ՄԱՍ 1 ❤️
Բոլորի համար սովորական մի օր էր։ Սակայն այս օրը յուրահատուկ էր։ Աղջիկը սովորականի պես վերադարձավ տուն, ճաշեց և միացրեց համակարգիչը, նույն պահին տղան միացրեց համակարգիչը, և երկուսն էլ մտնելով համացանց, կարծես միմյանցից անկախ, սկսեցին շփվել իրար հետ։
- Բարև...դուք շատ գեղեցիկ ես...,- գրեց տղան։
- Բարև... շնորհակալ եմ,-պատասխանեց աղջիկը, չնայած որ երբեք ոչ մի անծանոթ տղայի նամակի չէր պատասխանել։
- Ծանոթանա՞նք,- առաջարկեց տղան։
- Իսկ ինչու՞ ոչ,- պատասխանեց աղջիկը և այդ պահին նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Տղան նույնպես անհանգիստ էր, քանի որ ծանոթանում էր մի շատ գեղեցիկ աղջկա հետ, ում հավանել էր առաջին հայացքից, չնայած նրան, որ զրուցել էր շատ աղջիկների հետ, սակայն միայն ժամանակ անցկացնելու համար, իսկ այս աղջիկը կարծես հենց առաջին պահից գրավել էր նրա ուշադրությունը։
- Իսկ ի՞նչ է ձեր անունը գեղեցկուհի....
- Անի...
- Շատ հաճելի է, իսկ իմ անունը Արամ է...
- Նմանապես...
Աղջիկը կարծես ցանկանում էր ավելին իմանալ տղայի մասին, սակայն իր համեստությունը թույլ չէր տալիս և սպասում էր, որ առաջին քայլը միշտ տղան անի....
