21 страница2 августа 2023, 15:52

Գլուխ ԻԱ

Սենան ինքնստինքյան ամուր է սեղմում երեխաներին ու Ջեունը ցավ է զգում իր ուսին: Զգում է, բայց անգամ դեմքը չի ծամածռում: Պարզապես հայացքը բարձրացնում է դեպի անհանգիստ դիմագծերով, երևի ապշած դիմագծերով, մայրն ու հասկանում հերթական անգամ, որ լավ բան չի կատարվում.

- Մամ, թևս, - ու Սենան ուշքի է գալիս՝ կտրուկ հայացք թեքելով դեպի որդին:

- Օհ, Ջեուն-ա, կներես:

- Ոչինչ, շատ չցավաց, - հետո հայացքն ուղղում է դեպի առջև, դեպի օտար մեքենայի մոտ կանգնած տղամարդը, - մամ, իսկ էն ո՞վ է:

Սենայի սարսափով լցված աչքերի առջև մի պահ անցնում են անցած-գնացած դրվագները: Դոհյոնը՝ դատարանում, փլուզված նյարդերը տվյալ անձի պատճառով ու Վեգասը*:

Հանկարծ մտքերն արագ են դասավորվում Ջեունին բացատրելու համար, թե ով է առջևում.

- Չգիտեմ, սիրելիս, - պարզապես հանցագործ, կպատասխաներ, բայց երեխային ավելի վախեցնել չի ցանկանում: Ջիուն սկսում է անհանգիստ շարժումներ անել:

Վեգասը, որ դուրս էր եկել մեքենայից, ձեռքը տարել է դեպի ետ՝ գոտու տակ պահված ատրճանակի վրա դնելով: Պետք է: Իսկ Փիթը լսում է նրա ցուցումները մեքենայում.

- Ուշադիր եղիր, դուրս չգաս: Հենց նշմար տամ՝ վարորդին ասա քշի:

- Բա դու՞, - անհանգիստ:

- Ամեն ինչ լավ կլինի: Ես ասում եմ, դու՝ լսու՛մ, հասկացա՞ր, - Փիթը, թեկուզ հաստատակամ, բայց վախկոտ է: Բայց դրական պատասխան է տալիս:

Վեգասը մոտենում է դանդաղ, ձեռքը չհեռացնելով ատրճանակից, իսկ տղամարդու ձեռքերը դեռ գրպաններում են.

- Ո՞վ ես դու, - Վեգասի անգլերենով տված հարցին տղամարդը քմծիծաղում է:

- Խորհուրդ կտամ չխառնվել, երիտասարդ: Ես քո հետ չեմ եկել զրուցելու: Էնպես որ՝ ճանապարհիցս հեռու:

- Ցավում եմ, բայց դա անհնար է: Մենք անկոչ հյուրեր չենք սիրում:

- Վա՜յ, - ձևական զարմանքով, - բա ո՞նց անենք: Իսկ ես առանց զգուշացնելու հյուր գնալ շատ եմ սիրում:

- Շատ սխալ բնավորություն է, - Վեգասը նույնպես հանգիստ է, - թե չէ ներս չթողնել, վրադ դուռ փակել էլ կա: Էդպես վստահ լինել խորհուրդ չէի տա:

- Երիտասարդ, - հոգոցով, - ես քո հյուրը չեմ: Քո հյուրի հյուրն եմ, էնպես որ՝ ասա մեքենայից դուրս գան: Ու առանց հակաճառությունների: Տեսնու՞մ ես, - մատնացույց անելով մեջքի ետևում կանգնած թիկնապահներին, որոնք նույնպես կազմ-պատրաստ էին, հետո ժպտալով:

Վեգասը մի պահ լռում է, հետո մոտենում Սենայենց մեքենային: Իսկ Սենան ավելի լարված է նայում մոտեցող Վեգասին: Տղամարդը բացում է դուռը.

- Երկու բան եմ ասում արագ. Սա ընդամենը ֆիլմ է, չլարվեք, - ապա նայում է Ջեունին, - մենք պարզապես ճիշտ ժամին ճիշտ վայրում ենք հայտնվել, կարող եք հետո ձեզ տեսնել հեռուստացույցում, - ժպիտով: Ջեունը երեխա է, ու չնայած հավատում է մի կողմից, մյուս կողմից անհանգստությունը մեծ է: Անգամ Սենան չի հավատում, որ Ջեունը կհավատա: Ապա Վեգասը թեքվում է դեպի Սենան՝ շարունակելով նույն տեմպով, - հիմա ռեժիսորը ցանկանում է ձեր հետ խոսել: Ինքս պատասխանատվություն եմ վերցնում ու առաջարկում եմ դուրս գալ, - հաստատուն հայացքով: Սենան մի բան սկսում է կռահել: Բայց թե ինչ է սպասվում՝ ինքն էլ չի կարող ասել:

- Բա Ջիու՞ն:

- Ցավոք, Ջիուն դեռ փոքր է ֆիլմում երևալու համար, - ժպիտով: Սենան լրիվ հասկանում է, թե նա ինչ նկատի ունի, - Փիթը կպահի: Չէ՞, - նայելով տղային, - ընդամենը մի քանի րոպե է:

Սենան դժվար, բայց հավատում է նրա խոսքերին... ավելի ճիշտ՝ վստահում, մտածելով, Յունգին իրենց կողքին է: Ժպտում է Ջեունին.

- Մայրիկը խոսի ու գա, հա՞:

Ջեունը կիտում է հոնքերը, բայց գլխի դրական շարժում ցույց տալիս: Ջիուին էլ ինքն է վերցնում, դնում գոգին: Փիթը նստում է նրա կողքին: Իսկ Սենան դուրս գալիս, ում հետևից շարժվում է Վեգասը: Շատ առաջ չեն գնում: Որովհետև ատելի դիմագծերին նայելու ցանկություն ընդհանրապես չկա.

- Աղջի՜կս, - զզվելի ժպիտով, բայց շարունակել չի կարողանում, որովհետև Սենան կտրուկ ընդհատում է նրան:

- Ձա՛յնդ, - զայրույթը գլուխ է բարձրացնում անհանգստության փոխարեն, ու Սենան փորձում է իրեն զսպել:

Տղամարդը շարունակում է ժպտալ, բայց պարզ երևում է, որ նա էլ է զայրացած.

- Ինչպես արդեն ասել եմ՝ Յունգին լավ աշխատանք է տարել: Առաջ ոչ ասել անգամ չէիր կարողանում: Պրոգրես է:

- Գիտեմ, ու շատ ուրախ եմ դրա համար, - հետո չդիմանալով, - ինչպե՞ս է քո նման տականքը կարողացել դուրս գալ բանտից:

Տղամարդը քահ-քահ ծիծաղում է. Սենայի բնավորության մեջ երևացող ակնհայտ կտրուկ փոփոխությունները նրան զվարճացնում են.

- Օհ, աղջիկս: Տակա՞նք: Ի՞նչ ես խոսում: Հայրիկդ այնքան լավ է պահել իրեն բանտում, որ գերազանց վարքի համար իրավաբանիկիդ շնորհիվ վզիս փաթաթած տարիները կրճատվել են:

- Ըստ քեզ՝ կհավատա՞մ:

- Ըստ քեզ՝ դա ինձ հետաքրքրու՞մ է, - զայրանալով, հետո մի քիչ խելագարի տպավորություն թողնելով, - Աղջի՜կս, իսկ ինձ շնորհակալություն հայտնել չե՞ս ուզում, - ձևական նեղվածությամբ, - տե՜ս միայն՝ ինչպիսի հրաշալի ընտանիք ունես, էն էլ իմ շնորհիվ: Բայց շնորհակալության փոխարեն հորդ ուղարկեցիր զիբիլանո՞ց, - ժպիտը վերջնական կորավ, իսկ Վեգասը արդեն հանեց ատրճանակը, - է՞դ էր շնորհակաությունդ, քա՛*, - Սենան լարվում է՝ հիշելով այս զայրացած դեմքն ու ժամանակին նրա կողմից հասցված կապտուկները: Բայց հիմա ամեն բան այլ է: Նա հիմա մենակ չէ դևի առջև, դևի որջում: Նա մենակ չէ...

***

Յոնջունը համակարգիչների առջև է: Բոլորը տեղավորվել են ըստ Բոմգյուի ցուցումների: Բոլորը վախի փոխարեն զգում են հաստատակամություն ու մի քիչ էլ հպարտություն՝ Բոմի նկատմամբ: Սա առաջին անգամն է, որ նա այսքան վստահ է հերիք չի, համ էլ էսպիսի բան է պլանավորում:

Իսկ Սակուրան անհանգիստ է.

- Ասա մի բան, - շտաբի դռների մոտ՝ ներսից, - որ ինձ կհամոզի, որ մենք կարող ենք:

- Ոչ ոք չգիտի, որ շտաբում աղջիկներ կան ու անգամ մեծ ցանկության դեպքում, չի կարող իմանալ, - պատասխանում է Բոմգյուն, - դրա համար էլ ձեզնից ենք սկսում:

- Մերսի, - Սոյոնը, ձևական, բայց ինքն էդքան էլ անհանգիստ չէր, - շատ լավ հանգստացրիր:

- Հեյ, - Ջոնգուկը մոտենում է հենց դուռը բացելու պահին ու նայում երկուսին էլ՝ բայց Սոյոնի աչքերին մի քիչ ավելի երկար, - զգույշ կլինեք, - ու առաջ է պարզում պատյանով մի դանակ, Սոյոնի աչքերը փայլում են: Նա գիտի, որ սա Ջոնգուկի անփոխարինելի դանակն է, որ Ջոնգուկը երբեք նրան չի տվել մարզվելու համար: Իսկ հիմա տալիս է:

Ու Սոյոնն այնքան է ոգևորվում, որ կանգնում է թաթերի վրա ու թույլ, վայրկենական համբույր թողնում Ջոնգուկի այտին.

- Կվերադարձնեմ առանց մի խազի:

Իսկ Ջոնգուկը թեկուզ ինքնավստահ է, բայց երբ հարցը հասնում է նմանատիպ դեպքերին, բավականին մեծ արգելակ** է:

Աղջիկները դուրս են գալի, իսկ Սակուրան չի կարող թաքցնել զարմանքը.

- Զիլ ես:

- Սուս, - ձեռքերը այտերին մոտեցնելով, - ինքնստինքյան ստացվեց:

Նրանց խնդիրն էր առաջինը դուրս գալ զավթիչների առջև ու, օգտագործելով նրանց անտեղյակությունը աղջիկների առկայության մասին, մոլորեցնել՝ արգելք հանդիսանալով շտաբ մուտք գործելու համար:

Իդեպ՝ վտանգի առկայությունը թեև 50:50 է, բայց հիմա արդեն հարաբերությունը վերածվում էր 100%-ի: Որովհետև փոքրիկ ականջակալներից լսվում է Յոնջունի ձայնը.

- Նրանք մոտ են, մի քիչ մոտեցեք ճանապարհին, - որովհետև շտաբը, ինչպես ասվեց, քաղաքից բավականին հեռու է, անտառի մեջ: Աղջիկները հիմա անտառում էին՝ ճանապարհից ոչ շատ հեռու: Կողքից անընդհատ լսվում է Ջոնգուկի՝ ասա զգույշ լինեն արտահայտությունը, որը Բոմգյուն ստիպված փոխանցում է, - իդեպ՝ մարդատար թեթև թափքով մեքենաների փոխարեն մեզ ֆուրգոն է սպասվում, - բոլոր լսողները լարվում են:

- Բոմգյու-ա, - Սակուրան՝ կապի մյուս ծայրին գտնվող տղային, որ լավ էլ լսում էր, - Գրողը քեզ տանի, ընդամենը երկու-երեք տարի է անցել յուրաքանչյուրիս չափահասությունից, գիտե՞ս: Գիտե՞ս ինչ, գիտե՞ս, որ ես դեռ Ճապոնիա չեմ գնացել:

- Լսիր, հնարավոր է ֆուրգոնում շատ չլինեն, այլ մեզ համար նախատեսված լինի:

- Սփոփեցի՛ր, սատանան տանի:

Իրականում մեքենան կանգնում է ու պարզվում է, որ հա, ընդամենը 6-7 հոգի են դուրս գալիս, ու էդ ամենը տեղեկացնում է Յոնջունը, իսկ Բոմգյուն հավելում.

- Նրանց կարծիքով էստեղ զուտ անչափահասների ապաստան է, դրա համար լուրջ չեն վերաբերվել: Հիմա ձեր ելույթի ժամանակն է:

Տղամարդիկ մտնում են անտառ աղմուկով: Այնպես, որ աղջիկները ձևականորեն զարմանք են ցույց տալիս ու իրենց հերթին զարմացնում տղամարդկանց: Նրանք հյուրերի առջև էին լեռնասահքի համար տրամադրված հագուկապով: Ձյունը, վերջիվերջո, եկել էր ու լավ դեկորացիա էր***:

- Վայ, բարև ձեզ, - ժպտում է տղամարդկանցից մեկը, իսկ մյուսը թարս նայում է նրան՝ փորձելով տելեպատիայի միջոցով փոխանցել, որ ուրիշ գործի համար են եկել:

- Բարև ձեզ, - խոնարհվելով տղամարդկանց, - դուք է՞լ եք մեզ պես էքստրեմալ սպորտով զբաղվում:

Իրականում ինչքան վտանգ էր փչում տղամարդկանց վրայից, այնքան էլ ներկա պահին չէր փչում. Ժանրի համաձայն նրանք սև չէին հագած: Նրանց վերարկուները և կապույտ էին, և սպիտակ, դե սև էլ կար.

- Չէ, - լուրջը, - եկել ենք տոնածառ տանելու:

- Այգու՜, - Սոյոնը, - ուրեմն՝ քրիստոնյա՞ եք, - շտաբի տղերքը ոչ էն է ուզում են ծիծաղել, ոչ էն է՝ ձեռքը ճակատին խփել:

- Հա, - երրորդը: Երրորդի աչքի տակ կտրվածքից մնացած հետք կար ու նա ժպտում էր շատ տհաճ, - ամեն կիրակի ես գնում են աղոթքի, - աղջիկները կուլ են տալիս կոկորդի խանգարող պարունակությունը, թեկուզ և այն չկա, պարզապես մի թեթև վախն էր:

- Չե՞ք ուզում ՝ ուղեկցենք ձեզ, - նրանցից մեկը՝ կարծես հասկանալով, որ անհրաժեշտ է տեսադաշտից հեռացնել օրիորդներին՝ գործը առաջ տանելու համար:

- Վայ, շնորհակալ կլինենք, - Սակուրան, - լսեցի ընկերուհուս ու եկա, հիմա շատ դժվար եմ շարժվում այս պարագաներով, - ցույց չտալով, որ կոշիկներն ամրացված չեն դահուկներին իրականում:

- Յա՛, - Սոյոնը, - ես այլ տարբերակներ էլ ունեի, ի՞նչ անեմ, որ չհամաձայնվեցիր ոչ մեկին:

Տղամարդիկ արդեն հոգնում են.

- Լավ, լավ, եկեք չվիճենք:

Նրանցից մեկը մոտենում է Սոյոնին, մյուսը՝ Սակուրային՝ թևից բռնելով ու առաջ տանելով, մինչ մյուսները սպասում են մի քիչ նրանց հեռանալուն ու շարժվում Շտաբի ուղղությամբ.

- Հենց ասեմ՝ սկսում եք, - Բոմգյուն: Կար ստրատեգիա, ու էդ ստրատեգիան կայանում էր անտառում տեղադրած պայթուցիկներով: Ու Բոմգյուն սկսում է հաշվել. հինգ... չորս... երեք... մեկը մոտենում է ականներից մեկին... երկու... մեկ: Պայթյունը լսվում է, իսկ աղջիկներին ուղեկցող տղամարդիկ հանկարծակիի գալիս:

- Էս ի՞նչ էր, օմօ, - Սոյոնը:

- Տղե՛րք, - գոռում է նրանցից մեկն ու երկուսն էլ մեջքով են շրջվում դեպի աղջիկները՝ հետ գնալու համար մյուսների մոտ:

Պարզապես պլանն աշխատեց. Սակուրան հարվածում է մեկի քներակին, իսկ Սոյոնը դանակով՝ մյուսի ոտքին ու բռնակի կողմով՝ գլխին. Երկու հյուրերը ընկնում են ուշաթափված: Արագ կապկպվում են նրանց ձեռքերը, ոտքերը, փակվում է բերանն ու հենվում են ծառերից մեկին.

- Ապրեք, - Յոնջունը, - Ականների պահով զգույշ: Ձյունը լավ է ծածկել: Իսկ հիմա տղերքի հերթն է:

***

Ինչ-որ բան է կատարվում, Յուջոնը դա պարզ է հասկանում: Թե ինչ, Ջիմինն էդպես էլ չասաց: Կարելի է հետևություններ անել, վերջապես հասկանալ Յունգիին դրված բզեզի համար ու խղճալ Սենային: Նա քաղաքում չէ, հնարավոր է՝ երկրում էլ չէ, ու դա նշանակում է, որ վտանգը կախված է հենց նրանց ընտանիքի գլխին:

Նրանց գեղեցիկ ընտանիքի գլխին, որն, ասես, դժվարությամբ է կառուցվել: Յուջոնը մի տեսակ մտածում է, որ էդպես էլ կա:

Սենայենց տանը, թվում է, ոչ ոք չկա: Յունգիի մեքենան չի էլ երևացել: Ընկերներից և ոչ ոք նրանց հյուր չեն գնացել: Չեն լսվում Ջեունի ձայները, փոքրիկ Ջիուին Սենան դուրս չի բերել զբոսանքի թաղում:

Տարօրինակ լռություն է թաղում: Չնայած էնպես չի, որ աղմկոտ թաղամաս է: Տարօրինակ լռություն՝ լցված ջութակի խառը ու անհանգիստ ելևէջներով: Յուջոնը նայում է այդ բնակարանին ու աչքերն ոլորում: Կարելի է սիրել ինչ-որ բան, բայց կտրվել հասարակությունից նշանակում է մոռանալ մարդկանց հետ շփվելու կանոնները:

Ու երբ Յուջոնը մտածում է այդ ամենի մասին իր դռան շեմքում՝ դուռը դրսից փակելիս, նկատում է սև մեքենա: Հնարավոր է լինեն Յունգիի ընկերները, հնարավոր է՝ հայրը, հնարավոր է հյուրեր լինեն:

Եվ շատ-շատ քիչ, բայց հավանական է, որ հենց Յուջոնի հյուրերը լինեն: Նա, թեկուզ և անհանգիստ թրթիռը սրտում, բանալին դնում է պայուսակում ու փորձում հաշվի չառնել մեքենայի առկայությունը, որը կանգ է առնում ոչ էլ Յունգիենց տան առջև, այլ ջութակահարի: Պարզ է դառնում մի բան. Ջութակահարն այնքան սոցիումից կտրված է, որ ոչ վատ բան կարող էր անել, ոչ լավ, որպեսզի նմանատիպ մեքենա կանգնի նրա տան առջև: Յուջոնը նայում է ձեռքի ժամին, թեկուզ և չի մտապահում ժամը, ու գնում է աշխատանքի: Աշխատում է շարժվել արագ ու ճարպկորեն՝ փորձելով աննկատ նամակ գրել Ջիմինին... Ջիմինը, հնարավոր է, զբաղված լինի: Սանի՞ն: Սանին, երևի, խառնել չի կարելի... Ու՞մ, գրողը տանի:

Ու պանիկայի մեծացման հետ մեկտեղ մեծանում են կասկածները, իսկ վերջնական եզրակացության գալ չի ստացվում:

Շուրթերին ամուր սեղմած փալասը, որը ներծծված էր քնեցնող նյութով, դժվարանում է հեռացնել. տղամարդու ձեռքը մկանուտ էր, երակները դուրս ցցված ու ամուր: Յուջոնը գիտեր, թե ինչ նյութով է ներծծված փալասը: Ու գիտեր, թե ինչքան ժամանակ ակտիվ կմնա նյութի ազդեցությունը, բայց... ի՞նչ էր դրա անունը, գրողը տանի...

***

Յունգին դուրս է գալիս օֆիսից՝ հրահանգներ տալով քարտուղարուհուն, իսկ հեռախոսակապի մյուս ծայրին Ջինն է տեղեկություններ փոխանցում: Յունգին արդեն ականջակալով է.

- Վերջնարդյունք ոչ մի տեղ չկա դեռ, նախնական տվյալներով ամեն ինչ լավ է: Ըմ... - չհամարձակվելով խոսել Սենայի մասին:

- Ի՞նչ, - կանգ առնելով շինության առջև:

- Թայլանդում պայթյուններ են լսվել, հուրախություն մեզ՝ լրիվ ուղղությամբ:

- Ուրի՞շ, - նայելով փողոցին, ուր մարդկանց մեծ հոսք կար, թեկուզ դրսում ձմեռ էր:

- Էդքանը... ամեն ինչ լավ կլի...

- Կլինի, հյոն, կլինի, - ու անջատում է:

Հոգնել է իրականում էդ կլինիներից: Ինչու՞ դրանք չեն վերածվում լավ է-ի: Ասենք՝ հիմա ամեն ինչ լավ է, ի՞նչ է եղել որ: Ու՞ր կորավ դանդաղ քայլերով կառուցված երջանիկ ընտանիքը: Յունգիի հայրը նոր-նոր էր համակերպվել Յունգիի ընտանիքին, նվերներ էր բերում թոռներին ու ներողություն էր խնդրել Սենայից: Սենան, վերջիվերջո, հանգստի արժանի է: Նա, վերջիվերջո, երջանկության արժանի է:

Հեռախոսազանգը կտրում է նրա մտքերն ու Յունգին նստում է մեքենան.

- Լսում եմ:

- Պարոն Մին, - ծանոթ ձայնը, որի հետ բաժանվել էին որոշ ժամանակ առաջ, կրկին զայրացնում էր, ու էս անգամ սպասվում էր վերջնական զայրույթ, - ես, անկախ ամեն ինչից, հույս ունեմ, որ մենք կպայմանավորվենք: Առայժմ:

Իսկ կուլմինացիան հեռախոսին եկած նամակն էր:

Կոորդինատներ:

Ու, գրողը տանի, նշված վայրը էնքան էլ մոտիկ չի, մի քիչ էլ ծանոթ է:

Ծանր ու թեթև անել երկար չի կարողանում: Վարորդը մեքենայից դուրս չի գալիս անգամ Յունգիի հայացքի ներքո: Բեքհոն նայում է ուշադիր ու անկոտրում.

- Ես քեզ մենակ չեմ թողնի:

- Ես քեզ վտանգելու ցանկություն չունեմ:

Բեքհոն ժպտում է ինչպես միշտ բարի.

- Դու ոչ մեկին չես ուզում վտանգել: Նորմալ է, - ու միացնում է շարժիչը, - դու՞ չէիր ասում՝ վտանգը մեզնից անպակաս է լինելու, հետո խմում էինք էդ վտանգի կենացը:

- Սա էդ դեպքը չի, - աչքերը տրորելով, - բոլորս էլ պաշտպանելու բան ունենք, վտանգին վերջ տալ է պետք:

- Ուրեմն եկ վերջ տանք էդ վտանգին էսօր:

Բեքհոյի**** ժպիտը միշտ մի քիչ հույս տվող է եղել:

***

Սենան նայում է զայրացած տղամարդուն, հիշում, որ հետևում երեխաներն են, հեռվում՝ նրանց հայրը, իսկ ապագայում, եթե մի քիչ դիմադրի, երեխաներին խոստացված պայծառ ապագան կլինի.

- Հրաշալի պահվածքիդ համար դուրս ես եկել, որ դա՞ ասես, - Վեգասը ամուր է սեղմում ատրճանակն ու քթի տակ ինչ-որ բան ասում, որ միայն, երևի թե, Փիթը լսի: Ու նրան ուշադրություն դարձնող չկա. հանցագործը զբաղված է, - թե՞ եկել ես վրեժ երգես: Քո պարագայում դա օգուտ կտա՞:

- Ես կկրկնվեմ. Թքած ունեմ, աղջիկս, - հետո մի պահ ժպտում է, - չե՞ս ուզում թոռներիս դուրս բերել, ծանոթանան պապիկի հետ վերջիվերջո:

- Նրանց պապիկը մահացած է, ո՞վ լավ կհիշի, եթե ոչ դու: Հիմա նրանք միայն մի պապիկ ունեն:

Վեգասի ձեռքի աննկատ շարժումով մեքենան, որում երեխաներն էին, շարժվում է: Վեգասը նույնքան աննկատ չշրջվելու խորհուրդ է տալիս Սենային չշրջվելու մեքենայի կողմը, ուր Ջեունը մի կերպ էր սեղմում արցունքները.

- Ափսոս, - հոգոցով: Ու հետ չի մնում. Ատրճանակը հանելու նրա հերթն է, որից հետո թիկնապահների կողմից մի կրակոց ուղղվում է հետ գնացող մեքենայի ուղղությամբ: Սենան վեր է թռչում, իսկ մոտ կանգնած Վեգասը լուռ համոզում է, որ մեքենան անխոցելի է, ոչինչ չի լինի, - Ոչինչ, դեռ կգնտեմ: Էս դեռ ի՞նչ է որ: Յունգիդ էլ դեռ իր հացը կուտի: Բոլոր-բոլորը կուտեն, շա՜տ համեղ հաց: Ի՞նչ կասես։

Սենան սկսում է դողալ, մինչ շուրջը կատարվում է տարիներ առաջ արդեն աչքերի առջև անցած մի երևույթ։ Ատրճանակներից սիրտն արդեն խառնում է։ Ատրճանակից, որ ուղղվել է դեպի իրեն։ Ատրճանակից, որը կրակում է։ Ատրճանակից, որ դիպչում է Վեգասին։ Ատրճանակից, որ...

Իրեն չի հասնում։

Փիթը ճիշտ էր. Կպաշտպանեն մինչև վերջ։

Ուղղաթիռի ձայնը, որ մինչ այդ, երևի լարվածությունից խլացած, ականջներին չէր հասնում, հիմա լսելի է բոլորի համար։ Բոլորն էլ դադարեցնում են օգտագործել իրենց ատրճանակները, մի քանիսը փախչում են, իսկ վիրավոր Վեգասը Սենային ետևում կանգնած մեքենաների կողքին է թաքցնում։ Դոհյոնը փախչել չի կարողանում։

Ոչ ճակատագրից, ոչ ատրճանակից, ոչ էլ դատաստանից։

Սենան դա չտեսավ, ինչպես չտեսան նրա երեխաները, ինչի համար նա շնորհակալ է. Կարելի է արցունք թափել։ Երևի.

- Հեյ, լա՞վ եք, - գրպանից հանելով... Ջիուի համար նախատեսված թաշկինակն ու տղամարդու ուսին սեղմելով։ Ու դողացող ձայնով, - հեյ, դուք...

- Ավելի լավ լինել անգամ չէի կարող, - քմծիծաղով, - մի անհանգստացեք, ի՞նչ է որ։

- Վեգա՛ս, - ուղղաթիռի ձայնի հանդարտեցման հետ մեկտեղ լսելի է դառնում տղամարդուն ծանոթ, իսկ Սենային անծանոթ ձայնը. Պորշի ձայնին ընդառաջ գալ Վեգասին դժվար է ստացվում, բայց նա հենված է Սենային, - գրո՛ղը տանի, վիրավոր ե՞ս, - թե ինչու զարմացա՞ծ, ինքն էլ չգիտի։ Բայց ընկերոջը օգնում է. Վեգասի ծանրությունը ուղղվում է Պորշի վրա։

- Պատկերացրու, - քմծիծաղով, - էլ տեսած չէի՞ր ինձ վիրավոր։

Ու էդ թոհուբոհի մեջ, ուր մի մարմին էին տեղափոխում ուղղաթիռ, դավաճանների էին հարցաքննում, Սենան երեխեքի մասին իհարկե մոռանալ չի կարող.

- Կներեք, - ձայնի դողը չի անցնում։ Շարունակել չի կարողանում, որովհետև մեքենան հետ է գալիս, իսկ դեպի մայրը վազող Ջեունին տեսնելուց ավելի մեծ երջանկություն մեկ էլ Ջիուին տեսնելը կլինի։

Փաթաթվում է մոր ոտքերին, մինչ ծնողը կուլ է տալիս ամբողջ անհանգստությունը, արցունքները, մի քիչ էլ ցավը, ու ժպտում որդուն.

- Ասացի չէ՞, ֆիլմ է նկարահանվում։

Ու ոչինչ, որ Ջեունը չի հավատում։ Ինքդ քեզ հանգստացնելու համար էլ է դա սփոփանք։

***

Կոորդինատները կարող են լինել ամեն կետ. Ծով, ցամաք, անտառ, լեռ...

Նավահանգիստ. Բոլոր հարցերը խաչվում են նավահանգիստներում.

- Հա, - պատասխանում է հեռախոսազանգին Յունգին' դեռևս նստած մեքենայում ու նայելով հեռվում տարածվող մթնշաղին ու դրանց մեջ դանդաղ կորչող բեռնախցերին, - մենք դեռ կխոսենք, - երևի հեռախոսակապի մյուս ծայրին Ջոնգուկը խղճահարությամբ նայում է Բոմգյուին։ Ուրիշ տարբերակ լինել չի կարող։

Իսկ հետո ևս մի նամակ էլ է գալիս.

Գրիչ կարող ես չվերցնել, կա։

Ի՞նչ արած։ Յունգին արդեն վերցրել է իր սիրած թանկարժեք, աշխարհում ընդամենը հինգ օրինակ ունեցող ճտտիկով գրիչը։

* Էս դեպքում քաղաքը նկատի ունի

Քա* - հա, վիրավորանք ա, ուղղակի նուրբ բառերն էստեղ չէին սազա:

** Տորմուզ էլի, այ ժողովուրդ ջան:

*** Գիտե՞ք ինչ: Մոռացել էի, որ ձմեռ եմ նկարագրում, էս երեխեքին ուղարկել էի սունկ հավաքելու:Դ

**** Բեքհոյին եկեք հիշենք, Nu'est-ից: Շատ չեմ լսել իրենց երգերը, բայց իրոք նենց լավն ա Բեքհոյն երևու՜մ:

21 страница2 августа 2023, 15:52

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!