Գլուխ Դ
- Ստում ես ու չես կարմրում, Յուջոն-շի։
Դողը զսպեց, ատամները սեղմեց, վախը ուղարկեց խորը, շատ խորը... չստացվեց, հետևել են։ Դրա համար էլ քարացավ տեղում՝ նայելով վախեցած աչքերով, ինչն, ասես, զվարճացրեց անծանոթին.
- Ո՞վ ես, - գոնե ձայնի դողը զսպեց, - ի՞նչ ես ուզում։
- Շատ փոքրիկ բան։ Համագործակցություն, - զզվելի է ժպիտը։
- Իմաստը։
- Յունգիի դեմ։
Վստահությունը տեղն է գալիս.
- Երկու-երեք անգամ նրանց հյուր գնալը դեռ ինձ չի մտերմացնում նրանց հետ, - ասաց, որովհետև համոզված էր, որ հետևել են, - Չգիտեմ՝ ինչն է նպատակդ, բայց ես էն մարդը չեմ, ում հետ կարող ես էդ հարցով համագործակցել։
- Լսիր, նոր մերժիր, սիրունիկ, - թևը դեռ բռնած է, պինդ, ազատել չի ստացվում, - կլորիկ գումարով։ Ես օգնության դիմաց պարտքի տակ չեմ մնում, եթե անգամ գումար չուզես։
- Թքած ունեմ, ձեռքս։
- Սխալ...
- Հե՛յ...
Վերջապես։ Վերջապես ինչ-որ մեկը կույր չէ ու տեսնում է, որ բռնության զոհեր կան։ Բայց երբ կողքից երևում է Սանը... Յուջոնը կապշեր, ուղղակի ժամանակը չէ.
- Չե՞ս հասկանում, որ խոսելու ցանկություն չունի, - նայելով անծանոթի աչքերին ու գլխով ցույց տալով Յուջոնին։ Անծանոթի ձեռքը թուլացավ նրա դաստակին։
Անծանոթը քմծիծաղում է։ Հասկանում, որ կոնֆլիկտի ժամանակ չկա։ Բաց է թողնում աղջկա ձեռքն ու կամաց հետ գնում՝ սալյուտ ցույց տալով.
- Մտածիր, դեռ ժամանակ կա։
Մտածիր, ժամանակ չկա.
- Լա՞վ ես, - առջևում կանգնում է Սանը՝ նկատելով, որ Յուջոնը քարացել է։ Ասես անզգայացել։ Նայում է ապակի թվացող աչքերով, ինչը վախեցնում է Սանին, - հե՜յ, - ձեռքը դեմքի մոտ թափ տալով։ Էդ ժեստից Յուջոնն ասես ուշքի է գալիս։
- Հը՞։
- Լավ չե՞ս, բան ասա՞ց։
- Վա՜, - փորձելով ուշքի գալ ու քմծիծաղել, որովհետև, - դու հաստա՞տ Սանն ես։
Սանը ծպպացնում է, ոլորում աչքերը.
- Ոնց տեսնում եմ՝ դու էլ հաստատ Յուջոնն ես։
- Յուջոնը երբեք չի փոխվում։
- Իրո՞ք, մի երկու րոպե առաջ ուրիշ բան թվաց, - Սանի քմծիծաղելու հերթն է։ Ինչը նյարդայնացնում է Յուջոնին։
- Օգնեցի՞ր, շնորհակալություն, ես գնացի, - ու անցավ քմծիծաղողի կողքով։
Բայց քմծիծաղողը հանկարծ լրջացավ։ Հիշեց աղջկա ու անծանոթի կոնֆլիկտը, հանկարծ հասկացավ, որ քիթը կխոթի ուրիշի գործերի մեջ։ Չէ՞ որ հնարավոր է, որ իրեն անծանոթը Յուջոնին լավ էլ ծանոթ լինի ու ուղղակի առօրյական վեճ ունեցած լինեին։
Սանը լավը չէ։ Սանը կռվարար է, Սանը սովորել չի սիրում, Սանը վիճում է դասախոսների հետ, կոպտում ու անգամ չի շփվում համակուրսեցիների հետ։ Սանին չեն սիրում ու դա արդարացված է, Սանին Յուջոնն էլ չի սիրում, որովհետև ժամանակին կոնֆլիկտ ունեցել են։ Բայց.
- Օգնություն պե՞տք է, - հասնում է Յուջոնի ականջին ու կանգ է առնում։ Որովհետև նույնպես մտքերում պտտվում էր երկխոսությունը անծանոթի հետ, որովհետև մտքերում ամեն ինչ է։ Հետևել են՝ մեկ։ Գիտեն ով է՝ երկու։ Գիտեն սովորելու տեղը՝ երեք։ Սպառնում են, եթե կարելի է էդպես անվանել, չորս։ Հավանական է նոր բզեզ... Հավանական է։ Ու էլի սարսուռ է անցնում, իսկ հետո։
- Պետք է...
***
Ճանապարհին լուռ էին, Սանը քիթը չի խոթում, հասկանալով, որ կարող է տհաճ լինել թեման։ Սանը չի էլ ուզում լռությունը ճեղքել, բայց Յուջոնն արդեն ուզում է, որովհետև անընդհատ մտքերում պտտել տհաճը իսկապես տհաճ է.
- Դիպլոմայինդ գրու՞մ ես, - ճեղքում է լռությունը Յուջոնը, հետո հասկանում հարցի անհեթեթությունը, որովհետև սա Սանն է, գրողը տանի։ Սանն ու դիպլոմային գրելը իրարից կիլոմետրերով հեռու են։
- Ապուշ հարց, - քմծիծաղով։
- Գիտեմ, բայց հո մի բան պիտի խոսե՞նք, թե՞ չէ, - չնայած տունը դանդաղ երևում էր։
- Զզվում եմ դասերի թեմաներից, - դեմքին տհաճության միմիկա նույնպես ստեղծվեց։
Չէ, Սանն ու Յուջոնը մտերիմ չեն, բացարձակ, երբեմն չեն էլ բարևում իրար։ Բայց էսպես մի տեսակ թեթև է.
- Հահ, ինձ թվում է՝ դու ամեն ինչից էլ զզվում ես։
Լռեց, լրջացավ։ Հետո որոշեց մի բան բարձրաձայնել, բայց Յուջոնը հասկացավ, որ հասել են.
- Լավ, հասանք, - Կանգ առնելով, - Շնորհակալ եմ օգնության համար, իրոք, - ոչ այնքան անկեղծ, բայց ժպտալով։ Դեռ տարօրինակ էր, որ իրար չեն սպանել, - վաղը սուրճ կհյուրասիրեմ։ Ավտոմատից։ Չաո՜, - ու արագ քայլերն ուղղեց տուն։ Կամ էլ վազեց։ Արագ էր ամեն դեպքում։
Սանը մոլորված է։ Ուղղակի մոլորված՝ ամեն ինչի պատճառով։
Մի բան փաստ է՝ Յուջոնը սկսում է իրեն սոցիոֆոբ զգալ։ Ամեն ինչ նպաստում է դրա համար, ի՞նչ խոսք։ Դրա համար էլ արագ ներս մտնելն ու խելագարի պես պայուսակի եղածը գետնին շրջելը մեկ են լինում։ Որովհետև հնարավոր է նոր բզեզ։ Խառնում է իրերը, ու ոչինչ։ Պայուսակի յուրաքանչյուր անկյունում նայում, ոչինչ։ Անգամ վերարկուն հանում, դա էլ ստուգում։ Հագուստն էլ ստուգում։ Ոչինչ։ Ի՞նչ է կատարվում։ Մի քանի շաբաթն ի՞նչը փոխեցին։ Հիմա ընդհանրապես հարցականի տակ է անգամ էդ ընտանիքից հեռու մնալը։ Որովհետև հասկացավ Յունգիին։ Որովհետև հենց էս պահին մտքերը սկսեցին խառնվել. Այ, Յունգին հենց սրա համար էլ չի վստահում անծանոթներին։ Հա, Յուջոնը մեղավոր չէր, վիրավորված է, բայց...
Արդյո՞ք էգոիստ չի լինի, արդյո՞ք վտանգավոր հետևանքների պատճառ կդառնա, եթե չպատմի էսօրվա մասին Միների ընտանիքին։
Բայց... Մինե՞րը չեն մեղավոր էսպիսի դրության համար։
Հակասություններ.
- Գրողը տանի, - ու նյարդայնություն։
Չէ, Յուջոնը սոցիոֆոբ է դառնում։
Հիմա հարց։ Ասե՞լ, թե չասել։ Գնա՞լ հարևանի տուն, թե չգնալ։ Գնալ ու զայրանալ, որ անհասկանալի դրության մեջ է իրենց պատճառով, թե՞ հանգիստ բացատրել։
Գնալ։ Ո՞վ իմանա՝ ինչ լրջության հարց է։
Նույն զզվելի դարբասը, բայց չի հասցնում զանգը տալ, մեքենայի ձայն է մոտենում։ Կտրուկ ետ դարձ, որովհետև ձայնը կտրուկ էր, ու դարբասների առջևում կանգ է առնում Ջիմինի《սև ձին》։ Դարբասները բացվում են անգամ առանց հարցնելու, որովհետև պահակները լավ գիտեն, թե ով է մեքենայի տերը։ Իսկ էդ մեքենայի տերը զարմանում է՝ առջևում մոլորված Յուջոնին տեսնելով։ Ում մազերն էին անգամ խառը։ Ինչ-որ բան է՞ն չէ.
- Յուջոն, -մեքենայից դուրս գալով ու պահակներից մեկին պատվիրելով մեքենան ներս քշել։ Հետո մոտենում է աղջնակին, ով հանկարծ հիշեց հպարտության մասին, ձեռքերը կրծքին ծալեց ու խուսափեց դեմքին նայելուց։ Մոլորված է, - բարև՞, - դե նույնպես մոլորվեց։
- Բարև, - ու հանկարծ հասկանում է. Անգամ վերարկու չի հագել, իսկ ձմեռը հեռու չէ։
- Գնու՞մ ես, թե՞ գալիս։
- Քե՞զ ինչ, - որովհետև հանկարծ էլի վիրավորանքը վեր բարձրացավ ու որոշեց հեռանալ դարբասների մոտից տուն գնալու ու խոսակցությունը կիսատ թողնելու համար։
Ջիմինն էլի մոլորվում է։ Որովհետև գիտի, որ ներելը դժվար է։ Էդպիսի բանը չեն էլ ներում։ Ընդհակառակը՝ ոստիկանություն են տալիս։ Բայց չէ, Յուջոնը մի կողմից հասկացել էր, մյուս կողմից վիրավորվել։ Ջիմինը մի տեսակ կապվել է, մնում է էդ կապը քանդի։
Բայց։
Ցանկությունն էդքան էլ մեծ չէ.
- Յուջոն։
Յուջոնին հետ դարձի ճանապարհ չի մնում։ Կանգ է առնում տղայի ձայնից ու նկատում, թե ինչպես է նա մոտենում՝ կանգնելով մեջքի ետևում ու համոզված սկսում.
- Կներես, լա՞վ։ Գիտեմ, որ սխալ բան ենք արել։ Գիտեմ, չպիտի անեինք, գիտեմ՝ վիրավորել ենք, բայց քեզ վիրավորել չէինք ուզում, դա միայն անվտանգության համար էր, իսկ Յունգին անվտանգությունն ապահովելու համար պատրաստ է տենց քայլերի։ Հետ էլ չի կանգնի, բայց հիմա հավատա, փոշմանել է։ Ես որ հաստատ եմ փոշմանել, չնայած սկզբից էլ դեմ էի, - վերջին նախադասությունը գրեթե քթի տակ։
Մի կողմից լավ է, մյուս կողմից վատ, որովհետև հանկարծ Յուջոնը հասկացավ՝ մտքի թելը կտրվել է, գրեթե չի լսել ոչինչ ներողությունից բացի, որովհետև տրամադրվում է։ Տրամադրվում է ներսի եղածը թափելու համար։
Հիմա։
Շրջվում է դեպի տղան ու առանց կաշկանդվելու նայում աչքերին։ Խորը շունչ քաշում ու սկսում.
- Հա, վիրավորել եք։ Հա, անձնական տարածք եք մտել, հա, էդպիսի բանը հեշտ չեն ներում։ Հա, էդպիսի դեպքերից հետո մարդկանց չեն վստահում, հա, ես հասկանում եմ, որ անվտանգության համար էր, բայց, - մի պահ լռեց, - ես սոցիոֆոբ դառնալ չեմ ուզում։
Ջիմինը կիտում է հոնքերը.
- Այսի՞նքն։
- Խոսելու բան կա...
***
Չոն Հոսոկը երբեք էսքան զայրացած չի եղել։ Միշտ ստաբիլ հոգեկանն ասես շեղվում է, միայն սիրելի քեռու արածները հիշելիս։ Իսկ հիմա ընդհանրապես է խախտվում, երբ տեսազանգով քեռին զանգում է։ Հոսոկն ընդամենը մարզվել էր ուզում իր տան մարզասրահում, մեծ բան չի, չէ՞։ Բա ինչու՞ չեն թողնում զայրույթը դուրս հանի.
- Լսում եմ, - ոնց էլ կարողանու՞մ ես ժպտալ, քեռի ջան։
- Ո՞նց ես Հոսոկ-ա՜։
- Եթե մենակ էդ էիր հարցնելու, անջատեմ։ Եթե բան ունես ասելու, արագ։ Զբաղված եմ, - չէ, ուղղակի դեմքդ չի ուզում տեսնել։
Քեռին հեռախոսակապի մյուս ծայրին լռում է ու լրջանում։ Խորը շունչ քաշելուց հետո.
- Շենսին գալիս է Սեուլ։
- Շենսի՞ն ով է, - սրբիչով քրտինքը մաքրելով ու նստելով։ Հանկարծ հոգնածությունը պատեց ոչ թե պարապելուց, այլ հենց քեռու զանգից։
- Դե... Շինսին, որ տեսանք ռեստո...
Մնացածը Հոսոկը չլսեց։ Ականջներն ասես խլացան։ Որովհետև Շենսին... հա՞րսն է։ Ու գալիս է Սեու՞լ։ Էն աղջնակը, որ ռեստորանում լուռ նստել էր հոր կողքին ու գլուխը կախե՞լ։ Հետո երբ բարձրացրեց ու սառը հայացքով պատի՞ն նայեց տասնհինգ րոպե։
Գրողը տանի, սատանան տանի, տանի էլ ետ չբերի...
***
- Հիմա ամփոփ։ Քեզ հետևել են, գիտեն ով ես, գիտեն, որ հարևանդ ես եմ ու պայման են ցանկացել կապել հետդ՝ իմ դեմ։ Ճիշտ ե՞մ։
- Ես դժվար չբացատրեցի չհասկանալու համար, բնականաբար ճիշտ ես։
Սենան տանը չէ, էս անգամ ինքն է գնացել թիկնապահներից մեկի հետ Ջեունին մանկապարտեզից բերելու։ Ու ավելի լավ, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել։ Մարդ ես, կարող է թյուրիմացություն է։
Աշխատասենյակում Յունգին է, լարված կանգնած է Ջիմինն ու պատմում է կանգնած Յուջոնը։ Յունգին սուր պատասխանին ոչինչ չի հակադարձում, որովհետև պարզ հասկանում է, որ նեղվածությունը չի անցել։ Դա մի կողմ, մնացածն է հետաքրքիր։ Մի քանի օր առաջ Ջիմինին են սպառնում, հիմա էլ մոտեցել են հարևանին, ում ընդհանրապես ցանկություն չկա խրելու էդ տեսակ կեղտի մեջ, ինչը Յուջոնը չի դիմանում ու բարձրաձայնում է՝ կտրելով Յունգիի մտքի թելը.
- Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում, շատ մեծ ցանկություն էլ չունեմ իմանալու։ Բայց ես չեմ ուզում ամեն անգամ տանից դուրս գալիս շուրջս նայելով քայլեմ ու ամեն անգամ զգուշությամբ շփվեմ անծանոթ-ծանոթների հետ, որ հանկարծ նոր բզեզ չգտնեմ...
- Լավ, հասկացա, - աչքերը տրորելով, - ասեմ ավելին՝ մենք էլ չգիտենք ինչ է կատարվում, դրա համար, անվտանգությունդ ապահովելու համար...
- Բզե՞զ կդնեք, - դառը քմծիծաղով։
- Համարյա, - նույնպիսի քմծիծաղով, - եթե Ջիմինը բզեզ է...
Ջիմինը հանկարծ կռահեց, տրամադրությունն էլ մի տեսակ բարձրացավ, ձգվեց, բայց ուրախությունը ցույց չտվեց, վերջիվերջո՝ անվտանգությունից են խոսում.
- Այսի՞նքն, - Յուջոնը՝ հոնքերը կիտելով, մի հատ էլ Ջիմինի կողմը նայելով։
- Այսինքն դասի-տուն ճանապարհդ կապահովի Ջիմինը...
