2 страница1 мая 2026, 08:11

ՄԱՍ 2 ❤️

- Իսկ ինչո՞վ ես զբաղվում Անի ջան։
- Սովորում եմ ու հաճախում պարի խմբակ, իսկ դու՞ք...
- Ես նույնպես սովորում եմ, սակայն բացի դասերից ուրիշ ոչ մի տեղ չեմ հաճախում։ Անի ջան ինձ հետ կարող ես "դու"-ով խոսել, լա՞վ...
- Լավ...,- պատասխանեց աղջիկը։
Պատասխանը կարծես սառիչ էր, և հենց ինքն էլ զգաց դա, սակայն այլ կերպ չէր կարող։ Արամն անվերջ մտածում էր, թե էլ ինչ կարող է հարցնել, որպեսզի գրավի աղջկա ուշադրությունը և նախընտրեց խոսել ֆիլմերից։
- Իսկ ի՞նչ ֆիլմեր ես սիրում դիտել Անի ջան...
- հիմնականում ռոմանտիկ, իսկ դու՞...,- պատասխանեց Անին ու նորից ուրախացավ, որ տղան նորից հարց տվեց իրեն մի քանի րոպե ընդմիջումից հետո։
- Ես հիմնականում սարսափ ժանրի, սակայն սիրում եմ նաև մելոդրամաներ և զվարճալի ֆիլմեր, իսկ ի՞նչ կասես, եթե միասին կինո գնանք։
Աղջիկը կարծես քարացավ նստած տեղում։ Նա չէր սպասում տղայի այդպիսի կտրուկ քայլի։ Նա շատ էր ցանկանում վիզուալ կյանքում նույնպես տեսնել այդ նկարների համակրելի տղային, սակայն առաջին անգամ մերժեց առաջարկը։
- Այդ ի՞նչ ես ասում։ Դեռ երկու բառ ենք փոխանակել իրար հետ և արդեն կինո՞, այլևս չգրես ինձ։
Տղան շատ ափսոսաց, որ շտապեց, բայց աղջիկը մտքում անդադար կրկնում էր-, երանի նորից գրի՜.....- Եվ տղան հույսը չկորցնելով' նորից գրեց։
- Կներեսս, ես չէի ուզում վիրավորել։
Անին մի պահ փոշմանեց, որ չի ընդունել տղայի առաջարկը, սակայն հետո, խորհելուց հետո զգաց, որ իր քայլը ճիշտ էր։ Արամը գնահատեց աղջկա նման ռեակցիան այդ հարցի շուրջ ( այսինքն, նա ամեն պատահած տղայի հետ առաջին բառից հետո չի գնում ժամադրության)։
Անին հավաքեց իր մտքերը և գրեց.....

2 страница1 мая 2026, 08:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!