ՄԱՍ 8 ❤️
Информация недоступна.
Этот пользователь добавила вас в "черный список".
Տղան իր տեղը չէր գտնում, ինչպես կարելի էր հաշված վայրկյանների ընթացքում կորցնել մեկին, ում հետ ամիսներ շարունակ անցկացրել էր իր կյանքի լավագույն օրերը։
Օրերը անցնում էին, իսկ աղջկանից լուր չկար, բանակ գնալու օրերն էլ է՜լ ավելի էին մոտենում։ Արդեն մեկ օր էր մնում գնալուն և Արամը սկսեց գրել.
" - Բարև Անի։ Գուցե դու ինձ չհավատաս, բայց ես դեռ խենթի պես սիրում եմ քեզ ու պատրաստ եմ ամեն ինչի հանուն քեզ։ Վաղը ես գնում եմ բանակ, այս՛, չնայած քո համար արդեն մեկ է, թե երբ կգնամ և ուր, բայց ես քեզ ասել էի, որ դու առաջինը կիմանաս։ Առաջինը չէ, բայց դու իմացար։ Ես այդպես էլ չհասկացա, թե ինչն էր քո նման պահվածքի պատճառը, բայց ինձ համար արդեն մեկ է, խնդրում եմ ԵՐՋԱՆԻԿ եղիր, և ես միգուցե այլևս չվերադառնամ բանակից։ Միգուցե հենց այնտեղ կհանգի իմ մոմը, բայց դու հիշի՛ր " ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ" ..."
Նամակը գրելուց հետո Արամը այն դրեց ծրարի մեջ, և վազելով Անիենց տուն, թակեց դուռը։ Դուռը նորից բացեց փոքրիկ եղբայրը։
- Անին տա՞նն է։
- Ո՛չ։
- Իսկ ե՞րբ կգա։
- Չգիտեմ։
- Իսկ եթե մի բան խնդրեմ կանես ինձ համար։
- Նայած, թե ինչով վարձահատույց կլինես (Տիգրանիկը ընդամենը 4 տարեկան էր)։
- Ախ դու փոքրիկ ավազակ))) կոնֆետ սիրու՞մ ես։
- Այո՞։
- Դե վերցրու սրանք,- գրպանից բանելով մի բուռ կոնֆետ և տալով երեխային, ասաց Արամը,- և այս ծրարը կփոխանցես Անիին լա՞վ, միմիայն Անիին...
- Լավ,- ասաց Տիգրանիկը' կոնֆետները տեղավորվելով գրպանում, սկսեց ծրարը զննելով մտնել ներս։
- Հանկարծ չբացես լսու՞մ ես,- ասաց Արամն ու արագ հեռացավ։
Նա գնաց բանակ։
Լրերն անցնում էին, իսկ նրա հույսը էլ ավելի էր կտրվում, որ մի օր ինչ-որ լուր կիմանա սիրած աղջկանից։ Օրեր անց Տիգրանիկը ձեռքը տանելով գրպանը և տեսնելով կոնֆետները ասաց'
- Անի, Անի նամակ ունես...
