3 страница1 мая 2026, 08:11

ՄԱՍ 3 ❤️

- Ներողության կարիք չկա, ուղղակի ես գտնում եմ, որ այդպես ավելի ճիշտ կլինի, կշփվենք միայն վիրտուալ կյանքում, իսկ մնացածը' ժամանակը ցույց կտա...
Վերջին խոսքերը կարծես մի փոքր հույս ներշնչեցին տղային և նա գրեց'
- Ինչպես կուզես...իսկ ի՞նչ երաժշտություն ես նախընտրում։
Աղջիկը մտածեց, որ միգուցե սիրած երաժշտությունը իմանալով, տղան այս անգամ էլ նրան կհրավիրի ինչ-որ համերգի։ Աղջկա ցանկությունը շատ մեծ էր, նա ցանկանում էր, որ տղայի առաջարկը կրկնվի։
- Ես սիրում եմ դասական երաժշտություն։
Սակայն Արամը, հարգելով Անիի խոսքը, այս անգամ հրավերքի առաջարկ չարեց։
- Ես նույնպես սիրում եմ դասական, կարծես թե մենք նույն ճաշակն ունենք)))
- Այո))),- ափսոսանքով պատասխանեց Անին։ Անցան ժամեր, իսկ նրանք դեռ խոսում էին այս և այն թեմաներից, կարծես մոռանալով, որ ընդամենը ժամեր առաջ են ծանոթացել։ Գրեթե ժամը 18։00-ն էր, և Անիի մայրիկը ասաց նրան, որ արդեն զբաղվի դասերով։
- Կներես Արամ, բայց ես արդեն պետք է գնամ, դասեր ունեմ...

3 страница1 мая 2026, 08:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!