18 страница4 июня 2023, 14:55

Գլուխ ԺԸ

- Ուշադիր նայեք, - հրաման է տալիս Հոսոկը՝ մեքենայի ղեկից, - հենց հայտնվի, դուրս ենք գալիս: Եթե չհայտնվի, մտնում ենք տուն:

- Հյոն, - ականջակալի այն ծայրից լսվում է Յոնջունի ձայնը, -լսվու՞մ է:

- Հա, ի՞նչ կա, - ետևի նստատեղում ուշադիր լսում են նաև Ջոնգուիկն ու Թեհյոնը, ու :

- Նոր միացա, չհասցրի ասեմ: Չոնսուն արդեն տանն է: Ըստ տվյալների սև ելք էլ կա շենքում:

- Դու կապի մեջ մնա, - Յունգին, - Ջոնգուկ, Թեհյոնի հետ ուղղվում եք դեպի սև ելքը, մենք տունը կնայենք:

Էլիտար թաղամասը, ուր շուրջբոլորը, ասես, երկնաքերեր էին, հանգիտս էր: Երևի դա է հենց պատճառը... թաղամասն էլիտար էր: Յունգին երբեք չի մտածել, թե ինչ պայմաններում են ապրում կամ ապրել իր գործակալությունում աշխատողները: Միայն հիմա, տեսնելով այս երկնաքերը, մտքով անցնում է, որ հաստատ նրա տված աշխատավարձը այս կարգի վայրում ապրելու համար հերիք չէր լինի: Չէ, դե դա չի նշանակում, որ նա ցածր աշխատավարձ է տալիս... ինչևէ, սրանից լավ երևում է, որ եկամուտի աղբյուրը մեկը չէ:

Ներսի պահակը, տեսնելով արագ շենք մտնող Հոսոկին ու Յունգիին, արագ վեր է կենում տեղից՝ ընդառաջ գալով նրանց.

- Բարի օր, պարոնայք, ու՞ր եք գնում:

- Ճանապարհ տվեք, - Յունգին:

- Ցավոք, չեմ կարող, եթե չունեք որևէ բնակչի հետ պայմանավորվածություն:

- Լսիր, - հոգոց, - դու խանգարում ես: Մենք ընդամենը մի գործընկերոջ պիտի տեսնենք ու դուրս գանք:

- Ո՞վ է այդ գործընկերը, ասեք՝ տեղեկացնեմ:

- Լսիր, - Հոսոկը՝ առաջ գալով, - կարծում եմ քեզ խնդիրներ պետք չեն...

Ասես պահի լարվածությունն զգալով նրանց միջև, ուղիղ պահակի աչքերի առջև հայտնվում է փաստաբանական բեյջ ու հետախուզության թույլատվության թերթը.

- Փաստաբան Փաք Չանյոլ: Պարոն, այստեղ ընթանալու է հետախուզություն: Սա ոստիկանության թույլտվությունը: Խնդրում եմ՝ չխանգարել աշխատանքներին:

Իսկ պահակը քաշվում է մի կողմ՝ ճանապարհ տալով պարոններին.

- ՀԱսկանում ե՞ք՝ ինչ եք անում, - չի դիմանում Չանյոլը՝ վերելակի մոտ, նայելով Յունգիին, - խելքդ թռցրե՞լ ես, գիտե՞ս ինչ խնդիրներ կառաջանային:

- Չառաջացան չէ՞ բայց:

Հոգոց.

- Պլաննե՞ր:

- Համոզված չեմ՝ արժե՞ մինչև նրա բնակարան հասնել, - Հոսոկը, - կարծում եմ՝ կարելի է միայն վերելակների մոտ սպասել: Սենց թե նենց սև ելքով պիտի դուրս գա:

Վերելակն իջնում է ներքև, թեև նրան ոչ մի սեղմակի չեն դիպել.

- Երկու տարբերակ կա, - Հոսոկը՝ նայելով հարկերի թվերին վերելակի դռների վերևում, - կամ բնակիչ է իջնում, կամ Չոնսուն:

- Դու՞ էստեղ ինչ ես անում, - վերելակը դեռ 12-րդ հարկում էր, Յունգին որոշեց Չանյոլին հարցնել: Ով, իդեպ, աչքերն է ոլորում:

- Ալյո՜, Յունգի-ա, մի անգամ արդեն դիմել ես էս տան պահով ոստիկանությունը, գործը ոստիկանությունում է, մենք էլ ենք էս մարդուն հետևում:

- Դու շատ լավ գիտես, որ դրա հետ չեմ: Սա ձեր գործը չի:

- Վենդետան ոչինչ չի բերի, բացի արյունից:

- Էսօր ես էլ կարող եմ վենդետայի զոհ դառնալ, մոռանում ես:

Չանյոլը լռում է: Վերելակը 6-րդ հարկում է:

- Սենան ու երեխե՞քը ոնց են, - Չանյոլի լուռ ձայնը ցույց է տալիս, որ վիճելու ցանկություն ընդհանրապես չունի:

Իսկապես, ո՞նց են: Սենան անհանգիստ, փորձում է նույնքան անհանգիստ, բայց ուժեղ երևացող որդուն ապացուցել, որ ամեն բան լավ կլինի, իսկ Ջիուն, երևի, մեծացել է մի քիչ: Ինչպե՞ս են: Անհանգիստ, բայց ապահով: Անվտանգ: Հա.

- Անվտանգ:

Վերելակը կանգ է առնում, առջևը չնայող ինչ-որ պարոն, որ ձեռքին սպորտային մի պայուսակ էր պահում ու, ասես, շտապում էր, առաջ եկավ ու դիպավ Հոսոկին: Ու գլուխը դանդաղ բարձրացրեց:

Հոսոկը դիմավորեց նրան ձգված շուրթերով և շատ բարյացակամ ձայնով.

- Ծիկ:

***

Հարցաքննության սենյակում այդ պարոնն է: Փաք Չոնսուն: Միակողմանի տեսանելի ապակու դրսի կողմից նայում են Յունգին, Չանյոլն ու ոստիկանության մեկ աշխատակից: Ջինյոնը, ով հարցաքննելու է մեղադրյալին.

- Փաք Չոնսու, - անցնում է գործի Ջինյոնը, - ես չեմ հասկանում, - նստելով նրա առջև, - դուք ձեր խմբով ե՞րբ եք որոշել մեզ հանգիստ նվիրել:

- Չ...չեմ հասկանում, ինչ նկատի ունեք, - մի շնչում ու դողալով ասես, - ես օրինապահ քաղաքացի եմ, կյանքումս որևէ վատ բան որևէ մեկին չեմ արել:

- Իհարկե-իհարկե, - հոգնած, - փողեր չեք լվացել, կաշառակերությամբ չեմ զբաղվել, ոչ մեկի չեք մատնել, - ապա հայացքը բարձրացնում է թղթերից, իսկ Յունգին ու Չանյոլը հետևում են՝ ծնոտները սեղմած, - դե ինչ, սկսե՞նք...

***

Հոսոկը վարում է մեքենան, հեռախոսը միացրած է ամբողջ ձայնով: Կողքին եղունգը կրծող Յունգին է: Նամջունենք մյուս ծայրից լսում են բոլոր բացահայտումները.

- Մեծ բան չկար: Ցռան Վերգո էր լրիվ: Իմաստ էլ չկար էդքան հետևից ընկնելու:

- Կարող է՞՝ ինչ որ բան բաց եք թողել, - Նամջունը:

- Հնարավոր է, - Յունգին, - Խոսեց մենակ էն ժամանակ, երբ հասկացրին, որ համագործկցության դեպքում պատիժը կմեղմանա: Չի հերքում, որ Վիշապի հետ կապ ունի: Ասում է՝ լվացած փողերի մի մասը պիտի գնար, որ իմ ապրանքը տեղ չհասնի նավահանգիստ: Էդպես էլ եղավ: Բայց էդ վերջին տարում: Պապայի հետ աշխատելու ժամանակ ու հետո էդ փողերը ինքնուրույն է կերել: Իսկ բաց ենք թողել էն, - աչքերը խոշորացան, - ինչը որ լուրջ չընկալեցինք էդ պահին: Ջուն:

- Հա, հյոն:

- Հնարավոր է՝ մի քիչ էլ էդտեղ մնաք:

- Չէ, հյոն, տենց բան մի արա՜, - Ջիմինը, - ես կխելագարվեմ էդ ընտանիքի հետ, գթա մեզ:

- Չոնսուն խոսքի մեջ ասաց, որ եթե Վիշապը իր խմբավորման հետ առաջ անցնի, նրա հետ կսկսեն շատերը հաշվի նստել: Այսինքն, եթե մաֆիան մեծացնի ու հզորացնի, մնացած մաֆիաները մի կողմ քաշված չեն մնա:

Լռությունը մի պահ լցվեց ամբողջ մեքենան: Իսկ հետո Նամջունը: Նամջունն, ում ձայնը միշտ չի, որ կարելի է դողալուց հանդիպել.

- Է... էդ մեր խնդիրը չի արդեն: Գրողը տանի, հյոն, իմանայի սենց կլինի, կտակ կգրեի: 

- Մենք դեռ հաստատ ոչինչ չգիտենք, հնարավոր է՝ ամեն ինչ նենց չի, ոնց ես ընկալեցի: Բայց վտանգը մնում է վտանգ:

Էլի միջավայրը լցվեց լռությամբ.

- Հիմա ի՞նչ, չգա՞նք:

- Եկեք, - տրորելով աչքերը, - էդ պահով էդտեղ որևէ բան դժվար կարողանանք անել, անհրաժեշտության դեպքում կապ կպահենք Կիննի հետ:

- Դե ուրեմն զանգիր Սենային:

Լռություն...

- Կզանգեմ:

Կզանգի: Երնեկ զանգի, իսկ Սենան տանը, երեխեքի հետ: Հարցնի՝ բան կա՞ տուն բերելու, ի՞նչ կուզեք: Սենան ասի՝ հանգիստ արի, կարիք չկա, Ջեունի ոգևորված ձայնը կողքից՝ պապա՞ն է, պապա՞ն է, ասա, թող քաղցր ձողիկներ բերի... ու թվիքս: Թվիքսն անպակաս: Որովհետև երեխա է: Յունգին շատ է նկատել, որ չափից արագ է ամեն բան հասկանում ու ցանկանում արագ մեծանալ, բայց այնքան երեխա է: Միակ բանը, որ Յունգին կցանկանար ժառանգել իր որդուն, դա էս ամենը չի: Էս անկանոն, անկայուն, անորոշ ու վտանգավոր իրավիճակը: Որդուն կցանկանար ժառանգություն թողնել միայն ամենաուրախ պահերը: Ամենաերջանիկ պահերը: Ամենափայլուն պահերը:

Ոչ թե էս...

Անկանոն:

Անկայուն:

Անորոշ:

Վտանգավոր:

***

Հոսոկը հնչեցնում է Շենսիի բնակարանի զանգը: Քայլերի ձայնն անգամ չի լսվում: Պանիկա դեռ չկա: Ապա հեռախոսին նամակ է գալիս. "Քո բանալիով բացիր, լողանում եմ": Թե ինչպես էլ իմացա՞վ, որ ինքն է:

Ասա՝ էլ ով էլ պիտի լինե՞ր:

Բնակարանը լցված է նուրբ մեղեդիով, լոգարանի կողմից ջրի ձայն չի գալիս: Հեռուստացույցն անջատած է: Կտավն անկյունում դրած: Հանկարծ Հոսոկի մտքով անցնում է այն շպրտել, եթե դա էդ չինացու դիմանկարն է:

Բայց չէ:

Կտավը դատարկ է: Թեկուզ ինչ-որ կտորով փակած: Դատարկ: Ասես իր աստղային ժամին է սպասում: Ասես նոր կյանք պիտի ստեղծվի: Ու Հոսոկի անհանգստությունը միանգամից է անհետանում:

Իսկ հետո դռան ձայն: Իսկ հետո ՀՈսոկի հայացքը սրբիչով փաթաթված Շենսիին: Ասես քարանում է: Ասես հազար տարի կին չի տեսել: Հայացքը կառչում է դետալներից, իսկ այդ դետալները շատ շատ են. սկսած ճերմակ ոտքերից, ավարտած վարդագունած այտերով: Ու մոլորված աչքերով.

- Ու... ուղղակի հագուստ չէի վերցրել, - ու էդ մոլորված աչքերի հայացքն ամենուր, բացի դիմացինից, ում համբերությունն ասես փորձում է լցվել: Աննկատ հոգոց, երբ Շենսին դեպի ննջարանն է շրջվում, - գնամ հագնվեմ:

Հանգիստ, միայան հանգիստ:

Իսկ ապշում է այն ժամանակ, երբ օրիորդի պարանոցից ներքև ձգվող դաջվածք է տեսնում: Դաջվածք, որ արևելյան ոճի վիշապ էր: Ու հետաքրքիր էր՝ ինչքան ներքև է այն ձգվում:

Հանգիստ, միայն հանգիստ:

Ոչ մի հանգիստ:

Հետևում է Շենսիին՝ կանգնելով կիսաբաց դռների արանքին: Դաջվածքն արդեն փակվել էր երկար կարճաթև շապիկով: Դաջվածքը, որ այնքան մեծ ցանկություն էր առաջացնում:

Ցանկություն, որ այսքան ժամանակ անց նոր-նոր զգացնել է տալիս: Ու զգացվում է դա բավականին տտիպ: Բավականին սուր: Ասես մաշկի վրա: Քթի տակ: Լեզվի ծայրին.

- Դաջվածքը, - Շենսին անգամ վեր չի թռչում հանկարծակիությունից: Վերնաշապիկը փակում է մինչև ծնկներից վերև:

Ցանկությունը լեզվի ծայրին է, որովհետև Հոսոկը նրան առաջին անգամ է էսպիսին տեսնում.

- Ավանդակա՞ն է, - այսինքն՝ մաֆիական:

Հետո միջավայրը լցվում է ոչ այն է շշուկով, ոչ այն է՝ բարձր ձայնով.

- Հա, բայց ինձ համար պարտադիր չէր... ինքս եմ ցանկացել:

- Ինչու՞:

- Անկեղծ ասած՝ չգիտեմ, - դեռ մեջքով էր կանգնած, քմծիծաղեց, - ճիշտն ասած, եթե ինձ հարցնեն՝ ի՞նչ կենդանի ես սիրում, կասեմ՝ վիշապ*:

Հոսոկը չի ծիծաղում, Հոսոկը նայում է լայն շապիկին, որ փակում է մարմինը, ու մտածում... դու՞րս գալ, թե՝ չէ:

- Սա ճապոնական վիշապ է, չնայած չինական ծագում ունի: Մեծ իմաստ չունի, չնայած պատմություններ կան: Որոնցից մեկով էլ բացատրում եմ սա:

Հետո շրջվում է: Նայում է Հոսոկի քարացած հայացքին ու ինքն էլ քարանում:

Հոսոկը համոզվում է, որ իվիճակի չի դուրս գալ.

- Կարո՞ղ եմ տեսնել:

Իսկ Շենսիի կեցվածքը լռում է, խոսում է հայացքը: Ու վարդագույն այտերը: Ու հասկանում է, որ թույլ տալը կլինի կանաչ լույս: Ու հասկանում է, որ Հոսոկը լուրջ է ավելի, քան երբեք: Ու հասկանում է, որ կատակը կվանի պահը, չնայած կատակի տրամարդություն չկա:

- Եսիմ, կարո՞ղ ես, - քմծիծաղով:

Հոսոկի համբերությունը վերջապես ավարտվեց:

Մոտենում է դանդաղ, նայում ուղիղ աչքերին, հետո ձեռքը տանում իրանին: Դեռ հագուստի վրայից: Հայացքը չկտրելով: Ավելի ճիշտ՝ հայացքները: Մակերեսային դիպչելն էլ էր հերիք: Հերիք էր շունչը կտրելու համար: Հերիք էր խելագարվելու համար: 

Թվում է՝ ի՞նչ կա որ, տղամարդը դիպչում է կնոջը: Հարց է՝ ինչպե՞ս է դիպչում: Ասես կփշրվի: Հարց է՝ ինչու՞ է դիպչում: Որովհետև տղամարդ է: Հարց է՝ ե՞րբ ցանկացավ դիպչել:

Հիմա՞:

Հիմա:

Երբ հասկանում ես, որ կողքիդ կինը քոնը չէ, երբ հասկանում ես, որ այսօր կարող է կողքիդ լինել, բայց վաղը կարող է ինչ-որ բան փոխվել, ու դու նրան հետ բերողը չես, դիպչելու ցանկությունը մեծանում է:

Ցանկություն է առաջանում ներողություն խնդրելու դիպչելու համար, չէ՞ որ Հոսոկն է նրա համար պատասխանատվություն վերցրել: Որ նա ապահով ձեռքերում է: Որ նրան բան չի լինի: Որ "Մի քիչ էլ դիմացիր, ես կխոսեմ հորդ հետ ու կվերադառնաս": Ինչ-որ բան, որի հետ կապվել ես, իրականում բաց թողնելը դժվար է:

Էս պահին՝ անհնար:

Դիպչում է ու սահում դեպի վեր: Ու օդում պտտվող ցանկության բույրն անգամ թաքցված չէ: Այդ բույրը պարում է: Թե՞ Շենսիի օճառի բույրն է: 

Ներողություն խնդրելու ցանկությունը ոչ մեծանում է, ոչ փոքրանում: Սեղմում է իրեն ու ականջին շշնջում.

- Կարող եմ:

Շենսին ասես մի պահ արթնանում է՝ հիշելով՝ ինչի մասին է խոսքը: Բայց չի փախչում:

Կարող է:

Կանաչ լույսը վառվում է պայծառ:

Հոսոկի մի քիչ կոպիտ ձեռքն անցնում է շապիկի տակ: Դիպչում ճերմակ մաշկին: Շենսին ծանր հոգոց է հանում: Ասես ջրի տակ պահել էր շունչը: Ասես նոր էր թթվածինը մտնում նրա թոքերը:

Ասես ինքն էլ էր ցանկանում:

Հոսոկը անզուսպ է զննում դաջվածքը՝ ասես աննկատ անցնելով մեջքի ետև: Զննում է առանց դիպչելու, ձեռքը սահում է օդում՝ մեկ միլիմետր հեռավորության վրա մաշկից: Վիշապն այնքան սազական էր իր տեղը գտել ճերմակ մաշկին: 

Մազերից թափվող ջրի կաթիլներն ու միլիմետրի հեռավորության վրա գտնվող Հոսոկի մատները սարսուռ են պատճառում, իսկ շուրթերը, որ դիպչում են ուսին, ասես վառում են շփման վայրը: Շենսիի հոգոցը ամառային ամպրոպի պես է դիպչում Հոսոկի ականջին: 

Կարելի էր մտածել հազար ու մի բանի մասին: Ստեղծել չի կարելիների մի ամբողջ շարան ու հետևել դրան: Ստեղծել մի պատ, որի կենտրոնում մի արանք ընդամենը: Արանք, որ միայն մեկ աչքով իրար նայել թույլ կտար: Ստեծել ամուր կողպեք ու թույլ չտալ ներթափանցել կողերի տակ:

Ստեղծել դիստանցիա, որ հիմա գրողի ծոցն է գնում:

Բայց երեխա չեն վաղուց: Սա աֆեկտ է մի կողմից, և մյուս կողմից չէ: Սա մեծ ջերմություն է ցուրտ նորամուտ ձմռան մեջ: Սա կենդանի գիտակցության ու հասուն մարդկանց մտքերի համապատասխանեցում է:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեակտիվ գոյացության վերացում:

Սա կիրք է, երևի սիրահարվածություն...

Անխտիր՝ ապագա:

Անկողինը սառն է, վիշապը դիպչում է սպիտակեղենին ու ճկվում: Հոսոկը նայում է դեռ հանդարտ աչքերի հայացքին, ապա բոլոր վերջակետերը դնում բոլոր բայցերի կողքին.

- Ես հետ չեմ կանգնի: Ու չեմ հրաժարվի քեզնից: Բայց եթե դու դեմ ես, ավելի լավ է հիմա ասես:

Աչքերի խաղաղ արտահայտությունը մի պահ խառնվում է: Բայց դա տևում է ընդամենը մի պահ:

Հեշտ է էս տղամարդուն սիրելը: Հեշտ է նրան հավատալը: Վստահելը: Ապա ի՞նչ կարիք կա երկար մտածելու, երբ համոզված ես, որ թիկունքդ ամուր է լինելու, բանականությունդ առողջ, իսկ թույլատրել-չթույլատրելու հարց չկա մեծերի կողմից:

Չէ, դեռ նեղված է հորից, բայց Հոսոկից նեղանալու որևէ առիթ չի եղել:

Հոսոկի նկատմամբ զգացմունքները եկել են դանդաղ, բայց սահուն: Ու ամրապնդվել են՝ դրությունից միայն մեկ ելք թողնելով:

Որովհետև ձգվում է ու համբուրում ասես լռությունից լարված տղամարդու ամուր սեղմած շուրթերը: 

Հոսոկն անհանգստանում էր:

Իսկ հիմա Հոսոկը անհանգստանում է միայն զգացմունքների տեղատարափից:

Սա կիրք է, սիրահարվածություն...

Անխտիր՝ ապագա:



* Ստեղ ես նկարագրել եմ իմ մեծ սերը վիշապների նկատմամբ:

Էս վերջերս Ասիայի պատմություն առարկայի դասախոսությունը լսելուց բացահայտում եմ արել. Շենսին չինական նահանգ ա: Հիմա ամեն լսելով մեր գեղեցկուհուն եմ հիշելու:Դ

Ճիշտն ասած չցանկացա նկարագրեմ ըհմ ըհմ գործընթացը, ոնց արել էի Բլեքում, ինձ թվաց՝ սենց հակիրճ ամենաճիշտն ա: Երբեմն նկարագրությունը տեղին չի, ես կարդացել եմ տենց որոշ ֆֆներ, որ էդ նկարագրությունը լիքը հոգեբանական ու նուրբ պահերից հետո էդքան էլ համապատասխան չէր: Էստեղ ուղղակի ուզում էի ցույց տալ իրանց մտքերը, ցանկություններն ու զգացմունքները միմյանց նկատմամբ: Հուսով եմ՝ ոչինչ չեմ փչացրել, որովհետև սա, իրավամբ, կարևոր պահ ա:

Շնորհակալ եմ նվաստիս սպասելու համար: Շնորհակալ եմ չհիասթափվելու համար<3

18 страница4 июня 2023, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!