ՄԱՍ 4 ❤️
- Լավ Անի ջան, իմիջիայլոց, շատ հաճելի էր ծանոթանալ քեզ պես գեղեցկուհու հետ)))
Հուսով եմ վաղը նորից կխոսենք, այդպես չէ՞...
- Այո՛, կխոսենք... լավ ես գնացի, պակա...)))
- Ցտեսություն..
Երկուսն էլ երջանիկ էին։ Անիի առաջ դրված գրքերը կարծես իրեն չէին հետաքրքրում։ Նա միայն հիշում էր Արամի սիրալիր զրույցը, տարբեր հարցերը, գեղեցիկ աչքերը և սպասում հաջորդ խոսակցությանը։
Արամը նույնպես անդադար մտածում էր Անիի մասին։ Նրա սիրտը սկսել էր ավելի արագ բաբախել, քանի որ իր"ընտրած" աղջիկը online չէր և նա այլևս հնարավորություն չուներ նրա հետ շարունակելու հաճելի զրույցը։
Այդ օրը նրանք երկուսն էլ շուտ պառկեցին քնելու, որպեսզի շուտ բացվի հաջորդ առավոտը։
Գիշերը Արամը կարծես չէր կարողանում քնել։ Աչքերի առաջ Անիի գեղեցիկ պատկերն էր, նրա ժպտուն հայացքը, նրա ուրախ աչուկները, որոնք կուզես ավելի էին շնչահեղձ անում նրան։
Մի կերպ դաժան գիշերը լուսացավ։ Նրանք երկուսն էլ առավոտյան շուտ արթնացան և շտապեցին դասի, որպեսզի շուտ վերադառնան և շարունակեն երեկվա կիստ թողած հաճելի զրույցը։
Անին դեռ դպրոցական էր, իսկ Արամը' սովորում էր Հասարակ ուսումնարանում և խելացի լինելու հետ մեկտեղ, չէր սովորում, քանի որ այնտեղ լավ չէին դասավանդում իր մասնագիտական առարկան, իսկ մասնագիտությունն էր' ծրագրավորող։
Անին, գնալով դպրոց, իմացավ, որ վերջին երկու ժամի ուսուցիչը հիվանդության պատճառով չի եկել դպրոց, և վերջին ժամերի փոխարեն նրանք պետք է գնան տուն։
Նրա խոշոր ու գեղեցիկ աչքերը կարծես փայլեցին երջանկությունից, սակայն նա ոչ ոքի ոչինչ չասաց, նույնիսկ իր ամենամոտ ընկերուհուն և դասերն ավարտվելուն պես շտապեց տուն։
Արամը չէր կարողանում հանգիստ նստել դասին։ Նրա մտքերում միայն երեկվա անծանոթ գեղեցկուհին էր։
Վերջին երկու ժամին Արամը չմնաց, և շտապելով տուն, միացրեց համակարգիչը, և տեսնելով, որ Անին կայքում է, ուրախությանը չափ չկար։
Անին նույնպես շատ ուրախացավ, երբ տեսավ Արամին։ Սկսեցին շարունակել կիսատ թողած զրույցը, սակայն այս անգամ ավելիի մտերմորեն։
- Բարև Անի ջան, ինչպե՞ս ես, դասերդ լա՞վ են...
- Բարև, հոյակապ' դու՞ ինչպես ես, լավ, շնորհակալություն, իսկ քոնը՞...
- Շատ լավ, իսկ ի՞նչ կասես, եթե այսօր մենք դուրս գանք զբոսանքի...
