի արագությամբ, բայց հանկարծ ամբողջ լարվածությունը ոտքերին է խփում, սիրտը մի տեսակ հանգստանում, իսկ հոգին դատարկվում, ասես այն վաճառել է սատանային։ Էմոցիոնալ ստաբիլությունը գրողի ծոցն է գնում, որովհետև ուղղակի Սանն է։ Սանն, ով ուղղակի․․․ ուղղակի ուզեց ուշադրությունն իր վրա գրավել՝ մոռանալով․
- Հիմար, - շշուկով, սրտից բռնելով, հետո գլխից, - ուղղակի հիմար։
- Հիմարը ես եմ, թե՞ դու, որ մինչև հիմա տուն չես գնացել։
- Դա քեզ չի վերաբերվում։ Կապ չունի՝ ինչ, ամեն օր պիտի նյարդերս քայքայող մի բան անես, չէ՞։
Սանը կիտում է հոնքերը․
- Ձե՞ռք ես առնում, - մի քիչ լռում է, ու, - հիստերիկ ես, լուրջ եմ ասում։
- Հիստերիկից էլ լսում եմ, - օ, աստվածներ, հաղորդագրություն եկավ։ Ջիմինն է, եկել է։
- Ահա, երևում է պարզ։
- Ցտեսություն, հա՞, - շրջվելով դեպի ելքը։ Սանը հետ չի մնում, գնում է ետևից, ինչը զայրացնում է ավելի, - ու՞ր։
- Ես էլ եմ տուն գնում, շատ բան վրադ մի վերցրու, - ու ուսին հարվածելով անցնում է առաջ։
Յուջոնի քթի տակ արտասանած《հիմարը》չի լսում, պետք չի, սեփական քթի տակ է որոշ բաներ արտահայտում աղջնակի կողմը, բայց դե դա էլ Յուջոնը չի լսում։ Պետք չի։ Առանց այն էլ երկուսի նյարդերն էլ երկու րոպեում քայքայվեցին։
Հետաքրքիր էր մի բան, որ ոչ ոք չնկատեց։ Երևի դա էլ չէր պետք․ Անծանոթ մեքենան անհետացավ նրանց հայտնվելով։ Որովհետև Յուջոնը մենակ չէր, ինչը զայրացրեց։ Ինչը չվրիպեց արդեն մեքենան կանգնեցրած Ջիմինի ուշադրությունից, բայց ոչինչ չհասցրեց անել՝ բացի մակնիշը տեսնելուց։ Մակնիշն էլ էական չի, այսինքն ոչ մի օգտակար բան։ Սեղմեց ծնոտներն ու ուշադրությունը թեքեց դեպի համալսարանի ելքը, որտեղից դուրս էր եկել Յուջոնն ու Ջիմինին անծանոթ մի երիտասարդ, ինչը Ջիմինին մի քիչ էլ լարվելու առիթ տվեց։ Դրա համար էլ դուրս եկավ մեքենայից ու ձեռքերը դրեց տաբատի գրպաններում՝ սպասելով իրադարձության ամենաբարդ ելքերից մեկին․
- Լավ բանը շուտ մոռացար էլի, - լսում է Ջիմինը տղայի բողոքը, հետո Յուջոնի պատասխանը։
- Օյ, մի անգամ մի լավ բան ես արել, ո՞նց կլինի։
Հանգստանալ կարելի՞ է, թե՞ մի տեսակ չէ․
- Յուջո՜ն, - չէ, որոշեց միջամտել։ Երկուսի հայացքն էլ ուղղվեցին դեպի Ջիմինը։ Սանն էլ իր հերթին մի տեսակ լարվեց՝ հիշելով անցած անգամը, բայց լսվեց Յուջոնի ձայնը։
- Ջիմին-ա․․․
Ջիմին-ա․․․ Ջիմին-ա․․․ Թեք, ուրախ ժպիտը մի կերպ է զսպում Ջիմինը, որովհետև《Ջիմին-ա》։
Վերջ, կարող են գնալ, ուղղակի Ջիմինը չի մոռանում թարս հայացք գցել անծանոթ երիտասարդին։ Մի տեսակ վերակացություն զգաց,《դուխը》տեղն եկավ։ Հրաշալի է։ Ուղղակի Սանի նույնպիսի թարս հայացքը չտեսավ․
- Ո՞վ էր։
- Սանից վախենալ պետք չի։ Չնայած վատն է, բայց վտանգավոր չի։
- Ամեն դեպքում զգույշ եղիր։
Հետո լռեցին, որովհետև մտքներով ամեն ինչ անցավ, բայց Ջիմինը Յուջոնի հաջորդ հարցին չէր սպասում․
- Հիմա դու կռվել գիտե՞ս, - ուշադիր նայելով տղայի պրոֆիլին։
Հետաքրքիր էր՝ Յուջոնը չէր նկատել․․․ Ջիմինը մի տեսակ նուրբ է թվում, մի տեսակ փխրուն, ի՞նչ կռվելու մասին է խոսքը։ Մինչև աչքով չտեսնի, չի հավատա․
- Կասկածաու՞մ ես, - քմծիծաղով, բայց Յուջոնը չպատասխանեց, որից Ջիմինն օգտվեց, - հուսով եմ՝ ականատես չես էլ լինի։
Հետո հայացքն ընկավ դրսի հայելուն։ Իզուր կամ տեղին։ Որովհետև էս հինգ րոպե է պոչ ունեն, գրողը տանի Ջիմինի անուշադրությունը։ Հանգիստ վարելը մնում է նույնը, ուղղակի ուղղությունն է փոխվում, ինչը Յուջոնը լավ է նկատում.
- Հակառակ պիտի գնայինք բայց, - զարմանքով նայելով։
- Փոխեցի միտքս։
- Մի՞տքդ, - մի հոնքը վեր բարձրացնելով։
- Առանց գլուխդ կտրուկ թեքելու, նայիր կողքիդ հայելուն, - կատարեց, - ի՞նչ ես տեսնում։
- Դե մեքենա է։ Սև։
- Բինգո։ Մենք կեղտի մեջ ենք։
- Գրողը տանի, - պանիկա։
- Հանգստացիր։ Ամրագոտիդ կապե՞լ ես։
- Հա, - նախօրոք մի անգամ էլ ամրությունը ստուգելով։
- Ուրեմն գնացինք...
Ոչինչ լավ չէր։ Բացարձակ լավ չէր։ Յուջոնի կուլ տված պանիկան ոի այն արագությունը, որով Ջիմինը վարում էի մեքենան։ Ոչ ետևից նույն արագությամբ եկող մեքենան, ոչ էլ առջևում երևացող《արագությունդ նվազեցրու》նշանները։
Ամեն ինչ ավելի է վատանում, երբ.
- Կարո՞ղ ես համարները տեսնել մեքենայի, - Ջիմինը։
Հետո կրակոց։ Յուջոնի բղավոցի հետ միասին.
- Սատանա, գլուխդ իջեցրու, չբարձրացնե՛ս, - ու ձեռքն է դնում գլխին՝ իջեցնելով։
- Խելագարվել կարելի է, ի՞նչ անե՜նք։
- Բժշկուհի, - քմծիծաղով, մի պահ Յուջոնին նայելով, բայց էլի հայացքը դեպի ճանապարհը թեքելով, - չե՞ս վստահում։
- Այշ, կլինի՞ գոնե հիմա... - ու էլի կրակոց, բայց առանց բղավոցի, Յուջոնը բժիշկ է, պանիկան տեղին չի լինի, - գլուխդ չգովաս։
- Յուջոն-շի, սև ձիով ասպետը քեզ չի փրկի, եթե չպատասխանես հարցին, - այշ, ժամանակ է հա՞ գտել հումորի։
- Վստահում եմ, գրողը տանի, վստահում։ Գործդ արա։
Քմծիծաղը մաքրվում է։ Ամեն ինչ ավելի լուրջ էր, քան կարելի էր պատկերացնել։ Ջիմինը չի նվազեցնում մեքենայի արագությունը, բայց և դա էլ իր բացասական գիծն ուներ. Ճանապարհաշինական աշխատանքների նշանը չտեսավ։ Պարզ էր մի բան. Ընկան փակուղի.
- Սատանան տանի... - քթի տակ, բայց լսելի։
- Ի՞նչ եղավ, - գլուխը մի պահ բարձրացնելով, որովհետև առջևում քանդված ճանապարհն էր, - սատանան տանի, - կրկնելով։
Ջիմինը կանգ չառավ, կտրուկ պտտեց մեքենան՝ հակառակ կողմով, ու կանգ առավ հետևողների մեքենայի առջև.
- Ըհը՜, - հետևողներից մեկը՝ զզվելի քմծիծաղով, - ծիտիկը վանդակում է, - ու հանկարծ պանիկան մեծացավ նաև սրանց մոտ, որովհետև առջևի մեքենայի վարորդը նայում էր հաստատակամ, - ի՞նչ է որոշել խելագարը։
Իսկ Փաք-խելագար-Ջիմինը միայն մեկ պլան ունի.
- Ի՞նչ ես որոշել, - Յուջոնը։ Ով այլևս ելք չէր տեսնում։ Իզուր։ Ջիմինը հեռատես է։
- Մի բան, - ու էլի շարժիչը միացավ։
- Ես, ոնցոր, մահկանացուս էստեղ էլ կնքելու եմ, հա՞, - իր նստարանի հենակի մեջ գրեթե մտնելով, որովհետև խելագար ես, Փաք Ջիմին։
- Հիմա կտեսնենք։
Տեսան։ Ջիմինը մեքենան պոկեց տեղից՝ շարժելով ուղիղ հետևողների մեքենայի դեմ.
- Բոբբի, հետ, - վարորդի կողքին նստածի, - խու՞լ ես, հե՛տ, - բղավել, որովհետև, - մենք սենց բաներին չէինք պայմանավորվել, քշի՛, հիմա՛ր։
Քշեց։ Նույնպես դեպի առաջ՝ հաշվի չառնելով կողքին նստածի պանիկան։ Չնայած Բոբբիի պանիկան էլ փոքր չէր։
Հինգ վայր կյան։ Չորս... Երեք... Մոտ են...
Բայց...
Բոբբին իսկապես սենց պայմանավորվածություն չունի։ Քշեց մեքենան ձախ՝ հարվածելով սյանը, մինչ Ջիմինը կանգնեցրեց մեքենան՝ նայելով վախից աչքերը փակած Յուջոնին.
- Իզուր չես մասնագիտությունդ ընտրել, բժշկուհի։ Ապրես, - ու Յուջոնը հեռացրեց ձեռքրն աչքերից։
- Վե՞րջ։
- Մնա մեքենայում, հիմա կգամ, - ոի ձեռքը տանում է բռնակին՝ բացելու համար դուռը, բայց։
- Գժվեցի՞ր, - Յուջոնը համաձայն չէ, - քշիր, գնանք, սրանք խելագար են։ Ի,նչ գիտես՝ ինչ կանենք։
- Ուրեմն հենց տեսնես ամեն ինչ վատ է, քշի-գնա, լա՞վ։
- Չէ դու լրիվ ես խելքդ թռցրել։
- Պատասխանը չեմ լսում։
- Իհարկե՝ ո՛չ, - հենվելով հենակին ու ծալելով կրծքին ձեռքերը, - գնա, սպասում եմ։
- Մի հատ էլ եմ կրկնում՝ դուրս չգա՛ս։
- Լա՜վ։
Մի տեսակ Ջիմինը, միևնույնն է, չի հավատում։ Ինչը վատ է։
Սյանը հարվածած մեքենան ծխում է։ Իսկ առջևից մի կերպ դուրս են գալիս երկու անծանոթները.
- Գրողը տանի։
- Ես ձեր պոչերից մեկին լավ չէի՞ զգուշացրել, - երկուսը ձգվեցին, նայեցին ուղիղ՝ մեկը քմծիծաղով, մյուսը՝ լուրջ։
- Ջիմին-շի, - գիտեն անունը։ Զարմանալի չէ, - հաշվի առնելով՝ ով է մեզ ուղարկել, քո սպառնալիքը, - ցուցամատն ու բութ մատը սեղմում է իրար, - այ էսքան էլ չկան մեզ... նրա համար, հասկանու՞մ ես։
- Գոնե գիտե՞ք՝ ինչի համար եք հավաքվել, - պատասխան թեք ժպիտով, - թե՞ ով ինչ ասի, էնպես էլ անելու եք՝ աչքներդ փակ։
- Լսիր, - երկրորդը՝ Բոբբին, լուևջ սկսելով, - մենք էստեզ զրուցելու համար չենք եկել։ Երկրորդ զգուշացումից հետո երրորդ տարբերակն է գալիս, գիտես չէ՞։ Պլան Ա-ից հետո, Բ-ն... Հետո Գ-ն։ Իսկ մեր բոսսը իր գանձարանում 39 տառ ունի, - այ հիմա քմծիծաղով, - մեզ Յունգին է պետք։ Իսկ դու նենց, ուղղակի շախմատի զինվոր ես։ Անպետքություն, - շարունակելով ժպտալ։ Իդեպ՝ Յուջոնը հետևում էր հետևել պատուհանից, - բայց արքային հասնելու համար անհրաժեշտ է վերացնել բոլորին, չէ՞։ Հետո էնտեղ արդեն կերևա թագուհի՜ն, ձիերը՞, փղերը՜, - ատրճանակ ուղղելով Ջիմինի դեմ։
- Մի բան ես բաց թողել, գիտունիկ, - նույն քմծիծաղով։ Լարվելով, բայց աշխատելով հանգստություն ցույց տալ, - սահմանին հասնելով, - դանդաղ առաջ գնալով։ Երևի Յուջոնը խելագարցում է լարվալությունից, - հասարակ զինվորն էլ փոխում է իր էությունը։ Մեզ հետապնդելուց առաջ պիտի լա՜վ, շատ լավ ուսումնասիրեիք, է։
Ջիմինը Նարուտո փոքր տարիքում է նայել, բայց մինչև օրս հիշում է։ Քառակողմ սուր աստղ-զենքերը նույպես։ Մենակ անունը չի հիշում։ Բայց լավ գիտի դրանց նշանակությունն ու օգտագործելու ձևը։
Լրացում. Էս զենքից ունի միայն Յունգիի կլանը, տղաներ։
Էդ զենքը, որ Ջիմինը հանեց առանձին գրպանից, խոցեց դիմացի ատրճանակով երիտասարդի ոտքին՝ լավ վիրավորելով ու անցնելով կողքով։ Այնքան, որ դատարկ փողոցը լցվեց անծանոթի ցավոտ բղավոցով։ Ջիմինն աննկատ մոտեցավ։ Մինչ երկրորդը կհաներ իր ատրճանակը, Ջիմինը ոլորեց Բոբբիի ձեռքը՝ գցելով ատրճանակն ու կտրուկ հարվածեց նաև երկրորդի ձեռքին։ Ճտտոց լսվեց, իսկ ատրճանակն ընկավ գետնին.
- Հը՞, ասու՞մ եք, թե չէ։ Իրոք, չեք հասկանու՞մ՝ ինչ խաանղեր եք խաղում։ Սա հասարակ շախմատ չի, հասկանում ե՞ք, թե՞ ուղեղներդ մթագնած է։ Ո՞վ եք։
Ջիմինը զայրացած։ Բայց ցավից միայն հեևում են՝ կամ չկարողանալով, կամ էլ չցանկանալով պատասխանել։ Մեկի ձեռքն ավելի է ծալվում, բղավոցն ավելի պարզ դառնում։ Բայց հանկարծ Բոբբին մանևրում է ու պտտվում՝ հասցնելով բռունցքով հարվածել Ջիմինի դեմքին։ Ջիմինը միայն դեմքն է պտտում հարվածից, ձեռքը դնում այտին ու էլի ուղղվում։ Լավ էր մի բան․ Երկուսի զենքն էլ ձեռքներին չէր։ Եթե մի ոտքի հարվածով Ջիմինը կարողացավ Բոբբիի ընկերոջը գցել ետևում գտնվող քանդված անապարհի փոսը, որից դժվարությամբ, բայց ջանք գործադրելով նա կարող է դուրս գալ, ապա Բոբբին կտրուկ առաջացավ՝ նոր հարվածի ետևից։ Որովհետև զայրացավ։ Նախ էս ապուշ առաջադրանքը, երկրորդ էլ՝ չի հանդուրժում նվաստացումը։ Ջիմինը կարողացավ թեքվել հարվածից։ Լավ երևում էր՝ էս հիմարը ոչ մի տաղանդ չունի կռվելու։ Ով որ ուղարկել է սրանց, արդեն պարզ է, լավ չգիտի՝ ում է ուղարկել։ Ո՞նց կարելի է սենց թույլ նախազգուշացում ուղարկել։ Իսկ եթե պլանի մի մաս է՞․
- Գիտե՞ք, որ ոստիկանությունում լավ ծանոթ ունեմ։
Ու ասես ազդանշան՝ հեռվում լսվեց ոստիկանության մեքենաների հայտնի սիրենան, լարվեց նաև Ջիմինը։ Անհրաժեշտ է ծլկել.
- Իլհու՛նը։ Չվե Իլհու՛ն։
- Գրո՛ղը տանի, Ջեբո՛մ, ձե՛նդ, - Բոբբին է, ով չհասցրեց գործընկերոջը զգուշացնել, որ բերանը փակ պահի։ Չկարողացան։ Միսսիան վերջնականապես մնաց անիրագործելի։
- Էս անգամ թողնում եմ։ Իլհունին կասեք՝ թող դեմքը ցույց տա, ոչ թե հերթով զինվորներ ուղարկի՝ գիտակցված մահի։ Բայց եթե էլի եմ տեսել, մենակ կոտրվածքով չեք պրծնի։ Վերջույթների տեղափոխություն կանեմ շատ դաժան ձևով։
Հիմա անհրաժեշտ է գնալ։ Ոստիկանության ազդանշանը մոտենում է։
***
- Գրողը տանի, գրողը տանի՛, էս ի՞նչ էր։
Բժիշկները պետք է սառնասիրտ լինեն, բայց գալիս է մի պահ, երբ պանիկան պահել չի լինում․
- Եթե հիմա սենց է, բա հետո՞, - որովհետև Յուջոնը չի զսպում այդ պանիկան՝ թափելով մեքենայում։ Հետո նայեց Ջիմինին։ Կիտած հոնքերին, կապտող այտին, - այտդ կապտում է։
- Հանգստացիր, բժշկուհի․․․ Սխալ մարդկանց հետ գործ ունեն։
