8 страница26 июня 2024, 12:43

8

֊Նյարդերս այլևս չեն հերիքում, արդեն քանի՞ օր է գալիս է այստեղ, Մինգիին հայրություն անում, խրատներ տալիս, հագցնում, դրսում ման տալիս...,֊օմեգան ձեռքերը աջ ու ձախ թափահարելով, ձայնը գլուխը գցած' բողոքում էր,֊ինձ... աստված իմ չեմ էլ ուզում ասել...իսկ հետո՞, հետո՞ էլ ինչ է ուզում։
֊Քեզ,֊հանգիստ ասաց ճաշող Թեհյոնը։
֊Ձայնդ կտրիր...Մինգին կապնվել է նրան հասկանում ես, պատկերացնո՞ւմ ես ինչ կլինի նրա հետ, երբ Չոնգուկը գնա, ինչ կլինի ինձ...ոչինչ էլ չի լինի...ինձ, նկատի ունեմ ինձ,֊կոկորդը մաքրեց,֊իսկ Մինգին կտխրի, կկարոտի, լաց կլինի...
֊Վերջացրի՞ր։
֊Ոչ,֊ասաց ու շարունակեց մենախոսությունը,֊պատկերացնո՞ւմ ես օրերից մի օր Չոնը գնա ու որոշի երեխայիս էլ իր հետ տանել,֊աչքերը լայն բացվեց, մարմնով դող անցավ։
Իսկ Թեյոնը հրեշտակներից համբերություն խնդրեց, եղբորը քաշեց, նստեցրեց իր կողքին ու մի կտոր հաց օմեգայի բերանը խցկելով' խոսեց.
֊Ֆիլմեր քիչ դիտիր խնդրում եմ, կամ էլ նորմալ սյուժե ունեցող ֆիլմեր դիտիր, գիտե՞ս ինչքան որակով բաներ կան, իսկ դու...այդ ի՞նչ հիմար մտքեր են,֊չդիմացավ ու վերջին արտահայտությունը թեթև գոռալով ասաց։
֊Իսկ եթե...
֊Փակիր բերանդ,֊նորից հաց դրեց եղբոր բերանը, այս անգամ բավականին մեծ կտոր էր, խամյակի տեսք ստացավ,֊ուտելուց չեն խոսում։ Դա ընդհամենը քո հիմար երևակայությունն է, հերիք է մտածես, Չոնը սրիկա չէ, որ նման բաներ անի։
֊Հավատս չի գալիս։
֊Մեղավորը Չոնը չէ, մեղավորը այդ տխմար նախկինդ է, որ...
֊Անունը մի տուր խնդրում եմ,֊օմեգայի դեմքը ծամածռվեց,֊հիշել անգամ չեմ ուզում։
Ասում էր, բայց անկախ իրենից խորասուզվում էր հիշողությունների մեջ, որոնք ծայրահեղությունից ծայրահեղություն էին' լավ...վատ...անտանելի...
Ու ուղեղը հենց որոշեց հիշել տանից վերջնական գնալու օրը, տան դուռը բացվեց ու ներս մտավ Չոնգուկը' Մինգին գրկին։
Չիմինը ամեն անգամ քարանում էր նման պատկեր տեսնելով, դեռ չէր համակերպվել այն մտքին, որ իրենից ու Վոնհոյից բացի ինչ֊որ մեկը կարող է իր որդուն ծնողական սիրով սիրել։ Չնայած այս շարքից կարելի է Վոնհոյին հանել։
֊Մենք եկանք,֊Չոնը փոքրին տվեց օմեգային, ով արագ հանեց երեխայի շորերը ու կարմիր այտերը համբուրելով' տարավ լոգարան։
֊Քեզ սազում է հայրիկի դերը ընկերս,֊Թեհյոնը ժպտաց ու թմբթմբացրեց Չոնի ուսին։
֊Շնորհակալ եմ սրիկա։
֊Ի...
֊Փակիր բերանդ,֊Չոնը մի կտոր հաց պոկեց ու դրեց Թեի բերանը,֊մի տեսակ հոգնեցի, Մինին անտանելի աշխույժ է, բայց նրան այնքան եմ սիրում, կարծես իմ որդին լինի,֊աչքերը կլորացրեց ու շուրթերը հավաքեց։
֊Ինքդ ես դեռ երեխա,֊Թեն քմծիծաղեց,֊հայրիկ...
֊Ասացի' փակի բերանդ,֊նորից հաց խցկեց տղայի բերանը,֊ ուտելուց չեն խոսում։
֊Կարմա,֊ասաց խոհանոց մտած Չիմինն ու ծիծաղեց եղբոր վրա։
Չոնգուկը լայն ժպիտով նայում էր օմեգային, հիանում գեղեցկությամբ։
֊Հիմա մռութիդ կտամ, վերջ տուր երջանիկ ապուշ դեմքիդ,֊Թեն հարվածեց ընկերոջ ծոծրակին։
֊Հիմար,֊հարվածն անպատասխան չմնաց, Թեն էլ մի լավ հարված ստացավ։
֊Մանկապարտեզ,֊Չիմինը հոգոց հանեց ու որդուն գրկից իջեցրեց։
Փոքրիկ օմեգան միանգամից Չոնի մոտ վազեց ու հայտնվեց սիրելի ալֆայի գրկում։
֊Մինիի, հորեղբայրդ ինձ հարվածում է,֊փոքրիկը ուշադիր լսում էր,֊տեսնո՞ւմ ես այտս կարմրել է,֊ասաց ու ցուցամատով այտը ցույց տվեց։ Փոքրիկը ժպտաց ու Չոնի քթից մոտ քաշելով' շուրթերը հպեց այտին։
Չիմինը ժպտաց, իսկ Չոնը պինդ գրկեց ու սկսեց այտերը համբուրել։
֊Հիմա կուտեմ քեզ այ հրեշտակ։
֊Չիմ չե՞ս կարծում, որ այստեղ ավելորդ ենք,֊Թեն զարմացած նայում էր ընկերոջ ու զարմիկի քնքշանքներին։
֊Միակ ավելորդը դու ես տխմար,֊Չոնն էր։
Չիմինը բարձր ծիծաղեց ու մոտեցավ, որ ջուր տա որդուն։ Չոնգուկը պահը բաց չթողնելով բռնեց օմեգայի ձեռքից ու կանգնեց։
֊Մենք հեռանում ենք այստեղից, նման նախանձի հետ ապրելը վնասակար է առողջությանը։
Երկու օմեգաներին տարավ սենյակ և դուռը ներսից կողպեց։ Չիմինը բարձր ծիծաղում էր ու փորձում էր ուշքի գալ։
֊Խելագար եք դուք,֊նստեց մահճակալին։
Չոնգուկը փոքրին գրկից իջեցրեց ու համոզվելով, որ Մինգին մոտեցավ իր խաղալիքներին' մոտեցավ օմեգային, հրեց, պառկեցրեց ու կախվեց վերևում։
Չիմինը, իհարկե, չէր սպասում, որ ալֆան նման բան կանի, վախեցավ ու ձեռքերով հենվեց մկանուտ կրծքավանդակին։
֊Չոն...
֊Ես չէի կատակում,֊նայում ու խորտակվում էր դիմացինի աչքերի մեջ,֊ուզում եմ, որ գաք ու իմ հետ ապրեք։
֊Չէ, իրոք խելագարվել ես...
֊Այո, չեմ ժխտում,֊ժպտաց,֊համարենք տուն էիր փնտրում ու գտել ես, բայց ձեր հետ նաև մի տղա պետք է ապրի, ով ամեն օր հոգ կտանի ձեի մասին։
֊Այդպես չի կարելի Չոնգուկ,֊ձայնը դողաց։
֊Կխլբֆ...
Չոնը նայեց Մինգիին ու ժպտաց, փոքրը իր արջուկների հետ կարծես թե զրույցի էր բռնվել, հետո ուշադրությունը նորից դեպի օմեգան դարձրեց։
֊Ես ձեզ կարոտում եմ, անտանելի շատ եմ կարոտում Չիմ,֊քիթը հենեց այտին ու աչքերը փակեց,֊ուզում եմ ամեն օր ու ամեն ժամ ձեր կողքին լինել, խնդրում եմ։
֊Դու ինձ չես ճանաչում։
֊Թույլ տուր, որ ճանաչեմ։
֊Չեմ կարողանում...
֊Չես ուզում...
Գլուխը բարձրացրեց ու նայեց օմեգային, հայացքն ընկավ շուրթերին, հետո անցավ ամբողջ դեմքի վրայով։
֊Նախկին ամուսինդ իսկական հիմար է,֊շշնջաց,֊կորցրեց միանգամից երկու հրաշքի։
֊Ահա, նա կորցրեց, որ դու գտնես,֊հեգնեց։
֊Այո,֊ժպտաց,֊ու չեմ պատրաստվում բաց թողնել,֊ավելի մոտեցավ,֊սիրելու ու փայփայելու եմ մինչև կյանքիս վերջ։
Հպվեց շուրթերին, բայց չափը չանցավ, ուղղակի թույլ համբուրեց ու հետ քաշվեց' ժպիտով նկատելով օմեգայի կարմրած այտերը։
Սառույցը սկսում էր հալվել։

8 страница26 июня 2024, 12:43

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!