6 страница26 июня 2024, 12:42

6

Չոնգուկն օմեգային գտավ շենքի դիմացի այգում, նստարանին կուչ եկած։ Ներսը ցավեց, երբ նկատեց այտերի վրայով գլորվող արվունքները։ Ու չնայած դրան Չիմինը գեղեցիկ էր։
Երբ առաջին անգամ տեսավ նրան, ներսը բենզինի պես միանգամից այրվեց, աչքերը, շուրթերը, խոժոռված հոնքերը, փոքրիկ մարմինը...կյանքում նման զգացողություն չէր ունեցել, ուղղակի ուզում էր մոտենալ ու գրկել, ուզում էր իրենով անել, պաշտպանել բոլորից ու ամեն ինչից։ Ամեն կերպ փորձում էր մոտենալ, ուզում էր փոքր քայլերով շահել վստահությունը, բայց հիմա, երբ կանգնել ու նայում էր արցունքներին՝ հասկանում էր, որ սխալ մեթոդ էր ընտրել, որ իր քայլերը սխալ են հասկացել, իրեն սխալ են հասկացել։
֊Ինձ ես փոքր անվանում, բայց քո քայլերն ավելի երեխայական են,֊վերարկուն գցեց օմեգայի ուսերին ու նստեց կողքին,֊այս եղանակին առանց վերարկու դուրս գալ կարելի՞ է։
Չիմինը չէր պատասխանում, գլուխը թեքել էր ալֆային հակառակ ուղղությամբ ու ամեն հինգ վայրկյանը մեկ քիթն էր քաշում։
֊Ներիր,֊հասկանալով, որ օմեգան չի խոսի՝ ինքը սկսեց,֊ներիր, որ սկզբից էլ չնստեցի ու երկար զրույց չունեցա քեզ հետ։
֊Չոնգուկ մենք անծանոթներ ենք,֊խոժոռ նայեց փոքրին։
֊Ե՞վ,֊հարցական, բայց հաստատակամ նայեց դիմացինի աչքերի մեջ, որտեղ արցունքների մի ամբողջ լիճ էր գոյացել։ Ոնց կուզեր համբուրել կոպերն ու շուրթերով հավաքել կարմրած այտերի վրայով վազող կաթիլները,֊եթե ինձ մնար ես մեր ծանոթությունից հենց հինգ րոպե անց քեզ առաջարկություն կանեի։
֊Չոնգուկ...,֊դառը հոգոց հանեց։ Փոքրի բառերը ցավեցնում էին, չէր կարողանում ընդունել։
֊Տարիքն ընդհամենը թիվ է, ես ունեմ ուղեղ ու սիրտ, որոնք ուղղակի վազում են ձեր մոտ,֊ Չիմինը շուրթերը սեղմեց...Չոնգուկի բերանից լսվեց՝ Ձեր, ոչ թե Քո...,֊ես ուզում եմ ձեզ ճանաչել, ուզում եմ ձեր կողքին լինել։ Միգուցե թվա, թե ազատ կյանքից չհագեցած ու ոչինչ չհասկացող մեկն եմ, բայց...,֊բռնեց օմեգայի ձեռքերը ու սկսեց շփել, սառն էին,֊ուղղակի թույլ տուր...
Չիմինը շուրթերն էր կծոտում, ալֆային չէր նայում, չէր կարողանում, չհավատալ չէր ուզում, բայց հավատալ՝ վախենում էր։
֊Վերջին շրջանում իմ կյանքում այնպիսի դեպքեր եղան, որ հիմա խճճվել եմ,֊շշնջում էր, բայց Չոնը լսում էր։ Օմեգան լռեց, ու երկար լռությունը Չոնին ստիպեց պատրաստվել բացասական պատասխան լսելուն,֊չեմ կարող,֊ձեռքերը հետ քաշեց,֊չեմ կարող,֊կանգնեց ու գլուխն աջ ու ձախ անելով սկսեց հետ֊հետ գնալ,֊խնդրում եմ Չոնգուկ, հեռու մնա, ինձնից էլ, Մինգիից էր...աղաչում եմ։
Պտտվեց ու վազեց դեպի շենքը։
Չոնը նստել ու ոչինչ չարտահայտող հայացքով նայում էր՝ արդեն դատարկ ճանապարհին։ Դատարկություն էր նաև իր ներսում։ Կարծես սրտից մի կտոր պոկեին ու տանեին։
Հանկարծ հայացքը փոխվեց, աչքերը մթնեցին, իսկ բռունցքներն այնքան ուժեղ սեղմեց, որ ափերը սկսեցին ցավել։
֊Ներիր Չիմինա, բայց խնդրանքդ կատարել չեմ կարող։

6 страница26 июня 2024, 12:42

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!