10 страница1 мая 2026, 08:11

ՎԵՐՋԱԲԱՆ 🖇️❤️

Արամը վերցրեց հեռախոսը, լուռ նայեց նկարին, ապա նայեց մյուս նկարը, ապա' մյուսը. նա չէր փոխվել, դեռ ավելի էր գեղեցկացել։ Արամը իսկույն հագնվեց, և վերցնելով հեռախոսն իր հետ, գնաց։ Գոռն ասաց.

- Էս ու՞ր ախպեր, հեռախոսը տուր։
- Սպասի հիմա կբերեն։
- Ո՞վ պիտի բերի։
- Ասացի հիմա կբերե՛ն,- բարկացավ Արամը, և լցված աչքերով ցնաց դեպի զինանոց,- այսօրվա հերթապահն ո՞վ է։

- Ես,- պատասխանեց սերժանտներից մեկը։
- Մի վայրկյանով բացիր զինանոցի դուռը, խնդրում եմ, զենք ստանալու ժամանակ բան եմ մոռացել այնտեղ։
- Ախր չի թույլատրվում Արամ ջան։
- Մեկ րոպեյվա գործ ա, արագ վերցնում եմ դուրս գամ։
- Լավ, մենակ արագ հա՞ Արամ ջան։ Ես հիմա կգամ։
- Լավ։

Արամը, մտնելով զինանոց, վերցրեց իր ինքնաձիգը, լիցքավորեց, թաքցրեց, և փակելով դուռը, բանալիները հանձնեց օրապահին և ցանկանում էր հեռանալ։

- Արամ էս ու՞ր,- հարցրեց օրապահը։
- Հիմա կգամ,- պատասխանեց Արամն ու դուրս վազեց։

Նա աննկատ հասավ դեպի անտառ, գնաց հեռուները, նստեց մի ծառի տակ' տերևների մեջ, փակեց արցունքոտ աչքերն ու հիշեց Անիին։ Հետո բացեց աչքերը, վերադարձավ իրականություն և սկսեց ընկերոջ հեռախոսով կարդալ նամակները։ Նա մեծ ցավ ապրեց, տեսնելով, որ երբեմնի իրեն սիրող աղջիկը մեծագույն ուրախությամբ սեր է խոստովանում և համբույրներ է ուղարկում մեկ ուրիշին, բայց քանի որ ինքը Անիին ավելի շատ էր սիրում, քան իր կյանքը' նախընտրեց մեռնել։ Ինքնաձիգը պահելով սրտին' ասաց.

- Ես նրան կյանքում ցավ չեմ պատճառի, թող ապրի այնպես, ինչպես ուզում է և ում հետ ուզում է, սակայն ես նրան մեկ ուրիշի գրկում տեսնել չեմ կարող, ես դա չեմ հանդուրժի, ես ավելի լավ է մեռնեմ, մեռնեմ հանուն սիրո, քան ապրեմ, բայց լինեմ խաբված ու դավաճանված։ Սիրտ իմ' ներիր ինձ, որ այսքան ցավ եմ պատճառել քեզ...թող սա լինի վերջինը։

Այս խոսքերից հետո լսվեց կրակոցը։ Մինչ բոլորը խուճապի մատնված վազում էին կրակոցի ուղղությամբ, Արամի սիրտը դադարեց բաբախել, քանի որ այն կտոր-կտոր էր եղել...

Անին, իմանալով այս լուրը, չդիմացավ, և չցանկանալով իր ողջ կյանքի ընթացքում իր խղճի վրա պահել Արամի մահը' գնաց այն այգին, որտեղ հանդիպում էին նրանք, նստեց այն ծառի տակ, որի վրա փորագրված էին իր և Արամի անվան առաջին տառերը, ներողություն խնդրեց և ինքնասպան եղավ...

10 страница1 мая 2026, 08:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!