7 страница1 мая 2026, 08:11

ՄԱՍ 7 ❤️

Մի օր էլ Արամը զանգելով Անիին լսեց.
- Ձեր հավաքած համարը գոյություն չունի։

Նա սկսեց անհանգստանալ, թե արդյոք բան չի պատահել սիրած աղջկան։
Վազեց նրանց տուն, դուռը բացեց փոքրիկ եղբայրը'
- Քույրդ տա՞նն է Տիգրանիկ։
- Ո՛չ, նա տանը չէ, մայրիկի հետ գնացել է գնումների։
- Իսկ չգիտե՞ս, թե երբ կվերադառնա։
- Նա ինձ ասել է, որ այլևս քեզ հետ չխոսեմ։

Այս ասելով' Անիի փոքրիկ եղբայրը դուռը փակեց Արամի վրա։
Տղան լուռ կամգնած էր, չէր իմանում, թե ինչ անել և տուն վազեց, որ գոնե նկարների միջոցով առնի սիրած աղջկա կարոտը, սակայն մտնելով կայք, նա տեսավ, որ Անին ջնջել է բոլոր նկարները և թողել հաղորդագրություն.

" - Արա՛մ, կներես ինձ։ Ես մեր ծանոթության առաջին իսկ օրվանից համակրել էի քեզ, սակայն ես հասկացա, որ դա ուղղակի հրապուրանք էր, ուրիշ ոչինչ։ Ես չեմ սիրում քեզ, ես ուրիշին եմ սիրում, գտի՛ր քեզ համար ինչ-որ մեկին, ով կսիրի քեզ այնպես, ինչպես դու իրեն։ Խնդրում եմ, եթե դու մի փոքր սիրել ես ինձ, ապա այլևս չհիշես ինձ։ Կներես...մնաս բարով...."

Արամը ուղղակի դողում էր նստած համակարգչի առաջ, քանի որ կորցնում էր իր սիրելիին։ Նա գրեց պատասխան հաղորդագրություն.

" - Ի՞նչ է կատարվում քեզ հետ Անի։ Իսկ ու՞ր մնաց մեր սերը։ Իսկ ու՞ր մնացին մեր խոստումները։ Մենք երդվել էինք, որ ոչ ոք ու ոչինչ չի կարող մեզ բաժանել իրարից, ախր դու ինձ խոստացար, որ կսպասես մինչև ես վերադառնամ բանակից, և մենք հավերժ մասին կլինենք, ես այսօր իմացա այն օրը, երբ պետք է զորակոչվեմ բանակ և եկել էի քեզ այդ լուրը հայտնելու և վերջին օրերս քեզ հետ անցկացնելու, իսկ դու ինձ հետ նամն կե՞րպ ես վարվում։ Գոնե մի վերջին խոսելու հնարավորություն տուր Անի....ուզում եմ հասկանալ, թե ինչ պատահեց...."

Հաղորդագրությունն ուղարկելուց հետո էկրանին հայտնվեց'...

7 страница1 мая 2026, 08:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!