1 страница1 мая 2026, 12:21

Գլուխ Ա

Մին Յունգիի կյանքի անբաժանելի մասն են կազմում...

Կինն ու երեխաները։ Բայց դե էս պատմության մեջ գլխավոր դեր ունի միայն Յունգիի տունը, որն ասես դարձել է.

- Տունս լրիվ ձերն եք սարքել։ Եկեք ես էլ գնամ, դուք հանգիստ ապրեք, - մեկ էլ։ Մին Յունգին լրիվ բիձուկ է, ինչպե՞ս չի Սենան նկատել։

Ու ոնցոր թե բիձուկին չեն լսում։ Ավելին.

- Պա՜պ, - վազում է խոհանոցից նոր դուրս եկող ու մանդարին ուտող հոր մոտ Ջեունը՝ ձեռքում թափահարելով թղթից պատրաստած նավակը, - տես՝ Ջիմին հյոնն ինչ է պատրաստել։

- Ջիմին հյոնին ասա՝ նստի վրան ու քշի իրենց տուն, - ու տղայի մազերն է խառնում։

- Հեյ, բիձուկ, - իսկ երկրորդ հարկից իջնում է Սենան, ով լսել էր ամուսնու փնթփնթոցը, - մեծանու՞մ ես, թե՞ վաղուց ես էդպես բիձուկ եղել, ուղղակի չեմ նկատել։

- Ես մեծ մարդ եմ, բայց դեռ բիձուկ չեմ, - հայացքով հետևում է խոհանոց գնացող կնոջը։ Անգամ գնում հետևից՝ կանգնելով դռների արանքին, հետևելով յուրաքանչյուր քայլին։ Հիմա Սենան ջեռոցից հանում է տաք բլիթները։ Իդեպ՝ Ջինը ժամանակին բարձր է գնահատել դրանք, ինչը մեծ բան է, - կարող է ուզում եմ կնոջս հետ առանձնանալ, է՞ս ինչ է։

- Գնա նստիր տղերքի կողքին, մեծ մարդ, - ծիծաղելով, բլիթները ջեռոցի գլխին դնելով, մոտենալով ամուսնուն, նայելով աչքերին, ձեռքերն այտերին դնելով ու վայրկյանական համբուրելով ամուսնու շուրթերը ու շարունակելով ժպտալ։ Գործողություններ, որոնք Մին Յունգին զգալ ու տեսնել է ուզում ամեն օր։

Բա դու էդպիսի՞ն էիր, Մին Յունգի.

- Էս ձեր կողքի տանը մարդ կա՞ մնացող, - պատուհանից դեպի այդ տունը նայելով որոշում է իր մասին հիշեցնել Հոսոկը։ Այ թե ով է մեծացել, էդ Հոսոկն է։ Նախկին էներգիան կամաց-կամաց լքում է, իսկ տեղը գալիս է Չեջու գնալու ու մի երկու... կյանք էնտեղ ապրելու ցանկությունը։ Իդեպ՝ Յունգին էսքան ժամանակ միայն մեկ անգամ է նրան ուղարկել Չեջու։ Որովհետև《օ՜, դու առանց ինձ չես կարող》Հոսոկի խոսքերը լավ էլ ճիշտ էին ժամանակին։ Կարգուկանոնի պահպանման առաջին գրավականը հենց Չոն Հոսոկն է, ինչը շատ վատ է. Չեջու գնալու բոլոր շանսերը միշտ հասնում են մինիմումի։

- Հա՜, - լսվում է խոհանոցից Սենայի ձայնը։

Մին Յունգին զարմացած է։ Ուշադիր չի եղել.

- Հա՞, - ու ընկերոջ հետ նայում է դուրս։

- Ես էլ գա՞մ, - Ջիմինը, ով նոր նավակ էր պատրաստում՝ արդեն դեղին թղթից։ Իդեպ՝ պատրաստելու ընթացքում լեզուն դուրս էր եկել բերանից։ Տեսարան, էլ դու սուս, - թե՞ հետաքրքիր բան չկա։

Իսկ էդ ընթացքում Սենան է բլիթներով ափսեն սեղանին դնում.

- Եսիմ, - ուսերն է թոթվում Հոսոկը, - չնայած լավ էլ կա, - քմծիծաղում է, նայում Յունգիին, հետո էլի դեպի տունը, - Այ էս կազմվածք է՜, այ էս մարմին է՜։

Լույսի արագությունն ինչքան է՞ր։ Բա ինչի՞ Ջիմինն ավելի արագ հասավ պատուհանին, հրեց մի կողմ ընկերոջն ու... ծպպացրեց.

- Ապուշ, - ու կապ չունի, որ կողքին հյոնն է, ծոծրակին հարված։

Որովհետև կողքի տան պատուհանին վարագույր էր կախում մի միջին տարիքի կին։ Ուր էր էնտեղ կազմվա՞ծք։ Չնայած կինը լավ էլ պահպանվել էր.

- Մի կերեք իրար, փոխարենը բլիթներն են սպասում, - հիշեցնում է Սենան։

Եթե Հոսոկն ու Յունգին գալիս են, Ջիմինը մի անգամ էլ է պատուհանին հայացք գցում. Ճիշտ էլ անում է։ Այ սա կազմվածք է։ Որովհետև մի երիտասարդ օրիորդ հեռացնում է այդ կնոջը պատուհանի մոտից ու ինքը կախում վարագույրները... ձգվում դեպի վեր... բարձրացնում թևերը... կանգնում ոտնաթաթերի վրա... բացում բարակ փորիկը...

Ջիմինա, գնա ավելի լավ է բլիթներ ուտելու։ Թեք ժպիտ, ինչը սովորական է այս Կազանովայի համար, գալիս է բլիթներ ուտելու։

Դրսում սառն է, հոկտեմբերը մտել է իր իրավունքների մեջ։ Ներսում տաք է... ու ջերմ։ Իսկ դրանք տարբեր բաներ են...

Սենան միայն կարող էր երազել այսպիսի կյանքի մասին։

***

Իսկ ցերեկը տաք է, գիտե՞ք։ Ինչը չի կարող չուրախացնել, որովհետև բոլորի միջից սառը սիրում է միայն Թեհյոնը, իսկ Թեհյոնը հիմա էստեղ չէ, ինչը հրաշալի է, երևի, իսկ մնացածը դուրս են եկել տան հարմարավետ բակ։

Առանձնատան երկաթե դարբասները բացվում են՝ ներս թողելով սև մեքենան, որի ղեկին Մին Յունգին է։ Ներս է մտնում բակ, դուրս գալիս մեքենայից, իսկ մեքենան տանում է կայանելու պահակներից մեկը։

Մին Յունգին հարուստ մարդ է։ Բայց երկու մեքենան հերիք է, երբեք չի հասկացել տասնյակ մեքենաներ ունեցեղ մարդկանց։ Այս Տոյոտան է նրանն ու ևս մեկ Հյունայ, ինչը ծով-ծով է։ Յունգին ցուցադրական բաներ անել չի սիրուն։

Հահ, ինչ եմ խոսում։ Անգամ կնոջն է տանը, բազմոցին, նրա գոգին պառկած ամուսնության առաջարկություն արել, մեքենան ինչ է՞ որ։

Ուղղակի հիմա հոգոց է հանում՝ բակում տեսնելով Ջեունի հետ կռվող-պարապող Հոսոկին, Ջիուին գրկին քայլող Ջիմինին ու Սենային, որ շեզլոնգին նայում է նոր եկած Յունգիին ու վեր կենում տեղից՝ մոտենալով։

Չէ, Յունգիին դուր է գալիս, որ կապված են իրար հետ, էսպես անվտանգ էլ է, բայց դե հո ամուսնանալիս է՞լ չեն իր տանն ամուսնանալու.

- Շատ են... շատ-շատ են, - ինչը զվարճացնում է կնոջը, - ես ո՞նց անեմ, որ ոտները կտրվեն էստեղից։

- Կփոշմանես, սիրելիս, կփոշմանես հաստատ, - քմծիծաղում է Սենան՝ շատ լավ ճանաչելով ամուսնու բնավորությունը։ Էլի համբուրում է։

Յունգին երջանիկ է։ Իսկ տղերքը նախանձում են։ Հա, ուղղակի ցույց չեն տալիս։ Ջիմինը Ջիուին ցույց է տալիս հորը.

- Տես, հայրիկը, - ու նա մանկան ժպիտով է ժպտում։

- Տունս ձեզանով եք արել, - մոտենալով, - բազմոցս ձեզանով եք արել։ Երեխաներիս էլ ձեզանով արեք, վերջ։

- Տես, փնթփնթան հայրիկն է, - կրկնում է Ջիմինը, ու կես տարեկան Ջիուն ասես հասկանում է՝ ավելի լայն ժպտալով։

Ու նրան իր ձեռքերի մեջ է վերցնում Յունգին։

- Ասենք ի՞նչ ես ուզում, - հոգնած նստում է շեզլոնգին, ավելի ճիշտ թինկը տալիս Հոսոկը՝ դիմելով ընկերոջը, - երկու օրից գնում եմ Չինաստան, թող հանգստանամ էլի։

- Ի՞նչ կա։

- Քեռին հարս է ճարել, - Ջիմինը ծիծաղը չի զսպում։ Հոսոկն ոլորում է աչքերը, - զարմիկի համար։

- Չինուհի՞։

- Դեռ չգիտեմ։ Հոգուս վրա նստած է, լուրջ եմ ասում։ Էս տաս տարվա մեջ արդեն 11-րդ դեպքն է։ Էլ թայուհիներ, էլ կորեացիներ, էլ չինուհիներ, էլ ճապոնացիներ։

- Արդյո՞ք Հոսոկը չի ուզում թույլ տեղ ունենալ, - իր լուման է դնում Սենան՝ հայտնվելով տարածքում ու աչքով անելով Ջիմինին, ով ժպտաց։ Հիշեցին։ Յունգին դեռ չգիտի։ Հինգ տարվա մեջ։ Հետո էլ ասում են՝ աղջիկները գաղտնապահ չեն լինում։

- Թե՞ ուղղակի ուզում է ազատությունը վայելել, Սենա-շի։

- Էս արդեն ազատություն չի, Հոսոկ-շի, - ու ամուսնու ձեռքերից վերցնում է Ջիուին՝ ամուսնու կողքից չհեռանալով։ Անգամ Ջեունն է մոտենում՝ ինչ-որ բան ցույց տալու համար հորը։ Ընտանիքը հավաք է։ Յունգիի աչքերը ժպտում են։ Տղերքը նկատել են։ Հինգ տարի է դրանք ժպտում են, ինչի համար շնորհակալ են Սենային։ Ժպտում են, ու Ջիմինը հասկանում է՝ իրե՞նը երբ են ժպտալու։ Իսկ դա Հոսոկին դեռ բացատրել է պետք։ Չնայած լավ էլ հասկանում է, ուղղակի խոստովանել չի ուզում, - էդ արդեն ժամանակի կորուստ է...

Այլևս չեն հասցնում շարունակել զրույցը, քանի որ դարբասի էլեկտրոնային զանգը հուշում է, որ հյուրեր ունեն։ Ինչը զարմանալի է, որովհետև եթե տղերքը լինեին, միանգամից կմտնեին։ Ուրեմն տղերքը չեն.

- Բոսս, - պահակներից մեկն է մոտենում՝ խոնարհվելով, - ինչ-որ աղջիկ է, ասում է հարևանն է կողքի, եկել է, - տատանվեց։ Մարդն էսպիսի դեպք առաջին անգամ էր հարդիպում, - ողջունելու...

Իսկ էդ ընթացքում Ջիմինը մոտեցավ դարբասի մոտ գտնվող փոքրիկ էկրանին՝ համոզվելու համար արդյո՞ք նա է։ Որովհետև անցած անգամ քիչ թե շատ հասցրել էր դեմքը ֆիքսել։ Տեսնում է, թե ինչպես է աղջնակը դարբասի այն կողմում լարված շրթունքը կրծում ու շուրջը նայում։ Անգամ մի քայլ ետ է գնում ու մեջքով կանգնում.

- Հա, նա է, - լսվում է Ջիմինի ձայնը, իսկ Սենան գիտի, որ հիմա Ջիմինին հարցախեղդ են անելու.《Ի՞նչ գիտես, ե՞րբ ես հասցրել ֆիքսել, այ կազանովա՜։ լրից ФСБ ես》։ Դրա համար առաջկտրուկ է անում։

- Թողեք գա ներս։

- Հաստա՞տ, - դեռ կասկածում է Յունգին։

Թվում է՝ այն դեպքից հետո այլևս ոչ ոքի չի վստահի, բացի տղերքից։ Հիվանդության պես բան է.

- Ջիմինն է ասում, հանգստացիր, - կնոջ հանգստացնող ժպիտը... ոչինչ, մի քիչ ցրում է կասկածները։

Աղջնակը, որ ներս է գալիս դարբասներից, մոլորված է։ Ջիմինը ետ էր վերադարձել ու հետևում էր։ Հետաքրքիր է, աղջիկը միայն մեկ հայացք է գցում երկհարկ տանն ու վերջ։ Ոչ զարմանում, ոչ շարունակում ուսումնասիրությունը, թեքում հայացքը ու տեսնում իրենց։ Ու ժպտում։ Վատ չէ, առաջին տպավորությունը լավն է.

- Արի, - կանչում է փոխադարձ ժպտացող Սենան ու աղջնակի կասկածները ցրվում են. Թվում էր՝ գոռոզ հարուստներն անգամ դուրս կանեն նրան, էն էլ... ընտիր է, մնաց շփման եզրեր գտնեն։

- Բարև ձեզ, - խոնարհվում է՝ ձեռքում պահելով երկու իրար վրա դրված ու ինչ-որ կտորով կապած սննդի տարաները, - ես ձեր կողքի հարևանն եմ, որոշեցի ծանոթանալ, թե չէ մեկուսի ապրելը մի բան չէ, - ու մոլորված ժպիտ։ Առաջին քայլն արված է։

- Վայ, էնպես եմ հասկանու՜մ, - ու թարս հայացք Յունգիին։

Դե հա, Սենան Յունգիից ու տղերքից բացի ոչ մեկի հետ չի շփվում։ Հատկապես էս թաղամասում։ Չվստահելն էլ մի բան չէ.

- Արի, նստիր, - որովհետև փոքրիկ սեղան կար։ Հյուրը մոտենում է, տարաները դնում սեղանին, - ես Սենան եմ, - մոտենալով աղջնակին, քանզի նա չնստեց, - իմ ամուսինը՝ Յունգին, - գլխով տղային ցույց տալով, - ու նրա ընկերները. Ջիմին, Հոսոկ։

Բայց աղջնակի ուշադրությունը շատ արագ բոլորին ուղղվելուց հետո գալիս ու կանգ է առնում փոքրիկ Ջիուի վրա։ Ժպտում է, իսկ Ջիուն անծանոթ է տեսել։ Մոլորվում է, հետո հանկարծ նույնպես ժպտում՝ անատամ։ Հրաշալի է։ Տղերքը հետևում են տեսարանին.

- Ինչ լավիկն է՜, - չդադարելով ժպտալ, անգամ ձեռքն է տանում ու Ջիուն բռնում է նրա մատը։

- Փոքրս է՝ Ջիուն, - Սենային դուր է գալիս այս ամենը, վերջապես իր սեռի մեկը։ Հալիլույա։ Թե չէ էս քարանձավյանները արդեն հոգնեցրել են, - իսկ նա մեծս, - շեզլոնգի մոտ նավակ է պատրաստում, վերջապես սովորել է, - Ջեունը։

- Շատ հաճելի է, - շարունակելով ժպտալ, - ես Յուջոնն եմ։ Նոր եմ տեղափոխվել, մաման էլ մոչի էր պատրաստել, որոշեցի գալ ծանոթանալ։

Մոչի բառի հետ լսվեց Հոսոկի վարակիչ ծիծաղը։ Յուջոնը զարմացած է։ Դե ապշած։ Ավելորդ բան հո չասա՞ց։ Ոլորեց աչքերը մեկը՝ Ջիմինը, ինչը Յուջոնը չնկատեց։ Իսկ Սենան ժպտաց։ Յունգիի լուռ ծիծաղը ծանոթ էր բոլորին։ Երևի անձնական ինչ-որ բան է.

- Ջիմինա, - էլի ծիծաղող Հոսոկի ձայնը, - փորձիր, լավը կլինի։

- Ուշադրություն մի դարձրու, - փոխում է թեման Սենան, - շնորհակալություն մոչիների համար։

- Մեզ մեկն էլ էր հերիք, - ու էլի Հոսոկի ծիծաղը։

- Յա, հյո՜ն, - վերջ, նեղացրին Ջիմինին։

- Ինչ-որ բան ա՞յն չեմ արել, - է՞ս էիք ուզում, վիրավորեցիք աղջնակին։

- Չէ, չէ, - արդեն լրջացել էր Սենան, - ամեն ինչ նորմալ է, կներես։ Ուղղակի մոչիի հետ կապված հիշողություն է, դրա համար սենց իրենց դրսևորեցին, կներես։

- Ա՜, չէ, ոչինչ։

- Նստիր դու, հիմա մորաքույր Ջունգին ասեմ սուրճ բերի։

- Չէ, չէ, պետք չի, շնորհակալ եմ, - ձեռքերը թափ տալով, - իրականում մի քանի րոպեով եմ եկել։ Հետո պիտի դեռ գնամ համալսարան։

- Ա՜, սովորում ես։ Ի՞նչ մասնագիտություն, - Ջիուն արդեն անհանգիստ է։

- Ավարտում եմ էս տարի ես կասեի, - ուրախությանը չափ չկա՜, - բժշկականում։

- Օ՜, պատասխանատու մասնագիտություն է։

Ու էլի հաջորդ նախադասությունը անհնար է դառնում արտասանել, որովհետև կրկին դարբասի զանգը, ինչը Յունգիին կտրում է Հոսոկի հետ զրույցից ու ստիպում կիտել հոնքերը։ Յուջոնին Յունգին շատ դուր չեկավ։ Դե հիմա առաջին հայացքից նորմալ է։ Յունգին չի վստահում անծանոթներին, ինչը իր մաշկին զգաց նաև Յուջոնը.

- Բոսս, - նույնը, էլի տատանվեց, մի քիչ ձգձգեց, - ձեր հայրն է։

- Աչքս լույս։

Իսկ Յուջոնն իրեն արդեն ավելորդ է զգում։ Ծլկելու ժամանակն է.

- Ես երևի գնամ արդեն, - մի թեթև ժպտալով։

- Շնորհակալ եմ, որ եկար, - նույնկերպ ժպտում է նաև Սենան, - կներես էսպիսի խառն ընդունելության համար, հաջորդ անգամ հիշեցրու մի լավ դիմավորեմ։

- Վայ, ի՞նչ եք խոսում, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է։

- Ես կճանապարհեմ, - իր մասին հիշեցնում է Ջիմինը, որովհետև հանկարծ չցանկացավ ընտանեկան տեսարանի ներկա լինել։ Հոսոկն էլ թող ինքնուրույն որոշի՝ ինչ է անում։

Յուջոնը նայեց տղային, դեմ չէ։ Էս մարդիկ վատը չերևացին, ուղեկցելն էլ մեղք չէ։ Երկու լոք տեղ է էլի։

Երկու քայլից տեսնում են Մին ավագին, Յուջոնը միանգամից է հասկանում, որ սա Յունգիի հայրն է, ու երկուսն էլ խոնարհվում են՝ առաջ անցնելով, նույնը չտեսնելով ավագի կողմից.

- Իրոք կներես հիմար ընկերոջս, - դուրս գալով ու կանգ առնելով։

- Չէ, ոչինչ, Սենան արդեն ասաց։

- Ի՞նչ ասաց, - հը՞, խայտառա՞կ է արել արդեն տղային անծանոթի մոտ։

- Դե որ ինչ-որ հիշողություն է մոչիի հետ կապված, - թույլ ժպտալով։

- Հա՜, - հուհ, թեթևացավ։

- Ինձ թվում էր, եթե անկեղծ, դուռը չեք էլ բացի, - ծիծաղով։ Ջիմինը հասկացավ, թե ինչն է այդպիսի տպավորություն թողել, - միշտ չեն, չակերտավոր ասած, լավ ապրող մարդիկ հյուրընկալ լինում։ Էն էլ չէ, ուրախ եմ, որ էսպես ստացվեց։

- Դե լավ է, հաջորդ անգամ դուխով կգաս, - Կազանովան չի մոռանում սովորականի պես թեք ժպտալ, ինչը... Յունջոնը չի հալվում, չէ, հասկացավ՝ հերթական կնամոլ է կանգնած առջևում։

- Ես գնամ, հաջողություն, - խոնարհում, հեռանում է, իսկ Ջիմինը չի էլ հասցնում որևէ բան ասել։ Անգամ հաջողություն։

Բայց դե քթի տակ հո արգելվա՞ծ չէ քմծիծաղելն ու խոսելը, որովհետև Փաք Ջիմինն իրեն չի զսպում.

- Կազմվածքն իրոք ոնց պետքն է։

Հասցրել էր ֆիքսել։

Հետ գնալու ժամանակն է, չնայած ցանկություն այնքան էլ չկա։ Դե հիմա մարդը եկել է թոռներին տեսնելու, առանց դրա էլ անհնար է։ Ուղղակի յուրաքանչյուր էսպիսի《եկել է թոռներին տեսնելու》-ն ավարտվում է հերթական վեճով որդու հետ, ինչը բոլորը գիտեն ու աշխատում են խուսափել։

《Լի Դոհյոնի դուստրը》, - առաջ էսպես էր կծում Սենային՝ ցույց տալով, որ տհաճ է։ Հենց նա՞ պիտի իր հարսը լիներ։ Յունգին զայրանում էր։ Շատ էր զայրանում, երբ կինը կծկվում էր այդ խոսքերից ու, հարգանքից ելնելով, ոչինչ չէր կարողանում պատասխանել։ Զայրանում էր ու հորը պատվիրում այլևս չգալ, թոռներին տեսնել ցանկանալը մի բան է, անձնական վիրավորանքներ հասցնելն այլ բան։

Բայց կարծես կամաց մեղմանում է։ Մե՞ղքն է զգում։ Չի՞ ուշացել.

- Մա՜մ, - երբ տիկին Ջունգին օգնում էր սեղան գցել, հանկարծ վերնաշորի փեշից բռնեց Ջեունը։ Սենան դանակը մի կողմ դրեց ու կքանստեց որդու առջև։ Տխուր որդու։

- Ի՞նչ է եղել, ճստիկ, - ուղիղ աչքերին նայելով։

- Կարո՞ղ եմ գնալ սենյակ։

- Ինչու՞ բայց։

- Ուղղակի։

- Ո՞վ նեղացրեց, պապիկը բա՞ն է ասել, - որովհետև սեփական վիրավորանքը կդնի մի կողմ, բայց եթե հարցը վերաբերվում է երեխաներին... ասես Յունգիից սովորած լինի... կոչնչացնի։ Կամ էս դեպքում կպաշտպանի մինչև վերջ։

- Ինձ չէ, անցած անգամ քեզ նեղացրեց, ես էլ չեմ ուզում...

- Ջեուն, - հոգոց, մի պահ գլուխն իջեցրեց, էլի բարձրացրեց ու փորձեց ժպտալ, - պապիկն ինձ չի նեղացրել, լա՞վ։ Նա քո պապիկն է, գնա, շփվիր, ամեն ինչ լավ կլինի։ Հայրիկը երբեք թույլ չի տա, որ ինչ-որ մեկը մեզ նեղացնի, լա՞վ, փոքրիկ։

- Քեզ էլ, չէ՞, - իսկ Սենան ծիծաղում է նրա մաքուր հոգուց։

Ջեունա, առաջինը հենց նրան կպաշտպանի։ Մի անգամ կորցնելուց հետո, երկրորդը թույլ չի տա.

- Իհարկե։

***

- Չասացիր՝ ինչու ես եկել, - էլեկտրական վառարանի մոտ կանգնած է Յունգին՝ ձեռքերը կրծքին ծալած։ Կանգնած է ու նայում է հորը, ում առջև Ջիույի каляска-ն էր ու մեջը Ջիուն, ում պապն ամեն կերպ փորձում էր զվարճացնել։ Ու ինքն էլ ժպտում էր թոռան ժպիտը տեսնելիս։

Յունգին էս տեսակ հորը չի ճանաչում։ Ի՞նչն է փոխվել։ Դստերը վերցնել է ուզում ու հեռացնել, նախանձով գոռալ վրան՝ իրավունք չունե՛ս էստեղ գտնվելու, երեխայիս հետ խաղալու, ի՞նչ ես սրբացել։ Բայց դե բղավել չի կարող։ Սենան հազար անգամ է խոսել այս թեմայով.《Հայրդ է, ոչինչ, դիմացիր》։

- Եկել եմ թոռներիս տեսնելու, չի՞ երևում, - հայացքը թոռանից միայն մեկ վայրկյանով թեքելով, - օ, ճիշտ է։ Ջեունա՜, - խռպոտ ձայնը հասնում է խոհանոց ու Ջեունը գալիս է ձայնին ընդառաջ, - արի էստեղ, - կողքին՝ բազմոցին ձեռքով թեթև հարվածելով, հրավիրելով նստելու, իսկ տղան հանգիստ նստում է՝ ականջին օղ անելով մոր խոսքերը։ Իսկ Յունգին մի քիչ հետևում է, - տես՝ ինչ եմ բերել, - ու թղթե տոպրակից մի քանի խաղեր է հանում. Փազլեր, ավազով《ներկիր ինքդներ》։ Թոռան աչքերը փայլում են, - չգիտեի՝ որն ընտրել, բոլորն էլ բերեցի։

- Շնորհակալ եմ, պապի՜կ, - աչքերը փախչում են՝ չիմանալով հայացքով ո՞ր խաղից բռնվել, իսկ տղան հանկարծ պարանոցից գրկում է պապին։

Պարոն Մին, երևի հասկացա՞ր, որ ուշանում ես։

***

- Ապշած եմ, - տեղեկացնում է Մին Յունգին կնոջը՝ վերնաշապիկը հանելով ու անկողնու իր մասում հարմարվելով՝ մինչ կինը ձեռքերին էր փափկեցնող կրեմ քսում, - անգամ Ջեունի համար խաղալիքներ էր բերել։

- Ըհըն, - փակելով տուփն ու մի կողմ դնելով։ Հետո պառկում է իր մասում, - ինձնից էլ ներողություն խնդրեց։

Թեքվում է դեպի ամուսինն ու ձեռքերը այտի տակ դնում։ Յունգին դեռ հենված է բարձին՝ կիսանստած-կիսապառկած.

- Հահ, աչքիս հասկացել է, որ ուշ, քան երբեք։ Բայց մի տեսակ մեկ է չեմ վստահում։ Մտքին մի բան կլինի։

- Սկսվե՜ց, - աչքերն է ոլորում Սենան, դիրքը փոխում։ Ավելին՝ նստում է ամուսնու ոտքերին՝ ձեռքերով փաթաթելով պարանոցը։ Հանգստացնելու միջոցներից մեկը։ Նայում է աչքերին, որոնք մթի մեջ չնայած լավ չեն երևում, բայց տեսնել կարելի է, - մի օր գիրք եմ գրելու՝《Իմ սկեպտիկ ամուսինը》 ։

- Ըհը՞, - ու հիմա էլ ինքն է ձեռքերն ամրացնում կնոջ մեջքին՝ շոյելով վեր-վար ողնաշարի երկայնքով, - ինչ եք ասում, - քաղցր ժպտալով։ Էսպիսի Յունգի կարող է տեսնել միայն Սենան, ինչը առավելություն է, ինչը չի կարող չուրախացնել, - դե չմոռանաս գրել, որ միայն մի բանում չեմ կասկածում։

- Իսկ դա ինչն է, պարոն Մի՞ն, - խորամանկ ժպտալով ու հասկանալով, թե ինչ նկատի ունի։ Բայց դե խաղալ պետք է։ Ու հանկրած այդ խաղն իր ձեռքն է վերցնում Յունգին՝ շրջելով կնոջը, պառկեցնելով անկողնում ու վեր խոյանալով նրա վրա։ Հիմա ամեն ինչ ճիշտ է դասավորված։

- Իսկ դա արդեն դու կռահի։

Ու համբույր։ Քաղցր համբույր։ Էսպես համբուրում է միայն Մին Յունգին։ Իսկ Շուգան համբուրում է անխնա։ Երևի Սենան այս գիշեր կհասցնի այդ համբույրն էլ համտեսել։

Հ. Գ.  Ամիիի, շնորհավորում եմ մեզ, բոլորիս, որ Բանթանի պես լույսեր ունենք մեր կյանքում💜💜

1 страница1 мая 2026, 12:21

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!