7 страница26 июня 2024, 12:42

7

֊Չոն..գուկ...,֊կմկմաց Չիմինը ու աչքերը փակելով' հետ գցեց,֊ինչո՞ւ ես եկել։
֊Ողջույն,֊ալֆան առանց սպասելու, որ իրեն ներս հրավիրեն, դուռը հրեց ու միանգամից հյուրասենյակ գնաց,֊Թեհյոնը տա՞նն է։
֊Չեմ կարծում' չիմանայիր, որ ընկերդ այս ժամին մարզասրահ էր գնալու։
֊Օհ,֊Չոնը ձեռքը դրեց ճակատին ու աչքերը լայն բացեց' իբրև մոռացել էր,֊այ քեզ հիշողություն...ծերանում եմ հասկանում ես,֊Չիմինը աչքերը ոլորեց ու ձեռքերը խաչեց կրծքին, շատ լավ հասկանալով, որ դիմացինը դերասանություն է անում,֊կարծում եմ պետք է սկսեմ վիտամիններ օգտագործել, վիճակս գնալով վատանում է,֊Չոնը խոսելով' նստեց բազմոցին,֊կամ էլ բժշկի պետք է այցել եմ, աստված իմ, իսկ եթե...
֊Վերջ տուր,֊բարձր ասաց օմեգան։
֊Եկել եմ, քանի որ կարոտել էի Մինգիին ու...քեզ,֊ալֆան ժպտաց։
֊Չոնգուկ դու հիմա՞ր ես,֊ալֆան խոժոռվեց,֊երկու օր առաջ ասացի, որ չեմ ուզում քեզ հետ կապ ունենալ։
֊Դրանք շուրթերդ ասացին, բայց աչքերդ այլ բան են ասում։
֊Մի փիլիսոփայիր,֊Չիմինը ցույց տվեց դուռն ու ասաց,֊գնա։
֊Ոչ։
֊Չոնգուկ,֊ատամները կրճտացրեց։
֊Ոչ։
֊Ոստիկանություն կկանչեմ։
֊Կանչիր։
֊Գրողը քեզ տանի, մի փոքր էլ շարունակես ու կսպանեմ քեզ,֊ինքնաբերաբար ձայնը բարձրացրեց։
֊Այդ դեպքում ոստիկանները քեզ կտանեն,֊Չոնգուկն իրեն հազիվ էր զսպում, որ չծիծաղի։
֊Գիտե՞ս ինչ կա...
Հենց այդ պահին լսվեց Մինգիի ձայնը ու երկուսով նայեցին սենյակի դռանը։
֊Օ, Մինգին արթնացավ,֊Չոնը լայն ժպտաց ու երեխայական ուրախությամբ արագ գնաց փոքրիկի մոտ։
Չիմինն ապշել էր ալֆայի էմոցիաներից, քարացել էր տեղում ու ականջ էր դրել սրտի զարկերին, որոնք այնքան ուժեղ էին, որ խլացնում էին մնացած բոլոր ձայները։
֊Փոքրիկ հրեշտակ։
Լսվեց Չոնի ձայնն ու դրան հաջորդեց Մինգիի ծիծաղը։ Չիմինը չդիմացավ, մոտեցավ դռանը։
֊Ինչքան անուշիկն ես,֊Չոնը պառկել էր մահճակալին, փոքրին դրել էր կրծքավանդակին ու խաղում էր հետը,֊ներիր Մինի, ձեռքերս չեմ լավացել, բայց երդվում եմ մաքուր են...
Չիմինը հենվել էր պատին ու թույլ ժպիտով հետևում էր որդու ու Չոնի քնքշանքներին, ներսը ջերմանում էր, չնայած մի փոքր նախանձ կար ներսում, բայց փորձում էր հանել միջից զգացողությունը։
֊...իսկ հորեղբայրդ գնացել է մարզասրահ, այդ սրիկան մտադրվել է երեկոյան գնալ բար, ուզում է մեկին գտնել ու անմոռանալ գիշե...
֊Հեյ, այդ ինչե՞ր ես խոսում որդուս մոտ։
֊Օյ, բռնվեցինք,֊Չոնն արագ նստեց' Մինգիին իր ծնկներին նստեցնելով,֊ներիր Չիմինա...
Չոնի տոնից օմեգայի որովայնը կծկվեց, ձեռքն ինքնաբերեբար դրեց որովայնին։
֊Այլևս նման բաներ չասես Մինգիի մոտ,֊փորձեց խիստ երևալ, բայց չստացվեց։ Չոնը ժպտաց։
֊Լսեցի՞ր Մինի,֊իբրև թե շշնջում էր փոքրի ականջին, բայց Չիմինը պարզ լսում էր,֊հենց նոր հայրիկդ իր համաձայնությունը տվեց, որ մենք շփվենք։
֊Հիմա՞ր ես,֊օմեգայի դեմքն այնպիսին էր, կարծես հենց նոր կես կիտրոն էր կերել։
֊Շնորակալ եմ,֊ալֆան, ում մի թևի վրա տեղավորվել էր Մինգին,մոտեցավ օմեգային, բռնեց նուրբ ու փոքրիկ ձեռքը, համբուրեց ու լայն ժպիտը  դեմքին դուրս եկավ սենյակից։
֊Հը՞մ...
Երանի մեկը լիներ ու Չիմինին հենց այդ պահին նկարեր։

7 страница26 июня 2024, 12:42

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!