Գլուխ ԺԹ
Ասա երկու բան, որ կփրկեն կաշիդ:
Յունգին հանգիստ չէր: Չոնսուի խոսքերին էլ կիսով չափ էր հավատում: Դա հետո հասկացավ: Որովհետև հին առնետների բերանից բան թռցնելը բավականին դժվար բան է: Երևի դրա համար էլ որոշեց առանձին խոսել նրա հետ:
Հետո Չոնսուն ավելացրեց անհանգստությունը: Որովհետև Լիդոնը ասել էր մի բան, Չոնսուն ասում է երկրորդ բանը, ու վտանգը սպասվում է մի քանի ուղղությունից:
Հարվածի տակ է լինելու նաև Յունգիենց շտաբը: Դա շտաբ կոչել հիմա դժվար թե ճիշտ լինի: Ուղղակի...
Երբ Սենան չկար, դա նրանց հավաքատեղին էր: Հիմա էդտեղ բնակվում են թիմի նախկին որոշ անդամներ, որոնք նախկինում անչափահաս էին ու ճակատագրի քմահաճույքին թողնված: Յոնջունը, որ էդքան լավ ծրագրավորող է ու օգնում է նրանց, նույնպես էդպիսիններից է ու մնում է էդ շտաբում: Շտաբ, որի մասին ոչ ոքի հայտնի չէ: Չպիտի հայտնի լիներ անգամ Չոնսուին: Բայց... կամ կա դավաճան... կրկին, նորից, կամ էլ Վիշապը շատ խորն է թափանցել իրեն անհրաժեշտ ինֆորմացիային տիրանալու համար:
Նավահանգիստ Յունգիի տնօրինած ԹիԷս գրուպի ապրանքը սկսում է չհասնել, կամ դանդաղ է հասնում, կամ կիսատ: ՅՈւնգիի ձեռնարկած քայլերը կարծես թե իրենց արդյունքը չեն տալիս:
Սենան Թայլանդում է ու... թայլանդական հայտնի ընտանիքի թիկնապահներով շրջապատված, որոնք վախեցնում են Ջեունին:
Հոսոկը ոչինչ խոստանալ Շենսիին չի կարող: Ջիմինը Յուջոնին՝ նույնպես:
Ոչ ոք ոչ ոքի հավերժություն խոստանալ չի կարող.
- Էլի՞ սպասում ենք հարմար պահի, - Ջիմինը երբեք սպասելու կողմնակից չի եղել: Ոչ առաջ, ոչ՝ հիմա, - ապրանքը չի հասնում, շտաբի վրա վտանգ կա, Թիէսի ճակատագիրը հարցականի տակ է: Էլի՞ ոչինչ չձեռնարկենք:
- Ջիմին-ա, հանգստացիր, - Սոկջինը սեղանին է դնում վիսկիի բաժակն ու կանգնում հյուրասենյակում հավաքված տղերքի առջև: Նամջունը մասնակցել հավաքին չկարողացավ, Հոսոկը՝ նույնպես: Անհրաժեշտ էր մեկը, որ Յունգիի հետ սառը գլխով կմտածի, ու դա էս պարագայում նրանց կրտսեր ու տաքարյուն ընկերները լինել չէին կարող: Ջոնգուկը գործում է միշտ, նոր մտածում: Ջիմինն արագ է զայրանում: Թեհյոնը խելացի է, խոսքը կարող է վերջում ազդեցիկ լինել, բայց գլուխ ջարդելով առաջ գնացող է: Հիմա դա պետք չէ: Ջինը սիրում է մտածել, որովհետև բավականին ալարկոտ է արագ գործելու համար, իսկ մտածելը նրանց ստրատեգիական զենքն է: - Մինիմում պիտի հիմար լինես, որ չհասկանաս՝ ինչ է կատարվում, - Յունգին նրա հետ համաձայն է, գիտի՝ խոսքն ինչի մասին է: Գլուխը բարձրացնում է թղթերից ու նայում ավագ ընկերոջը, - Շտաբի վրա վտանգը կարող է կեղծ լինել: Չնայած զոհերը չեն բացառվում, բայց չեմ կարծում, որ դա նրանց գլխավոր գործելատեղին կլինի: Հիմա կարևորը անգամ ապրանքդ չի: Որովհետև Վիշապը էնպես չի կարող անել, որ իր հետ հարցերը լուծելուց հետո էլ դրանց հետ խնդիր լինի: Կվերանա Վիշապի խնդիրը, միաժամանակ կվերանան նաև նավահանգստի ապրանքի խնդիրը: Էս պահին կարևորը Իլհունն է ու Թիէսի շենքը: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով նա կհայտնվի մի ազդեցիկ փաստաթղթով ու կստիպի այն ստորագրել: Չստորագրելու դեպքում...
- Չստորագրելու դեպքում, - շարունակում է Յունգին, - կան Սենան ու երեխեքը, բայց նրանց վրա վտանգը դժվար տարածվի: Կիննենք կպաշտպանեն, - ու հանկարծ հոնքերը կիտեց՝ հիշելով սեփական փորձը, - եթե, իհարկե, նրանց մեջ էլ դավաճան չլինի:
- Չեմ կարծում, - Ջիմինը: Դե նոր էր վերադարձել Թայլանդից: Համոզվել, որ Սենայի ու երեխեքի կողքին պաշտպաններ կան, որոնք Թայլանդական գլխավոր ընտանիքին երդում են տվել՝ պաշտպանել ամեն գնով, - Միակ կասկածը Վեգասն է, էն էլ բավականին շատ բաներ են փոխվել. նա էդքան իշխանություն չունի, գումարած՝ հանգիստ կյանք է վարում: Յուրաքանչյուր սխալ քայլ նրա վրա կարող է ծանր նստել սեփական ընտանիքի կողմից:
- Տես, դու քո բերանով ասեցիր, - Ջինը, - Այսինքն էստեղ մենակ մնում է դիմանալ ու էդ փաստաթուղթը ոչ մի դեպքում չստորագրել: Չեմ կարծում, որ այլ հաղթաթուղթ կունենան էդ հարցում: Այսինքն էս պահին մեզնից մենակ շտաբի ու շենքի անվտանգությունն է կազված:
- Մարկին ու Յոնջունին կասեմ էդ հարցով զբաղվեն: Տղերքն էլ կօգնեն:
- Ես ներողություն, - Ջոնգուկը՝ բարձրացնելով գլուխը հեռախոսից, - Բեմբեմն ասում է, - ու ավանդական անհանգիստ աչքերով, - Թայլանդում արդեն հագիստ չի, - Յունգին կիտում է հոնքերը, - Ոնցոր թե Վիշապը մի քանի աթոռի վրա միաժամանակ է ուզում նստած մնալ:
- Ի՞նչ է եղել:
- Բանգկոկի խմբավորումներից մեկը սկսել է համագործակցել Վիշապի հետ: Սրանք էլ մինչ դա պայմանավորվածություն են ունեցել Կիննենց հետ՝ չհայտնվել իրենց տարածքում, բայց դեպքերը տեղի են ունեցել հենց Կիննենց տարածքում: Մեկին բռնել են, մատնել է, որ Վիշապի ձեռքի գործն է: Նա խոստացել է հաջողության դեպքում ապահովել բոլորին: Դե հաջողությունն էլ, ոնցոր, Կիննենց տեղը նստելն է:
- Ի՞նչ կարգի խմբավորում է, - Թեհյոնը:
- Ասում է՝ մեծ չէ, էդքան ուժ չունեն:
- Ուրեմն կամ բլեֆ է, կամ էլ մեջքը էդքան ամուր է, որ կարծում է՝ փոքր թիմով ինչ-որ բանի կհասնի: Կամ էլ մի քանի տեղ խառնաշփոթ առաջացնելով մի ծայրից կսկսի արշավը:
Մի պահ քար լռությունը խախտում էր միայն ժամացույցի ձայնը: Բայց Յունգիի մտքերն սկսում են արագ սահել:
Ժամանակ չկա:
- Շտաբի անվտանգությունը: Ջին, ես դա մենակ Յոնջունին ու Մարկին թողնել չեմ կարող: Կվերահսկես: Ես կկապվեմ Յուտայի հետ, տեսնեմ կկարողանա՞ մի բան ճշտել ապրանքից: Ու... - Հայացքը հերթով անցավ տղերքի վրայով, ովքեր նայում էին մի հոնքը բարձրացրած: Յունգիի հոգոցն ակնհայտ էր, - ի՞նչ:
- Յուտա՞... հյոն, դու ե՞ս, - Ջիմինը:
- Ես մեծացել եմ, բա դու՞ք: Ուրիշ տարբերակներ ունե՞ք:
- Ես կողմ եմ, - Թեհյոնը, - համ էլ ինձ շատ հետաքրքիր է, - հոնքերը վեր ու վար անելով:
- Ես, իհարկե, ոչինչ չունեմ ասելու, - Ջինը: Իրավիճակը, թվում էր, լարված էր, բայց հանկարծ բոլորը սկսեցին զսպել ծիծաղները, - բայց հետույքիդ անվտանգությունն ապահովիր:
Սենյակի ծիծաղների հետ միաժամանակ սեղանի թերթերն ուղղվում են Ջինի վրա:
Ջոնգուկը, որ ոչինչ չէր հասկանում, հանկարծ հիշեց Յուտա անունն ու արագ կողմնորոշվեց.
- Աաա՜, էն որ ջահել ժամանակ քեզ սիրո խոստովանություն էր արե՞լ*:
- Չէ, էն որ հորիցս դրա համար էլ էի ծեծ կերել: Անցանք:
Իրականում հա: Էդպիսի բան եղել է: 15 ամյա դեռահաս ճապոնացին, որ հոր հետ ինչ-որ միջոցառման էր եկել, որը կազմակերպել էր Յունգիի հայրը, 20-ամյա երիտասարդի հետ էդ անիմաստ, պճնված, կեղծավոր հանդիպումներից փախել էր մի գողտրիկ անկյուն: Լռակյաց Յունգիի ականջներն արդեն չէին դիմանում դեռահասի զրույցներին, և ափսոս որ այն ժամանակ Յունգին արդեն սահուն ճապոներեն էր խոսում: Մի քանի բառ էր ընդամենը փոխանակում: Յուտան Կորեայում մնաց ոչ այնքան երկար իր համար, որքան բավականին երկար էր Յունգիի համար: Մեկ շաբաթ ընդամենը: Ամեն առիթից ու ամեն լուրջ զրույցից փախչելը Յունգիի մոտ սովորական երևույթ էր դարձել նրա համար:
- Ինձ թվում է, դու ինձ դուր ես գալիս:
Յունգին նորմալ ընդունեց: Որովհետև չհասկացավ.
- Դա քեզ միայն թվում է: Ես լավը չեմ:
- ՉԷ, էդպես չէ, - ու կյանքում առաջին անգամ արտաբերում է հյոն բառը, - Յունգի հյոն, դու ինձ դուր ես գալիս, - ու համբուրում է այտը:
Յունգին ապշած է: Յուտան կարմրած: Անհրաժեշտ էր արագ ուշքի գալ ու ուշքի բերել դեռահասին, ով կորել էր պարզապես իր վարդագույն միամտության մեջ.
- Տհաճ է, վերջացրու: Ու քեզ միայն թվում է, որ դուր եմ գալիս: Դու ինձ լավ չես ճանաչում: Ու դու էլ ինձ դուր չես գալիս: Զզվելի է:
Դե, հա, պատահում է: Հիմա հիշում են ծիծաղով, չնայած խորը մտածելու դեպքում կարելի է հասկանալ, որ դեռահասը փխրուն էր ու հեշտ էր կոտրելը նրան: Հիմա էդ դեռահասը մեծացել է, իսկ վերջին անգամ նրա հետ զրույցը եղել է Վեգաս լինելու տարիներին: Ու մինչ Յուտան հասուն տղամարդ է դարձել, գիտի ինչն է պետք բարձրաձայնել, ինչը՝ չէ, տղերքը չեն մեծացել ու ամեն հիշելով մի բան դուրս են թռցնում:
Բայց հետույքի համար անհանգստանալ իրոք պետք է: Յուտան մի քիչ շատ է հասունացել:
***
- Ո՞նց ես, սեր իմ, - դե հա, Յուտան իրոք շատ է հասունացել, երբեմն էլ լեզուն ատամների արանքին պահել չի կարողանում: Յունգին ստիպված է լինում հիշեցնել:
- Ոչինչ: Կնոջս ու երեխաներիս հետ պլանավորում եմ գնալ հանգստանալու:
Վիդեոզանգի մյուս ծայրին Յուտան քմծիծաղում է:
- Ընդհանրապես ոչինչ չի փոխվել: Իդեպ՝ կարծեմ ամուսնանալուցդ հետո ընդհանրապես չենք խոսել: Շնորհավորում եմ խոցելի տեղեր ձեռք բերելու կապացությամբ:
Յունգին նրա խոսքերը լավ է հասկանում, դրա համար միանգամից անցնում է բուն թեմային: Չնայած չէ, սկզբում լռում է, որովհետև ամոթ էլ է: Չեն խոսել, չեն խոսել, հիմա էլ խնդրանքով է դիմում.
- Ասա, գիտեմ, որ մտքիդ մի բան կա, - Յուտան, - հյոն:
- Կարո՞ղ ես ստուգել էդտեղ իմ ապրանքի հետ ինչ է կատարվում:
- Իսկ ես սպասում էի, - քմծիծաղով: Բայց փոխարենը Յունգին է հոնքերը կիտում:
- Այսինքն:
- Ըստ քեզ, չգիտե՞մ՝ ինչ է կատարվում, - մի պահ լռում է, հետո երևի Յունգին կռահում է: Բայց չի խոսում, - մեր ծնողների պայմանավորվածություններից մեկը էդ նավահանգիստը վերահսկելն էր, չե՞ս հիշում, - իրականում չի հիշում: Դե, անցյալից շատ բան փորձում էր մոռանալ, էնպես է ստացվել, որ անհրաժեշտն էլ է մոռացել, անպետքն էր: Յուտան հոգոց է հանում:
- Էդ դեպքում ինչի՞ վերահսկողություն չկա, ինչի՞ ապրանքը տեղ չի հասնում:
- Բա այ էդտեղից սկսիր...
***
Շտաբ կոչվածը Սեուլից բավականին հեռու է գտնվում, դա ինչ որ տեղ լավ է՝ կոորդինատները թաքցնելու համար, մյուս կողմից վատ, որովհետև հասնելը քիչ երկար ժամանակ է պահանջում: Տղերքն էնտեղ վաղուց չեն եղել: Դե, նայած ով: Ավագները սեփական խառը գործերն ունեն, կրտսերները երբեմն երևում են: Դրա համար, երբ Ջինը երևում է շտաբում, տեղի երիտասարդները, որոնք արդեն ստացել էին սպասվելիք վտանգի մասին նորությունը, արագ կանգնեցին տեղներից ու խոնարհվեցին: Չնայած Ջինն էլ, մյուսներն էլ քանի անգամ ասել են, որ էդ օֆիցիալ վերաբերմունքը թողնեն մի կողմ.
- Ի՞նչ կա, - մոտենում է համակարգչի առջև նստած Յոնջունին:
- Ամեն ինչ նորմալ է, թակարդներ կան, վերահսկողությունը շտաբի շուրջ նորմալ պիտի լինի, - հետո տրորում է աչքերը՝ շրջվելով դեպի ավագը, - հյոն, - մի քիչ հուսահատ, - ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, վստահ եմ, որ կկարգավորվի, դու գիտես, որ բոլորս շնորհակալ ենք ձեզ, բայց...
- Բոմգյու՞ն, - Սոկջինը միանգամից կռահում է, ստանում որպես պատասխան գլխի դրական շարժում, - որտե՞ղ է:
- Սենյակում, էսօր ամբողջ օրը դուրս չի եկել: Չեվոնն** է մի անգամ մտել մոտը, ուտելու բան տարել, բայց ոչ մի դրական փոփոխություն:
Չեվոնը շտաբի երեք աղջիկներից մեկն... էդպես էլ է լինում... աղջիկներն էլ են բախտի քմահաճույքին թողնված լինում...
Սոկջինը թակում է սենյակի դուռը, բայց որևէ արձագանք չի լսում: Ինքն է բացում: Երկհարկանի անկողնու ներքևում, անկյունին հենված, հեռախոսը ձեռքին նստած է Բոմգյուն: Քսանամյա երիտասարդին Ջինը հիշում է տասներկուամյա հասակում, վախվորած ու կուչ եկած Սեուլի նրբանցքներից մեկում: Ուր երեխայի առջև սպանություն էր տեղի ունեցել: Բավականի դժվար էր վստահություն սերմանել նրա մեջ: Բավականին դժվար ընտելացավ: Մեկ տարի անց էլ, երբ արդեն Շտաբի լիարժեք անդամ էր, դեռ քիչ մնացած անհանգստությամբ ու կասկածանքով էր շուրջը նայում, Շտաբի շատ անդամների հետ քիչ էր շփվում: Աստիճանաբար ամեն բան կարգավորվեց: Հինգ տարի առաջ, ասում են, երբ Յունգիի հետ խառը բաներ էին կատարվում, որոնցում, սակայն, շտաբը խառնված չէր, լուրեր էին հասել այնտեղ այդ ամենի մասին: Չնայած ստացված ինֆորմացիան քիչ էր ու լարվածությունը Շտաբում նույնպես, Բոմգյուն էն եզակին էր, որ ավելի սուր էր ամեն բան զգում:
Բան չի փոխվել: Երիտասարդը մի քիչ սոցիոֆոբ է, մի քիչ վախեցած անցյալից, մի քիչ էլ, ինչպես սկզբում էին ասում, տարօրինակ: Իրականում տարօրինակը սուր էմոցիաներն են, որոնց բոլորը սովորել են: Բայց քանի որ արտակարգ էսպիսի դրություններ արդեն հազվադեպ են պատահում, ոչ ոք չէր սպասում, որ Բոմգյուն էլի այսքան կլարվի:
Գլուխը հեռախոսից չի բարձրացնում, ինչ որ խաղ է խաղում: Ասում են երբ լարված է լինում, ամբողջ օրը էդ բանին է լինում: Ջինը նստում է կողքի երկհարկանի անկողնուն ու արմունկները դնում ծնկներին.
- Ասում են՝ հաց չես կերել: Յունգին կզայրանա, - մի պահ ուսերը հանկարծակիությունից թոթվում է՝ լսելով Ջինից հետո մյուս մեծ հյոնի անունն ու հեռախոսը դանդաղ դնում ծնկներին, - չեմ կարծում, որ կցանկանաս՝ ամբողջ շտաբը 20 շրջան վազի դաշտում:
- Կերել եմ, - լուռ, - ուղղակի քիչ, - խաղում է մատների հետ:
Սոկջինը բառեր է սկսում փնտրել նախադասությունը ճիշտ սկսելու համար, գիտի, որ էս երեխայի վրա ճնշում գործադրելն էդքան էլ ճիշտ չի, բայց ուշքի բերելու համար բոլոր միջոցներն էլ լավ են.
- Գիտե՞ս, որ էսպես անկողնու մի անկյունում նստելով ու սոցիումից կտրվելով ոչինչ չի փոխվում: Եթե մտածում ես, որ վտանգը կգա ու կողքովդ կանցնի, սխալվում ես:
- Յունգի... հյոնն ասաց, որ վտանգ այլևս չկա:
- Յունգին չի կարող ամեն ինչ կանխագուշակել: Բոմգյու-ա, մնացածն էլ քո կարիքն ունեն: Վտանգի դեմ մենակ չեն պայքարում: Կարծիք կա, որ վտանգը շտաբ չի էլ հասնի, բայց եթե հասնի էլ, դու էլ ես էստեղից, դու էլ գիտես՝ ինչքան ապահով է էստեղ, ինչքան թաքստոցներ կան... Ու ինչքան վստահելի են ընկերներդ: Եթե չես ուզում անվստահելի լինես նրանց համար, պիտի պինդ մնաս ու օգնես: Անցյալն անցյալում է: Բոլորս մեծանում ենք: Վախեր կան, որ պիտի հաղթահարենք: Պայմաններ են լինելու, որ ընկճելու են, ուզելի են խեղդել, անհույս ու անլույս դարձնել, բայց քեզնից է կախված ոնց կընդունես էդ ամենը: Հիմա քո կողքին լիքը մարդ կա, բայց դու էդ մարդկանց կողքին չես: Էդպես չի լինի: Էդպես ավելի վտանգավոր է:
Պայմաններ են լինելու, որ խեղդելու են: Բայց հուսալքված նստել մի անկյունում ու մտածել, որ հիմա ամեն բան կանցնի... ամեն մարդ իր գլխի տերն է: Ուզում ես ինչ-որ բան փոխել, քայլ արա: Ոչ մեկ դա քո փոխարեն չի անելու: Ու եթե անելու էլ է, քեզ համար չի անելու, այլ՝ իր:
Բոմգյուի առջև Սենան է ու մի տարին բոլորած Ջեունը շտաբում... որ կյանքում այնքան բան էր տեսել, ու որ ժպտում էր շտաբի երեխեքին շատ ջերմ: Լիքը նվերներ էր բերել... Լիքը սեր էր բերել: Այնքան, որ բոլորն իրենց լիարժեք ընտանիքում էին զգում: Բոմգյուն վերջապես ձեռք բերած ընտանիքից հրաժարվել չի ուզում***...
* Ժող, էս զուտ հումորային հիշողություն որպես: Յունգին ամուսնացած է, նվիրված է իր կնոջն ու երեխաներին... Բազում հետույքների անվտանգություն դեռ պիտի ապահովի: Էս դրվագը էստեղ սկսվում, էստեղ էլ ավարտվում ա:
** Le Sserafim-ի Չեվոնի մասին ա խոսքը: Դե Բոմգյուն էլ, Յոնջունն էլ TXT-ից են: Մարկը NCT-ից, նույնը Յուտան:
Вообщем, HYBE one love, ոնց տեսնում եք մեծամասամբ իրենք են:դ
*** Էս դրվագը զարգացնելու միտում չունեմ, ճիշտն ասած: Կանցնեմ բուն թեմային այսուհետ:
Հա ու ուզում եմ շատ չերկարացնել, ձեզ էլ դրանով չձանձրացնել: Չեմ կարող ասել՝ քանի մաս է մնում ավարտից, որովհետև անգամ ուրվագիծ չունեմ, բայց կաշխատեմ ներառել ամեն ծագած միտք, փորձնել թողնել հետաքրքիր ու ոչ շատ երկար:
Շնորհակալ եմ սպասելու համար<3
Շարունակելի...
