20 страница21 июля 2023, 16:45

Գլուխ Ի

Հարվածը միշտ գալիս է էնտեղից, որտեղից չէիր սպասում: Իրականում միշտ չէ: Մանավանդ էս անգամ, երբ բոլոր ուղղություններում ապահովված է անվտանգությունը:

Հետաքրքիր է մի բան՝ միշտ փոթորկից առաջ լռություն է լինում: Բայց էդ լռությունը, թերևս, շատ է հարվածում նյարդերին:

Օֆիսում, որտեղ Յունգին, համենայն դեպս, չէր կարող չերևալ, բավականին լարված դրություն էր: Լուրերը աշխատողներից թաքցնել չի ստացվի: Բոլորն ինչ-որ բանի էին սպասում, բայց իրենք էլ չգիտեին՝ թե ինչի: Մանրամասնություններ չգիտեին, գիտեին, որ Չոնսուն կորել է: Նրա ֆունկցիաներն իր վրա է վերցրել ոչ թե իր հոր, այլ հենց Յունգիի կողքին այդ հինգ տարին աշխատող գործընկերներից մեկը: Բավականին ծանր բեռ էր իր վրա վերցրել՝ այդքան տարվա սխալ տվյալներից հետո աշխատանքը շտկելու նպատակով:

Մյուսներն իրենց տեղերում էին: Ու երբ փոթորիկն սկսվեց, բոլորն իրենց տեղերից բարձրացրին գլուխները՝ հասկանալու համար փոթորկի բնույթը:

Տղերքը չսխալվեցին, փոթորիկը եկավ Իլհունի տեսքով, չնայած շատերը նրան դեմքով չէին ճանաչում: Այդ աշխատողները պարզապես զարմացած նայում էին՝ մտածելով, թե ինչ նպատակներով է եկել սույն տղամարդը, ինչ գործ ունի նրանց տարածքում, ինչու է այդքան վստահ քայլում ու... ինչպե՞ս է անցել անցակետը:

Նա իսկապես քայլում էր վստահ, ուղիղ դեպի Յունգիի գրասենյակը, քայլում էր ասես կատարել է հայտնի《եկա, տեսա, հաղթեցի》խոսքի բոլոր կետերը։
Թերևս եկավ, մնացյալը իր և Յունգիի ձեռքերում է։ Թերևս տարբեր ելքերի տարբերակներով։

Յունգին, թերևս, լուրը ստացել է։ Աշխատողների' ինչպե՞ս է անծանոթը անցել անցակետը հարցը պարզ պատասխան ուներ. Յունգին սպասում էր։ Ինչպես սպասում էր TS-ի կողքի շենքի տանիքին պատսպարված Ջեյ-Հոփը։ Զենքը ձեռքին.

- Մին Յունգի, - թիկնապահները մնում են դրսում' հսկելու։ Յունգիի Միսո քարտուղարուհու կողքին։ Ով վախից կուլ է տալիս կոկորդի խանգարող գոյացությունը, - Չոն Իլհուն, հաճելի է ծանոթանալ, - Յունգին մի պահ զայրանում է։ Ներսում։ Էսպիսի... վերաբերմունքն սպասելի էր, բայց զայրացավ։ Մի քիչ էլ զայրույթի հետ անհանգստություն կար։ Իլհունը ձեռքն է պարզում։ Յունգին ձգում է թեթև ժպիտ, երևի' քմծիծաղ, ու նույնպես ձեռքը մեկնում։ Ձեռքսեղմման ամրությունը, թերևս, չի նշանակում ամուր գործընկերություն, այլ' կտապալեմ։

- Նմանապես, - նմանապես սուտ, - վաղուց էի սպասում, համեցեք, - ձեռքով ցույց տալով աթոռը։

- Օհ, դուք է՞լ, - քմծիծաղով, - ես էլ եմ շա՜տ երկար սպասել։

- Դե եթե այդպես է, անցնենք բուն թեմային, - կտրուլ փոխելով դեմքի արտահայտությունը, - ի՞նչն է բերել ձեզ այստեղ։

- Բայց ես կարծում եմ, դուք տեղյակ եք, պիտի որ ձեր հայրն ասած լիներ, - կարծես թե խոսքը նախկինում չստացված համաձայնագրի մասին էր։

- Իսկ ես էդպես չեմ կարծում, քանի որ իմ հորից բավականին տարբերվող կուրս եմ ընտրել*։

- Օ, լսել եմ այդ մասին։ Իզուր չէ, որ ձեր աշխատանքի այս հի՛նգ տարիներին Թիէի ակցիաների գները բավականին բարձրացել են։

- Դե, չեմ թաքցնի, կա էդպիսի բան, - ձգվելով։ Անհանգստությունն իր հերթին, բայց էս դերադանությունը պետք է։

- Բայց լսել եմ' վերջերս դրությունն այնքան էլ լավ չէ։ Ինչ-որ խնդիրնե՞ր ունեք, - ձևական անհանգստությամբ։ Լավ դերասան է, Օսկար շպրտեք։

- Չէ, ինչու՞։ Ի՞նչն է էդպիսի տպավորություն թողել։
Թերևս չի կարելի ինքնավստահ լինել, առանց թեկուզ փոքր, բայց խաղաքարտի։

- Քաղաքում չար լեզուները խոսում են, ու խոսում են բավականին բարձրաձայն, որ ձեր ապրանքը տեղ չի հասնում։ Վա՜յ, էդպես ո՞նց կլինի։ Էդպես ակցիաների գներն էլ կընկնեն։

Ակցիաների գներն իրականում տատանվում են։ Ո՞վ պիտի լավ իմանա էդ մասին, եթե ոչ առջևի տականքը։ Յունգին կծիծաղեր, մի քիչ էլ ծափ կտար։ Բայց տրամադրությունը էն չի։ Իսկ Յուտայի տված տեղեկությունը... տեղին է.

- Ի՞նչ եք խոսում, իմ ապրանքի հետ բան չի պատահել, որտեղի՞ց ձեզ էդպիսի նորություն, - քմծիծաղել կարելի է, - դուք նորություններ չե՞ք նայում։ Սպասեք, հիմա միացնեմ, - հեռուստացույցով տվյալ հոլովակը պատրաստ էր։

Իրականում նախօրոք պատրաստված, վստահելի լրատվական աղբյուրի հետ պայմանավերված հարցազրույց էր։ Նամջունն ավելի խելացի գտնվեց։ Յունգին էդ հարցազրույցում խոսում էր Ճապոնիայից եկող ապրանքից, այլ նավահանգստում տեղակայվելուց ու դրա ապահովությունից։

Իլհունը եկել էր այն մտքով, որ մեկ քայլ առաջ է։ Չէ, Յունգին է նրա փոխարեն երկու քայլ առաջ։

Իլհունի դեմքի արտահայտությունն արագ է փոխվում։ Լարվում է, ակնհայտորեն սեղմում է բռունցքն ու հետո կրկին ուշքի գալիս.

- Օհ, ուրախ եմ, որ ամեն բան շտկվել է։ Ուրեմն ես էլ անցնեմ բուն թեմային երևի։

- Վաղուց պիտի։

- Ես ցանկանում եմ գնել ձեր ակցիաները... ու ես առաջարկում եմ կլորիկ գումար:

Թե ինչ կլորիկ գումարի մասին է խոսքը, դժվար է ասել: Հնարավոր է բլեֆ լինի, հնարավոր է նաև, որ վիշապը բավականին ամուր կապեր ունենա ու էդ գումարն էլ նրա համար խնդիր չլինի: Հնարավոր է բլեֆի հետ մեկտեղ թաքցված լինի այլ խաղաքարտ, ու Յունգին կարծում է, որ անցանկալի կլինի, եթե դա լինեն... իր հարազատները.

- Դե, կարծում եմ, վերջում զրոներով յուրաքանչյուր թիվ էլ կլորիկ է, - և, միևնույնն է, լեզուն ատամների արանքում պահելը դժվարանում է: Տղերքն ասում էին կարևորը պայմանագիրը չկնքելն է... 

Կարևորը զոհեր չլինելն է իրականում:

Ու պարզ է մի բան. կա 24, հնարավոր է՝ 36 ժամ բոլոր հարցերի լուծման համար: Յունգին ուզում է, որ այդ հարցերի լուծումը արագ լինի ու դրական արդյունքով:

***

Ձյուն է գալիս: Բոմգյուն մտածում է երկու շաբաթից եկող Ամանորի մասին... այսինքն մտածում է՝ կլինի՞ արդյոք այն: Բոմգյուն հիշում է իր առաջին Ամանորն այստեղ, Շտաբում: Որը մեծ, մութ ու մի անվստահելի վայր էր թվում: Թվում էր, թե ամեն պահի ամեն անկյունից մի անակնկալ, այն էլ վատ անակնկալ կլինի: Բայց չէ: Նրա վատն էստեղ ոչ ոք չէր ուզում: Բոմգյուն հիշում է ամանորը շատ պարզ: 

Որովհետև ընդամենըը կես տարի էր անցել էսռեղ հայտնվելուց, իսկ դեկտեմբերի կեսերին իրենց մոտ հայտնվեց առաջին աղջիկը: Նույն տարիքում: Բավականին կտրուկ աղջնակը, որը անհրաժեշտության դեպքում նեղացնողին կարող էր մեկին տաս պատասխան տալ: Չևոնն այդպիսին էր: Նա մեծ էր Բոմգյուից: Վախեցած էր, երևի վախն էլ դրդում էր, որ կտրուկ լինի: 

Յուրաքանչյուրը մաքսիմում մեկ տարվա ընթացքում արագ ընտելացավ, բացի Բոմգյուն: Իսկ հիմա Յուրաքանչյուրը համոզված է, որ Յունգին չի թողնի իրենց որևէ բան լինի, և ոչ միայն Յունին, այլ նաև ամբողջ Բանթանը: Բոմգյուն նույնպես համոզված էր, բայց կասկածամտությունը երբեք էլ իրեն բաց չի թողել: 

Յոնջունն ու Ջոնգուկը համակարգիչների առջև անց ու դարձին էին հետևում, երբ նա դուրս եկավ սենյակից: Դուրս եկավ, որովհետև մտքերը վերջնականապես որոշեցին նրան ամրացնել: Երևի թե Սոկջին-հյոնն ավելի շատ, քան մտքերը: Անհրաժեշտ էր գիտակցում, որ միասնությունն, իսկապես, բոլոր արհավիրքներին պատասխան տալու լավագույն միջոցն է: Վախենալ ու քաշվել մի կողմ չի ստացվի: Բոմգյուն չի ուզում բեռ դառնալ բոլորի ուսերին: 

Նայում է երկու հյոներին, մոտենում ու վերջապես խոսում վստահ ու առանց կծկվելու.

- Ես մի միտք ունեմ:

Յոնջունն ու Ջոնգուկը լսում են ուշադրությամբ, երբեմն հայացքներ փոխանակելով.

- Դա բավականին վտանգավոր է:

- Վտանգն էդքան մեծ չի բայց, - ոգևորվելով, - եթե աղջիկների մասին է խոսքը, խոստովանենք, Չևոնը Յոնջունից լավ է մարտարվեստում, Սոյոնը** դանակին է տիրապետում, եկեք խոստովանենք, որ Հոսոկ-հյոնը ամբաղ-զամբազ ինչ-որ մեկին հենց-նենց դա չէր սովորեցնի, - Ջոնգուկը հետ է նստում՝ լսելով աղջկա անունը, որն իրենից ընդամենը երկու տարով էր փոքր: Նրան մի քանի տարի առաջ տեսել են գողություն անելիս: Նույնպիսի բախտի քմահաճույքին թողնված մեկը, ինչպես և յուրաքանչյուրը այստեղ, - Սակուրան** էլ... Սակուրային նետ-աղեղով կրակելուց տեսե՞լ եք:

- Բոմգյու-ա, - Ջոնգուկը, բայց շարունակել չկարողացավ:

- Հյոն, էլ ե՞րբ ես բաց թողել զվարճանալու առիթը, որ հիմա ես բաց թողնում, - թեկուզ և սա ընդհանրապես զվարճանք չի, - եթե ամեն ինչ կետ առ կետ անենք ու տեղեկացնենք Յունգի հյոնին, ամեն ինչ լավ կլինի: Դե հյոնին հիմա տեղեկացնել ընդհանրապես պետք չի: 70-80 մետրի վրա տեսնում ենք, չէ՞, շարժը: Իսկ դա լրիվ հերիք է: Մանավանդ որ հիմա դուրսը լրիվ պաշտպանված է: Եթե սա չանենք ու իրենց էդ ծուղակներն անցնեն ու մտնեն շտաբ, ի՞նչ ենք անելու: 

Դե, Բոմգյուն առաջին անգամ ինչ-որ բանում լիովին համոզված է: 

- Ես համաձայն եմ, - նույն Սոյոնը, հանկարծակիի բերելով տղաներին: Ջոնգուկը կիտում է հոնքերը, - ի՞նչ: Նստել ու սպասսել, երբ է արջը թաթը գցելու մեղվաբունը՞: Մենակ էն դեպքում, եթե մեղուները գազազած են ու արջին կարող են պատասխան հարված տալ: 

Յոնջունն ու Բոմգյուն նայում են ավագին՝ լրիվ համոզված լինելով, որ կհամոզվի: Վերջիվերջո՝ Սոյոնն ամենաճիշտ տարբերակն է Ջոնգուկին ինչ-որ բան համոզելու համար***: 

Ու դա ճշմարտություն է, Ջոնգուկը դժկամորեն, բայց համաձայնվում է: 

***

Իլհունը շարունակում էր որոշ անհանգստությանը հանդերձ խոսել վստահ: Յունգին սկսում էր մտածել, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ: Ու դա սկսում է պարզ դառնալ որոշ ժամանակ անց.

- Էլի՞ չկարողացա համոզել, - խոսում է Իլհունը, որի խոսքը գնում էր պայմանագիրը ստորագրելու մասին: Որքան նա է չորկող, այնքան էլ՝ Յունգին: 

Յունգին հոգոց է հանում, մտածելով, որ վերջ, բայց աշխատանքային հեռախոսի զանգը կտրում է նրա մտքերը.

- Լսում եմ:

- Շենքի առջև ևս մի մեքենա կանգ առավ, - Հոսոկի ձայնը ամուր էր, ինչպես միշտ: Յունգին փորձում է չմատնել իմացածը դեմքի արտահայտությամբ, - դուրս են գալիս խառը մառը հանգված, սև չեն հագնված, բայց շատ են շուրջը նայում: Հնարավոր է ներսում ինչ որ բան է սպասվում, բայց բլեֆի հնարավորություն նույնպես կա: Այսքանը: Տարօրինակ շարժ նկատելու դեպքում կկրակեմ:

- Շատ լավ, շնորհակալություն:

Ու Իլհունը.

- Ինչ-որ բա՞ն է պատահել: 

- Մեկ ժամից հանդիպում ունեմ, արտասովոր ոչինչ: 

- Դե, սպասում եմ Ձեր պատասխանին, - կարծես թե ամեն բան կռահելով:

- Չոն Իլհուն, - պտտում է մատների արանքում գրիչն, ապա դնում սեղանին, - ես լսեցի և հասկացա ամեն բան, միայն թե ձեր սրտի պատասխան չունեմ: Ակցիաները վաճառելու նպատակ չունեմ, - հետո ձայնը պողպատի երանգ է ստանում, - հիմա առաջարկում եմ հավաքել թիկնապահներին, ներքևում հավաքված անծանոթ անձերին ու հեռանալ: Ես Ձեզ առաջարկելու որևէ այլ բան չունեմ: 

Իլհունը կիտում է հոնքերը.

- Ճիշտ են ասում՝ լրիվ հորդ կտորն ես, - քմծիծաղով, - Նա նմանատիպ ձևով մերժեց հորս: Ի՞նչ ասեմ: Երևի այսքա՞նը:

Յունգին փոքր ինչ զարմանում է, մտածելով, որ չէ, սա հաստատ ամբողջը չի: Բայց Իլհունը դուրս է գալիս առանց ձեռքսեղմումի, իսկ Հոսոկը առաջիկա հինգ րոպեների ընթացքում էդպես էլ չի զանգում: Իսկ հետո զանգում է՝ տեղեկացնելով նրանց հեռանալու ու որևէ քայլ չանելու մասին: Դա ավելի տարօրինակ է.

- Չեմ հավատում, մի բան էն չի: 

***

Թայլանդական հայտնի ընտանիքում, որոնց հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Նամջունի գլխավորությամբ, այնքան էլ հանգիստ չէր: Այն խմբավորումը, որով գործել էր վերջին անգամ Վիշապը միակը չէր, ու դա հուզում էր նրանց: Պարզվեց՝ անհանգստանալու տեղիք իրոք կա.

- Կի՛նն, - նրա գրասենյակ է մտնում Պորշն անձամբ՝ փոխանցելով լսած տեղեկությունը, - արևելքում տարօրինակ գործողություններ են կատարվում: Պայթյուն է տեղի ունեցել: 

Կիննը կիտում է հոնքերը ու կարգադրում.

- Ասա հետախուզություն ուղարկեն ու տաս հոգուց բաղկացած խումբ: Առանց ստուգելու ոչ մի քայլ չանել, - վեր է կենում՝ հագնում կոստյումը մի շարժումով:

- Աղջկան ի՞նչ անենք:

- Ի՞նչ աղջիկ, - ու, սակայն, միանգամից է հիշում, - ա՜, Փիթը մոտը չի՞:

Պորշը "չէ, լու՞րջ ես ասում" դեմքով նայում է նրան: Փիթը վստահելի է, ու անհրաժեշտության դեպքում կպաշտպանի մինչև վերջ, բայց սա էն դեպքը չի, նա մենակ չի կարող: ՄԵնակ, գումարած ևս երեք թիկնապահը քիչ են: Սենային անհրաժեշտ է ապահովել լավագույն անվտանգությամբ.

- Նա կարող է:

- Նա մենակ է, - ու քայլում են միջանցքով, - գոնե Վեգասին ուղարկենք, ավելի հաստատակամ է վճռական դեպքերում:

- Նա մեզ պետք է հիմա:

- Ուրեմն ես եմ գնում:

Կիննը մի պահ կանգ է առնում՝ հոնքը վեր բարձրացնելով.

- Բա սկզբում համաձայն չէիր, որ պաշտպանենք նրանց:

- Հիմա էլ ի՞նչ իմաստ ունի դեմ լինել, - հոգոց, - իմ եղբայրն էլ ինձ համար է ընտանիք, Յունգիին հասկանալ կարելի է: Եթե նրանց փոխարեն...

- Վեգասին ասա, - հնազանդվելով, որովհետև շատ լավ է հասկանում, - դու կողքիս մնա: Անհրաժեշտ է արևելքի հարցը արագ լուծել: Երևի ուզում են ուշադրություն շեղել՝ բտանգելով Յունգիի կնոջը: 

Իրականում Սենան նույնպես լարված էր: Որովհետև իրեն տրամադրած Փիթի տրամադրությունն այնքան էլ լավ չէր, ինչը պարզ երևում էր նրա անհանգստությունից, ու դա փոխանցվում էր նաև իրեն: Ինչ-որ բան է սպասվում, նա հասկանում էր: 

Սենային տրամադրած փոքրիկ տնակը մի քիչ խուլ տեղ էր գտնվում: Ասում են՝ Վեգասի**** տներից մեկն է: Փիթը դրսում հեռախոսով է խոսում, Սենան ներսում է: Բնականաբար թայերեն էլ չի հասկանում, բայց դուրս է գալիս ու կանգնում նրա մեջքի ետևու: Տղան հետ է շրջվում՝ հանկարծակի գալով:

Միակ լեզուն նրա հետ շփում ապահովելու չինարենն է, երբեմն խիստ միջավայրում մեծանալն էդպիսի առավելություն նույնպես տալիս է.

- Ի՞նչ է եղել:

- Ո... ոչինչ, մեմ, - իր քառակուսի ժպիտով, բայց այն կեղծ էր, Սենան դա գիտեր, - ամեն ինչ կարգին է: Ընկերներիցս մեկն է գալու ինձ բան փոխանցի, ուրիշ ոչինչ...

- Ակտիվությու՞ն է նկատվում: 

Փիթի լայն բացված աչքերը հանկարծ տագնապով են լցվում, ու մի քիչ էլ մեղքով, իսկ նա հանկարծ ձգվում է ու հաստատակամորեն արտասանում.

- Մենք խոսք ենք տվել ձեզ պաշտպանել մինչև վերջ: Ու դա մենք կանենք:

Սենան մի պահ լռում է ու նայում տանը: Այն իրենցը չէ: Բայց արժե վերադառնալ ու Յունգիին առաջարկել մի էսպիսի փոքրիկ տնակ գնել քաղաքից դուրս.

- Ես... 

- Մեմ, ամեն ինչ կարգին է:

- Ներողություն եմ խնդրում, որ դուք էլ մեզ հետ էսպիսի փորձություններով եք անցնում: Երևի Յունգին իսկապես ուրիշ տարբերակ չունե՞ր:

- Չէ, չէ, - խառնվելով, - ի՞նչ եք խոսում: ՆԵրողություն խնդրել ընդհանրապես պետք չի: Մենք գրեթե միշտ ենք վտանգի մեջ, նորմալ երևույթ է արդեն: Ես պարզապես անհանգստանում եմ ձեր համար: Համոզված եմ՝ ձեր ամուսինը նույնպես, բայց խոստանում եմ, որ կպաշպանենք ձեզ անգամ մեր կյանքի...

- Վերջացրեք, - կտրուկ, սառը հայացքով, որ ոչ ոք երբեք չէր տեսել: Միայն Յունգին, այն էլ այն ժամանակ, - էդպիսի բաներ բարձրաձայնել պետք չէ: Ընդհակառակը, պիտի խոստանայիք, որ զոհեր չեն լինի, - ապա էլի նայում է տանը՝ քթի տակ մրմնջալով, - Յունգին խոստացել է, որ զոհեր չեն լինի: 

Հետո որոշում է մի կողմ դնել անվստահությունը: Յունգին էնտեղ ամեն ինչ անում է, որ դրական արդյունք լինի, իսկ ինքը էստեղ կորցնում է իրեն ու անպիտան զգում: Ամենածանր պահերին ինքդ քեզ կորցնելն ամենասխալ բանն է, ամենավտանգավորը.

- Ի՞նչ եք կարծում, - անցնելով թիկնապահին, - կա՞ տոկոսային հնարավորություն, որ նրանք տեղյակ են մեր գտնվելու վայրից: 

Լռելու պատճառներից մեկն էլ սա էր: Պարզապես Փիթը կարծում է, որ եթե Վեգասը գա, ամեն ինչ էլ կհաղթահարեն: Բայց հա, էդպիսի վտանգ կա: Հակառակորդը ամեն բնագավառում է արագ աշխատում ու արդյունավետ՝ իր համար.

- Հայացքից ամեն բան արդեն պարզ է: Էդ դեպքում, - շարժվում է դեպի տուն, - անհրաժեշտ չի՞ արդյոք հեռանալ: 

- Բայց... պետք է սպասենք Վեգասին:

- Որտե՞ղ է նա, - մտնելով տուն:

- Մի քսան րոպեից կհասնի: 

Իսկ Սենան պայուսակն է դասավորում.

- Ավելի լավ: Նախընտրած տեղ ունե՞ք հեռանալու համար: 

- Հրաման կա, - մոլորվում է մի քիչ, - ըմ... իմ տատիկի տուն տանելու, - մի քիչ մեղավոր ժպիտով, - Այն ապահով է էնքանով, որ իմ կենսագրությունը ոչ մեկին հայտնի չի բացի Կիննից, Պորշից ու Վեգասից: Գտնելը դժվար կլինի, մանավանդ Փհուկետի փողոցներում:

- Դե եթե համոզված եք, ուրեմն թող էդպես լինի:

Հինգ րոպե անց նրանք, այն է՝ Սենան, երկու երեխաները, Փիթն ու մի վարորդ թիկնապահ մի մեքենայում էին, ևս երկու թիկնապահ գալիս էին ետևից: Իսկ նրանց ետևից, ինչպես արդեն զանգել էր Վեգասը, գալիս էր ինքը: 

Սենան ատում է անօգնական վիճակը: Ատում է Վիշապին, ատում է, որ Յունգիի կողքին չի, ատում է, որ երեխաներն էլ հայտնվեցին մի շրջապատում, մի պայմաններում, որ երբեք Յունգին չէր ցանկանա: Ախր խոսք էր տվել. նրանք էս ամենը չպիտի տեսնեն: 

Միշտ ամեն ման մեծամասամբ ընթանում է ոչ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Բայց... ջանք գործադրելու դեպքում կարող ենք մի փոքր դժվարությամբ, բայց փոխել էդ ուղին, քայլել մեր նախընտրած ճանապարհով: 

Սենան փորձում է հավատալ, որ արդեն քանի անգամ ծեծված վերջում ամեն բան լավ է լինում արտահայտությունը սխալ դուրս չի գա:

Նրանք իրենց երեխաներին միայն պայծառ ապագա են ցանկանում ու... խաղաղություն: Մի քիչ ծեծված է, բայց հա... դրանից բացի կարևոր էլ ի՞նչ կա: 

Մեքենան, որում իրենք էին, հանկարծ դանդաղեցնում է ընթացքը ու Փիթը հայտնում է մի կողմից իրենց, մյուս կողմից՝ խոսափողի այն ծայրին ու մեկ մեքենա հետ գտնվող Վեգասին.

- Առջևում մեքենա կա... ու էդ մեքենան գալիս է ուղիղ մեր վրա: 

- Թեքվեք, արագ, - լսվում է հիշատակված Վեգասի ձայնը, բայց դա այնքան էլ չի ստացվում: Առջևից եկող մեքենան կանգ է առնում՝ զբաղեցնելով ամբողջ ճանապարհը լայնությամբ: Թիկնապահը կտրուկ կանգնեցնում է մեքենան: Սենան պահել է Ջիուին, Ջեունի ձեռքն էլ ամուր սեղմում է: Իսկ սեփական սիրտը թե ով է պահելու կրծքավանդակի տակ, դժվար է ասել, - ի՞նչ եղավ, - բայց նրա մեքենան նույնպես կանգ է առնում, ինչպես նաև երրորդը: 

Պարզ էր մի բան... իրենք իրենց ոտքով, կարծես, թակարդն ընկան.

Առջևի մեքենայից, վարորդի կողքի նստատեղից դուրս է գալիս մի տղամարդ: Ուղղում է կոստյումն ու ձգվում, ինչպես ձգում է նաև ժպիտը, և ձեռքերը դնում է տաբատի գրպաններում: Սենայի թոքերից օդը արագ է դուրս ու ներս մտնում, որովհետև սպասել անգամ չէր կարող: Որովհետև, ախր, որևէ նշմար կամ լուր չկար, որ էսպիսի բան կարող է լինել: Ականջներում հանկարծ լսվում է դեռ կհանդիպենք... աղջիկս արտահայտությունը, իսկ ինքը կտրուկ հասկանում է ամեն բան: 

Երկու իրենց ճակատագրից նեղացած մարդիկ, երկու ՅՈւնգիից թունդ նեղացած հանցագործ որոշել են համագործակցել:

Լի Դոհյոնը***** ժպտում է անդուր, տհաճ, մի քիչ ծերացած: Իսկ Սենան առաջին անգամ մտածում է ինչ-որ մեկին սպանելու մասին:

Կա 24, մաքսիմում՝ 32 ժամ ամբողջ իրադրությունը կարգավորելու համար:


* կուրս անվանում են ղեկավարման ուղին, ուղղությունը, կարելի է ասել' քաղաքական տերմին է։

** Սոյոնը fromis_9 խմբից, նույնպես HYBE-ի ներքո: Սակուրան՝ Le sserafim

*** fromis_9 խմբին իրականում չեմ էլ ճանաչում, զուտ վերցրել եմ որպես Հայբի անդամ: Ջոնգուկի պահը ճիշտ կկռահեք ինձ թվում ա, բայց հարկ եմ համարում նշել, որ նրանց չեմ շիփում, քանզի չեմ էլ ճանաչում աղջնակին(

**** Մարդու անուն ա, ժող, էն ԿիննՊորշե սերիալի հերոսի անունն ա: Մի անգամ էլ կնշեմ. եթե հանկարծ ցանկություն առաջանա նայելու, անպայման ուսումնասիրեք նկարագրությունը, նոր<3

***** Չէի՞ք սպասում: Մենք էլ, մենք էլ:դ Իսկ հիշու՞մ եք Դոհյոնին:դ

20 страница21 июля 2023, 16:45

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!