Գլուխ ԻԲ
Երբ Յունգին լուռ դուրս է գալիս մեքենայից, Բեքհոն բացի ես էստեղ կսպասեմ արտահայտությունից ոչինչ չի ասում, ոչ էլ անում։ Որովհետև պարզ է մի բան. Յունգիին էնտեղ մենակ են սպասում։
Ու Յունգին էլ դա շատ լավ գիտի։
Թվում է' հազար տարվա փորձությունները պիտի կոփած լինեն։ Լարվելու ոչինչ չկա։ Առաջ, հնարավոր է, հա։ Չկար։ Հիմա կա լիքը բան։ Ու էդ լիքը բանը պաշտպանելու համար սխալներն անթույլատրելի են։
Ծովի գույների մեջ խորտակվող բեռնախցերի հետ մեկտեղ, դրա ջրերում դանդաղ կորչում է արևը։
Պարզապես կորչում։ Յունգին մտածում է, որ կուլ է գնում։ Ինքնակամ։
Յունգին ինքնակամ կուլ գնալ չի կարող։ Մարդիկ փյունիկ չեն։ Արևի պես կուլ գնալ-վերակենդանանալ կարող են միայն բազում այլ արևներ։
Յունգին փյունիկ չի։ Ռեալիստ է։ Անհրաժեշտ է լինել զգույշ, հաստատակամ, վստահ։
Նավամատույցի մոտ հավաքված մեքենաները, որոնք, չնայած, փեքր ինչ հեռվում են կանգնած, լավ են նկատվում։ Յունգին շատ լավ գիտեր։ Իսկ նավամատույցին կանգնող ինքը մտածում է, որ զզվելի է ամեն ինչ։ Տուն գնալու ցանկությունը ոչ մի տեղ չի կորչում։
Մեքենաներից մեկի դռան փակվելու ձայնը շատ պարզ է լսվում։ Նա պատկերացնում է' ով է մոտեցողը. Ձևականություն սիրող Վիշապը առաջինը լինել չէր կարող. Ուրեմն Իլհունն է։
Հետաքրքիր է. Ուղիղ կապ չունենալ այսքան ժամանակ վիշապի հետ, ու հանկարծ հասկանալ դա հիմա։ Ուրեմն հանդիսավոր է երևալու։
Յունգիի սրտի զարկերը մեկ վայրկյան անգամ չեն հանդարտվում.
- Ի խորոց սրտի, - հա, Իլհունն է, - շնորհակալ եմ հրավերքը չմերժելու համար։
Յունգին մի պահ լռում է, հոգոց հանում, շուրջը նայում. Դերասանություն.
- Մեծ հաճույքով կմերժեի, - իր ձայնի հանգիստ տոնայնությամբ, ասես ամեն բան մեկ է, - բայց արդյո՞ք հնարավորություն ունեի։
Իլհունը գրեթռ ատամներն է կրճտացնում' փոքր-ինչ լարվելով։ Որովհետև Յունգիի հանգստությունը անհանգստություն է նրա համար.
- Ախ հա, - Յունգին, - քանի որ ես միայն իմ սիրելի գրիչով եմ գրում, - ուղիղ աչքերին նայելով, - այդ իսկ պատճառով իմ' սեփական գրիչն եմ բերել։ Հուսով եմ' խնդիր չի։
Վերարկուի գրպանում մի անգամ էլ է ճտտում էդ գրիչի ճտտիկը։ Դա մի քիչ հանգստացնող է։ Իլհունը թևերն է գոհ-գոհ թոթվում, իբրև' խնդիր չկա, կարևորը ստորագրվի։ Թե ինչը, իրենք' երկուսն էլ դա շատ լավ գիտեն։ Չէ, երեքն էլ։
Ինչ-որ նշանով, որ Յունգին չնկատեց, Իլհունը, ասես, մեքենայից դուրս հրավիրեց ինչ-որ մեկին։ Էդ ինչ-որ մեկը, Վիշապի տեսքով, թեկուզ և լավ չի երևում, դանդաղ մոտենում է նրանց։
Փաստ. Նա փոխվել է։ Արտաքնապես։
Ներքուստ փոխված մարդը երբեք էս շիլաշփոթը չէր շարունակի։
Յունգին սեղմում է բռունցքները ու հաշվում մտքում։ Հանգստանալու համար.
- Օ, իմ հին բարեկամ, - Յունգին այլևս չի զարմանում դիմացինի դերասանական տաղանդից ու ուզում է հարվածել։ Ավաղ, դա հիմա վերջին տարբերակն է։ Վիշապը գրպաններից հանում է դեռքերն ու պարզում երկու կողմ' քմծիծաղելով, - չե՞ս կարոտել, գրկախառնվե՞նք։
- Առանց դրա էլ կդիմանամ, նորմալ է։
- Շատ ավելի լավ, - Իլհունը ինչ-որ հուշումով հետ է կանգնում երկուսից։ Վիշապը հայացքն ուղղում է դեպի ծովը, իսկ Յունգին նայում նրան' փորձելով գուշակել, թե ինչով են լցված մտքերը։ Դա բավականին բարդ է, - լսել եմ' գործերդ բավականին լավ են եղել էս երկար ու ձիգ հինգ տարիների ընթացքում, ի՞նչ կասես, - Յունգին շարեւնակում է լուռ նայել, իսկ դս նկատելը էդքան էլ բարդ չի, - դե՜։ Մի քիչ զրուցենք ընդամենը։ Քեզնից ի՞նչ է գնում։
- Կարծում եմ' հարցնելու համար արդեն ուշ է։ Ու քո հարցի պատասխանը շատ լավ գիտես։
- Հետաքրքիր է, գիտե՞ս։ Տեսնել, թե ինչպես է ինքը, - քմծիծաղով, - Մին Յունգին ինչ-որ մեկին պաշտպանում։ Այն էլ ընտանիքի՜ն։ Ինչ-որ մեկի համար էդքան տանջվու՜մ։ Հրաշալի տեդարան է։
- Զգույշ, հիացմունքից կարող է սիրտդ չդիմանալ, - գրիչը չի ճտտացնում։ Ուղղակի այն գրպանում է։ Ուղղակի շոշափում է իրականությունից չկտրվելու համար։ Նա լավ է։
- Չէ, ի՞նչ ես խոսում։ Կարծում եմ դեռ շուտ է, նման առիթ կլինի դեռ, - քահ քահ ծիծաղը դրությունն ավելի է սրում։ Իսկ հանգստանալուց հետո անցնում է բուն թեմային, - հինգ տարի էդ զիբիլանոցում դիմանալն էդքան էլ հեշտ չէր, գիտե՞ս։ Ամեն օր պայքար է, որ քեզ չկորցնես ու ոտնատակ չանցնես, - հետո կանգնում է ուղիղ դեպի Յունգին, իսկ նրան թվում է, թե Վիշապի աչքերից կրակներ են դուրս գալիս. Զայրույթը շատ մեծ էր, - իսկ ե՛ս չանցա։ Գիտե՞ս ինչի։ Որովհետև նրանք, - մատնացույց անելով մեքենաների մոտ կանգնած տարբեր տղամարդկանց, - անցան իմ ոտնատակ։ Որովհետև դու ինձ մի մե՜ծ մոտիվացիա ես տվել, Յունգի-շի, - քմծիծաղով։
Յունգին կարծում է, որ նա խելագարվել է.
- Գիտես հե՞շտ էր էստեղ-էնտեղ մարդ հավաքել, խմբեր ստեղծել։ Վերջիվերջո' Թայլանդ խառնել իրար գլխավոր ընտանիքի քթի տակ։ Հեշտ չէր, բալիկ։
- Հետո՞։ Ուղղակի վրեժի համա՞ր։ Գո՞հ ես արդյունքից։
- Իսկ դա քիչ հետո կտեսնենք։
Ձեռքի մի շարժումով նրանց են մոտենում թիկնապահներից երկուսը' տղամարդկանց արանքին, նրանց առջև դնելով փայտե մեծ տուփ։ Տուփի վրա Իլհունը դնում է մի թուղթ։ Յունգիին ամեն ինչ պարզ էր։ Նա հոգոց է հանում' մի պահը շուրջը նայելով.
- Նույն պատմությունը։
- Չէ, ինչի՞։ Մի ծովին նայի՜ր, ինձ նայի՜ր, - ձեռքերը երկու կողմ պարզելով, - տես' Սենան չկա էս անգամ։ Իդեպ, նա՞ ոնց է, - Յունգին կրճտացնում է ատամներն ու հասկանում, որ իրեն հիմարի տեղ դնելու ժամանակն է։
- Լավ։
- Հրաշալի՜։ Իմացել եմ' երկրում չեն, հա՞։
Գրիչը ճտտում է։
- Հանգստանալու են գնացել։
- Քեզնի՞ց, - ու քահ քահ ծիծաղը Յունգիին նյարդայնացնում է։
Եթե մի քիչ էդ տեսանկյունից նայել, Յունգին կարծում է, որ հա, իրենից։ Թեկուզ պատճառը մի քիչ այլ է։
Ու որևէ բան ասել չի ստացվում, որովհետև ինչ-որ մեկը մոտենում է Վիշապին ու ականջին ինչ-որ բան ասում։ Նա զայրանում է, բռնում եկողի վզից ու.
- Ինչ ասացի՞ր։
- Լի Դոհյոնը կապի դուրս չի գալիս։ Ոչ ոք դուրս չեն գալիս։
Յունգին զսպում է հոգոցը։ Թայլանդի մասին ամեն բան նրան հայտնի էր։ Բայց դրա մասին տեղեկացնելը ինքնին ինքնասպանություն կլիներ։ Պատկերացնել, որ նա ճիշտ էր, որ Վիշապի հետ Դոհյոնն է կապի մեջ, մի տեսակ գժվեցնող է։ Որովհետև էդ տարբերակը իրենք էդպես էլ մինչև վերջ առաջ չտարան։ Մտածում էին' Դոհյոնն ուր, Վիշապն ուր։ Բայց երկու իրենից նեղացած հանցագործներին կարող էր կապել միայն վրեժը։
Վրեժը, որ եռում է արյան մեջ։
Յունգին սովորել է վրեժով չապրել։ Բայց բոլորը չեն Յունգի։
Վիշապը ետ է շպրտում երիտասարդին.
- Անպիտաններ։
Ապա կատարվում է այն, ինչ Յունգին ամենավերջում էր սպասում։ Յունգին սպասում էր, որ Վիշապը կբացի բոլոր խաղաքարտերը։ Խաղաքարտեր, որոնք այլևս պիտանի չէին։ Հա։ Յունգին դրանց մասին գիտի։ Բացի մեկից։
Վիշապը հանում է գոտու ետևից ատրճանակն ու ուղղում դեպի Յունգին։ Տղամարդը քարանում է միայն արտաքնապես։ Երակներում անհանգստությունից եռում է արյունն, իսկ դեմքը փոքր ինչ կարմրում է նույն անհանգստությունից։ Վաղուց էսպիսի տեսարան չէր տեսել։
Շնորհակալ է միայն, որ հիմա Սենան էնտեղ չի։ Որ նրան փամփուշտ չի դիպչի։ Աչքերի առջև բոլոր այդ տեսարաններն են, իսկ մտքերում զրույցը կնոջ հետ. Ինչու՞ ենք այսքան հիմար։
Մտքերում անցնող բոլոր հետագա խոսակցությունները բերում են մի ահռելի կարոտ։
Իսկ հետո ատրճանակի նախնական ճտտոցը.
- Քո գրիչը, իմ գրիչը, ինձ համար տարբերություն չկա։ Ստորագրում ես ու...
- Ու՞։ Ինձ չի թվում, որ հետաքրքիր շարունակություն պիտի առաջարկես, գիտես։
- Ու էսպես, թե էնպես մեռնելու ես։ Գիտես' մի ստորագրության համա՞ր եմ էսքան գործն արել, - մի ձեռքով հենվում է արկղին, իսկ ատրճանակը մոտեցնում Յունգիի ճակատին։ Դողը զսպում է, մնացածին էլ դիմանալ է պետք, դեռ շուտ է կրակելու համար, - գիտես ինձ դու՞ր կգա էսքանից հետո տեսնել մեկին, ով քեզ վերացրել է։ Բայց, ոնց տեսնում ես, ես փյունիկ եմ, - ծիծաղով, - վերակենդանանալ գիտեմ։
Յունգին փյունիկ չի։
Էմոցիաները պիտի զսպել։
- Էդ ամենից հետո գո՞հ կլինես։ Սենց թե նենց մինչև չստորագրեմ, մեռնել էլ չեմ կարող, չէ՞, - քմծիծաղով, - անգամ վերջին ցանկություն չհարցրիր։
Վիշապը ձգվում է, ուղիղ կանգնում ու ձեռքն իջեցնում իրանի երկայնքով։ Թեք ժպիտի տակ, Յունգին պատկերացնում է, թե ինչ կարող է լինել.
- Վերջին ցանկության համար էս անգամ մի քիչ ճոխ է, չե՞ս կարծում։ Բայց տարբերակներ կան, որոնք, սակայն, ես եմ առաջարկում։ Օրինակ, - ձեռքի ևս մեկ շարժումով մեկ ակլ տղամարդ է մոտենում ու փոքրիկ համակարգիչը դնում արկղի վրա։ Վիդեոզանգը երկար է գնում. Վիշապն սկսում է զայրանալ։ Սակայն վերջին պահին այն միացավ, - Դալգոմ, ապա մեր հյուրին ցույց տուր իր սիրելի հավաքատեղին։
- Ըմ, - Յունգին պարզ լսում է աղջիկներից մեկի ձայնը, - Դալգոմը ո՞րն է, - ահ, Սակուրան է։
- Ֆայմիր, գրողը տանի, - ըհը, Սոհյոնը, - ում գրպանից որ հանել ենք հեռախոսը։
Մինչ Վիշապի դեմքի արտահայտությունը փոխվում է վստահից դեպի ապշածի, ապշածից դեպի զայրացածի, երբ թեքում է էկրանն ու տեսնում ինչ-որ աղջիկների, որոնց մասին, գրողը տանի, նրանք չեն իմացել, Յունգիի դեմքին կիսով չափ ժպիտ է առաջանում։
Թեկուզ և Ջոնգուկի հետ հետո կխոսի։
Իսկ հետո կադրը փոխվում է դեպի կապկպված հյուրերը.
- Սատանա՛ն տանի, - կտրուկ փակում է էկրանն ու էլի ատրճանակը պահում վեր։ Բայց այս անգամ շուրջը։ Դեպի ներկաները, - մի հրաման է՞լ չեք կարողանում կատարել, հը՞։ Ու՞ր է ձեր փտած ուղե՛ղը։
Քար լռությունը մինչև ոսկորներ է հասնում։ Յունգին հասկանում է. Վրեժը խելագարության է հասցնում մարդուն։ Վիշապը խելագարվել է վրեժխնդրության ծարավից։
Ատրճանակի կոթով Յունգիի դեմքին հասցված հարվածը բավականին ցավոտ էր ու անսպասելի, իսկ միակնանի ատրճանակը շարեւնակում է նրան նայել։
Սպասել։
Համբերել.
- Ստորագրիր, թե չէ գլուխդ ցրիվ կտամ ու ինքնուրույն, առանց խոչընդոտների ցրիվ կտամ մյուսների գլուխը։ Լեգենդար Բանթա՜ն։ Ի՞նչ ես կարծում, - հա, խելագարի հայացքով, - յոթ գերեզման իրար կողքի, սիրուն կլինի, չէ՞։ Ընտանիքիդ չեմ սպանի, - զզվելի ժպիտով, - ո՞նց կարելի է բաց թողնել միայնակ կնոջը սփոփելու հնարավո...
Յունգին լսել չի կարողանում։ Միայն մի միտքը, որ նրա փոքրիկ բույնի հետ ինչ-որ բան կկատարվի, նրան ավելի մեծ խելագարության է հասցնում։
Նա առաջ է գալիս, դխկոցով հենվում արկղին ու նմանատիպ խելագարված հայացքով նայում տղամարդուն։
Իսկ ատրճանակը դիպչում է ուղիղ ճակատին։
Ու լիուլի այլ ատրճանակներ ուղղություն են վերցնում դեպի ինքը.
- Մի անգամ էլ կեղտոտ բերանովդ խոսել ես ընտանիքիս մասին, հաստատ սեփական ուղեղը կտեսնես ասֆալտին ցրած։ Ու հավատա, մենակ ցրված ուղեղով չեմ սահմանափակվի, շան որդի։
Վիշապը ոչինչ չի ասում։ Միայն քմծիծաղում է։ Երևի Յունգին հիմա նման է հին իրեն։ Էն Յունգիին, ով պատրաստ էր նույնպիսի սպառնալիքների, նույնպիսի գործողությունների, սովոր էր նույնպիսի սև կյանքի։
Շունչ քաշիր, սա Վեգասը չէ։
Նա դա հասկանում է։
Ու Յունգին մենակ չէ։
Հիմա, նախկինում, հույս ունի, որ ապագայում նույնպես։ Չգիտի էլ' հույսն ինչի չի մարում։ Գործած մեղքերի՞, թե՞ չգործածների.
- Լավ, - լրջանալով, - ես թքած ունեմ' ինչ գրիչով ես պատրաստվում ստորագրել, կարող ես սկսել։
Ժամանակ շահիր.
- Սպառնալիքներդ վերջացա՞ն։
- Ինչի՞, առանց սպառնալիքների ստորագրելն էդքան դժվա՞ր է, - Յունգին չի պատասխանում, իսկ ինքը շարունակում է, - աթոռ բեր, - հրամայում է կողքի տղերքից մեկին, որն էլ կատարում է հրամանը։ Ջինյոնը ոտքը ոտքին է գցում, - Յունգի-շի, գիտե՞ս' ինձ TS-ը ինչի է պետք։ Ես էս մարդկանց, - ձեռքով շուրջը ցույց տալով, - պիտի վճարեմ։ Ես շա՜տ արդար մարդ եմ, աշխատանքի դիմաց վճարում եմ։ Լավ աշխատանքի դիմաց ավելի լավ եմ վճարում։ Ուրեմն արի հաշվենք, - ու սկսում է ծալել մի ձեռքի մատները, - ես պիտի Թայլանդում վճարեմ, պիտի սրանց վճարեմ, պիտի Ճապոնիայում վճարեմ։ Է՞լ ինչ պիտի, - ձեռքը ծնոտին դնելով, - և ինքս ինձ վճարեմ, - ծիծաղով։
- Մեծ պլաններ ունես, բայց ես էդքան էլ համամիտ չեմ։ Մոտ 600 աշխատողի ճակատագիր ես քո ձեռքերը փոխանցել չեմ ուզում։ Հինգ տարվա աշխատանքս ջուրը գցել նմանապես։
Վիշապը մի պահ լռում է, նայում է պասիվ ագռեսիայով ու խոսում.
- Ուրեմն իսկապես առանց սպառնալիքների չես կարողանում, - Յունգին մի պահ հոքերը կիտում է' չհասկանալով ինչի մասին է խոսքը, մինչ վիշապը կրկին միացնում է համակարգիչը, մատնացույց անում բեռնախցերից մեկը, - տեսնու՞մ ես, - ապա էկրանն է շրջում դեպի Յունգին։ Էկրանից այն կողմ Յուջոնն էր։ Հարևան Յուջոնը։ Նստած մութ միջավայրում, կապկված աթոռին։ Աչքերը փակ։ Յունգին կռահում է, - հարևանուհիդ ա՜յ այն բեռնախցում է։ Չգիտեմ' առաջինը Ջիմինի մասին կմտածես, թե նրա, բայց քեզ տալիս եմ երկու րոպե ժամանակ, - նայում է ձեռքի ժամին, - երկու րոպեում չստորագրեցիր, խցիկը ընկնում է ջուրը, - ու էդ պահին իսկապես։ Կռունկը (кран) վեր է բարձրացնում բեռնախցիկն ու պահում ուղիղ ծովի գլխավերևում։
Յունգիի դիմամկանների շարժը չի փոխվում։ Նայում է էկրանին ու լուռ հետևում։ Վիշապն էլ հետևում է նրան' մատները անհամբերությունից կտկտացնելով տախտակին.
- Մի րոպեդ անցավ։
Յունգին հանեց գրիչը։
Ճտտոց։
Նայում է ուղիղ Վիշապի աչքերին.
- Մի հարցում վրիպել ես, - ևս մեկ ճտտոց, - հարևանների հարցում պատասխանատու չեմ։
Վիշապն առաջ է գալիս.
- Կարծում ես' կատա՞կ եմ անում... Ունես 15 վայրկյան։ Հետո կտեսնես խոսքերիս ուժը։
Յունգին շարունակում է ինչ-որ բան ծանր ու թեթև անել, հետո ևս մեկ անգամ է ճտտացնում գրիչը. Վիշապի առջև թանաքը ետ է գնում։
Յունգին ստորագրել չի ուզում։
15 վայրկյանն անցնում է։
Վիշապի մի հրահանգով' ձեռքի շարժումով, բեռնախցիկն ընկնում է ծովը։ Կվոն Ջիյոնը ատրճանակը կրկին ուղղում է դեպի Յունգին.
- Շատ լավ։ Գրավել ավելի հեշտ կլինի, քան թե ստորագրությամբ հասնելը։ Կարող ես աղոթել վերջին անգամ, մեղքերիդ թողություն խնդրել։ Վերջիվերջո, խեղճ աղջկա մահն էլ վզիդ մնաց։
Յունգին անգամ աչքերը չի փակում։
Երկար ու ձիգ պլաններ կային, թեկուզ դրանք արդեն իրականացվել են իրարից անկախ։ Ու նա կարծում է, որ էդ ամենը ջուրը գցել չի կարելի։
Կմեռնի՞ հիմա։
Ժամանակը չանցա՞վ։
Բա ասում էին' ժամանակ շահիր։
Չվստահել չի կարելի։
Բեռնախցերի մոտ առկա բարձրախոսերից մեկից լսվում է ձայն.
- Հարգելի ուղևորներ, կապեք ամրագոտիները։ Ուղղությունը' դեպի դժոխք, - Թեհյոնի ձայնն է։
Թափթփված ու խառնված Ջիյոնը լուրջն է նայում, մինչև մյուսները հանում են իրենց ատրճանակներն ու ուղղում ամենուր' պաշտպանվելու համար գլխների գալիքից։
Ու չէին սխալվում։
Յունգին մի շարժվումով վերցնում է Վիշապի ձեռքի ատրճանակն ու ուղղում դեպի նա.
- Կարող ես աղոթել վերջին անգամ։
Բայց կրակել անգամ չի հասցնում, որովհետև անհրաժեշտ էր մանևրել Իլհունի կրակոցից։
Յունգին պարզապես ատում է էսպիսի իրավիճակները։
Հասցնում է կռանալ սեղան հանդիսացող արկղի մի կողմում, իսկ ձեռքը բարձրացնել ու ատրճանակից կրակել չի կարողանում։ Թվում է' հետ է վարժվել։ Թվում է' չի ուզում ձեռքերն արյունոտել։
Արյունոտ ձեռքերով ընտանիք չեն պահում։
Համատարած կրակոցները մի պահ դադարում են, որովհետև ոչինչ չէր կարող անցնել առանց Փաք Չանյոլի մասնակցության։ Յունգին սկզբում չի հասկանում' ինչ է կատարվում։ Միայն լռությունն է լսում ու սրտի զարկերը: Հետո թեքվում է ու արկղի մի կողմից նկատում նավամատույցում հաստատված հատուկջոկատայիններին ու Չանյոլին՝ պաշտպանական հագուստով: Էս անգամ չի խառնվում իրար: Չի կարելի վանել Չանյոլին: Մեկին, ով հավասար ջանքեր է գործադրել իրադրությունը հարթելու համար:
Չանյոլը, երևի, Սենայի համար լավ ընկեր է:
Մի քանի վայրկյան անց լսվում են բեռնախցերից մեկի արանքը մտած Վիշապի բղավոցներն ու հայհոյանքները, միայն թե նա ֆիզիկապես թույլ էր հատուկ ջոկատայիններին հակաճառելու համար:
Յունգին վեր է կենում ատրճանակը ձեռքին ու շուրջը նայում:
Ինչի՞ համար էր էս ամենը:
Վերջիվերջո՝ ոչ ոք թագուհի չդարձավ*:
Շատերը կորցրեցին, շատերը ուղղակի վտանգվեցին, հոգեբանորեն ճնշվեցին.
- Սատանա՛ն տանի՛, մեռեք ուղղակի բոլորդ, մեռե՛ք, - Վիշապի խելագար բղավոցներն ու շարժումները մի պահ թուլացնում են հատուկջոկատայինի ձեռքերի ամրությունը նրա ձեռքերին ու նա հասցնում է կտրուկ նրա գրպանից խլել ատրճանակն ու ուղղել դեպի Յունգին, - ես քեզ կսպանե՜մ:
Յունգին, ով պարզապես քարացել էր:
Իսկ հետո կրակոց:
Վիշապի հայացքը մնաց նույնքան խելագար, իսկ սրտին անշշուկ հասած փամփուշտը ինչպես և նախատեսվել էր, կիզակետին էր կպել: Յունգին փակում է հոգնած աչքերը, իսկ մտքերում՝ Հոսոկ:
Հոսոկը լավ դիպուկահար է.
- Գրողը տանի, - քթի տակ շշնջում է Չանյոլն ու տրորում աչքերը, հետո մոտենում Յունգիին, - ընկերդ փչացրեց մի մեծ գործ:
Իսկ հեչ պետք չէ բարձրաձայնել Հոսոկի անունը: Նրան, երևի, Չեջու կարելի է ուղարկել:
Բայց ոչ Մալդիվներ, Հոսոկը դեռ շատ է պետք Յունգիին.
- Չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը:
Չանյոլը հոգոց է հանում.
- Ո՞նց ես:
- Ճզմած լիմոնի պես, - ու նստում է արկղին, - տուն եմ ուզում:
Ու պահը ընդհանրապես չզգալով, մի անկյունից լսվում է մոտեցող մի ձայն ևս.
- Դու՛, - Յունգին բարձրացնում է գլուխն ու քթի տակ՝ էս էր պակաս, - գրո՛ղը քեզ տանի, - Յուջոնն է, ում փորձում է պահել Ջիմինը, բայց դե ֆուրիան** նրան արհամարհում է, - դու ո՞վ ես, որ իմ կյանքը տնօրինես, հը՞, - ու մինչ նա կհասներ ու կփորձեր հարվածել, ինչին Յունգին չէր հակաճառում, Ջիմինը բռնեց նրա ձեռքերը, - բա՛ց թող, ասացի՛: Դու՛, - էլի անցնելով Յունգիին, - դու ո՞նց կարող էիր թույլ տալ ինձ մեռնել, հը՞, տակա՛նք:
- Բայց չես մեռել, չէ՞, - հոգնած:
- Շնորհակալություն Ջիմինին ու Թեհյոնին, որ քո պես թքած չունեն ուրիշ կյանքերի վրա՛:
- Յուջոն, - շրջելով դեպի իրեն ու նայելով աչքերին, - վերջացրու, ամեն ինչ անցավ:
- Գրո՛ղը տանի, բա որ էնտեղ լինեի՛: Բա որ իրոք ընկնեի՛:
- Չէիր ընկնի, - վերջապես տախտակին է դնում ատրճանակը Յունգին ու մի ձիգ հայացք գցում դրան. ասես խոստում է այլևս այն ձեռքը չվերցնելու, - ես վստահում եմ տղերքին, - իսկ հետո աղջկան է նայում, - վսհատ էի, որ դատարկ խցիկ է ընկնում ջուրը: Իսկ եթե ընկնեիր, - ու մի պահ լռում է: Թվում է՝ երկար է մտածում կարևոր մի բան ասելու համար: Բայց համոզված չի՝ բացահայտել պետք է սեփական զգացմունքները, թե՝ չէ, - ճոխ ծաղկեփունջ կդնեի նկարիդ կողքին, - ու անցնում է կողքով՝ թեթև դիպչելով աղջկա ուսին.
- Fuck, Յունգի՛:
Ջիմինն արդեն նյարդայնանում է էս երկուսի թշնամանքից:
Կարող է սա է՞լ է ռեակտիվ գոյացություն:
Ջիմինը դեռ հույս ունի, որ նրանք կհարմարվեն իրար:
Հոսոկի հետքը կորչում է արագ, պետք էլ չի երևա: Փախչել, կարծես թե, հասցնում է Իլհունը.
- Ո՞նց թե փախավ:
***
Սենային անձամբ ինքնաթիռով հետ է ճանապարհում Վեգասը, ով, միևնույնն է, Ջեունին էդքան էլ վստահելի չի թվում: Նա կպել է մորը ու շշնջում է.
- Մա՜մ, - Սենան մոտեցնում է ականջը, - չէ՞ր կարող էն մի հյոնը գալ, նա ավելի լավ է, համ էլ հաճելի ժպիտ ունի, - խոսքը Փիթի մասին է գնում:
Սենան ժպտում է՝ լիովին վստահ լինելով, որ վախենալու ոչինչ չկա, ու վստահեցնում է նաև որդուն.
- Փոքրիկս, մարդկանց արտաքինից չեն դատում: Նա լավ մարդ է ու մեզ օգնել է, լա՞վ:
Վեգասը մոտենում է, նստում մոտակա նստատեղին ու.
- Ի՞նչ կենդանի ես սիրում:
- Տրիցերատոպս***:
Սենան ծիծաղում է Վեգասի ապշած դեմքից ու բացատրում.
- Մեր ընկերներից մեկի հետ շատ է ուսումնասիրել դինոզավրերին, ընտրել է իրեն դուր եկածին:
- Վաու: Իմը քո սիրածի կողքին փոքրիկ մժեղ է:
Ջեունը դանդաղ պոկվում է մորից ու մտնում զրույցի մեջ.
- Ի՞նչ կենդանի է որ:
- Ոզնի, - ծիծաղով:
Ճանապահրը միշտ ավելի կարճ է, եթե զրուցընկեր ունես:
Յունգին... չէ, Յունգին չէր կարող ուշանալ ինքնաթիռից: Յունգին սպասում է արդեն կես ժամ: Նստած նստարանին ու արմունքները ծնկներին դրած: Կողքին նստած Ջինը նամակը կնոջը ուղարկելուց հետո հոգոց է հանում.
- Նա ուղղակի ծծում է էներգիաս:
- Ձայնդ կտրիր ու գնահատիր:
Յունգին սպասում է իր էներգիայի աղբյուրներին:
Ու երբ տեղեկացնում են ինքնաթիռի տեղ հասնելու մասին, արագ վեր է թռչում տեղից, վերցնում ծաղիկներն ու մոտենում ելքին, որտեղից պիտի դուրս գա իր ընտանիքը: Ասես հազար տարի լինի անցած, որ թե շաբաթներ:
Բայց առանց հարազատների էդ շաբաթները, բնական է, որ տարիներ են թվում:
Յունգին ուզում է երբեք նրանցից հեռու չլինել:
Հետո մարդկանց հոսքի մեջ երևում է Սենան: Նույն Սենան: Իր Սենան: Ջիուին գրկին, Ջեուն կողքին: Ու Սենան տեսնում է նրան ու ժպտում: Յունգին ուզում է վազել, բայց ոտքերն էնպես են քարանում, ասես իրենը չեն: Բայց փոքրիկ ընտանիքն իրենն է: Մի կերպ փոքրիկ դանդաղ մի քայլ է անում դեպի ընտանիքն ու ծնկի գալիս՝ տեսնելով դեպի իրեն վազոց Ջեունին: Վազող ու պա՜պ բղավող:
Որդու փոքրիկ գիրկը շատ տաք է ու հաճելի: Փոքրիկ որդին, որ այնքան բան տեսավ իր փոքրի տարիքում, երևի իրեն չի ների.
- Կներես ինձ, ճստիկ, կներես:
Ջեունը պոկվում է հորից, ուշադիր նայում ու թեքվում դեպի իրենց հասած մայրը.
- Մամ, պապան գժվել է առանց մեզ:
Սենան ծիծաղում է արդեն մշուշ կապած արցունքների միջից ու տեսնում, թե ինչպես է ամուսինը ոտքի կանգնում: Ոտքի կանգնում, նայում շա՜տ երկար: Կարոտի մշուշը ոչ մի տեղ չի կորչում: Պահը Յունգիին շատ փխրուն է թվում.
- Երկա՞ր ես ապուշ կտրած կանգնելու, - ու չի կարող չնկատել նաև ամուսնու աչքերի խոնավությունը: Յունգին ավելի ու ավելի շատ ապրումներ է ունեցել, քան ինքը:
Մինը աչքերն է թարթում ու մինչ ուզում է ինչ-որ բան ասել, Սենան էլ չի համբերում: Ինքն է մոտենում ու համբուրում: Իսկ հետո ճակատը ճակատին ու.
- Էլ ինձ... մեզ քեզնից չհեռացնես:
Իսկ Ջիուն տրամադրություն է ապահովում իր ուրախ դադայով:
***
- Դե ինչ, - Հոսոկը կանգնում է Շենսիի ննջարանի դռների արանքում: Շենսին ուղղում է անկողինն ու լսում տղամարդուն, ով դանդաղ մոտենում է, - եկել է պահը, - իսկ երբ Շենսին ավարտում է հավաքել անկողինը, ընկնում է դրա վրա: Կինը նայում է պասիվ զայրույթով, բայց ոչինչ չի ասում: Հոսոկին հանգիստ է պետք: Իդեպ, նա ոչինչ չի պատմում այն օրվա մասին: Կարելի է հասկանալ:
Այդ օրը Հոսոկը եկավ ծայրահեղ հոգնած վիճակում: Գլուխը դրեց նրա ծնկներին ու քնեց որոշ ժամանակ: Հետո երբ զարթնեց, ուշ ժամ էր: Շենսին այդպես էլ չէր կարողացել քնել, իսկ նրա արթնանալուն պես անհանգստությունն ավելի էր պատել: Հոսոկը, առանց աչքերի մեջ նայելու, միայն մի բան շշնջաց քթի տակ.
- Վերջին անգամ:
Շենսին չգիտեր՝ ինչը: Հասկանում էր սակայն, որ վտանգավոր դրության մեջ է եղել ու հանգիստ է պետք: Երևի երկարատև հանգիստ:
Շենսին նրան գրկեց, իսկ Հոսոկը մի անգամ էլ կրկնեց.
- Սա վերջին անգամն էր:
- Ըհը, - համաձայնեց: Առանց իմանալու՝ ինչին:
Նա ուղղակի Հոսոկի կողքին կլինի: Լուռ:
Իսկ հիմա Հոսոկը քիչ թե շատ վերակենդանանում է: Շենսին շատ լավ է հասկանում, որ միջավայրը, որում ապրել է թե ինքը, թե Հոսոկը, որևէ դրական էմոցիա բերել չեն կարող: Նա դա շատ լավ է հասկանում: Ու ատում էդ իրականությունը:
Ու հույս փայփայում:
Որ վերջին անգամ.
- Ի՞նչ պահ, - նստում է կողքին, ծնկների վրա, ու նայում վերևից, - հավաքած անկողինս ավերելու՞:
- Կհավաքե՜մ, լավ դու էլ:
- Իհարկե կհավաքես, դա չի էլ քննարկվում, - ու ուզում է վեր կենալ, բայց Հոսոկը բռնում է թևից ու քաշում դեպի իրեն։
- Կգնաս, սպասիր, - ու գրկում է, - Եկել է պահը՜, - ու էլի ձգձգում է՝ որովայնին թույլ հարվածից ցնցվելով ու ծիծաղելով, - լա՜վ: Էսօր հրավիրված ենք ընթրիքի, - Շենսին մի պահ քարանում է, հետո ուզում կրկին վեր կենալ, բայց Հոսոկը ամուր է պահում, որովհետև գիտեր գլխի գալիքը, - Յունգիի ընտանիքը, Ջինի... Լավ դե, չեմ թվարկում, կգնանք, կտեսնես:
Շենսիի աչքերը խոշորանում են.
- Էդքան շա՞տ են:
- Դե... մի... 10-12 հոգի՞:
Շենսին թեքվում է հակառակ կողմ ու բարձը գլխին քաշում.
- Կասես՝ հիվանդ է, չի կարող գալ:
- Ուշ է՜, - ու էլի դեպի իրեն է շրջում, - ինչի՞ց ես վախենում: Նայոնին**** արդեն ճանաչում ես: Վա՞տն էր, - հետո լռում են, Շենսիի հոգոցը լցնում է ննջասենյակը, - Նոր Տարի է, բան է, վերջիվերջո, թեթևանալ է պետք:
Ինչպիսի՞ն են նրանք: Բոլո՞րն են Նայոնի պես անմիջական: Թե՞ սև էլիտային վայել տիկնայք և պարոնայք են: Պարոնայք էլ, երևի, Ջոնգուկի պես:
Ջոնգուկի մասին մի միտքն արդեն նյարդայնացնող է:
Համ էլ Նայոնը Հոսոկին կխեղդի, եթե միայնակ տեսնի տան շեմքում:
Թեկուզ և Միների տանն են հավաքվելու:
***
Տղերքը խորոված են անում, Սենան վազվզում է մորաքույր Ջունգի***** հետ, որոշ ժամանակ անց նրանց է միանում նաև Յուջոնը, ով երկու րոպեն մեկ զայրացած ֆշշոցներ է ուղարկում Յունգիին: Չի ներել, չնայած բացատրություններին: Դե, բնական է, ո՞վ կներեր, որ իմանար իրեն ձկան կարթի տեղ են դրել: Դե, իրականում, Սենան էլ է իմացել պատմությունն ու բավականին զայրացել:
Ուղղակի մի փաստ. Յունգին ի՞նչ մեղավոր է:
Հոսոկի մեքենան կանգնում է տան բակում, իսկ Շենսին միայն ծանր հոգոցից հետո է ընդունում Հոսոկի ձեռքը:
Յուջոնը նայում է պատուհանից: Նայում է ապշած.
- Գրողը տանի, ինչ գեղեցիկ է:
- Ո՞վ, ո՞վ, - բազմոցից մի կերպ վեր է կենում կլորիկ Նայոնն ու տեսնում: Ժպտում է, - եկան վերջապես:
Նայոնի հետ լեզու գտնելը շատ հեշտ էր, մանավանդ երբ դրանով զբաղվում էր Յուջոնը:
Իսկ Սենան մի տեսակ նույնպես սպասման մեջ էր:
Հոսոկը մի քիչ փոխվել է: Երևի ավելի փափուկ դարձել: Մի քիչ էլ թեթև:
Հոսոկն արժանի է երջանկության:
Ներսում Շենսին ավելի է լարված: Նայոնը թույլ չի տալիս: Գրկում է: Հետո ծանոթացնում: Յուջոնը դեռ նայում է ապշած, մի քիչ ուշքի գալիս, երբ Ջիմինն է կողքը ճմթում, ու ծանոթանում է:
Սենան հետևում է, հետո ժպտում Հոսոկին, իսկ հետո, ծանոթանալու պահին, խոնարհվում օտարուհուն:
Նա էլ օտար չի: Ուղղակի տրիադայի դուստր չի: Նա, որոշ ժամանակ անց, Հոսոկի կինն է: Շենսին զարմանում է նրա խոնարհվելուց, բայց ոչինչ արտաբերել չի կարողանում:
Սենան սեղմում է նրա ձեռքերը, գրկում, ժպտում, ինչպես կժպտար Ջեունին: Չգիտի էլ ինչու, սիրտը մի տեսակ էնպիսի մեծ ջերմությամբ է լցված.
- Ուրախ եմ ծանոթանալու համար: Շնորհակալ եմ, որ Հոսոկի կողքին ես:
Կլորիկ Նայոնի սուր էմոցիոնալ ժամանակաշրջանն է: Հուզվել կարելի է:
Բնականաբար մյուսների հետ ծանոթանալը արագ չի կատարվում: Ժամանակ էր պետք: Ժամանակը կարճ էր միայն առաջին տպավորությունը հասկանալու մասին: Շենսին դժգոհ չի:
Իսկ Ջոնգուկը մոտենում է առանձին, գլուխը վեր բարձրացրած, հպարտ, ասես ինչ-որ բան է զգուշացնում, ասես՝ ես շփվում եմ քեզ հետ միայն եղբորս համար: Իրականում չէ: Մինչ Շենսին կուզեր նույն դիրքն ընդունել, Ջոնգուկը ժպտաց: Իսկ դա բավական էր փոքր-ինչ նրա մասին պատկերացումները փոխելու համար.
- Հարսիկ, - ձեռքը սեղմելով, - peace?
Իհարկե peace: Պատերազմ կսկսի հետո Նամջունը. այ դրա համար էի ասում՝ լեզու սովորեք:
Իրականում, 10-12 հոգին բավականին մեծոտ սուտ էր:
Սենան ուզում էր, որ Շտաբի յուրաքանչյուր երիտասարդ իրեն գոնե մի օրով ընտանիքում զգա:
Տաք ծածկոցները, կարմիր գինին, համեստ-ճոխ տոնածառի լույսերը, որ ծիկրակին էին տալիս տանից, բավականին ջերմ միջավայր էին ստեղծել.
- Պայծառ, խաղաղ ապագայի կենացը, - Նամջունը:
Յունգին ու Սենան իրենց երեխաներին միայն պայծառ ապագա են ցանկանում: Ծեծված է, հա, բայց դրանից կարևոր ի՞նչ կա:
Պարզվեց՝ բոլորն են բոլորին ցանկանում.
- Ու որ բոլորը գտնեն իրենց կեսին, - Թեհյոնը միանգամից է խմում իր խմիչքը՝ առանց սպասելու մյուսներին:
- Դրա համար էլ չունես, - Ջոնգուկը չի կարող չկատակել:
Յունգիի տունը լիքն է: Յունգիին դուր է գալիս, որ կապված են իրար հետ, էսպես անվտանգ էլ է, բայց դե հո ամուսնանալիս է՞լ չեն իր տանն ամուսնանալու******.
- Շատ են, շատ-շատ են, - քթի տակ, - ոնց գցում-բռնում եմ ամուսնանալիս էլ են մեր տանն ամուսնանալու, - Սենան լսում է ու հարվածում նրա ոտքին:
- Ի՞նչ վատ է որ:
Վատ չէ, Յունգին ուղղակի բիձուկ է: Թե չէ ամեն ինչ լավ է:
Նա հաստատ համոզված է տղերքի մեջ ու վստահ, որ մեկը մյուսի մեջքին կանգնած է: Ոտքը սայթաքելիս կբռնեն: Իսկական ընկերները կծիծաղեն: Ընկնելիս կընկնեն միասին: Յունգին նայում է նրանց ու մտածում, որ բախտը շատ է բերել: Թեկուզ ժամանակին շատ է նրանց տանջել իր կապրիզներով, թեկուզ իր հետ շատ արհավիրքների միջով են անցել: Նա ուրախ է, որ չեն հիասթափվել իրենից, ճանապարհին չեն կանգնել, նրան մենակ չեն թողել: Նա գնահատում է էդ ամենը, ուղղակի երբեք չի կարողացել արտահայտել բառերով: Տղերքին դա պետք էլ չի իրականում, որովհետև լավ գիտեն:
Ուղղակի Յունգին կուզեր գոնե մի անգամ ասել էդ ամենը:
Դրա համար է ձեռքը սահուն գնում դեպի գինու բաժակը, իսկ Սենան, որ արդեն հասկացել էր նրա մտքերը, սեղմում է նրա մյուս ձեռքը: Կոկորդին կանգնած խանգարող պարունակությունը կուլ է տալիս, իսկ քթի տակ.
- Ես...
Բոլորը լռում են: Համատարած ոչ այնքան բարձրաձայն աղմուկի մեջ Յունգիի ձայնը լսելը բավականին բարդ բան էր, բայց նրանք լսեցին: Ասես սպասում էին.
- ... գիտեմ, որ էդքան էլ լավ մարդ չեմ եղել ու որ շատ բաների միջով եք անցել հետս, - մի պահ էլի լռում է: Գլուխը էդպես էլ բաժակից չի բարձրացնում, - բայց էգոիստաբար կարծում եմ, որ դեռ կշարունակեք հետս քայլել: Գիտեմ՝ եթե ինչ որ բան լինի, առաջինը ձեզ եմ կանչելու: Էգոիստաբար ուզում եմ, որ շարունակեք կողքիս լինել: Բայց հուսով եմ, որ ինչ-որ բանը մենակ լավը կլինի, - իսկ հետո վերջապես բարձրացնում է գլուխը ու նայում բոլորին, հերթով: Մի քիչ հայացքը կանգնեցնելով Հոսոկի վրա, մի քիչ էլ ամուր սեղմելով Սենայի ձեռքը, - Շնորհակալ եմ կողքիս... ընտանիքիս կողքին լինելու համար:
Մտածմունքներով լի լռությունը խախտվում է մի քանի րոպե անց: Յուրաքանչյուրը մտածելու բան ուներ: Յուրաքանչյուրն էր կարծում, որ էդ արհավիրքների հետ մեկտեղ, մի ավելի մեծ ու կարևոր բան են ձեռք բերել: Դա բողոքարկման ենթակա չի:
Նամջունը.
- Ես քեզ էսպիսին տեսել եմ մեկ էլ, երբ Ջեունը ծնվեց: Հիվանդանոցում, - քմծիծաղով:
- Ու ով է ասել, որ մեզնից պրծում կա, - Ջիմինի ծիծաղը վարակում է բոլորին: Բացի Բոմգյուից:
Խոսելուց առաջ երկար-բարակ է մտածում: Որովհետև վաղուց էր ուզում ասել.
- Սոնբե, - Յունգին փոքր-ինչ զարմանում է նրա համարձակությունից: Բոմգյուն գրեթե երբեք նրա հետ չի խոսել: Իսկ խոսելիս շատ ցածրաձայն, - շնորհակալ ենք մեզ տուն նվիրելու համար:
- Ու կրթություն, - Յոնջունը:
- Ու ունակություններ, - Սոյոնը:
- Բայց առաջին հերթին՝ տուն, - Սակուրան:
Շատերը գիտեին՝ ինչի մասին է խոսքը:
Բոլորը բոլորին միայն երջանկություն են ցանկանում ու պայծառ ապագա: Ծեծված է, հա: Բայց դրանից կարևոր էլ ի՞նչ կա:
Ու տուն, ուր կարող են վերադառնալ, ուր նրանց անպայման սպասող կլինի:
***
Ինչհոն օդանավակայանում կեղծ փաստաթղթերով անցնելը բավականին դժվար բան է: Շատերը, սակայն, ով ամուր կապեր ունի, կարողանում են: Իլհունը փորձել է, քանի անգամ ստացվել է: Ուզում է փորձել ևս մեկ անգամ:
Մեքենան, սակայն, խցանումների մեջ է: Ինչը բավականին շատ է նրան նյարդայնացնում: Արագ փախչելու պլանները շատ հեռու են թվում: Բայց երբ մեքենան կանգ է առնում օդանավակայանի առջև, լիաթոք հանգստության հոգոցը, ասես, աշխարհի մի ծայրից մյուսն է լսվում:
Ուղղակի առաջ գնալ չի կարողանում: Երբ իրեն բերած մեքենան հեռանում է, ետևից կանգնում է մեկ այլ մեքենա ու սևազգեստ պարոնը, փակելով նրա բերանը, արագ նրան մեքենան է մտցնում.
- Ի՞նչ է կատարվու՛մ, ի՞նչ եք անում, գրո՛ղը տանի, ես ոստիկանություն կկանչե՛մ:
- Դե ձե՛նդ, - կապում են թևերն ու լույսի տակ Իլհունը մոտավոր հասկանում է, թե ով է առջևում, - ոստիկանություն կանչես, որ քեզ էլ հետներս տանե՞ն:
- Դու՛: Հիմա՛ր, ի՞նչ ես անում գործ տվողի՛դ:
Անունն անգամ չէր հիշում, բայց լավ հիշում էր, որ Վիշապի ոհմակից էր: Ու նա ծիծաղում է.
- Գործ տվողի՞ս: Բա փո՞ղը, նախկին շեֆ: Գիտես մոռացե՞լ եմ: Բոլ-բոլ խոստումներ տվիք, նավը խորտակվեց, մկան պես պոչդ առար, թռար, - իսկ Իլհունը քարացել է:
- Բ... բաց թող, ամեն ինչ կանեմ, խոսք եմ տալիս:
- Հա-հա, կանես, բա չէ: Ինչո՞վդ կանես: Գրպանումդ մի լումա էլ չկա, - քմծիծաղով, - բայց ընտրության հնարավորություն եմ տալիս, - Իլհունը, ասես, մի պահ պայծառանում է, - գնանք նավամատու՞յց, թե՞ անտառ:
Ու Իլհունն էլի խամրում է.
- Չ... չէ...
- Շատ չաչանակն ես: Ուրեմն անտառ, - ու վարորդին, - քշիր, եղբայր...
This is the end.
* Շախմատի քայլերից մեկի մասին է խոսքը: Երբ զինվորը հասնում է հակառակորդի սահմանին ու վերածվում թագուհու:
** 1. հռոմեական դիցաբանության մեջ, վրիժառության երեք աստվածուհիներից յուրաքանչյուրը (դիցբ.)
2. չար, նախանձոտ կին (փխբ․) (Վիքիբառարան в студию)
*** Դինոզավրի տեսակ:
**** Վերհիշենք, Ջինի կինն էր:
***** Տան աշխատողն ա (пипец, հետ եմ դառել, որ անունը վերհիշեմ)
****** Կհիշե՞ք էս տողերը:
Ստացվեց ամանորյա երեկո մեր ամառային իրականության մեջ^_^
Շնորհակալ եմ: Համբերատարության, սիրալիրության, նվիրվածության համար: Շնորհակալ եմ ընթերցելու համար: Ես դեռ կվերադառնամ (չէ, էս պատմությունը վերջ, ուրիշ պատմություններում կտեսնվենք)<3
