ՄԱՍ 9 ❤️
- Ու՞մից, ե՞րբ։
- Մի քանի օր առաջ ինձ Արամն էր տվել, որ փոխանցեմ քեզ։
- Հապա մի բեր այստեղ տեսնեմ։
- Ահա, վերցրու, բայց սպասի՛ր, դրա փոխարեն դու ինձ ինչ-որ բան պիտի տաս )))
- Օ՜, ո՜չ ))) դու այդպես էլ չես փոխի քո բնավորությունը... Վերցրու այս գումարը և քեզ համար շոկոլադ կգնես։
Անին, վերցնելով նամակը, իսկույն վազեց դեպի իր սենյակ։ Նա նայում էր նամակին և մտածում, արդյոք արժի՞ կարդալ այն, թե՞ ոչ։ Ի վերջո Անին նախընտրեց ջնջել Արամին իր կյանքից առանց վերջաբանի, և վերցնելով կրակայրիչը, այրեց նամակը փակ վիճակում։ Սակայն կեսից նրա մատները նույնպես այրվեցին, և նամակն ընկնելով գետնին այնտեղից դուրս եկավ գրվածից մեկ հատված' " Ես քեզ սիրում եմ", Անիին նույնիսկ չհետաքրքրեց շարունակությունը, նա այրեց նամակը մինչև վերջ, այդ կերպ փորձելով մոռանալ նախկին "սերը"։
Անցան ամիսներ։
Արամն արդեն հարմարվել էր ծառայությանը։ Թեկուզ սրտում խոր վիշտ ունենալով' նա շարունակում էր ծառայել' հանուն հայրենիքի, հանուն իր ծնողների, հանուն իր սիրած աղջկա հանգիստ քունն ապահովելու։ Իսկ Անին արդեն մոռացել էր նրան։ Նա ավարտեց դպրոցը և ընդունվել խց համալսարան։
Ամեն բան կարծես իր տեղն էր ընկնում, սակայն օրերից մի օր տեղի ունեցավ ամենասարսափելին։
Արդեն շատ ժամանակ էր անցել' գրեթե մեկ տարի, և Անին նորից գրանցվել էր համացանցում։ Նա ցանկանում էր նոր ընկեր գտնել, որպեսզի լցնի իր կյանքի միայնությունը։
Նրա համար արդեն անհետաքրքիր էր դարձել ամեն բան, միայն ապրում էր վիրտուալ կյանքով։ Դասերին նորմալ չէր հաճախում, չէր շփվում ընկերուհիների հետ, մեկուսացած էր և շփվում էր միայն իր վիրտուալ "ընկերների" հետ։
Օրերից մի օր էլ մի նամակ ստացավ'
- Բարև, դուք շատ գեղեցիկ եք։
Անիի մարմնով դող անցավ, սակայն վերհիշեց, որ ամեն բան արդեն անցյալում է, գրեց.
- Բարև, շնորհակալություն...)))
- Իսկ ի՞նչ է ձեր անունը։
- ... ... ...
Նրանք արդեն երեք օր էր շփվում էին։ Տղայի անունը Գոռ էր։ Սակայն երեք օր անց հենց տեղի ունեցավ ողբերգական իրադարձությունը։
Արամը ծառայում էր սահմանին, և երբ վերադարձավ զորամաս, իր ընկերը' Գոռը ասաց.
- Արա՛մ, գիշերը չքնես, նայ ինչ եմ ցույց տալու ... կմեռնես։
- Ի՞նչ, հիմա ասա...
- Չէ՛, հիմա հարմար չի, ասացի գիշերը "քուն" հրամանից հետո։
- Լավ։
Արդեն բավականին ուշ էր, բոլորը քնած էին, երբ Գոռը թաքստոցից բերելով հեռախոսը մտավ կայք և ասաց.
- Հլը ախպերդ նայ ինչ ծիտ ա բռնել...նայ նայ...
