Գլուխ Գ
Յունգիի տան իր աշխատասենյակում ինքն է, Սոկջինը, որին այլևս հաճախ չեն տեսնում, ու Ջիմինը։ Կարևոր հարցով են հավաքվել, բայց չգիտես ոնց՝ էդ կարևոր հարցը փոխվեց Սոկջինի կնոջ արկածներով.
- Մտնում եմ խանութ, տեսնում եմ Նայոնին։ Վիճում էր տիկինս վաճառողների հետ։ Զգեստը բերել էր էդ վաճառողը, հասցրել մի անգամ էլ վիրավորել։ Գուշակեք՝ ինչ է ասել Նայոնը, - ու ծիծաղն է զսպում՝ ժպիտը չպահելով։
- Հաշվի առնելով՝ ով է ամուսինը, - սկսում է գուշակությունները Ջիմինը, - դու գոնե գիտե՞ս ում հետ ես խոսում, - մի ոտքի վրա հենվելով։
- Ա՜խ, համարյա, - արդեն ծիծաղելով, իսկ Յունգին նույնպես ժպտում է, - սենց դեպք չէր եղել։ Էդ պահին սենց խորը շունչ քաշեց ու... դու գոնե գիտե՞ս ամուսինս ով է։
Ու բոլորին հայտնի է սոկջինյան ծիծաղի ձայնը։
Դուռը թակեցին ու կիսաբացեցին, Սենան է.
- Կարելի՞ է։
- Արի, արի, - Յունգին՝ ժպիտի վրայից, ու Սենան սկուտեղն է սուրճով դնում սեղանին, - սովորիր՝ ինչպես պիտի խնդիրներդ լուծես։
- Ի՞նչ խնդիր, ինչպե՞ս, - մոլորվելով։
- Հեչ, - չի լրջանում նաև Ջիմինը, - Ջին-հյոնն էր Նայոնի արկածները պատմում։
Պատմում են, ծիծաղում, հետո հանկարծ Սենան հիշում է հարցը ու լրջանում.
- Լսեք, Հոսոկի հետ խոսե՞լ եք։ Շաբաթ է արդեն անցել։
- Մի անգամ, - Յունգին, - էն էլ նոր էր Պեկին հասել, - նույնպես լուրջ էր։ Հա, ինքն էլ է մտածել էդ մասին, ուղղակի գիտեն՝ եթե պետք լինի, Հոսոկը կզանգի։ Ուղղակի երկարում է։
- Բան պատահած չլինի։
- Ի՞նչ պիտի պատահի, - դե Ջինը միշտ նստած է իրեն վայել՝ ոտքը ոտքին, - հետն էլ Հոսոկի հետ։
Ու զանգ։ Հետաքրքիրը միշտ զուգադիպություններն են։ Տալիս ես անունը, կամ հայտնվում են, կամ զանգում։ Վիդեոզանգ Յունգիի հեռախոսին.
-Հյո՜ն, - կադրում իր տեղը միանգամից գտնում է Ջիմինը՝ տեղավորվելով Յունգիի մեջքի ետևում, մինչ Ջինն ու Սենան հետևում են, - հո չե՞ս մոլորվել Չինաստաններում, թե չէ վաղուց ձայնդ չենք լսել։
- Մոլորվել եմ, - տղամարդը հեռախոսակապի այն կողմում լուրջ է։ Ավելի քան լուրջ, ու քայլում է, հետն էլ արագ, - անվերադարձ եմ մոլորվել։
- Չէ լուրջ, - իր լուման է դնում Ջինը, - էլի՞ հարսը լավը չէր։
- Հարսն էլ հենց պատճառն է, որ մոլորվել եմ։
- Բան է՞ եղել, - վերջապես հարցնում է նաև Յունգին՝ նկատելով ընկերոջ խոժոռված դեմքը։
- Լիքը, կգամ կպատմեմ, հեռախոսի բան չի։ Ասեցի ուղղակի տեղեկացնեմ, որ դեռ《սաղ》եմ։
***
Հոսոկն իսկապես լարված է։ Ամեն ինչ միշտ էլ լավ է լինում մինչ այն պահը, երբ քեռին նրան կանչում է Չինաստան։ Չէ, մինչ այս դեպքն անցած կանչերն էլ էին քիչ թե շատ հանգիստ, իսկ հիմա...
Քեռին էլ զարմիկին սենց կե՞ղտը գցի.
- Հասկանում ե՞ս՝ ինչ ես անում, սիրելի քեռի, - զուսպ զայրույթով։
Չինական ռեստորանները հետաքրքիր են։ Ընտրում ես մի փակ սենյակ, հավաքում հրավիրվածներին, քեզ համար քո ընթրիքն անում։ Կամ հանդիպումը։ Կամ էլ սենց՝ զարմիկիդ ես զայրացնում։ Իսկ զարմիկը իմանալով նորությունը դուրս է հրավիրել քեռուն՝ կանխավ ներողություն խնդրելով ներկաներից, որովհետև.
- Ախր արդեն մեծ մարդ ես, տղաս, - հիսունն անց տղամարդը փորձում է շշուկով համոզել, բայց դե գիտի՝ Հոսոկը համոզվողը չի, բայց դե մի բան էլ կա, - արդեն պիտի ընտանիք կազմած լինեիր, մեզ զավակներով ուրախացրած լինեիր։
- Ես կհասկանայի, եթե էդ նույնը նախորդ տաս անգամները կրկնած լիներ, բայց հասկանու՞մ ես ինչ ես խոսում, հասկանու՞մ ես՝ ում հետ ես իմ ապագան ուզում կապել ու ովքեր են էնտեղ, - ձեռքով դեպի դուռն է ցույց տալիս, - նստած, - ու քեռին չի կարողանում խոսքն ասել, որովհետև զայրացած Հոսոկից վախենան պիտի բոլորը, - ձե՞ռք ես առնում։ Ես ամեն կերպ փորձում եմ խզել կապերը Չինաստանի հետ՝ մի թել թողնելով մենակ քեզ, էն էլ բերում ինձ սենց կեղտն ես գցում։
- Օգնիր քեռուդ, Հոսոկ-ա՜...
***
Չոն Հոսոկին օդանավակայանից վերցնում է Ջիմինը։ Լռությունը ճնշող չէր, որովհետև Ջիմինը գիտի՝ լուռ Հոսոկն իսկապես լուրջ է, ու խանգարել նրա լռությունը ցանկալի չէ։
Բոլորը գիտեն՝ կարևոր հարց, կամ Յունգիի տանն է քննարկվում, կամ Նամջունի։ Հիմա ճիշտը Յունգիի մոտ գնալն է, որովհետև մի քանի տարի առաջ Նամջունը հորից ստացավ ընկերությունը ու հիմա շատ զբաղված է դրա գործերով։
Ջինն էնտեղ չի, էնտեղ են միայն Ջիմինը, ինչպես միշտ, մի տեսակ ավելի է հաճախակիացել նրա այցելությունը Յունգիի տուն, Հոսոկը, Յունգին։ Էս անգամ չեն կարողանում քննարկել հարցը Յունգիի աշխատասենյակում, որովհետև Հոսոկը գալիս ու ընկնում է բազմոցին։ Ուժ չկա, հարցն էլ ինչքան կարևոր է, էնքան էլ թող Սենան լսի, մեկ էլ տեսար՝ լավ խորհուրդ տվեց։ Լավ է՝ Ջեունը մանկապարտեզում է, իսկ Ջիուն քնած, ինչը հնարավորություն կտա հանգիստ քննարկել հարցը.
- Շատ ե՞ս լռելու, - Յունգին ու Ջիմինը նստել չեն կարողանում։ Եթե Յունգին կանգնած է՝ ձեռքերը սպորտային տաբատի գրպաններում, ապա Ջիմինը ծալել է դրանք կրծքին։ Իսկ Սենան նստել բազկաթոռի թևին։
- Շատ մեծ ցանկություն ունեմ հավերժ լռելու, - երկու ձեռքով տրորում է ճակատն ու հարմար նստում։ Հանդիսատեսը պահում է շունչը, - ծերուկը կեղտի մեջ է, ինձ համար էլ հարս է ճարել։
- Երկրորդը շուտ ենք հասկացել, առաջինը՝ մանրամասն, - Յունգին։
- Իսկ երկրորդը ուղղակի կապված է առաջինի հետ, հյոն, - ու բոլորն արդեն հասկանում են, որ սա արդեն լուրջ է։
- Կարո՞ղ է գնանք աշխատասենյակ։
- Յա՜, - Սենան՝ ամուսնուն նայելով, - դու գիտես, որ կխելագարվեմ անհանգստությունից։
- Չէ, լավ, էստեղ կասեմ, - սկսելը դժվար էր, - ես ոնցոր թե ելք չունեմ, տղերք, - չէ, լացը չի գալիս, բայց ներսը լավ վառվում է զայրույթից, - հարսը չինացի է, ընտանիքը...
- Յա, հյոն, - Ջիմինը դես ու դեն է գնում՝ նյարդային ժպտալով ու մազերը հետ տանելով, - նենց ես սկսում, ոնցոր տրիադայից մեկին կապել են վզիդ, կամ էլ մեռնելու ես։
- Տրիադայից մեկին կապել են վզիս, չհամաձայնվելու դեպքում մեռնելը տարբերակ է քեռուս համար։
Ծանր լռությունը որդերի պես սահում է յուրաքանչյուրի առջևով՝ խոսելու հնարավորություն չթողնելով։ Ծանր լռությունը հարվածում է յուրաքանչյուրի գանգատուփին՝ հնարավորություն չթողնելով սթափ մտածելու։ Ծանր լռությունը ճեղքում է անհամբեր Ջիմինը՝ ում նյարդային թեք ժպիտն էլի պարուրել է շուրթերը.
- Շնորհավորում եմ, գոնե ծանոթ կունենանք վերևներում։
- Գրողը տանի, - Սենան՝ մինչ այդ լարվածությունից ձեռքով փակած բերանը։ Մինչ այդ ականջները լարվածությունից խլացած Սենան։
Չէ դե, սեփական մաշկի վրա է զգացել պարտադրված ամուսնությունը, բայց ինչքան էլ Յունգին մաքուր չլիներ, հաստատ Տրիադայի* հետ անհամեմատելի էր...
Իսկ Տրիադան չարիքներից փոքրագույնը լինել չի կարող.
- Դե համեմատած Յակուձայի** հետ...
- Ջիմին լռիր...
***
Յուջոնը անտրամադիր է։ Վեճը կուրսընկերուհու հետ ստիպել է քայքայել բոլոր նյարդերը, հետո սուրճն էդպես էլ դուրս չեկավ սուրճի մեքենայից, պարզվում է՝ դիպլոմայինն էլ գրելու ճիշտ ժամանակն է.
- Գրողը տանի, - սենյակ է մտնում ու անկողնուն գցում պայուսակը՝ մի կողմից էլ հասկանալով, որ օրը չի ավարտվել, ու բուժքրոջ աշխատանքը հիվանդանոցում, կես դրույքով սպասում է։
Գործողությունները կտրուկ են, լարված, անընդհատ մտքերում պտտում է կոնֆլիկտը՝ անընդհատ նոր արգումենտներ բերելով ու ավելի է նյարդայնանում.
- Օրինակ՝ կարող էի չէ՞ էդպես պատասխանել, ինչի՞ չասացի։
Որովհետև դեռ դրա դեմքին շատ բան կարելի էր ասել։
Վերցնում է մյուս պայուսակը, որն էսօր տանն էր թողել ու աշխատանքի համար ավելի հարմար է, ու անհրաժեշտ իրերը դնում մեջը։
Ու քարանում մի պահ.
- Է՞ս ինչ է, - էդ《ինչը》կպած է պայուսակի գոտիի վրա ու գրեթե իրեն չի մատնում։ Բայց մատնեց։ Փոքր է, Յուջոնն այն ձեռքն է վերցնում։ Փոքր է, Յուջոնը հասկանում է, - բզեզ։
Հանկարծ սարսափում է։ Քարանում մի տեղում, մյուս ձեռքով բերանը փակում, որովհետև... էմոցիաներն ավելի խառնվեցին։ Որովհետև, սատանան տանի, հետևել են։ Անձնական կյանք են քիթները խոթել, սահման չեն թողել։ Հետո զայրանում է։ Որովհետև սահման չեն թողել։ Վախն անցնում է մի կողմ, երբ մտքերում պտտվում է《ով》հարցի յուրաքանչյուր տարբերակ, ու չգիտես ինչի՝ առաջին տարբերակը կանգ առնում կողքի տանը։ Չի կարող, չէ՞, պատահել։ Ուզում է սխալվել։
Հանկարծ աշխատանքը երկրորդական դեր է ստանում, իսկ Յուջոնն իր քայլերն այլևս չի հաշվարկում՝ տանից դուրս թռչելով։ Համարձակությունը, վախն ու անհանգստությունը ներսից կրծում են։ Կասկածն էլ մի կողմից։ Ախր ոչ մեկին ոչ մի վատություն չի արել։
Կողքի տան զզվելի դարբասների զանգը տալուց երկու րոպե հետո թողնում են ներս, իսկ տան դուռը բացում է տիկին Ջունգը։ Բայց Յուջոնը դա էլ չի նկատում՝ արագ առաջ անցնելով ու կանգ առնելով հյուրասենյակի շեմքին։ Հանկարծ բուռն ինչ-որ բան քննարկող բոլորը լռում են կտրուկ, նայում հյուրին, իսկ Սենան անգամ տեղից է վեր կենում.
- Օ, Յուջոն-ա, - մոտենալ է ուզում, բայց կանգնեցնում են։ Յուջոնը՝ ձեռքի մեկ շարժումով։
- Ես առհասարակ մի վատություն ունեմ արած, էն էլ մենակ ինձ, երբ ընդունվեցի բժշկական, - բոլորն ուշադիր լսում են, իսկ նրա աչքերը հերթով կանգ առնում յուրաքանչյուրի վրա։ Ջիմինն արդեն կռահում է՝ կծելով շրթունքը։ Երկրորդ լարվածության ալիքն է անցնում, - ես համոզված չեմ, ես մենակ կարող եմ կասկածել ու ընդհանրապես չեմ ցանկանում, որ կասկածներս ճիշտ լինեն։ Դրա համար, եթե սխալ եղա, մեծագույն հաճույքով ներողություն կխնդրեմ, - ձայնն էլ կամաց դողում է։
- Յուջոն-ա, ի՞նչ է եղել, - բայց Սենային լսող չկա։
- Սա, - ձեռքին բարձրացնում է բզեզը, հայացքով կանգ առնում Յունգիի դեմքին, ոչինչ չի տեսնում, բացի սառնությունից։ Հետո Ջիմինին, ում աչքերի արտահայտությունն անգամ փոխվեց, իսկ ձեռքը գնաց ծոծրակին, - ճի՞շտ եմ գուշակել, - հա, ձայնն իսկապես դողում էր, - դու՞ք եք։
Սենան անգամ լռում է, հոնքերը կիտում ու նայում լուռ ամուսնուն, որովհետև սպասելի է, անգամ արդարացնելու բառեր չի գտնում։ Նախ սպասում է պատասխանի.
- Յուջոն, ես...
Բայց Ջիմինի խոսքը կիսատ է մնում.
- Հա, մենք ենք, - պարզ, ճակատին, Յունգիի բնավորության գիծն է։ Սենայի զայրացած《Յունգի՛》-ն լսվում է ամբողջ հյուրասենյակում։ Հոսոկը իր դարդերն ունի, ուղղակի լուռ հետևում է։
Իսկ Յուջոնի թևերն ընկնում են՝ բարձրացրած բզեզի հետ միասին.
- Ես հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում, որ ձեր պես ապրող մարդիկ ամեն երկրորդի չեն վստահում, ես դա առաջին օրը հենց զգացի։ Բայց անցնել անձնական սահմանը, էսպիսի զզվելի վերաբերմունք ցուցաբերել, չե՞ք կարծում, որ արժանի չէի։
- Յուջոն, - Ջիմինը, մի քայլ անելով, բայց Յուջոնն էդ մի քայլը ետ գնաց։
- Ես, վստահելով Սենային, անգամ քո մեքենան եմ նստել, - էսօր լարված օր էր, երևի դրա համար աչքերի թացը չի զսպում, - մտածում էի՝ կընկերանանք։ Ինձ ոչ մի ավելորդ բան թույլ չէի տալիս, որովհետև հասկանում էի՝ վստահելը դժվար է, ես մարդկանցից տզի պես կպչելու հատկություն չունեմ։ Բայց էս... էս ավելորդ էր։
- Յուջոն, կարո՞ղ ենք խոսել, - որովհետև Սենան զայրաված է, լարված է, կարծես դանդաղ կորցնում է հաճելի ծանոթին։
- Կներեք, ես աշխատանքի եմ, - ծանր ժպտալով ու խոնարհվելով՝ ասես անծանոթին, ասես նոր-նոր ծանոթացած հարևանի հետ։
Ու հեռանում է.
- Կարելի էր ընդամենը մի անգամ լսել, - Ջիմինը։ Ջիմինն, ով ամեն կերպ համոզում էր հյոնին հետ մնալ էդ քայլից։ Բայց չէ, - կարելի էր մի անգամ պնդաճակատ չլինել, - ու նույնպես ուղղություն է վերցնում դեպի ելքը։
- Ես պիտի համոզվեի, - ու հայացքն ընկնում է կնոջը։ Զայրացած կնոջը, ով չէր պատկերացնում, որ համոզվելու համար Յունգին կհասնի էդ քայլին, - վայ հասկացա, տենց մի նայիր։
- Կվերանայես վերաբերմունքդ, նոր կխոսենք։
Մին Յունգի, բա քեզ պե՞տք էր։
***
Երկրորդ օրն է Յուջոնը տրամադրություն չունի։ Ջիմինի թախծոտ հայացքը երբեմն նկատում է թաղամասում։ Չտեսնելու տալիս։ Որովհետև պարզ է, ավելի լավ է հեռու մնա։ Միայն մեկն է մեղք. Սենան, համոզված է, որ տեղյակ չէր, որովհետև հաստատ նրանից չի սպասի։ Յունգիից սպասելի էր ամեն բան, որ դեմքին կասի, որովհետև առաջին հայացքից էդպիսին էր տպավորությունը։ Բայց ավելի ցավոտ բան արեց։
Համալսարանն էլի աղմկում է, ինչը քողարկվում է ականջակալներով, ու Յուջոնը դուրս է գալիս՝ շարժվելով դեպի անցակետը։ Անցակետից դուրս գալն ու կանգ առնելը մեկ են լինում։ Այսինքն կանգնեցնում են՝ պարզապես կանգնելով առջևում։ Հայացքը բարձրացնում է ու նկատում անծանոթ երիտասարդի, ով ծուռ ու տհաճ ժպիտը շուրթերին ուշադիր նայում է։ Երկրպագու՞։ Յուջոնը հանում է ականջակալները, ուր հնչում էր Black Pumas-ի Colors-ը, ու խուլ ականջին են հասնում երգի բառերը...
... My sisters and my brothers,
See 'em like no other,
All my favorite colors...
- Ի՞նչ, - չզսպելով դժգոհությունը, երիտասարդը երկար նայեց...
All my favorite colors...
- Ուղղակի, - հիմար է ժպիտը, Ջիմինի հետ չհամեմատվող։
Ջիմինի՞։ Էդ էր մնում պակաս.
- Դե թողեք անցնեմ, - բայց անցնել չի կարողանում, էլի փակում են ճանապարհը, - հիմա՞ ինչ։
Երիտասարդն արդեն լուրջ է.
- Յունգիի հարևանն ես, չէ՞։
Հանկարծ դող է անցնում մարմնով։ Եվս մե՞կը... Կիտում է հոնքերն ու փորձում ռեակցիա չտալ, փորձում չվախենալ՝ էլի փորձելով անցնել.
- Չէ, - բայց էս անգամ թևից են բռնում։
- Ստում ես ու չես կարմրում, Յուջոն-շի...
* Տրիադա - չինական մաֆիա
** Յակուձա - ճապոնական մաֆիա
