Գլուխ Բ
- Սենա-յա՜։
Յուջոնն է։ Դասից գալիս է տուն ու ընդհանուր թաղամասի բակում տեսնում հարևանուհուն՝ փոքրի հետ զբոսնելիս։ Ուզում է մոտենալ, այսինքն քայլեր է անում։ Ու հանկարծ հասկանում է, որ սխալ է անում։ Երկու հաստագլուխ թիկնապահ շրջում են Սենայի կողքին ու ամբողջ էնտուզիազմը փախչում է ժպիտի հետ։ Չնայած դրան՝ Սենան ժպտում է, հետո նկատում, որ աղջկա ժպիտը կորավ։ Հոգոց հանեց, հասկացավ, որ հարցը հաստագլուխների մեջ է։ Շրջվեց դեպի նրանք, ձեռքով կանչեց իր մոտ ու հրաման տվեց դարբասից ներս անցնելու։ Նյարդերը տեղի են տալիս։ Տղերքի《բայց պարոն Մինը...》նախադասությունը ձեռքի մի շարժումով է դադարեցնում.
- Ես կխոսեմ պարոն Մինի հետ, վախեցնում եք մարդկանց, գոնե ներսի տեսախցիկներով հետևեք։ Գնացեք, - հոգոց, ինքն է մոտենում աղջնակին, - չեմ կարողանում համոզել, որ չափից դուրս հետևողականությունը օդս կտրում է։
- Դե անհանգստանում է, ի՞նչ կարող ես անել։
- Ոչինչ, իրոք ոչինչ չեմ կարող անել։ Ի՞նչ կա, դասի՞ց։
- Ըհըն, երկու օր արժանի հանգիստ, - պայծառ ժպիտը կորչում է, երբ հասկանում է, - սուտ։
Իսկ Սենան ծիծաղում է.
- Գիտեմ էդ ինչ է։ Արի, արի գնանք լիցքաթափվիր։
Դեմ չէ։
***
- Կարո՞ղ ես բզեզ (ժուչոկ) դնել նրա վրա։
- Խելքդ մի թռցրու...
***
- Այ էսպե՜ս, - Յուջոնն է։ Ձեռքերի մեջ հարմարեցնում է Ջիուին, ով հանգիստ գալիս է, - ինչ մարդամոտն է՜։
- Օրինակ՝ Ջեունն էդպիսին չէր, այ։ Ես ու Յունգին էինք կարողանում միայն մոտենալ, - սեղանին դնելով քաղցրավենիքը, հետո սուրճը, - մորաքույր Ջու՛նգ, արի սուրճ խմելու՜, - ուղղակի մորաքույր Ջունգը երկրորդ հարկում էր։
- Հիմա՜, - խուլ լսվում է մորաքույր Ջունգի ձայնը ու Սենան շարունակում է։
- Մեկ-մեկ անգամ Յունգիին ձեռքին էր լաց լինում, - ժպտում է հիշելով։
- Գեղեցիկ ընտանիք եք, - չի կարողանում չասել Յուջոնը, իսկ հետո տեսնում է մի քիչ մոլորված, մի քիչ տխուր, մի քիչ երջանիկ Սենայի ժպիտը։
Թող չիմանա, թե էդ գեղեցիկ ընտանիքն ինչերի միջով է անցել։
- Բա Ջեունն ու՞ր է, - թեման փոխելով։ Հասկացավ՝ հաստատ Սենան չի շարունակի գեղեցիկ ընտանիքի թեման, իսկ անձնականում խառնվելու ցանկություն չկա։ Ու՞մ տեղը կդնեն իրեն։
- Մանկապարտեզում, - հետո ժամին է նայում, - չնայած արդեն բերելու ժամանակն է։ Էսօր Ջիմինն է խոստացել բերել, - ու նստում է աղջնակի առջև՝ դիտելով նաև սեփական աղջնակի ուրախ պահվածքը։
- Բախտ եմ է ասել, ամեն ինչ անում են, իսկ դու հանգստանում, - չէ, չի կծում, ընդամենը հետաքրքիր էր։ Ո՞վ է Ջիմինը, ինչու՞ են այսքան մոտ։ Իրոք հետաքրքիր է։
- Չէ հա, - ձեռքը ծնոտի տակ դնելով, - ավելի լավ է ես գնամ բերեմ։ Երես են տալիս, ես էլ չեմ ուզում։ Համ էլ մաքուր օդ է էլի, բայց չէ ու չէ։ Ամենքը մի գործս իրենով է արել։
Շան անունը տուր, փայտը ձեռքդ վերցրու։ Դե հիմա ժողովուրդն է ասում, ո՞վ է մեղավոր։ Ուղղակի դուռը բացվեց՝ ներս թողելով Ջիմինին ու Ջեունին.
- Մա՜մ...
- Էլ չեմ ասում, - շարունակում է Սենան՝ շշուկով, - որ մոռացել էի մանկապարտեզի ժամի մասին, - ժպտում է ու պատասխանում որդուն, - խոհանոցում ե՜նք։
Դռների արանքում երևում է սկզբում Ջեունը, գալիս մոր մոտ՝ նկատելով հյուրին.
- Բարև ձեզ, - ու խոնարհվում է։ Հարգանք, որը սովորեցրել էր Սենան։
Իսկ Յունգին սովորեցրել էր պինդ լինել։ Հիմա դա պետք չէ։
- Բարև՜, - Յուջոնը չի զսպում ժպիտը։
- Մա՜մ, տես նկարս, - ու մորն է պարզում այն։
Երկրորդը դռների արանքին է երևում Ջիմինը.
- Բարև ձեզ, - ոչ Ջեունի պես բարձրաձայն, ոչ խոնարհվելով, իմաստ չկա։ Լուռ, հանգիստ՝ հայացքը մի քանի վայրկյան չկտրելով հյուրից։
- Յունգին կուշանա՞, - Սենայի հարցը։
- Շատ չէ, - ու հենվում է լվացարանի կողքի սեղանին։
- Տար մագնիսով կպցրու սառնարանին, - դիմում է որդուն, հետո անցնում էլի Ջիմինին, - սու՞րճ, - բայց Ջիմինն անտրամադիր է երևում, ինչը նրանից չի։ Առհասարակ եթե Ջիմինն է անտրամադիր, ուրեմն լուրջ ինչ-որ բան է պատահել։ Սուրճին էլ գլխի բացասական նշան է ցույց տալիս, - բա՞ն է եղել։
- Չէ, հոգնած եմ ուղղակի, - իսկ եթե հոգնած է, ուրեմն հաստատ լուրջ բան է եղել, բայց Սենան Յուջոնի մոտ չի բարձրաձայնի։
Իսկ Ջիուն անհանգիստ է, արդեն չի ուզում Յուջոնի գրկում մնալ.
- Օյ, երևի քեզ է ուզում, - ու տեղից է վեր կենում՝ Սենային մոտենալով։ Մոր գրկում հանգստանում է։ Բայց։
- Քնելու ժամն է այ, էդ էլ եմ կորցրել։
- Հա դու գնա քնեցրու, ես էլ արդեն գնամ, - ժպիտով, - շնորհակալ եմ հյուրասիրության համար։
- Վայ, ես էլ քեզ, որ օրս գոնե փոխեցիր։
- Ես էլ գնամ արդեն, դեռ գործ կա։
Ու դեպի ելքն են շարժվում.
- Ո՞նց է թաղամասը, - որովհետև անհարմար լռություն էր, իսկ Ջիմինը ասես ուզում է մի քիչ ավելի շփվել։ Մի քիչ։
- Հանգիստ է, լավ է, - ժպիտով, - դե դեռ մենակ Սենային գիտեմ, - մոլորված, - հուսով եմ՝ այ էն առջևի տան ապրողների հետ էլ կծանոթանամ։
- Ինչի՞ հենց առջևի, - մի հոնքը վեր բարձրացնելով, տարօրինակ էր։
- Մի օր անցնում էի էդ տան կողքով, ինչ-որ մեկը ջութակ էր նվագում։ Ուզում եմ լսել, - էս աղջիկն իրոք տարօրինակ է։ Բայց Ջիմինի շուրթերին ժպիտ է ծաղկում։
- Հետաքրքիր է։
- Ջիուն այնքան լավն է, - նուրբ ժպիտով։ Յուջոնն էսպիսին է։ Մարդամոտ բոլորի հետ։ 25 տարեկան մարդամոտ աղջնակ, ով էսպիսի ընտանիքներ տեսնելիս կամաց սկսում է նախանձել, - Ջեունն էլ քաղաքավարի։ Երիտասարդ ընտանիք են, բայց շատ լավ է դաստյարակել։
- Սենայից է գալիս, - ու չգիտես՝ ինչու, հայացքներն էդ դիմացի տանն են գամվել, - չնայած Յունգին էլ լումա ունի։ Լավ մարդկանցից լավ երեխաներ են չէ՞ ծնվում, - ընդլայնվել պետք չի։ Իրենք գիտեն, թե Յունգին ինչ նպատակ էր դրել երեխաների դաստյարակման համար, բայց բարձրաձայնել անծանոթի մոտ պետք չի։
- Հարաբերական է։ Շատ լավ մարդ գիտեմ, էրեխեն՝ զզվելի, - դեմքը կնճռոտվում է։ Էդ իրենց կուրսի Սանն է։ Հայրը հրաշալի բժիշկ, իր մարդ տեսակը՝ զրո։
- Էդ էլ ես ճիշտ։
- Դե լավ, ես գնամ, - ժպիտ, նայում է աչքերին։ Պատահմամբ։
Մի առիթ էր, Յունգին խմած էր, Ջիմինն էլ ոչինչ։ Տղերքն էին մենակ ներկա։ Եթե Սենան ներկա լիներ, հաստատ կկասկածեր, որ տղամարդ-տղամարդու հետ է ամուսնացել, թե չէ Յունգին էդ օրը խմած-խմած դուրս էր թռցրել.《Ջիմինին սիրահարվելու համար հերիք է միայն աչքերին նայել》։ Չէ, Յուջոնը չի սիրահարվում, հեշտ չէ էդքան սիրահարվելը, բայց դրանց գեղեցկությունը գնահատեց.
- Գնա, - քմծիծաղով։ Դե, Ջիմին-շի, ամաչեցնում ես աղջնակին, բա՛վ է։
- Ու կգնամ, - մի հոնքը վեր բարձրացնելով։ Օու, Ջիմին-շի, հայացքդ չաշխատեց, - հաջողություն։
Ու Ջիմինն էլի հրաժեշտ չի տալիս։ Մտքերը մի բան է տանջում, մեղքի զգացումը։ Հիմա քիչ, հետո՝ կերևա։
***
- Տարօրինակ ոչինչ չկա, արի վերջ տուր սկեպտիկությանդ ու հանիր էլի էդ բզեզը։
- Դեռ թող մնա։ Ոչինչ։
- Այշ...
***
Համալսարանը մեղվաբնի է նման։ Ցուրտ է։ Դրսում է ցուրտ, իսկ մեղվաբունը ձմռանը միշտ քնած է։ Բայց սա համալսարանն է՝ նման մեղվաբնին միայն ձայնային առումով։ Քիչ մնաց, կես տարի, ու սպասիր Յուջոնին, սիրելի աշխատանք հայրիկի կլինիկայում։ Դե այնքան էլ չի հայրիկինը, բայց դե.
- Գրում ե՞ս դիպլոմայինը։
- Հա, բա չէ։ Էսքան շուտ ե՞րբ ես տեսել մարդ դիպլոմային գրի, - Յուջոնն է, կուրսեցու հետ է խոսում՝ քայլելով դեպի հաջորդ լսարան։ Ինչն է սիրում էս համալսարանում, բժշկական կոլորիտը։ Սպիտակ խալաթները, որոնք մինչև տուն գնալը չեն հանում, - ես դեռ պիտի ամբողջը կիտեմ վերջում գրելու համար, հետո բողոքեմ, որ չեմ հասցնում։
- Բինգո, նույնն էլ ես եմ որոշել անել, - թե՞ բոլորի մոտ էլ նույն իրավիճակն է։
Դրսում ցուրտ է։ Յուջոնը պինդ կոճկում է վերարկուն՝ ուսին ամուր պահելով պայուսակը։ Տաք թեյ ու մի լավ ֆիլմ է պետք, թե չէ սա կյանք չի։ Միայն առողջությունն է վատնում։ Ափսոս չի նկատում հայացքները, որ ուղղվել էին դեպի իրեն։ Նպատակասլաց հայացքները, որոնք դեռ կսպասեն։ Դեռ ժամանակ կա, ոչինչ ոչ մի տեղ չի փախչի։
***
Փաք Ջիմինը շուտ է դուրս եկել ակումբից։ Էս վերջերս դրանք հոգնեցնում են։ Դարձել են ընդամենը աղմուկի բուն։ Իսկապես։ Ականջներն այլևս առաջվա հաճույքը չեն ստանում, աղջիկները հոգնեցնող են, խմիչքն անիմաստ է դարձել։
Հիմնական ինչ-որ բանի ցանկություն կա։
Քայլում է մթում ու հանկարծ զգում։ Զգում վտանգ։ Գլուխը կախում է, քմծիծաղը պատում է շուրթերը, որովհետև... հիմար են էլի։ Հետո քայլերը դանդաղեցնում է, հետո ընդհանրապես է կանգնում, նայում սև երկնքին։ Մի աստղ անգամ չկա, իսկ որ լիներ, ի՞նչ կլիներ։ Հետո հետ է շրջվում՝ շարունակելով ժպտալ։ Հետևող երկու սևաշոր տղաները կտրուկ են կանգ առնում՝ վախվորած ասես։ Անսպասելի էր.
- Բան ունեք ասելու ասեք, թե չէ քունս տանում է, ուզում եմ շուտ տուն հասնել, - մի ոտքի վրա հենվելով, իսկ ձեռքերը վերարկուի գրպաններում։ Վտանգի պահին գլխավորը հանգիստ լինելն է, հաշվի առնելով, որ էս երկուսը ընդհանրապես պրոդֆսիոնալ չեն երևում, իսկ ինչում՝ Ջիմինը հետո կհասկանա, հանգստությունը դառնում է Ջիմինի անբաժանելի մասնիկը։
Երկուսը լռում են, նայում իրար՝ կասկածանքով։ Ժամանակը ձգձգվում է.
- Չե՞ք ասում, գնա՞մ։
Մեկը դանդաղ մոտենում է, մինչ մյուսը շուրջն է նայում։ Մեկը ոչինչ չի խոսում էդպես էլ՝ կանգնելով Ջիմինի առջև։ Իսկ Ջիմինը միայն գլուխն է հպարտ բարձրացնում՝ ցույց տալով, թե ով որտեղ է։ Հաշվի առնելով հասակը, կասեի՝ չստացվեց, բայց չէ, էֆեկտը մնաց.
- Յունգիին կփոխանցես, - ձեռքը Ջիմինի ուսին է տանում՝ ասես մաքրելով անտեսանելի փոշին, նայում ուղիղ աչքերին, մինչ Ջիմինը հայացքը փոխում է նրա՝ ի՛ր ուսին դրված ձեռքին, - որ փոշմանելու եք։
Ոչ. Ոք. Իրավունք. Չունի. Առանց. Ջիմինի. Թույլատվության. Դիպչել. Ջիմինին։
Դրա համար էլ կերավ։ Ջիմինը միայն հոգոց հանեց ու ծալեց էդ ձեռքը՝ մեջի վրա։ Լուռ փողոցը լցվեց ձեռքի ճտտոցի ու տղայի բղավոցի ձայնով։ Իսկ երկրորդն էդպես էլ չգիտեր՝ ինչ անել։ Այլայլված վիճակում էր.
- Կարո՞ղ ես նորմալ բացատրել, թե չէ երկու բառով չեն սպառնում, եթե մտածում ես՝ սպառնացիր, - մյուս ձեռքը էդպես էլ չհանեց գրպանից։
- Այ, բա՛ց թող, ա՜յ, - միայն տեսնել էր պետք։ Եկել է սպառնալու, բայց սեփական ձայնն է լսվում ամբողջ թաղամասում՝ այն էլ ցավից, - մեզ ասել են, որ փոխանցենք։ Ընդամենը պիտի փոխանցեի։
Որովհետև սրանք շատ են թույլ։ Սրանց էստեղ ուղարկողը կամ շատ լավ գիտի՝ ինչ է անում, կամ էլ ընդհանրապես չգիտի, թե ինչ է անում.
- Ո՞վ, - զայրացած Ջիմին տեսե՞լ եք։ Դե պատկերացրեք։
- Չեմ ճանաչում, չգիտե՜մ։ Անուն չեն ասել։
Ու ձեռքը բաց թողեց.
- Դրան կասեք՝ սխալ մարդու հետ գործ ունես։ Իսկ հիմա չքվեք, քանի ասֆալտին չեք հայտնվել։
Չէ, սրանց ուղարկողը լավ գիտեր՝ ինչ է անում։
***
- Կասեիր՝ լիքը բան կա փոշմանելու, որի՞ց սկսենք։
Մին Յունգիի օֆիսում երեք հոգի են։ Նամջունը, ով եկել է ինչ-որ բիզնեսային հարցերով, Յունգին՝ իր աթոռին նստած, Ջիմինը՝ բազկաթոռին բազմած։ Պատմել էր, առանց դրա անհնար կլիներ։ Խոսողն էլ Նամջունն էր։ Իրենք գիտեն.
- Հա չէ՞, դուք էիք պակաս, - ոտքը ոտքին գցելով Ջիմինը։
- Էստեղ երկու տարբերակ կա, - միանգամից միանում է Քիմ Նամջունի հանրահայտ լոգիկան ու երկուսն էլ լրջությամբ լսում են, - կամ Դոհյոնը, - դեմքներին նայելով։ Դրանք հանգիստ էին, որովհետև էդ տարբերակը երկուսն էլ մտապահել էին։ Իդեպ՝ երկրորդն էլ էին մտապահել, - կամ էլ Վիշապը։
- Դոհյոնն էդքան էլ մեծ հեղինակության տեր չի, - Յունգիի լոգիկան ոչնչով չի զիջում, - դրա պոչերը վաղուց փախած կլինեն նավից։
- Ունի-չունի, քինախնդիր մարդն ամեն ինչի պատրաստ է։ Հարցն էն է, որ հինգ տարի է անցել, նոր են հիշել։
- Վիշապի քենն ավելի մեծ է... զգուշանալ է պետք...
***
Յուջոնն էլի դուրս է գալիս տանից, որովհետև հիմա էլ աշխատանքը չի սպասում։ Զարմանում է՝ ինչպե՞ս չի խելագարվել էսպիսի գրաֆիկով։ Մթնում է, ինչը շատ չի ուրախացնում, որովհետև սա Սեուլն է։ Հայացքը չի թեքուն, բայց հստակ լսում է մեքենայի մռնչյունը։ Մարմինը փշաքաղվում է, իսկ քայլերն արագացնելու ցանկություն է առաջանում հատկապես այն ժամանակ, երբ մեքենան դանդաղացնում է իր շարժը.
- Հե՜յ, մադմուազել, - ձայնը ծանո՞թ է։ Հա, համարձակվում է շրջվել դեպի այդ ձայնն ու տեսնել ժպտացող Ջիմինին, ով գլուխն է մեքենայում իջեցրել՝ մադմուազելին լավ տեսնելու համար, - Սեուլում մենա՞կ, հետն էլ էս ժամի՞ն։
- Ի՞նչ արած, - ու կանգ են առնում, - աշխատանքը չի սպասում։
- Ըհը, սովորել է, հիմա էլ գնում է աշխատանքի, - Յուջոնը գնահատե՞լ էր նրա քաղցր ժպիտը։ Հենց նոր, - արի, նստիր։ Սև ձիով ասպետը պատրաստ է տեղ հասցնել օրիորդին։
Տատանվում է։ Իհարկե ցանկանում է նստել ու արագ տեղ հասնել։ Մութ Սեուլը երբեք էլ երջանիկ չի թվացել։ Ուղղակի տատանվում է։ Սա Ջիմինն է՝ վատ ծանոթ, երկու բառ փոխանակած Ջիմինը։ Վստահե՞լ։ Չվստահե՞լ.
- Իրո՞ք նորմալ տեղ կհասցնես, - կասկածելով ու շրթունքը կծելով։
- Նեղացնում եք, օրիորդ։
Ճա՞րն ինչ։ Սենայի հանդեպ տածած վստահությունը թույլ է տալիս նստել։
- Ինչպե՞ս է ընթանում ծանոթությունը դիմացի տան ջութակահարի հետ, - հիշում է Ջիմինը՝ ուշադիր հետևելով ճանապարհին։
- Վատ։ Մի օր տանից դուրս եկավ, ես էլ մոտեցա ծանոթանալու, էն էլ փոշմանեցի, - հոնքերը կիտելով, -《Բարև ձեզ, ես ձեր նոր հարևանն եմ》,《Ըհը》,《Հուսով եմ կընկերանանք》,《Ըհը》, - ծաղրում է, իսկ Ջիմինը չի զսպում ծիծաղը, - շատ քաղաքավարին էր է,《ըհը》, - աչքերն ոլորելով։
- Մի տենց հարևան էլ մենք ունեինք։ Հենց ասում էինք բարև, ասում էր՝ կորիր աչքիցս, գիտեր թե բան ենք ուզում։
- Կյանքն ինչքա՞ն պիտի հարվածած լինի էդ տեսակ մարդկանց, - դուրս է նայում պատուհանից։ Փողոցային լույսերը միացնելու ժամանակն է, - որ էդպիսի վերաբերմունք ցուցաբերեն։
Ջիմինը լռեց։ Հիշեց Յունգիին։ Դե չեն վստահում։ Ուրեմն մի լավ թափ է տվել կյանքը, ի՞նչ կարող են անել։ Յուջոնը նկատեց։ Պատասխան չլսելով թեքվեց ու նայեց։ Ջիմինի դեմքը հանգիստ էր, հայացքն ուղիղ ճանապարհին, ձեռքը թույլ բռնել է մեքենայի руль-ը։ Ու պարզ էր, որ մտքերում մի բան կա։
Հա, կա։ Հատկապես հիմա, հատկապես վստահության վերաբերյալ ու դա չի վերաբերվում միայն Յունգիին։
Սխալ բան են անում։ Ջիմինը համոզված է։
***
- Ախր էդ աղջիկը չափված-ձևված մարդ է։ Զգացել ե՞ս։ Ոչ մի ավելորդ հարց, ոչ ավելորդ շարժում, նորմալ շփվում է, ի՞նչ ես ուզում։
Սենան համաձայն չի Յունգիի հետ։ Հա, արդարացված է Յունգիի՝ անծանոթներին չվստահելը, բայց... բայց երբ հիմք չկա մեղադրելու, բացատրել Յունգիին, որ պետք չէ էդպես վերաբերվել, դժվարանում է... Էս տղան եթե ասաց՝ կաթը սև է, ուրեմն կաթը սև է։ Չնայած Սենան սովորել է նրա միտքը փոխել... որոշ հարցերում։
Հիմա էլ Յունգին լոգարանում լվացվում է, իսկ Սենան հենվել է դռան արանքին ու փորձում է համոզել, որ Յուջոնը հեչ վատ մարդ չէ։ Դե համոզված է, ուղղակի համոզված է և վերջ.
- Ի՞նչ գիտես, - երեսին ջուր շփելով, - ես դեռ չեմ վստահում ու դու գիտես՝ մինչև չհամոզվեմ, ոչինչ չի փոխվի։
- Ինտուիցիայիս է՞լ չես վստահում։
- Մարդականց առումով ոչ մեկի ինտուիցիային էլ չեմ վստահում։ Մի անգամ իմին վստահեցի էլի, - սրբվելով ու սրբիչն էլի կախելով, - ու քիչ էր մնում կորցնեմ քեզ, - վայրկյանական համբույր, դուրս է գալիս լոգարանից՝ էդպես էլ նպատակին չհասած թողնելով կնոջը։
