ՄԱՍ 6 ❤️
Այդ պահին տեղի ունեցավ նրանց առաջին համբույրը։ Անին նույնիսկ չդիմադրեց
Այնուհետև իրենց հետևում գտնվող հաստաբուն ծառի վրա Արամը գրեց իր և Անիի անցան առաջին տառերը' սրտիկի մեջ և ամսաթիվը գրելով' ասաց.
- Ամեն անգամ այստեղով անցնելիս ես կհիշեմ մեր առաջին համբույրը։
- Ես նույնպես))),- շշնջաց Անին։
Արդեն բավականին ուշ էր, և թեկուզ իր կամքին հակառակ, Արամը ստիպված էր տուն ուղեկցել Անիին։
- Վաղը նորից կհանդիպենք չէ՞,- հարցրեց Արամը։
- Հուսով եմ, եթե չնախատեսված գործեր չծագեն,- պատասխանեց Անին։
- Ուրեմն ես վաղը կզանգեմ քեզ ե մենք նորից կհանդիպենք,- ասաց Արամը։
- Լավ,- ժպտալով պատասխանեց Անին,- ես արդեն պետք է գնամ, կտեսնցենք... ցտեսություն։
Շրջվելով' Անին ցանկանում էր հեռանալ, սակայն Արամը հետ քաշեց նրան և վերջին անգամ համբուրելով ասաց.
- Այ հիմա կարող ես գնալ գեղեցկուհիս, ես մինչև վաղը կհիշեմ այս համբույրը։
Անին շրջվեց և արագ քայլերով հեռացավ, իսկ Արամը դեռ կանգնած էր։ Նա կարծես դեռևս հեքիաթում էր, որը հենց նոր էր սկսվել, սակայն ակնթարթներ թվացին նրան։ Նա սկսեց քայլել անձրևի տակ, մինչև որ հասավ տուն։ Նա երդվեց չմոռանալ այդ օրը և հավետ պահել իր հիշողության մեջ։
Հաջորդ օրը նրանք նորից հանդիպեցին, նորից նույն այգին գնացին, հետո սրճարան, իսկ երեկոյան' Արամը նորից տուն ուղեկցեց նրան։
Ամեն օր նրանք հանդիպում էին,ամեն օր Արամը տարբեր անակնկալներ էր մատուցում Անիին, այդպիսով ավելի դուր գալով նրան։
Ամեն օր նրանք զբոսնում էին, գնում կինո, սրճարան կամ ուղղակի քայլում էին անձրևի տակ և կարծես ոչինչ նրանց չէր խանգարում։
Սկսվել էր գեղեցիկ սիրո պատմություն։ Նարք երջանիկ էին։
Անցավ երկու ամիս։
Արամը էլ ավելի էր սիրում Անիին, սակայն Անիի կողմից ինչ-որ խորություն էր նկատվում վերջերս։ Խուսափում էր հանդիպումներից կամ հանդիպելուց շատ քիչ ժամանակ էր անցկացնում Արամի հետ, անընդհատ պատճառաբանում էր, որ գործեր ունի, որ չի հասցնում դասերը սովորել և այլն։ Օրերն անցնում էին, և նա ավելի էր հեռվանում։
Մի օր էլ....
