5 страница1 мая 2026, 12:21

Գլուխ Ե

Հասկանում ես, որ կրակն ես ընկել, երբ քեզ ուղարկում են ուրիշ երկիր ուրիշի հետ կյանքդ կապելու։ Ուրիշ ազգ, ուրիշ մտածելակերպ, ուրիշ ընտանիք, ուրիշ լեզու, ուրիշ սովորույթներ, թեկուզ նման։ Ամեն ինչ ուրիշ։ Անգամ օդը։ Գիտակցում ես, որ էդ ամենը լուրջ է վերջնական, երբ քեզ տեսնում ես ինքնաթիռում նստած։ Բիզնես-կլասսում։ Հասկանում ես, որ կրակն ես ընկել վերջնական, որովհետև համաձայն չես, իսկ երկրիդ կրիմինալ փողոցներից մեկում շարունակում է ապրել սիրեցյալդ, ում երևի արդեն մահվան շեմն են հասցրել։ Հասկանում ես, որ խորտակվել ես, երբ միշտ պողպատյա զգացմունքներդ այլևս չեն դիմանում։ Պողպատը կոտրվում է, չնայած այն դժվար է կոտրել, իսկ արցունքներդ ասես թափվում են հարյուրավոր մետրեր բարձրությունից երկրի վրա, թքած, որ չեն հասնում, ինքնաթիռում ես։ Էսօր պիտի բոլորը լացեն քո հետ, որովհետև ճակատագիրդ է վճռված.

- Օրիորդ Վու Շենսի, - լսում է անունը կողքից, պատուհանից հեռացնելով հայացքն ու նայելով բորդ ուղեկցորդուհուն։ Նա մեկնել է հեռախոսը օրիորդին՝ գրեթե դողալով։ Որովհետև պարզ հայտնի է, թե ով է հեռախոսակապի մյուս ծայրին։

Հանկարծ հուզվածությունը մի կողմ է գնում, կոկորդը մաքրում է, վերադարձնում պողպատն ու.

- Լսում եմ, - որովհետև թռիչքից մի ժամ հետո է հիշել, որ ինչ-որ տեղ օդում դուստր ունի, որին ուղարկել է ինչ-որ տեղ, իրենից հեռու, էնքան է՝ ամեն ինչ լավ լինի։

- Օդանավակայանում քեզ կդիմավորեն, կտանեն ուր պետք է։

- Չե՞ս փոշմանի, - պինդ ձայնը գրեթե ճաք է տալիս, բայց զսպում է իրեն։

- Ես երբևէ փոշմանե՞լ եմ արած բաների համար, - չի տեսնում, հայրը հեռապոսակապի այն կողմում մի հոնքն է բարձրացնում։

Ինչ-որ ձայներ, ու հեռախոսը փոխանցում են։ Չինաստանից քրոջ հետ կապվում է եղբայրը.

- Ճստի՞կ, չեմ հարցնում՝ ոնց ես։

- Որովհետև գիտես, որ գլուխդ կթռցնեմ, - դառը քմծիծաղով։

Հա, Շեսին ատում է《ոնց ես》արտահայտությունը, որովհետև դա լսելիս ավելի է տրամադրությունն ընկնում, ավելի է կոտրվում։ Ինչը ցանկալի չէ, մանավանդ հիմա.

- Գիտեմ, ո՞նց չգիտեմ, - Քրիսն էնպես է անում, որ քույրը ձայնի տխրությունը չնկատի։ Քրիսն առհասարակ էդպիսին է՝ աշխատում է ծանր միջավայրում ավելի չծանրացնել քրոջ վիճակը՝ թև ու թիկունք կանգնելով։ Էս անգամ չկարողացավ, Շենսին չի էլ մեղադրում, - ես հո ինքնասպա՞ն չեմ։

Հեռախոսակապի երկու կողմում էլ քմծիծաղ է լսվում, հետո եղբայրը չի դիմանում.

- Պինդ կաց, մի օր կծլկեմ, կգամ։

- Աչքս տեսնի։

Ամեն ինչ կրակն ընկած էի այն ժամանակվանից, երբ Շենսին ծնվեց։

Որովհետև Տրիադան երբեք էլ բարի համբավով աչքի չի ընկել, իսկ էդպիսի միջավայրում մեծանալով՝ արդեն պարզ էր, որ մի դրոշմ ճակատին պիտի դրվեր։

Դրվեց։

***

Յուջոնը... խառն էր։ Մտքերով, գործողություններով, օրվա պլանով։ Խառն էր։ Յունգիի հետ խոսելուց ու《թիկնապահ, վարորդ, պահակ》ձեռք բերելուց հետո հանկարծ տուն էր մտել նաև Սենան։ Յուջոնին տեսնելով զարմացել, մյուս կողմից էլ ուրախացել էր։ Հետո խոսեցին, հասկացան իրար։ Իսկ Յուջոնը նկատեց Սենայի՝ Յունգիին ուղղված դեռ դժգոհ հայացքը։ Դա մի տեսակ սատանաներ էր առաջացնում Յուջոնի մեջ, չարախնդալ էր ուզում, բայց չէր կարող։ Չէ որ դրությունը շիկացած էր, բայց անգամ իրենք չգիտեին, թե ինչ է սպասվում։ Իսկ Սենային վերջին նորությունը չասացին, պետք չի, չնայած չկասկածել չէր կարող։

Առավոտյան ժամը 9։24 է, բայց Յուջոնը դա չգիտի։ Քնած է։ Քնած է մինչև այն ժամանակ, երբ քնի միջից ականջին է հասնում դռան զանգի ձայնը։ Կնճռոտում է դեմքը։ Մեկ այս կողմ պտտվում, մեկ այն, ու հասկանում է, որ հիմա էլ հարվածում են դռանը՝ զանգի հետ միաժամանակ.

- Այշ՜, - զայրույթը չի զսպում։ Կտրուկ վեր է կենում տեղից ու հաշվի չառնելով, որ գիշերանոցով է, բոբիկ ոտքերով գնում է դուռը բացելու։

Առջևում էսպիսի մի տեսարան է. Ջիմինը։ Սկզբում զարմացած Ջիմինը, հայացքով զննող Ջիմինը։ Ջիմինն, ում հայացքը կանգ առավ Յուջոնի բաց ուսին։ Գիշերանոցը թեքվել էր՝ բացելով այն։ Հանկարծ մտքերը կանգ են առնում, որովհետև Յուջոնը զայրացած է առավոտ շուտ.

- Հուսով եմ՝ կարևոր հարցով ես եկել, թե չէ ես իմ գործողությունների համար պատասխանատու չեմ հարամ եղած քնիս համար։

- Դասի չե՞ս, - միակ երկու բառերը, բայց հետո շարունակեց, - ինձ թվաց գնացել ես՝ մոռանալով մեր պայմանը։

- Ջիմին-շի, - իդեպ՝ էսպես նրան դիմում է միայն Ջոնգուկը, որն էդ《շի》-ով զայրացնում էր, հիմա էլ մեկն ավելացավ, - նախ պարզում են՝ դաս ունեմ, թե չէ, նոր առավոտ ծեգին սկսում են դռները ջարդել։ Երկրորդ հերթ եմ էսօր, - մատներով երկուս ցույց տալով։

- Դե որ ասեիր, կիմանայի, - ժպիտը վերադարձավ, հանգստությունն էլ հետը, - քանի որ արդեն զարթնել ես, ինձ սուրճ կհյուրասիրե՞ս, - գլուխը մի կողմ թեքելով։

Յուջոնը հանկարծ հասկացավ, որ մի գիշերազգեստով է, ցուրտ է, իսկ մի բան դեռ շուտ էր հասկացել... Ջիմինը. Պնդաճակատ. Է։ Մի բան էլ. Քնել էլ չի ստացվի, սուրճի կարիք ինքն էլ ունի։ Դե իսկ եթե մի նավում են, սուրճ հյուրասիրելը մեղք չի լինի։

Դրա համար էլ մի կողմ քաշվեց՝ մուտքն ազատելով.

- Եթե հանկարծ տանս մեջ նոր բզեզ եմ գտել, - Ջիմինի աղվեսային ժպիտն ու հայացքը նկատում է, ով արդեն ներս է անցնում, - ինձանից չես պրծնի։

- Լսու՛մ եմ, մե՛մ։

Յուջոնը ցույց է տալիս խոհանոցը, էնտեղ հրավիրում տղային, իսկ ինքը փորձում գնալ ու փոխել գիշերազգեստը, բայց դռների արանքին կանգնած Ջիմինը դեռ թույլ չի տալիս.

- Իդեպ, - ու մոտենում է՝ լարվածություն ստեղծելով։ Բայց Յուջոնը կանգնած է մնում՝ սպասելով գործողություններին, - էս տեսքով, - հայացքով բաց պարանոցն ու ուսը ցույց տալով ու ձեռքով շորն ուղղելով՝ կամա, թե ակամա դիպչելով մաշկին՝ սարսուռ անց կացնելով։ Յուջոնն իսկապես լարվում է, բայց բժիշկը սովորել է սառնասրտություն, - աշխատիր դուռը չբացել։ Բախտդ բերեց՝ էս անգամ ես էի, - ու էլի ժպիտ։

***

Ինչհոն օդանավակայանում շատ մարդ չկա, երևի չվերթը արտահերթ էր։ Դե հա, արտահերթ էր։ Ինչհոնի օդանավակայանում լսվում են բարակ կրունկների կտկտոցներ, բայց արագ կտկտոցներ։ Շենսին է արևային ակնոցներն աչքերին, ձիգ քայլվածքով առաջ գնում։ Երկու կողմում թիկնապահներն են, իսկ առջևում կանգնած սպասում է մեկը։ Շենսիին անծանոթ, բայց նրա մոտենալով միանգամից խոնարհվում է, հետո ուղղվում ու սկսում չինարենով.

- Բարև Ձեզ, բարի գալուստ, - ժպիտով։ Շենսին չի ժպտում, նրա համար տհաճ է։ Ամեն բան է տհաճ, - ես Յոսոփն եմ, անհրաժեշտ...

- Մանրամասներ պետք չեն, գնանք։

- Բայց...

- Ի՞նչ բայց։

- Պարոն Հոսոկը հիմա կգա, ասաց՝ ինքը կուղեկցի Ձեզ։

- Ինձ հետաքրքիր չի՝ ով կգա-չի գա, ուղեկցեք ինձ մեքենայի մոտ, մնացածը...

- Ի՞նչ է կատարվում։

Ու լռություն։

Որովհետև օդանավակայանում հայտնվում է Չոն Հոսոկը։ Լուռ, զուսպ, պինդ ու սառը հայացքով։ Այս ամենը նրան հետաքրքիր չի, բանականաբար գիտի, որ օրիորդը ատամներն է ցույց տալու։ Սովորական բան է։

Արտահայտությունը կորեերենով էր շպրտված, այսինքն Շենսին չհասկացավ։ Բայց այն, որ թարգմանչի ետևում նկատեց դեռ Պեկինի ռեստորանում հանդիպած երիտասարդին, փաստ է։ Սառը կեցվածքով։

Դե ինչ, երևի խաղն էս պահից սկսվու՞մ է։

Չոն Հոսոկը չինարեն գիտի, ուղղակի հիմա չի ասի։ Որոշ բաներ կպարզի, նոր։

Մոտենում է, թարգմանիչը մի կողմ է քաշվում, իսկ Հոսոկը կանգնում աղջնակի առջև։ Աղջնա՞կ։ Չէ՜։ Օրիորդի.

- Ինչ-որ բան ա՞յն չէ։

- Օրիորդն ուզում է տուն գնալ, ես էլ ասացի, որ անհրաժեշտ է սպասել Ձեզ։

- Իմ ներկայությամբ՝ մատչելի լեզվով, կխնդրեի, - օրիորդը՝ նյարդայնացած։

Հա, Հոսոկը հասկացավ, բայց թարգմանչի թարգմանելուն սպասեց, հետո փոխանցեց, որ կարող են գնալ։

Շենսին զայրանում է, որ առջևից գնում է Հոսոկը։ Բայց ելք չկա, երկրին անծանոթ է։

Դաս 1։ Չկորցնել հպարտությունը, ինքնասիրությունը, վստահությունը։ Գլուխը բարձր։ Գոյատևել, ուրեմն գոյատևել։ Պայքարե՞լ։ Սովոր է, պատրաստ է։

***

Ջիմինի սև ձին կանգ է առնում համալսարանի առջև։ Բայց դեռ չի շտապում բաց թողնել Յուջոնին, որովհետև շրջվում է դեպի նա ու ուշադիր նայում.

- Ուշադիր կլինես։ Անհրաժեշտության դեպքում համարս ունես։ Վերջացնելուց կես ժամ առաջ կզանգես։ Եթե հանկարծ ուշանամ ու էլի մոտեցող լինի, առաջինը անունն իմացի։ Եթե նույն առաջարկն անի, կասես, որ կմտածես։ Ու հանգիստ եղի, մարդաշատ վայրերում ոչ մի վտանգ չկա։ Վստահու՞մ ես։

Յուջոնը, որ ասես շունչը պահած լսում էր, հանկարծ շունչ քաշեց։ Հասկացավ, որ իսկապես լուրջ է տրամադրված, վտանգ սպառնալ չի կարող, անհրաժեշտության դեպքում հաստատ կօգնի, բայց քմծիծաղ է ցույց տալիս, որովհետև.

- Կմտածեմ, - ու ազարտային ժպիտով էլ դուրս է գալիս մեքենայից։ Ժպիտ, որը Ջիմինը լավ էլ նկատեց՝ սեփականը մերկացնելով։ Բայց քթի տակ։ Խաղու՞մ է։ Ոչինչ, Ջիմինն էլ է խաղալ սիրում, - առայժմ, - բաց պատուհանից ժպտալով ու հեռանալով, իսկ Ջիմինը հետևում է։

- Հրաշալի է։

***

Ահա այս երկրի Շոուշենկը*։ Այնտեղ խաղադաշտն է, էստեղ ճաշարանը, ոչ այնքան հաճելի սնունդով, ահա բանտախուցերը։ Դրանք հիմա ազատ են, որովհետև մաքուր օդ շնչելու ժամանակն է։ Իսկ մինչ այդ... Ինչ որ մեկի մոտ հյուր կա եկած։ Անխոցելի ապակու այս կողմում հինգ տարի իր պատիժը կրող անձնավորություն է, իսկ մյուսում՝ երիտասարդ մի տղա։ Երկուսի ձեռքում էլ հեռախոս է, որը կապահովի խոսքը երկուսի մեջ։ Թվում է՝ բանտ է, պիտի զայրացած լինեն կամ տխուր։

Բայց։

Ինչ-որ անդուր քմծիծաղ է պատել երկուսին էլ, ու դա ունի իր պատճառները.

- Լա՞վ ես, քեռի։

- Նայած՝ գործերդ ոնց են, Իլհուն-ա։

***

Շենսին հպարտ է անգամ սխալ անելիս։ Ճիշտն էդպես է, անկախ նրանից՝ ինչ հետևանքներ կլինեն։ Որոշել է՝ արհամարհել, բանի տեղ չդնել շրջապատում կատարվողը, դիմադրել ու չենթարկվել, որովհետև էս ամենն իր սրտով չէ, ուրեմն խնդրեմ․

- Ինձ հոթել տարեք, - տեղեկացնում է՝ օդանավակայանից մեքենայով գնալիս։ Մեքենա, որի առջևում Հոսոկն է մեքենան վարում, իսկ ետևում Շենսին է, իր կողքին էլ թարգմանիչը։ Նա թարգմանեց, չնայած Հոսոկն ուզում էր մինչ թարգմանելը պատասխանել, բայց լեզուն կծեց՝ դուրս չթռցնելու համար չինարենի իմացությունը։ 

- Անպայման։ Որ սկզբում իմ գլուխը թռցնեն, հետո քո, - թարգմանիչը տատանվեց, բայց հետո մի քանի բառով, առանց գլուխ թռցնելու փոխանցեց խոսքերը։ Որից Շենսին մի հոնքը վեր բարձրացրեց։

- Ես քո տանը չեմ մնա։

Հոսոկն առհասարակ հավասարակշռված մարդ է, բայց հիմա թքած հաջորդ《մի քանի բան է ուզում պարզելու》վրա, քանզի էս աղջնակն իրեն արդեն դրել է Հռոմի պապի թոռան տեղը։ Հաշվի առնելով՝ ով է նրա հայրը, կարելի էր ասել Կնքահոր դստեր տեղը։ Թարգմանիչը չի հասցնում թարգմանել, երբ Հոսոկն է ատամները գրեթե կրճատելով սկսում։ Չինարենով․

- Իսկ էդ առաջարկն անող ու ցանկացող էլ չկար, օրիորդ, - շեշտը վերջին բառի վրա, - եթե կարծում ես, որ հոթել ուղարկելուց հետո հանգիստ ես լինելու, սխալվում ես։ Կարող է չգիտես, բայց հայրդ նախօրոք տուն է գնել, էնտեղ էլ ինչ կուզես, կանես։ Թե չէ, - առջևի հայելով նայելով օրիորդին, - իմ ուշքն էլ չի գնում․․․ - շարունակությունը չասաց, ուղղակի կոպիտ բառեր էին պտտվում, իսկ էս օրիորդի մոտ կոպիտ արտահայտվելը կդառնա կարմիր քարտի պես մի բան։

Հանկարծ Շենսին քմծիծաղում է՝ հասկանալով, որ Հոսոկին հեչ էլ թարգմանիչ պետք չէ․

- Վաղը նոր թիկնապահ կունենաս, հայրդ ինքն է ընտրել։ Ու խնդրում եմ, - կանգ առնելով բազմահարկ տան առջև։ Դե բնական է, հարուստ մարդուն հարուստ թաղամաս։ Բայց հանկարծ նայեց թարգմանչին՝ հասկացնելով, որ դուրս գա մեքենայից։ Դուրս եկավ, որից հետո Հոսոկը նայեց ուշադիր նայող ու սպասող Շենսիին, - առանց անմտածել ելույթների։

- Մոռանում ես՝ ու՞մ հետ ես խոսում, - որովհետև անմտածել ելույթները երբեք էլ Շենսիինը չեն եղել։

- Իմը զգուշացնելն է, օրիորդ․․․ Ու մեկ էլ, - որովհետև Հոսոկը... Հոսոկը գիտի, որ դժվար է։ Իր համար էլ, Շենսիի համար էլ, բայց Շենսիի համար առաջին հերթին, - ես գիտեմ՝ որ դժվար է, - որովհետև Սենան է աչքերի առջև։ Ու Յունգին՝ սառը վերաբերմունքով, - բայց արի ընկերանանք ու վստահենք իրար։

- Ուտոպիական բաներ ես ասում։

- Երկուսիս կաշվի համար ամենալավ տարբերակն եմ ասում։

- Երկուսիս կաշվի համար մտածել պետք չի։ Արի պայմանավորվենք. Դու քո համար, ես՝ իմ։

Հոսոկը էլի շրջվում է՝ մի ձեռքով բռնելով ղեկը։ Չստացվեց ընկերանալ, չէր էլ սպասում, իրենն առաջարկելն էր.

- Հրաշալի, - սարկազմով, - հետո չասես՝ չէի զգուշացրել։

* Շոուշենկը Սթիվեն Քինգի հորինած բանտի անունն է, որը գտնվում է Նոր Անգլիայի Մեն շտատում։

5 страница1 мая 2026, 12:21

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!