ՄԱՍ 5 ❤️
Դե ես կարծում եմ..... Ես կարծում եմ, որ դա լավ միտք է։
- Իսկապե՞ս։ Շատ լավ, ուրեմն ես ուղիղ 18։00-ին կգամ քո հետևից։
- Պայմանավորվեցինք)))
- )))
Նախորդ օրը Արամը համառության շնորհիվ իմացել էր Անիի բնակության վայրը և արդեն պատրաստ էր գնալ-տեսնելու արդեն սիրելի դարձած աղջկան։
Անին կարծես ուրախությունից տեղը չէր գտնում։ Նա խառնել էր ամբողջ պահարանը, սակայն այդպես էլ չէր կողմնորոշվում, թե ինչ զգեստ հագնի' տղային ավելի դուր գալու համար։
Տղայի համար ժամերը կարծես առաջ չէին գնում, իսկ աղջկա համար' դրանք ուղղակի սլանում էին։ Անիին թվում էր, թե ոչինչ չի հասցնի։
Վերջապես եկավ սպասված ժամը։
Անին իջավ բակ և բակի մի անկյունում կանգնած տեսավ Արամին, որն ավելի հմայիչ ու գեղեցիկ էր, քան լուսանկարներում։ Աղջիկը հանդարտ քայլերով գնում էր Արամիմ ընդառաջ, իսկ Արամը, չհամբերելով, սկսեց քայլել դեպի Անին։
- Բարև,- ասաց Արամը։
- Բարև,- ժպտալով պատասխանեց Անին։
- Տեսքդ ցնցող է,- հաճոյախոսեց Արամը։
- Շնորհակալություն,- ամաչեց Անին և ցանկանում էր թաքցնել աչքերը, երբ Արամն ասաց'
- Սա քեզ...
ԵՒ պարզելով նրան ծաղիկը' ժպտաց։
- Շնորհակալություն,- նորից ամաչեց Անին և կարծես ցանկանալով փոխել թեման, ասաց.-քայլե՞նք։
- Այո՛, իհարկե...,- չառարկեց Արամը։
Նրանք միմյանց հետ զրուցելով սկսեցին քայլել։
Աշնանային գեղեցիկ եղանակ էր' սիրո եղանակ։
Քայլելով նրանք հասան մոտակա այգին և նստելով ծառի տակ' գույնզգույն տերևների մեջ, սկսեցին զրուցել, կարծես մի ամբողջ հավերժություն ճանաչում էին իրար։ Արամը բռնեց Անիի ձեռքը։ Անին չէր ուզում թույլ տալ, սակայն նրա սիրտը լրիվ ուրիշ բան էր թելադրում։
Սկսվում էր մի սիրո պատմություն, որը կարծես թե երբեք ավարտ չէր ունենալու։
Մոտ 30 րեպո նստած' մեկը մյուսի ուրախ դեմքին նայելով զրուցեցին, Անիի համար արդեն սովորական էր, որ Արամը բռնում էր նրա ձեռքը մի ինչ-որ գեղեցիկ հաճոյախոսություն անելու ժամանակ։ Սակայն ուրախությունը "կարճ տևեց"։ Սկսվեց անձրև մաղել և նրանք ստիպված եղան պատսպարվել ոչ այնքան հեռվում գտնվող հաստաբուն ծառի տակ գտնվող նստարանին նստելով, որը նրանց պաշտպանում էր անձրևից։ Անին մրսում էր, այդ իսկ պատճառով Արամը իր հագուստը տվեց նրան, իսկ այնուհետև ամուր գրկելով' նրան ասաց.
- Ես թույլ չեմ տա, որ իմ գեղեցկուհին հանկարծ մրսի...
Անին ժպտաց, ապա նայելով տղայի աչքերի մեջ, ցանկանում էր ինչ-որ բան ասել, սակայն այդպես էլ չասաց ե շարունակեց ուղղակի ժպտալ։ Արամը, որ այդ պահին ամուր գրկել էր Անիին, նայելով նրա աչքերի մեջ, ասաց.
- ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...
